ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պերմյակովը չներկայացվեց վերաքննիչ դատարան. Հակասություն նրա և նրա փաստաբանի դիրքորոշումների միջև 11/10/2016 15:38 | Քրեական խրոնիկոն
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության գործով տուժող կողմի ներկայացուցիչների վերաքննիչ բողոքների քննությանն այսօր չէր ներկայացվել ամբաստանյալ Վալերի Պերմյակովը։ Նա գրություն էր հղել դատարանին՝ խնդրելով վերաքննիչ բողոքները քննել իր բացակայությամբ՝ նշելով, որ դրանց դեմ առարկություն չունի։
Առաջին ատյանի դատարանում Պերմյակովի պաշտպանությունն իրականացրած հանրային պաշտպան Էդուարդ Աղաջանյանը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, թե արդյոք Վ.Պերմյակովը ցանկանու՞մ է, որ վերաքննիչ դատարանում ևս շարունակի ներկայացնել նրա շահերը։ Առավել ևս, որ, ըստ պաշտպանի, որոշակի հակասություն է նշմարվում իր և իր պաշտպանյալի դիրքորոշումների միջև։
Խնդիրն այն է, որ փաստաբանը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, իսկ Պերմյակովը հետ է վերցրել այն։ Այս պահի դրությամբ, ինչպես նշեց էդ.Աղաջանյանը, ինքը տեղեկություն չունի Պերմյակովը հրաժարվել է իր ծառայություններից, թե ոչ, իսկ նման պայմաններում պաշտպանությունը շարունակելը կարող է գնահատվել ի վնաս ամբաստանյալի։
Ըստ փաստաբանի՝ այդ հարցը պարզելու համար հարցում ուղարկի վերաքննիչ դատարանը, մինչդեռ ՎԴ-ն այլ կարծիքի էր եւ գտնում էր, որ դա պաշտպանի եւ պաշտպանյալի միջեւ պարզելիք ենթակա հարց է։
Այդուհանդերձ՝ դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը եւ մեկ անգամ եւս ծանուցել Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմաբազայի ղեկավարութանը՝ դատական նիստի օրվա եւ ժամի մասին՝ փորձելով ապահովել Վ.Պերմյակովի ներկայությունը հաջորդ դատական նիստին։ Գրությամբ դատարանը կփորձի ճշտել նաեւ, թե արդյոք Պերմյակովը ցանկանում է, որ փաստաբան Աղաջանյանը շարունակի ներկայացնել իր շահերը, սակայն միաժամանակ առաջարկեցին փաստաբանին, որ նա եւս քայլեր ձեռնարկի իր պաշտպանյալի դիրոքորշումը պարզելու համար։
Հաջորդ նիստը տեղի կունենա նոյեմբերի 18-ին։
Նշենք, որ նախագահող դատավոր Մհեր Արղամանյանի առաջարկով դատական նիստը սկսվեց մեկ րոպե լռությամբ՝ հարգելով Գյումրիում մի ամբողջ ընտանիքի սպանդի զոհերի հիշատակը։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Գյումրիում տեղակայված ռուսաստանյան ռազմաբազայի արդեն նախկին զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից հետ վերցված բողոքում նրա պաշտպան Էդուարդ Աղաջանյանը միջնորդում էր բեկանել և փոփոխել ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի` Վալերի Պերմյակովի վերաբերյալ 23.08.2016թ. դատավճիռը, որով վերջինս մեղավոր է ճանաչվել մեղադրանքի ողջ ծավալով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (ավազակությամբ զուգորդված՝ առանձին դաժանությամբ երկու կամ ավելի անձանց սպանություն), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (զենքի գործադրմամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով ավազակություն) և 34-329-րդ հոդվածի 1-ին մասով (պետական սահմանն ապօրինի հատելու փորձ) և դատապարտվել ցմահ ազատազրկման:
Պաշտպանը խնդրում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի 1-ին մասով ամբաստանյալ Վ.Պերմյակովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, նրա նկատմամբ նշանակել համաչափ մեղմ պատիժ:
Մյուս երկու բողոքներում, որոնք Վերաքննիչ դատարանը քննության կառնի, տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Արթուր Սաքունցը և Արայիկ Զալյանը միջնորդում են բեկանել և փոփոխել հիշյալ դատավճիռը և գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության, իսկ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը միջնորդում է բեկանել և փոփոխել դատավճիռը և գործն ուղարկել ստորադաս դատարան նոր քննության՝ տուժողների իրավահաջորդների հայցն ընդդեմ Ռուսաստանի Դաշնության` ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին, քննելու համար:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ