ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչ պետք է հայտարարեր մեղադրյալ նախկին պաշտոնյա Վահան Շիրխանյանը, ինչը խափանվեց 11/10/2016 19:14 | Քրեական խրոնիկոն
Այսօր նախատեսված էր ՀՀ նախկին փոխվարչապետ ու պաշտպանության փոխնախարար, ներկայումս մեղադրյալ Վահան Շիրխանյանի հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, սակայն տարբեր պատճառաբանություններով լրագրողների դիմումները «Երևան-Կենտրոն» ՔԿՀ ղեկավարության կողմից մերժվեցին:
ՔԿՀ անցագրային կետում լրագրողներին ասացին, որ յուրաքանչյուր լրագրող պետք է դիմում գրի՝ դրանում նշելով, որ իրեն ու ևս տասը ԶԼՄ ներկայացուցիչների խնդրում է թույլ տալ տեսակցել ՔԿՀ-ում կալանքի տակ գտնվող Վ.Շիրխանյանին: Այդ դիմումները հերթով մերժվեցին, մերժման որոշման մեջ վկայակոչվում էր ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգն, ըստ որի կալանավորված անձի հետ միաժամանակ տեսակցել թույլատրվում է առավելագույնը երեք չափահաս անձանց: Վերջիններիս՝ երեք չափահաս անձանց, համար էլ գտնվեց մերժման մեկ այլ պատճառաբանություն՝ ՔԿՀ ծանրաբեռնվածության պատճառով:
Լրագրողների հետ զրույցում Վահան Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանը կատարվածը բնորոշեց որպես աճպարարություն, որովհետև դա այսպիսի լուրջ հիմնարկին սազական գործելակերպ չէ: «Սրա միակ նպատակն է հնարավորինս խոչընդոտներ ստեղծել ձեր և պրն. Շիրխանյանի տեսակցության համար»,- ասաց փաստաբանը:
Հայկ Ալումյանը նշեց, որ խնդրել էր ՔԿՀ ղեկավարությանը Վ.Շիրխանյանի հետ լրատվամիջոցների հանդիպելու օր ու ժամ սահմանել: «Կասկածի տակ չդնելով լրատվամիջոցների հետ Վ.Շիրխանյանի հանդիպման հնարավորությունը, ՔԿՀ պետը պատասխանել էր, որ օր ու ժամ ինքը չի սահմանում: Այդ դեպքում մենք մեր կողմից սահմանեցինք, որ նոյեմբերի 10-ին՝ ժամը 14.00-ին դա տեղի կունենա և համապատասխան դիմումով կալանավորված պրն. Շիրխանյանը մոտ մեկ շաբաթ առաջ դիմեց ՔԿՀ պետին: Կասկածի տակ ոչ ոք չի դնում ձեր իրավունքը պրն. Շիրխանյանին տեսակցելու և պրն Շիրխանյանի իրավունքը տեսակցելու ձեզ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ Վ.Շիրխանյանի պաշտպանի, իր պաշտպանյալը նախ ուզում էր մի քանի մանրամասներ հայտնել շատ հակիրճ այս գործի վերաբերյալ իր դիրքորոշման հետ կապված, որովհետև մի բան է, որ այդ մասին պաշտպանն է անընդհատ հայտարարում, մեկ այլ բան է՝ երբ ինքն անձամբ է ներկայացնում: Եվ երկրորդ, Վ.Շիրխանյանը ցանկանում էր որոշ հանգամանքներ ասել առ այն, թե ինչու է այսօր իր նկատմամբ «այս ապօրինի հետապնդումը իրականացվում՝ ո՞ւմ կողմից է սա հրահրված և ինչո՞ւ»:
Գործի նյութերին ծանոթանալու ժամկետը սահմանափակելու քննիչի որոշումը բողոքարկվել է դատախազին՝ պատասխան չկա, սակայն գործն արդեն ուղարկվել է դատարան, ասաց Հայկ Ալումյանը: Լրագրողի հարցին, թե ըստ օրենքի պատասխանում են, որից հետո նոր գործն ուղարկում են դատարան, Հայկ Ալումյանը հայտարարեց. «Ըստ օրենքի, անմեղ մարդկանց չեն կալանավորում, ըստ օրենքի, անձին կալանավորելու համար անհրաժեշտ են հիմքեր, ըստ օրենքի, մարդուն այնպիսի պայմաններում չեն պահում, որ ոչ մի առողջական խնդիր չունեցող անձը հաշմանդամ դառնա, շատ բաներ կան, որ ըստ օրենքի չէ»:
Հայկ Ալումյանը Վ.Շիրխանյանի առողջական վիճակը գնահատեց որպես շատ վատ:
«Ձեզ կարող են այստեղ մի քանի հատոր բժշկական փաստաթղթեր ցույց տան, թե իրենք ինչքան լավ են բուժում, ինչքան հետազոտություններ են իրականացնում, այդ փաստաթղթերը կարող է տպավորիչ թվան», - ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ ավելի տպավորիչ է տեսնել մինչև կալանավորվելն ու կալանավորվելուց հետո Վ.Շիրխանյանի առողջական վիճակի մեջ առկա հսկայական տարբերությունը: «Ու հիմա ինչ-որ մեկը պետք է պատասխան տա», - ասաց Հայկ Ալումյանը:
Ըստ պաշտպանի, Վ.Շիրխանյանը դժվարությամբ իր խցից հասնում է տեսակցությունների սենյակ՝ մոտավորապես երեսուն-քառասուն մետր՝ մի ձեռքում ձեռնափայտով և մյուս ձեռքով ՔԿՀ աշխատակցից բռնվելով:
Հայկ Ալումյանը ձեռնպահ մնաց գործի նյութերին անդրադառնալուց, սակայն նշեց՝ «այն, ինչ որ իրենք հիմա ներկայացնում են որպես ապացույց, դրանք ապօրինի ձեռք բերված են, դրանք չէր կարելի օգտագործել ընդհանրապես, ասենք՝ ապօրինի գաղտնալսում, և երկրորդ, եթե նույնիսկ դրանք ընդունենք որպես օրինական, այն ինչ որ ձայնագրված է և այն ցուցմունքները, որոնք հիմնված են ձայնագրության վրա, դրանք ընդհանրապես ոչ մի կերպ չեն վկայում պրն. Շիրխանյանի մասնակցության մասին»: Հայկ Ալումյանն ընդգծեց, որ իրենք ասում են՝ չի հաստատվում, նախաքննական մարմինն ասում է՝ հաստատվում է, դատարանն արդեն կորոշի հաստատվում է մեղադրանքը, թե ոչ:
«Մեր ասածն ուրիշ բան է՝ ինչո՞ւ եք այս մարդուն, հարգելի իշխանություններ, պահում կալանքի տակ, աստիճանաբար սպանում, որովհետև այս ճանապարհը գնում է ուղիղ դեպի դրան, եթե այս մարդը ազատության մեջ մնալով՝ ոչ թաքնվելու է, ոչ էլ խոչընդոտելու է քննությանը: Թող ինքը ազատ լինի, գա դատարան, այնտեղ ապացուցեք, որ ինքը մեղավոր է, եթե կապացուցեք, ուրեմն դատեք: Բայց ինչու եք սպանում այս մարդուն, դրա մասին է խոսքը»,- ասաց Վ.Շիրխանյանի պաշտպանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից