ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Պատգամավորի մասնակցությամբ ծեծկռտուքի աղմկահարույց գործով ամբաստանյալը հայտարարեց, որ իրեն խոշտանգել են 11/09/2016 20:54 | Դատական ռեպորտաժներ
Սոցցանցերում և առհասարակ հասարակության շրջանում մեծապես քննարկված՝ Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած աղմկահարույց ծեծկռտուքի գործով այսօրվա դատական նիստում հետաքրքրական հայտարարություններ հնչեցին:
Այսպես, ամբաստանյալներն ու նրանց պաշտպանները հայտարարեցին, որ դեպքը պատկերող տեսագրության զննման արձանագրության մեջ առկա նկարագրությունը չի համապատասխանում բուն տեսագրությանը:
Մասնավորապես, ամբաստանյալ Գարիկ Բաբախանյանի պաշտպան, փաստաբան Վարդան Զուռնաչյանը հայտնեց, որ իր պաշտպանյալի գործողությունները կռվողներին բաժանելու գործողություններ են, նա թույլ չի տվել, որ կռիվը շարունակվի, այսինքն՝ որևէ հիմք չկա խուլիգանության մեղադրանքի համար: Իսկ զննության արձանագրությունն, ըստ նրա, ոչ թե զննության արձանագրություն է, այլ ավելի շատ մեկնաբանություն։ Նրա գնահատմամբ՝ զննման արձանագրությունը բացարձակապես թերի է:
Ամբաստանյալ Անդրանիկ Գաբրիելյանը կողոպուտի դրվագի առնչությամբ հայտարարեց, որ ոչ ոք մեղավոր չի, ինքն է խփել անձին, հեռախոսը վերցրել՝ ասելով պարտքի գումարը կվերադարձնես, հետ կստանաս հեռախոսը:
Դատարանում հետազոտվեց նաև Ա.Գաբրիելյանին պատկերող տեսաձայնագրությունը: Ամբաստանյալը հայտարարեց, որ իր ասածները չեն համապատասխանում իրականությանը՝ ինքը եղել է դեղահաբերի ազդեցության տակ և որ իր նկատմամբ խոշտանգում է կիրառվել, ձեռքն են ջարդել: Ամբաստանյալը նշեց, որ իրեն խոշտանգել են երկու պաշտոնատար անձինք, նշեց նրանց պաշտոնները:
Ամբաստանյալն իր այս հաղորդումը պնդեց նաև սուտ մատնության մասին մեղադրողի կողմից նախազգուշացվելուց հետո: Մեղադրողը դատարանին հայտնեց, որ օրենքով սահմանված կարգով հաղորդմանը ընթացք կտրվի:
Հիշեցնենք, որ անցած տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանն ականատես էր եղել, թե ինչպես չորս հոգի գետնին են տապալել մի երիտասարդի ու նրան ծեծում:
Պատգամավորը կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել էր նրանց կարգի հրավիրել, սակայն երիտասարդները թողնելով հիշյալ երիտասարդին, կենտրոնացել էին արդեն պատգամավորի վրա, այդ ընթացքում վերջինիս օգնականը դանակահարվել էր:
Այսպես, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Գաբրիելյանը Սամվել Սաֆարյանի, Հակոբ Բոյաջյանի և Գարիկ Բաբախանյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Կռվողներին բաժանելը խուլիգանությո՞ւն է. սկսվել է պատգամավորի մասնակցությամբ միջադեպի դատաքննությունը
Գարիկ Բաբախանյանն, ըստ մեղադրանքի, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի Հանրապետության հրապարակին հարող տարածքում բացահայտ հափշտակել է Արամ Վարդանյանի կողմից շահագործվող` Արարատ Հայրապետյանին պատկանող զգալի չափի` 12.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Ըստ Հակոբ Բոյաջյանին և Սամվել Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի, նա Գարիկ Բաբախանյանի, Սամվել Սաֆարյանի և Անդրանիկ Գաբրիելյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ