ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տարիներ անց անչափահասի սպանության գործը կքննվի նորից. ՄԻԵԴ որոշմամբ Նալբանդյանների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել 11/10/2016 18:54 | Դատական ռեպորտաժներ
Անչափահասի սպանության համար դատապարտված Նալբանդյան ամուսինների գործը կրկին դատարանում է:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի հիման վրա, գործի վերաբացման վարույթի շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանը բեկանել է հայաստանյան դատական ակտերը և որոշել գործն ուղարկել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարան՝ նոր քննության:
Դեռևս 2004 թվականի հունիսին Նալբանդյան ամուսիններին Գեղարքունիքի մարզի ոստիկանությունը ձերբակալել էր անչափահաս աղջկա սպանության կասկածանքով: Նրանց նկատմամբ բռնություններ են գործադրվել` ինքնախոստովանական ցուցմունքներ կորզելու համար:
Հայաստանյան դատարանը Նարինե Նալբանդյանին դատապարտել է 14 տարվա ազատազրկման, ամուսնուն՝ Բագրատ Նալբանդյանին, 9 տարվա, իսկ նրանց այն ժամանակ անչափահաս դստեր` Արևիկ Նալբանդյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր:
Այսպիսով, եվրադատարանը ճանաչել է, որ Նալբանդյանների հանդեպ խախտվել են արդար դատաքննության, դատական պաշտպանության մատչելիության իրավունքները, անմարդկային վերաբերմունք է ցուցաբերվել նրանց նկատմամբ: Որպես խախտված իրավունքների փոխհատուցում ՄԻԵԴ-ը սահմանել է, որ Բագրատ Նալբանդյանին Հայաստանի Հանրապետությունը պետք է վճարի 10 հազար, Նարինե Նալբանդյանին` 27 հազար և Արևիկ Նալբանդյանին՝ 25 հազար եվրո գումար:
Իսկ մինչ այդ, գործը կրկին դատարանում է այն կքննվի Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրանքի՝ Նարինե Նալբանդյանը իրենց տան խոհանոցում, իր դուստր՝ Արևիկ Նալբանդյանի համադասարանցի Սյուզաննա Սարգսյանի միջև անբարյացկամ փոխհարաբերությունների պատճառով, վիճաբանել է Սյուզաննա Սարգսյանի հետ, որի ընթացքում սեղանի վրայից վերցնելով «Ջերմուկ» հանքային ջրի շիշը դիտավորությամբ հարվածել է Սյուզաննա Սարգսյանի քթի շրջանին պատճառելով քթոսկրի բեկորային կոտրվածք, այնուհետև նույն շշով երկու- երեք անգամ հարվածել է Ս.Սարգսյանի գլխի տարբեր մասերին պատճառելով փակ, բութ գանգուղեղային տրավմա:
Ստացած վնասվածքների հետևանքով Ս.Սարգսյանը գիտկցությունը կորցրել է և անգիտակից վիճակով ընկել է հատակին: Ստեղծված իրավիճակից մի պահ գիտակցության կորուստ է ունեցել նաև Ն.Նալբանդյանը, այդ պահին խոհանոց է մտել վերջինիս ամուսին Բագրատ Նալբանդյանը, տեսնելով կատարվածը ջուր է ցանել կնոջ դեմքին, ուշքի է բերել նրան և իմացել, որ կինն է շշով հարվածներ հասցրել Ս.Սարգսյանի դեմքին և գլխին:
Բագրատ Նալբանդյանը կնոջ՝ Ն.Նալբանդյանի հորդորով մետաղյա հաղորդալար է բերել և դրանով մարմնի հետևում կապել Սյուզաննայի ձեռքերը, որպեսզի ավելորդ շարժումներ և փախչելու փորձ չանի, իսկ այդ ընթացքում շորի կտորով կապել է Ս.Սարգսյանի բերանը, որպեսզի վերջինս չգոռա, չաղմկի և չկարողանա օգնություն կանչել:
Նշված գործողությունները կատարելու պահին Ս.Սարգսյանը անգիտակից վիճակում է գտնվել, բայց կենդանի է եղել, այդ վիճակում Նալբանդյան ամուսինները Սյուզաննային թողել են խոհանոցում, իրենք դուրս են եկել այնտեղից, մտածելով որ վերջինս ստացած վնասվածքներից կմահանա:
Դրանից 5-6 ժամ հետո, Նարինեն և Բագրատը մտածելով, որ Ս.Սարգսյաննան մահացել է, երկուսով միասին նրա մարմինը դուրս են բերել խոհանոցից, այնուհետև իրենց հողամասի միջով տարել են փողոց և գցել իրենց պարսպից 15-20 մ հեռավորության վրա գտնվող մազութի բետոնապատ հորը, որը 1,5 մ խորությամբ լցված է եղել ջրով, որտեղ էլ վերջինս մահացել է:
Նարինե Նալբանդյանին և Բագրատ Նալբանդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 7-դ կետերով, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից