ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Տնտեսագետները բենզինի գնի էժանացումը կապում են կառավարության վերահսկողական գործառույթի, ՏՄՊՊՀ-ն`մրցակցության հետ 11/09/2016 11:42 | ԼՐԱՀՈՍ
Վերջին շրջանում Հայաստանում նկատվում է դիզելային վառելիքի սակագների նվազում: Էժանացման պատճառները պարզելու համար «Արմենպրես»-ը զրուցել է տնտեսագետների և մրցակցության պաշտպանության պատկան մարմինների ներկայացուցիչների հետ:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Խոսրով Հարությունյանը դիզելային վառելիքի գների էժանացումն առաջին հերթին կապում է այն հորդորների հետ, որոնք մինչ օրս հնչում են կառավարությունում:
«Ցանկացած շուկայի խիստ կենտրոնացված չլինելու և բոլորի համար մաքսային սահմանը մատչելի լինելու կառավարության ազդակները կարող են բերել նրան, որ գործարարներն սկսեն վերանայել իրենց գնային քաղաքականությունը: Արդյունքում դրանից շահում են սպառողը և տնտեսությունը»,- նշեց Խոսրով Հարությունյանը:
Պատգամավորը, դիզելային վառելիքի էժանացումը կապելով վարչապետի նոր տնտեսական մտածողության և բաց հորդորների հետ, չբացառեց նաև սպառման ծավալների նվազման հետևանքով գների իջեցումը:
«Վերցնենք, օրինակ, գյուղացիական տնտեսությունները` որպես դիզվառելիքի հիմնական սպառող, եթե նրանց մոտ իրացման խնդիրներ լինեն, ապա դա կարող է հանգեցնել սպառման ծավալների նվազեցման, հետևաբար դրա պատճառով գները կարող են իջնել, որպեսզի սպառման ծավալներն ապահովվեն»,- ներկայացրեց տնտեսագետը: Խոսրով Հարությունյանը մյուս ազդող գործոնը համարեց շուկայական մեխանիզմները` առաջարկն ու պահանջարկը:
Նրա դիտարկմամբ, եթե պահանջարկը նվազում է, ապա առաջարկը պետք է գնային համապատասխան քաղաքականություն վարի, որպեսզի կարողանա իրացման ծավալներ ապահովել:
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը, ողջունելի համարելով այդ քայլը, համոզմունք հայտնեց, որ Հայաստանում ոչ մի բան պատահական չի լինում: Նրա խոսքով` պետության վերահսկողական գործառույթն սկսել է իրականացվել խիստ ձևով:
«Վերահսկողական գործառույթը շատ էական նշանակություն ունի մասնավորապես ներմուծուﬓերի բնագավառում: Ես կողմնակից եմ գերշահույթները հարկելուն: Գերշահույթները հարկելով, տնտեսվարողներին հորդորվում է իրենց համարժեք շահույթի մեջ մնալ, ոչ թե տասնապատիկ ավելին: Քանի որ մի գին հայտարարագրվում է, մեկ այլ գնով վաճառվում»,-նշեց Մանասերյանը:
Նրա կարծիքով` այս գործընթացը պետք է շարունակել և ոչ միայն դիզելային վառելիքի, այլ որոշ ապրանքների և ծառայությունների առնչությամբ նույնպես: Քանի որ, ըստ տնտեսագետի, որոշ դեպքերում բացարձակապես չեն համապատասխանում այն շահույթի նորմային, որը հայտարարագրում են:
«Կարծում եմ այս պայմաններում պետությունն իր դերակատարությունը պետք ունենա»,-ասաց տնտեսագետ Թաթուլ Մանսերյանը: ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանի վստահեցմամբ, դիզելային վառելիքի շուկան մշտապես գտնվում է հանձնաժողովի վերահսկողության տակ: Այսինքն` այն պատկանում է այն շուկաներին, որտեղ կան գերիշխող տնտեսավարող սուբյեկտներ, հետևապես` շուկան մանրամասն ուսումնասիրվել է և շարունակում է հետազոտվել:
Հանձնաժողովը շաբաթական եռօրյա կտրվածքով մոնիթորինգ է իրականացնում, հետևաբար, տեղեկացված է գնային փոփոխություններին:
«Մենք նույնպես արձանագրել ենք բենզինի գների որոշակի փոփոխություններ, մասնավորապես, վերջին մի ամսվա կտրվածքով 20-30 դրամով գինը նվազել է: Սակագնի նվազում ֆիքսելուց հետո հանձնաժողովը տեղեկացել է, որ դաշտում հայտնվել է նոր ընկերություն»,- ասաց նա:
Գայանե Սահակյանը բենզինի գների նվազումը բացառապես կապեց մրցակցության հետ: Նրա խոսքով` դաշտում հայտնվել է մի ընկերություն, որն անհամեմատ ավելի ցածր գներով է սկսել ներկրումներ իրականացնել: Սահակյանի տեղեկացմամբ, նոր ընկերությունն իր գործունեությունն սկսել է սեպտեմբերից և հասցրել է շուկայի վրա իր դրական ազդեցությունը թողնել:
Նա նաև տեղեկացրեց, որ այդ ընկերությունն իր ներմուծուﬓերն իրականացնում է Ռուսաստանից և Ռումինիայից:
«Դիզելային վառելիքի գնանկումը մրցակցության խորացման հետևանք է: Այսինքն` ավելի թեժ է դառնում դաշտը, հետևապես մյուս բոլոր ընկերությունները փորձում են վերանայել գնային քաղաքականությունը»,- նշեց Սահակյանը:
ՏՄՊՊՀ մամլո քարտուղարը վստահեցրեց, որ այս պահին ուսուﬓասիրությունները շարունակվում են և հետազոտությունների արդյունքում որևէ խնդիր կամ չարաշահում չի նկատվել և դաշտն ազատ է:
Վահե Հակոբյան
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից