ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Վարչապետը համայնքների ղեկավարներին հանձնարարել է մշակել և ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր 11/12/2016 15:34 | ԼՐԱՀՈՍ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Տավուշի մարզ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Դիլիջան քաղաքում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի և համայնքների ղեկավարների հետ վարչապետ Կարապետյանը քննարկել է մարզում առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները:
Տեղեկացնելով, որ հանրապետության բոլոր մարզերի և համայնքների ղեկավարների հետ քննարկվելու է յուրաքանչյուր մարզի զարգացման տեսլականը՝ վարչապետը նշել է.
«Մենք ակնկալում ենք մինչև տարեվերջ ստանալ բոլոր համայնքների զարգացման ծրագրերը: Այնուհետև քննարկելու ենք դրանք և առաջնահերթությունը տալու ենք ամենահեռանկարային ծրագրերին, որտեղ համայնքն իր վրա բեռ է վերցնում, բացի ակնկալելուց, որ կառավարության կողմից պետք է լինեն ներդրումներ, աջակցություն, այսինքն՝ մեր հարաբերությունները լինելու են գործընկերային: Մենք հասկանում ենք, որ դուք բազմաթիվ դարդ ու ցավ ունեք, պրոբլեմ ունեք, հասկանում ենք, որ պետք է յուրահատուկ վերաբերմունք ցույց տանք մեր սահմանամերձ համայնքներին, որտեղ առանձնապես տնտեսական ակտիվություն չկա, և այդ ամենը լինելու է խաղի կանոնների շրջանակում, որով պայմանավորվել ենք առաջ շարժվել»:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրել է մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը, ցուցանիշները, խնդիրները, զարգացման ուղղությունները և նախատեսվող ծրագրերը: Զեկուցվել է, որ մարզն ավելի շատ գյուղատնտեսական է, և այդ ոլորտում առկա են որոշակի ձեռքբերումներ:
Նշելով, որ գյուղատնտեսությամբ զբաղվող տարածքները հիմնականում սահմանամերձ համայնքներն են, որոնք օգտվում են կառավարության կողմից 2014 թ. տրված սոցիալական ու հարկային արտոնություններից՝ մարզպետը միաժամանակ նկատել է, որ այդ տարածաշրջանների ռիսկայնությամբ պայմանավորված՝ ներդրումային ծրագրերի առումով էական արդյունքներ չեն գրանցվել: Անդրադառնալով արձանագրված ձեռքբերումներին՝ Հովիկ Աբովյանը տեղեկացրել է, որ «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ն Տավուշի շրջանի Չորաթան գյուղում հիմնել է արտադրամաս, որտեղ աշխատում է 200 մարդ:
Մինչև մյուս տարվա կեսերն ակնկալվում է ևս 100 աշխատատեղի ստեղծում Արծվաբերդում, իսկ ընդհանուր առմամբ այս ընկերության նախաձեռնած ծրագրերի արդյունքում մինչև 2020 թ. նախատեսվում է ստեղծել շուրջ 2000 աշխատատեղ Տավուշ, Իջևան և Նոյեմբերյան հատվածում: Հաշվի առնելով մարզում աճող պտուղների եզակիությունը և խորհրդային տարիներին վերամշակող արտադրության կազմակերպման հաջող փորձը՝ ներկայում քայլեր են ձեռնարկվում նաև վերամշակող արտադրամասեր կամ գործարաններ հիմնելու նպատակով մասնավոր ներդրումներ ներգրավելու ուղղությամբ:
Մարզպետի զեկուցումից հետո վարչապետը խոսել է մարզի ուժեղ և թույլ կողմերն ախտորոշելու և դրանցից բխող ծրագրեր մշակելու անհրաժեշտության մասին:
«Ո՞ր ոլորտներն են մարզում զարգանում, ո՞ր ոլորտում որքա՞ն զբաղված մարդ կա, ի՞նչ ծավալ են տալիս, և ի՞նչ հեռանկարներ ունեք, ո՞ր ոլորտները կարող եք զարգացնել: Որո՞նք են Տավուշի մարզի առանձնահատկությունն ու առավելությունը, որո՞նք են թույլ կողմերը. թույլ կողմերը՝ սահմանամերձ է, ռիսկային է, առավելությունը՝ Վրաստանի շուկայի կողքին է», - ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ պետք է առանձնացնել խնդիրներն ու առաջնահերթությունները և ձևակերպել դրանց լուծումները, որոնք ուղղված կլինեն կյանքի որակի բարելավմանը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Տավուշի մարզում գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, զբոսաշրջության, մշակույթի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվել են նաև մարզում մի քանի համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի արդյունքները:
Վարչապետը հետաքրքրվել է մարզում առողջապահության ոլորտի վիճակի՝ մասնավորապես, պետպատվերի տեղաբաշխման գործընթացի, բժշկական հաստատությունների աշխատանքի արդյունավետության և հարակից այլ հարցերի մասին: Ստանալով բացասական պատասխան պետպատվերի համակարգի արդյունավետ և թափանցիկ գործունեության վերաբերյալ՝ գործադիրի ղեկավարը տեղեկացրել է, որ առողջապահության նախարարը պետպատվերի նոր հայեցակարգ է ներկայացնելու, որով քաղաքացիներն ընտրության հնարավորություն են ունենալու: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ համակարգը պետք է կրիտիկական փոխել և հանձնարարել առողջապահության նախարարին և մարզի առողջապահության ոլորտի պատասխանատուներին՝ համատեղ աշխատել և ծրագիր ներկայացնել:
Վարչապետը և Տավուշի մարզի համայնքների ղեկավարները համակարծիք են եղել, որ մարզում զբոսաշրջության զարգացման մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
«Զբոսաշրջության հետ կապված մենք իրականում ցանկանում ենք մեծ ծրագիր իրականացնել: Կարծում ենք՝ Հայաստանը թերագնահատված է որպես տուրիզմի երկիր: Մոտ ժամանակներս էժան ավիաընկերության ծառայությունը, Ռուսաստանի քաղաքացիներին որոշակի արտոնությունների տրամադրումը նպաստելու են ոլորտի աճին, բայց մենք պետք է նաև որակյալ ծառայություններ մատուցենք», - ասել է Կարեն Կարապետյանը և հորդորել բիզնես ծրագրեր ներկայացնել Զբոսաշրջության պետական կոմիտե: Քննարկվել են նաև մարզի պատմամշակութային հուշարձանների, վանքերի վիճակին, պահպանությանն ու բարեկարգմանը վերաբերող հարցեր: Վարչապետն առաջարկել է մտածել մարզերում հիմնադրամ ստեղծելու հեռանկարների շուրջ՝ այդ գործում ներգրավելով տեղացի բարերարների ներուժը:
Գործադիրի ղեկավարը ողջունել և կարևորել է մի շարք համայնքների ղեկավարների ներկայացրած՝ կրթության որակի բարձրացմանը միտված և ժամանակակից տեխնոլոգիաների վրա հիմնված առաջադեմ ծրագրերը:
Խոսելով սահմանամերձ համայնքներում ճանապարհային ենթակառուցվածքների վիճակի մասին՝ վարչապետը նշել է, որ այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ կան, և կառավարությունն ըստ առաջնահերթության բարեկարգելու է այդ ճանապարհները: «Սահմանամերձ գյուղի նկատմամբ մենք հատուկ վերաբերմունք ունենք և բիզնեսի լեզվով չենք խոսում: Մենք այնտեղ պարտադիր անելիքներ ունենք», - շեշտել է գործադիրի ղեկավարը:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Կարեն Կարապետյանը հանձնարարել է մարզի համայնքների ղեկավարներին մշակել և պատասխանատու նախարարություններ ներկայացնել ըստ ոլորտների կոնկրետ ծրագրեր:
Կառավարության ղեկավարն այցելել է նաև Դիլիջանի քաղաքապետարանում գործող քաղաքացիների սպասարկման գրասենյակ, ծանոթացել ստեղծված պայմաններին, «մեկ պատուհանի» սկզբունքով մատուցվող ծառայությունների որակին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից