ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատարաններում իշխում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը. Սուրիկ Խաչատրյանի ազգականուհու բաց նամակը ՀՀ վարչապետին 11/12/2016 11:40 | ԼՐԱՀՈՍ
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ազգականուհին՝ Գայանե Շալունցը, բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին՝ խնդրելով, որպեսզի Հայաստանում իրական քայլեր արվեն՝ անօրինական և պարտադրված դատական ակտերի կայացմանը վերջ դնելու ուղղությամբ: Դրանցով, ըստ Գայանե Շալունցի, խախտվում են, տվյալ դեպքում` բազմազավակ մոր աշխատանքային իրավունքները, իսկ ընդհանրապես` ՀՀ բնակչության հավատը` Հայաստանում արդարության հասնելու նկատմամբ, ինչն էլ պատճառ է դառնում խոր հիասթափության ու արտագաղթի:
Ստորև ներկայացնում ենք բաց նամակն ամբողջությամբ:
«ՄԵԾԱՐԳՈ ՎԱՐՉԱՊԵՏ:
Ես` Գայանե Շալունցս, 22.05.2007թ-ից մինչ 2014թ. հոկտեմբեր ամիսը աշխատել եմ ՀՀ ԱՍՀՆ Սոցիալական ապահովության պետական ծառայության աշխատակազմի Գորիսի սոցիալական ապահովության տարածքային բաժնի պետ:
2014 թվականի հոկտեմբերին ինձ ազատել են աշխատանքից և շուրջ երկու տարի է գտնվում եմ տարբեր դատական գործընթացների մեջ:
Ինձ աշխատանքից հեռացնելու պատճառն այն էր, որ առանց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի՝ իմ հարազատ մորեղբոր, գիտության և իմացության, Սյունիքի այդ ժամանակվա մարզպետ Վահե Հակոբյանի հրավերով 2013 թ. դեկտեմբերի 28-ին մասնակցել եմ Գորիսում կազմակերպված Ամանորյա երեկույթին:
Միջոցառումից հետո մայրս, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարազատ քույրն է, այցելել էր նրան: Խոսակցության ընթացքում Սուրիկ Խաչատրյանը հայտնել է, որ այդ ամանորյա միջոցառմանը մասնակցելու համար ինձ վրա բարկացած է և բարոյական ապտակ է հասցնելու:
Որոշ ժամանակ անց քաղաքում սկսեցին լուրեր շրջանառվել, որ Սուրիկ Խաչատրյանը կրկին մարզպետ է նշանակվելու և մինչ նշանակումը ցանկանում է ինձ հեռացնել աշխատանքից: Եվ իսկապես այդ լուրերից հետո Գորիսի սոցապ բաժնում, որտեղ ես աշխատում էի որպես պետ, սկսեցին իրականացվել ստուգումներ:
Առաջին ստուգումը իրականացվել է 12.07.2014 թ.-ին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից: Ստուգման արդյունքում, ոչ մի խախտում չի հայտնաբերվել, ինչի վերաբերյալ կազմվել է տեղեկանք:
Այս ստուգումից հետո անձամբ մեր տուն է գալիս Սուրիկ Խաչատրյանի կողմից հրահանգված Արայիկ Պարոնյանը, ով Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալներից է և ինձանից պահանջում է, որպեսզի իմ դիմումի համաձայն ազատվեմ աշխատանքից, պարզաբանելով, որ այսպես թե այնպես հնարավոր չի լինելու հետագա աշխատանքը, քանի որ դրան դեմ է Սուրիկ Խաչատրյանը: Ես հայտնեցի, որ աշխատանքից ազատվելու մտադրություն չունեմ և ազատման դիմում չեմ գրի:
Այս խոսակցությունից հետո ես 31.07.2014 թ.-ին դիմել եմ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, հայտնելով վերը ներկայացվածը և կից ուղարկել եմ ԱՍՀՆ-ի կազմած տեղեկանքը, համաձայն որի իմ կատարված աշխատանքում որևէ խախտում կամ թերացում չի հայտնաբերվել, սակայն ինձնից պահանջում են, որպեսզի իմ կամքով ազատվեմ աշխատանքից:
Այս խոսակցություններից հետո 07.08.2014թ.-ին կրկին ստուգումներ են սկսվել ՍԱՊԾ մոնիթորինգի բաժնի կողմից՝ խմբի ղեկավար Նահապետ Դավթյան: Ընդ որում, ստուգման հիմքն այն է եղել, որ իբրև թե նախկին ստուգումը, որը իրականացվել է, բավարար չէ և պետք է իրականացվեն լրացուցիչ ուսումնասիրություններ:
Նոր ուսումնասիրության արդյունքում կազմվել է 20.08.2014 թ. տեղեկանք, որում իբրև թե հայտնաբերվել են նոր խախտումներ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 02.09.2014թ.-ին ծառայողական քննություն է սկսել և ինձ աշխատանքից ազատելու վերաբերյալ տվել համաձայնություն, որի հիման վրա ինձ զբաղեցրած պաշտոնից ազատել են և զրկել դասային աստիճանից: Արդեն 2 տարի է գտնվում եմ դատական գործընթացների մեջ՝ փորձելով վերականգնել իմ աշխատանքային իրավունքները:
Այն, որ նախկին մարզպետ Ս. Խաչատրյանի դերը և ազդեցությունը մեծ է նաև ՀՀ դատարանների նկատմամբ, հաստատվում է երկու տարվա ընթացքում կայացված ապօրինի դատական ակտերով: Սուրիկ Խաչատրյանը՝ կրելով Մայրության երախտիքի շքանշան, անուղղակիորեն խոչընդոտում է վերականգնել բազմազավակ մոր աշխատանքային իրավունքները:
Վարչական դատարանը թեև գտնում է, որ ինձ աշխատանքից ազատելու հիմքում ընկած երկու ենթադրյալ խախտումներից մեկը կեղծ է՝ իրականությանը չհամապատասխանող, այդուհանդերձ գտնում է, որ մյուս ենթադրյալ խախտումը հանդիսանում է բավարար հիմք ամենախիստ կարգապահական տույժ` աշխատանքից ազատում, նշանակելու վերաբերյալ: Այն, որ երկրորդ ենթադրյալ խախտումն էլ տեղի չէր ունեցել, պարզ էր նաև դատարանների համար, սակայն այլ արդյունք իմ պարագայում չէր էլ կարող լինել: Նշվածի վերաբերյալ մանրամասն նշված է ՙՍուրիկ Խաչատրյանի ազգականուհին` Գայանե Շալունցը, զրկված է դատական պաշտպանության իրավունքից.փաստաբան՚ հոդվածում:
Սուրիկ Խաչատրյանի ազգականուհին՝ Գայանե Շալունցը, զրկված է դատական պաշտպանության իրավունքից. փաստաբան
Փաստ է, որ ՀՀ-ի դատարանները անում են ամեն ինչ և ստեղծում են բոլոր նախադրյալները, որպեսզի քաղաքացիները դիմեն Եվրոպական դատարան, քանի որ ներպետական դատարաններում իշխում է ոչ թե իրավունքի ուժը, այլ ուժի իրավունքը:
Հարգելի պարոն Կարապետյան, սույնով հայցում և խնդրում եմ, որպեսզի իրական քայլեր կատարվեն ու Հայաստանում վերջ դրվի նման անօրինական և պարտադրված դատական ակտերի կայացմանը, քանի որ դրանցով խախտվում են, տվյալ դեպքում` բազմազավակ մոր աշխատանքային իրավունքները, իսկ ընդհանրապես` ՀՀ բնակչության հավատը` Հայաստանում արդարության հասնելու նկատմամբ, ինչն էլ պատճառ է դառնում խոր հիասթափության ու արտագաղթի»:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ