ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տուժող կողմը համակարծիք չէ դատախազի հետ. սպանության գործով մեղադրանքի կողմը օտարվել է մեկը մյուսից. Սեդա Սաֆարյան 11/11/2016 23:31 | Դատական ռեպորտաժներ
Նույն՝ մեղադրանքի կողմում հանդես եկող տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը համակարծիք չէ մեղադրողի հետ Գագիկ Ղանդիլյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ սպանություն, առաջադրված մեղադրանքի հետ կապված:
Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ» տեսակի ինքնաձիգից Վ.Ասոյանի սպանության գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ մեղադրանքի կողմը օտարվել է մեկը մյուսից:
Մասնավորապես, Սեդա Սաֆարյանը գտնում է, որ մեղադրանքը պետք է առաջադրվեր նույն հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանություն:
Տուժող կողմի տվյալներով, դեպքի պահին արձակված պարկուճներից մեկը դիպել է մի կնոջ, ինչի հետևանքով առաջացել է այրվածքի նման հետք, սակայն նախաքննության մարմնին դա չի հետաքրքրել, համապատասխան փորձաքննություն չի նշանակվել՝ հիմնավորելու համար, որ վնասվածքը Ղանդիլյանի գործողությունների հետևանք է:
Ըստ Ս.Սաֆարյանի, կինը հարցաքննվել է իր կողմից միջնորդություն ներկայացնելուց երեք-չորս ամիս անց: Վարույթն իրականացնող մարմնի ամբողջ այս գործելակերպը տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի մոտ համոզմունք է ձևավորել, որ Ղանդիլյանին հովանավորողներ կան:
Շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով սպանության մասին է խոսում նաև գործով վկա, տարածքի բնակիչ կնոջ ցուցմունքները: Ըստ նրա, վատ բան կարող էր լինել, եթե իր փոքրիկ երեխան այդ պահին քնած չլիներ, պատուհանից դուրս նայեր:
«Ի սկզբանե վարույթն իրականացնող մարմինը Ղանդիլյանի արարքը Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով որակելու միտում է ունեցել»,- ասաց տուժող կողմի ներկայացուցիչը:
Ամբաստանյալը դատարանում հայտարարեց, որ իրեն ասել են, որ իբր թե Վաղարշակն իրեն է փնտրում, սակայն մեղադրողն, ըստ Սեդա Սաֆարյանի, «այն աստիճան պաշտպանության տակ առավ ամբաստանյալին, որ անգամ հարց չուղղեց, թե ով էր այդ անձը»: Ըստ փաստաբանի, «այդ անգործությունից կարելի էր հասկանալ, որ մեղադրողին դա չի հետաքրքրում, ուղղակի դա որպես փաստարկում փորձում են օգնության նպատակով օգտագործել, թե իբր նա վախենալով Վաղարշակից՝ նախահարձակ է եղել ու կատարել է գործողություն»,- ասաց Սեդա Սաֆարյանը:
Փաստաբանն ընդգծեց, որ դրանով իսկ ուղղակիորեն հայտնի դարձավ մի հանգամանքի մասին՝ նրա հետ հանցակցած մարդ կա, ինչ-որ գործողությունների գնալուն դրդող անձ կա:
«Եվ Ղանդիլյանն իմ ուղիղ հարցին, թե ինչու չպարզեցիր, թե քո կողմից այդ ասած փաստական տվյալը ճի՞շտ է, թե՞ չէ, ինքը գտավ, որ դա պարզել պետք չէր»:
Անգամ պաշտպանական կողմի փաստարկներով առ այն, որ ամբաստանյալը իր մեջ է պահել հեռախոսազրույցում Ասոյանի կողմից հնչեցրած հայհոյանքը, արարքը պետք է որակվեր սպանության հոդվածի ոչ թե առաջին մասով, այլ նույն հոդվածի երկրորդ մասի 10-րդ կետով՝ խուլիգանական դրդումներով կատարված սպանություն:
Սակայն հայհոյանքի դրդապատճառն էլ ապացուցված չէ, այդ հեռախոսային խոսակցությունն ընդհանրապես նախաքննությամբ արձանագրված ու ապացուցված չէ:
Եթե իրեն սպառնային, ինչպես նշում է ամբաստանյալը, ապա ինքը կպահպաներ, թե իրեն որ հեռախոսահամարից են սպառնացել:
Այսինքն՝ ըստ Սեդա Սաֆարյանի, շարժառիթների առումով նախաքննական մարմինն ու դատարանը որևէ ապացույց ձեռք չեն բերել, որ իսկապես եղել է հայհոյանք, որին հաջորդել են ամբաստանյալի գործողությունները:
Ս.Սաֆարյանը նշեց, որ հանցագործության նախապատրաստական փուլի, հանցագործության բուն կատարման և մնացյալ հարցերի, անգամ հանցագործության շարժառիթների կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից մեղադրական եզրակացության մեջ նշված փաստերն ու փաստական հանգամանքները իրենց համար անընդունելի են:
Ավելին՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքի, խախտման՝ սպանության, այս գործով արդյունավետ նախաքննություն չի իրականացվել և այդպես էլ շարունակվում է դատաքննությունը: «Տուժողի իրավահաջորդը, այո՛, իրավունք ունի դժգոհելու, որ բոլոր հանցագործները չեն, որ բացահայտված են, Ղանդիլյանը արդարացիորեն չէ, որ մեղադրական եզրակացության մեջ մեղադրվում է Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով կատարված հանցավոր արարքի կատարման համար, որ նրա արարքը ենթակա է որակման նույն հոդվածի երկրորդ մասի 6-րդ կետի՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կատարված սպանության, հատկանիշներով»,- ասաց Սեդա Սաֆարյանը՝ հավելելով, որ դատարանն անգամ մոռացավ տուժող կողմից հարցնել՝ քաղհայց ունե՞ք, թե՞ չունեք:
Լուսանկարը` Ազատություն ռ/կ-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ