ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևանում կայացել է ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը 11/10/2016 16:49 | ԼՐԱՀՈՍ
Նոյեմբերի 10-ին Ազգային ժողովում աշխատանքն է սկսել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 28-րդ նիստը, որը վարել են Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահներ Հերմինե Նաղդալյանը եւ Նիկոլայ Ռիժկովը: Այս մասին հայտնում է ԱԺ լրատվական ծառայությունը:
Նիստում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը: Ողջունելով նիստի մասնակիցներին՝ ԱԺ փոխնախագահը նշել է, որ երկու երկրների դաշնակցային հարաբերությունները հիմնված են բարեկամության եւ բարիդրացիական դարավոր ավանդույթների վրա եւ այսօր գտնվում են միջպետական եւ քաղաքական բարձր մակարդակի վրա: Նա հավելել է, որ երկու երկրների ռազմավարական համագործակցությունը նոր մակարդակի է բարձրացել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո:
Հերմինե Նաղդալյանը նշել է, որ մշակութային համագործակցության շրջանակում իրականացվում են բազմաթիվ ծրագրեր, բացվում են թեմատիկ ցուցահանդեսներ, անցկացվում են համատեղ համերգներ, թատերական բեմադրություններ, կազմակերպվում են մտավորականների հանդիպումներ:
Խոսելով այսօրվա նիստում քննարկվելիք մեկ այլ ոլորտի՝ զբոսաշրջության զարգացման մասին՝ տիկին Նաղդալյանը նշել է, որ այն մեր էկոնոմիկայի առաջնային ուղղություններից է. Հայաստանի կառավարությունը նախաձեռնել է կառուցվածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ստեղծվել է զբոսաշրջության զարգացման հարցերով զբաղվող առանձին կոմիտե: Զբոսաշրջությունը հիմնված է մեր երկրի հարուստ մշակութային ժառանգության, հազվագյուտ եւ բազմազան բնության, անկրկնելի սովորույթների եւ ավանդույթների վրա: Վերջին շրջանում նկատելի է ռուս զբոսաշրջիկների հոսքի զգալի ավելացում Հայաստանում:
«Վստահ եմ, որ առաջիկա բոլոր քննարկումները եւ կատարված առաջարկություններն իրական խթան կդառնան մեր առջեւ կանգնած խնդիրների լուծման գործում: Թույլ տվեք մեկ անգամ եւս ողջունել բոլորիդ հայոց հողի վրա եւ ցանկանալ արդյունավետ համագործակցություն ի բարօրություն Հայաստանի եւ Ռուսաստանի»,- ավարտելով ողջույնի խոսքը՝ նշել է Հերմինե Նաղդալյանը:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովը բացման խոսքում ընդգծել է, որ հայ-ռուսական բարեկամական հարաբերությունների հարցում իր ուրույն ավանդն ունի նաեւ միջխորհրդարանական հանձնաժողովը: Նա կարեւորել է օրակարգում ընդգրկված հարցերի մանրամասն քննարկումը, քանի որ դրանք մարդկանց միջեւ անմիջական շփումներին են առնչվում: Պարոն Ռիժկովը նշել է, որ երկու ժողովուրդները երկար եւ դժվար ճանապարհ են անցել եւ մինչ օրս արդյունավետորեն համագործակցում են տարբեր ոլորտներում:
Նիկոլայ Ռիժկովը խոսել է նաեւ երկու երկրներում իրականացված մշակութային միջոցառումների մասին՝ հատկապես առանձնացնելով «Հայաստան. գոյության առասպելը» խորագրով ցուցահանդեսը, որին մասնակցել են Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները:
Նիստի օրակարգում ընդգրկված են եղել հայ-ռուսական մշակութային համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման խնդիրները:
ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի անդամ Ռաֆայիլ Զինուրովը եւ ՌԴ մշակույթի նախարարության միջազգային համագործակցության վարչության ԱՊՀ եւ հայրենակիցների հետ աշխատանքի բաժնի ղեկավար Անտոն Նազարովը ներկայացրել են երկու երկրների միջեւ մշակութային համագործակցության տեսլականը եւ առկա խնդիրները:
Նշվել է, որ այդ համագործակցությունն իրականացվում է համապատասխան համաձայնագրերի, հուշագրերի եւ այլ փաստաթղթերի հիման վրա: Բավական ակտիվ փոխգործակցություն է ձեւավորված թանգարանային գործի, գրատպության, թատերարվեստի, երաժշտության, կինոարտադրության ոլորտներում: Բազմաթիվ ստեղծագործական հանդիպումներ են կայացել երկու երկրների մտավորականների միջեւ:
Կարեւորվել է Հայաստանում Ռուսաստանի մշակույթի օրերի անցկացումը, ինչպես նաեւ այս օրերին «Սանկտ Պետերբուրգի օրերը Երեւանում» միջոցառումները: Մշակութային համագործակցության խթանման համատեքստում կարեւորվել է երիտասարդների մասնակցությունը, քանի որ նրանցով է պայմանավորված հայ-ռուսական հարաբերությունների ապագան: Ռուսական կողմի ներկայացուցիչը պատրաստակամություն է հայտնել ավելացնել ՌԴ մշակույթի նախարարության ներքո գործող բուհերում ՀՀ քաղաքացիների համար սահմանված քվոտաները: Անդրադարձ է կատարվել նաեւ ռուսերենի պահպանմանը վերաբերող հարցերին:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Զարմինե Զեյթունցյանը եւ ՌԴ Դաշնային խորհրդի դաշնային կառուցվածքի, տարածաշրջանային քաղաքականության, տեղական ինքնակառավարման եւ հյուսիսի հարցերով հանձնաժողովի անդամ Իգոր Չերնիշենկոն իրենց ելույթներում անդրադարձել են երկու երկրների զբոսաշրջության զարգացման հեռանկարներին, համագործակցության հնարավորություններին: Առաջարկվել է համագործակցության խթանման նպատակով կազմակերպել ոլորտում հմտացած մասնագետների, փորձագետների եւ լրագրողների ճանաչողական այցեր, փորձի փոխանակումներ, զբոսաշրջային հոսքի ավելացում, միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսներին հայկական եւ ռուսական զբոսաշրջային կազմակերպությունների մասնակցություն: Անդրադարձ է կատարվել նաեւ ՀՀ ու ՌԴ մարզերի եւ շրջանների միջեւ զբոսաշրջության զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:
Հարցուպատասխանի եւ ելույթների ձեւաչափում միջխորհրդարանական հանձնաժողովի անդամները եւ նիստին մասնակցող ոլորտի պատասխանատուներն առաջարկներ են հնչեցրել հայ-ռուսական մշակութային համագործակցության եւ զբոսաշրջության զարգացման խթանման վերաբերյալ:
Քննարկվել են հանձնաժողովի աշխատանքին վերաբերող այլ հարցեր եւս:
Նիստի ավարտին որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ՝ 29-րդ նիստն անցկացնել ՌԴ Խանտի-Մանսիսկի շրջանում, 2017 թ. հունիսի սկզբին:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ