Թեմաներ
Երկուշաբթի 11 / 25 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   22:00 Գերմանիայի ԱԳՆ-ն և COP 29-ի մասնակից երկրները քննադատել են Ադրբեջանին. Բաքուն էլ կոշտ է արձագանքել  11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   21:23 Հրդեհ` Լաս Վեգասի գնացքում 11/24/2024   21:09 Վրաստանի ընդդիմությունն արդեն հավաքվել է Թբիլիսիի կենտրոնում. մայրաքաղաք մտնող ճանապարհները խցանված են 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/24/2024   20:36 Ձյունոտ Սուրբ Ծննդյան շանսերը Եվրոպայում նվազում են 11/24/2024   20:29 Խոշոր վթար Շիրակում. 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com 11/24/2024   20:04 Բեյրութի կենտրոնին Իսրայելի հասցրած ավիահարվածի զոհերի թիվն արդեն շուրջ 3 տասնյակի է հասել 11/24/2024   19:52 Լրատվամիջոցները նշում են ԱՄՆ-ում Ռուսաստանի նոր դեսպանի անունը 11/24/2024   19:23 Մասնագետները նշել են ամենաառողջարար բրնձի տեսակը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/24/2024   18:40 Մայր Աթոռում կատարվել է քահանայական ձեռնադրություն 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/24/2024   18:22 ՀՀԿ Մասիսի երիտասարդական կազմակերպությունը նոր նախագահ է ընտրել 11/24/2024   18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց 11/24/2024   17:52 Պետությունն օգնում է գտնել աշխատանք 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   17:21 Պուտինն ու էրդողանը հեռախոսազրույց են ունեցել 11/24/2024   16:59 Վրաստանի ընդդիմությունը խորհրդարանի մոտ ցույցի է պատրաստվում. մտադիր են գիշերել այնտեղ 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   16:09 Առանց հոր մեծանալը շատ դժվար էր և այսօր էլ դժվար է. Հենրիխ Մխիթարյան 11/24/2024   16:00 Բուքինգեմյան պալատը կփակվի վերանորոգման նպատակով 11/24/2024   15:48 ՏԿԵ նախարար Խուդաթյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր»-ի Արմավիրի տարածքային կազմակերպության խորհրդի նախագահ 11/24/2024   15:43 Սյունիքի մարզի պատվիրակությունն աշխատանքային այցն ավարտեց Բրոն քաղաքում 11/24/2024   15:40 Հրդեհ ավտոտնակում 11/24/2024   14:38 Օդի ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով 11/24/2024   14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում 11/24/2024   14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան 11/24/2024   14:18 Արագածոտնի մարզում բախվել են Ֆրանսիայի դեսպանատան Volkswagen Tiguan-ը, Lexus-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   12:00 Ռումինիայում նախագահական ընտրություններ են 11/24/2024   11:43 Վթարի պատճառով Սյունիքի մի շարք բաժանորդներ 24 ժամ ջուր չեն ունենա 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/24/2024   11:16 Այսօր էլ Իջեւանում շրջեցինք հեծանիվով՝ 30 կմ. Փաշինյան 11/24/2024   10:43 Հորդանանում Իսրայելի դեսպանատան մոտ կրակոցներ արձակած տղամարդը սպանվել է 11/24/2024   10:12 Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ 11/24/2024   10:05 Մարգարայում այրվել է մոտ 500 հակ անասնակեր 11/23/2024   21:56 Երևանում բախվել են թիվ 36 երթուղու ավտոբուսն ու «Volvo» բեռնատարը 11/23/2024   21:42 Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:33 Մայր Աթոռում կատարվեց սարկավագների ընծայման կարգը 11/23/2024   21:31 Բազմազավակ չինուհին որոշել է չինական բոլոր 12 կենդանակերպի նշանների երեխաներ ունենալ 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   21:05 Միֆ է, օրգանիզմը չի կարող չընդունել իմպլանտատը, հավանականությունը 1 տոկոս է. բժիշկ-իմպլանտոլոգ 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/23/2024   20:54 Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու 11/23/2024   20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին 11/23/2024   20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
11/23/2024   15:56 Ոչ մի արցախցի ամաչելու իրավունք չունի, արցախցիներն արել են ամեն հնարավորը. Ցանկացածին դա կարող եմ ասել ու ապացուցել. Մովսես Հակոբյան 11/23/2024   21:01 Պարեկները մի իսկական «երկրաշարժ» են արել օրինախախտ վարորդների նկատմամբ. հայտնաբերել ու «պլաշչադկա» են տեղափոխել քաղաքը դիվադադար անողների ավտոմեքենաները 11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/23/2024   13:16 Ոչ Նիկոլ Փաշինյանի դիմումը, ոչ որևէ այլ հանգամանք ինձ չի կարող կաշկանդել. Աղազարյան 11/24/2024   14:10 Նախնական վարկածով՝ ոստիկանության պաշտոնյան հանկարծամահ է եղել 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/23/2024   18:35 Գլխավոր դատախազի կորտեժը կայանված էր ոչ թույլատրելի վայրում, մինչ նա գեղեցկության սրահում էր 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/24/2024   11:19 Արտակարգ դեպք Երեւանում. իր աշխատասենյակում հայտնաբերվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի պահպանության բաժնի ռազմականացված ջոկատի պետի մարմինը 11/23/2024   16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը 11/23/2024   19:26 Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում նոյեմբերի 25/26-ին 11/23/2024   21:27 Տարածաշրջանը կարող է պայթել, Ադրբեջանը սպասում հարմար պահի․ Հայկ Նահապետյան (տեսանյութ) 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   19:37 Ըստ էության, հրահանգ տրվեց ՍԴ-ին և ԱԺ-ին 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/24/2024   14:13 ՊՆ-ն զգուշացնում է 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com

Դանակով կտրել է քրոջը զանգահարած երիտասարդի ականջը, որպեսզի հասկանա իրեն պատճառած ցավը 11/09/2016   11:29  |  Քրեական խրոնիկոն

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճռով`քրոջ բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու համար երիտասարդի ականջը դանակով կտրած Արմենը դատապարտվել է 3 տարի ժամկետով ազատազրկման:

Ըստ մեղադրանքի՝ Արմենը 2016թ. փետրվարի 16-ին՝ ժ.11:30-ի սահմաններում, Շիրակի մարզի Առափի գյուղի տարածքում չգործող «Թաք ծառ» ռեստորանի բակում Արթուր Տոնապետյանի կողմից իր քրոջ բջջային հեռախոսահամարին զանգեր կատարելու աննշան պատճառով վիճաբանել է նրա հետ, որի ընթացքում խուլիգանական դրդումներով սանձարձակ դրսևորելով իր նեղ անձնական ձգտումները և հետաքրքրությունները, ինչպես նաև անզուսպ եսասիրություն և արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով վերջինիս նկատմամբ, սեփական անձի առավելություններն ընդգծելու մոլուցքով մղված, հաշվի չառնելով վերջինիս կողմից կատարածի համար իրենից բազմաթիվ անգամ ներողություն խնդրելու հանգամանքը՝ նրան ծնկի է բերել և գրպանից հանելով դանակ՝ այն շեղբի մասով մոտեցրել է Արթուր Տոնապետյանի կզակին, առանձին դաժանությամբ, առանձնակի ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելով վերջինիս, նրա առողջությանը վնաս պատճառելու դիտավորությամբ՝ դանակով կտրել է Արթուր Տոնապետյանի աջ ականջը՝ պատճառելով աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Քննչական կոմիտեն՝ 22-ամյա երիտասարդի ականջը կտրելու դեպքի մասին

Արմենին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 5,6-րդ կետերով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով կալանավորումը:

Առաջադրված մեղադրանքում Արմենը դատաքննության ընթացքում իրեն մասնակի մեղավոր է ճանաչել, սակայն հրաժարվել է ցուցմունք տալ և հարցերին պատասխանել: Նախաքննության ընթացքում Արմենը, ցուցմունք տալով, հայտնել է, որ այդ քայլին գնացել է, քանի որ Արթուրն իր քրոջն անհանգստացրել է, նրա պատվի ու արժանապատվության հարցն է շոշափվել ու բացի այդ էլ, ըստ Արմենի, Արթուր Տոնապետյանն իրենից որևէ ներողություն չի խնդրել կատարածի համար:

Արմենը նախաքննության ընթացքում հայտնել է նաև, որ Արթուրին հոգեպես չի ճնշել, ծնկի չի իջեցրել, վեճի ընթացքում իրար չեն հասկացել և ինքը, առանց որևէ դաժանության և հոգեկան ճնշում կիրառելու, գրպանից հանել է դանակը, միանգամից կտրել է Արթուր Տոնապետյանի ականջը, վերջինս այդ պահին կանգնած է եղել:

Նա նաև հայտնել է, որ Արթուր Տոնապետյանի պարանոցը դիտավորյալ չի վնասել, դա երևի առաջացել է ականջը կտրելու ընթացքում՝ դանակը ներքև սահելու ժամանակ:

Ըստ Արմենի` մոտ 10 տարի առաջ քույրն ամուսնացել է, ունեցել են մեկ տղա, ով ի ծնե հիվանդ է եղել, երեխայի ծնվելուց հետո քույրն առողջական խնդիրներ է ունեցել, որի պատճառով 2013 թվականին ամուսնալուծվել է: Երեխան մնացել է հոր մոտ, իսկ քույրը տեղափոխվել է իրենց տուն և մինչև օրս բնակվում է իրենց հետ:

Արմենը հայտնել է նաև, թե տեղյակ է, որ քույրն օգտվել է համացանցի «Ֆեյսբուք», «Համադասարանցիներ» կայքերից, որով շփվել է իրենց հարազատների ու բարեկամների հետ: Դեպքից մոտ մեկ ամիս առաջ քրոջ պլանշետն իր մոտ է եղել, որի մեջ տեղադրված է եղել քրոջ հեռախոսահամարը: Նրա համարին զանգ է եկել, և ինքը պատասխանել է ու խոսացողը տղամարդ է եղել, ով իր հեռախոսին պատասխանելուց հետո ասել է՝ «Վայ, կներեք, սխալվել եմ» ու հեռախոսն անջատել է: Դրանից հետո Արմենը քրոջը հարցրել է, թե ով է եղել այդ համարով զանգահարողը, նա էլ պատասխանել է, որ չգիտի:

2016 թվականի փետրվարի 15-ին՝ ժամը 23-ի սահմաններում, կրկին քրոջ պլանշետը նրա հեռախոսահամարով իր մոտ է եղել: Այդ ժամին քրոջ համարին զանգ է եկել: Քույրը եղբորն ասել է, որ այդ տղան իրեն գրել և զանգահարել է, նա էլ բազմիցս ասել է, որ չգրի ու չզանգահարի, բայց նա ժամանակ առ ժամանակ նորից զանգահարել է:

Ի վերջո, Արմենն ու Արթուրը պայմանավորվել ու հանդիպել են: Արմենը Արթուրին հարցրել է, թե ինչու է զանգել ու գրել քրոջը, նա էլ պատասխանել է, որ իբր նախկինում քրոջ հետ խոսել է մի քանի անգամ և զանգի միջոցով շփվել են նրա հետ ու դրանից հետո ուղղակի երբեմն զանգահարել է իմանալու, թե ինչպես է նա:  Նա ասել է, որ իր քույրն իրեն ասել է, որ չզանգահարի ու չգրի իրեն:

«Որ քույրս ասել է մի զանգի, ինչու՞ ես նորից զանգում, ա՛յ հարիֆ»: Ի պատասխան նա իրեն ասել է՝ «Հարիֆը դու ես»: Եվ հենց այստեղ էլ ծագել է վիճաբանությունը. ըստ Արմենի` Արթուրն իրեն վիրավորական խոսք է ասել, որից հետո միանգամից նյարդայնացել ու բաճկոնի աջ գրպանից դանակը հանել ու փականքը բացել է:

Արթուրը երևի մտածել է, որ ինքը ցանկացել է հարվածել նրան դանակով և ձեռքերն առաջ է բերել՝ իր ձեռքը պահելու համար, ինքն էլ դանակը միանգամից բարձրացրել ու աջ ձեռքով խփել է նրա աջ ականջին: Ականջը միանգամից կտրվել ու ընկել է նրա ուսին ու ինքը, այն վերցնելով, շպրտել է մի կողմ՝ ձյան մեջ:

Տեսնելով, որ Արթուրն սկսել է բղավել ցավից, ու ականջն արյունահոսել է, և վազվզել է տարածքում, ինքը նստել է ավտոմեքենան ու շարժվել դեպքի վայրից դեպի գլխավոր ճանապարհ, որտեղից էլ գնացել է իրենց գյուղ:

Երբ գնացել է տուն, ծնողներին ասել է, որ գնացել է քրոջը զանգահարողի ականջը կտրել ու եկել է, բայց չի մանրամասնել, թե ինչպես և որտեղ է տեղի ունեցել դեպքը:

Կատարածի համար Արմենը զղջացել է, հասկացել, որ սխալ է արել, սակայն այդ քայլին գնացել է քրոջ պատիվը բարձր պահելու և Արթուրի կողմից իր հասցեին վիրավորական խոսք ասելուց հետո:

Արթուրին դանակով վնասելու դիտավորություն ի սկզբանե չի ունեցել, ցանկացել է նրան բացատրել, որ քրոջը չզանգի, չգրի ու չանհանգստացնի, բայց քանի որ զրույցի ընթացքում մեկմեկու չեն հասկացել ու իրենց միջև լարված վիճակ է ստեղծվել, ջղայնացած վիճակում, Արթուրի վիրավորական խոսքից հետո, որոշել է նրա ականջը կտրել, որ հասկանա իրեն պատճառած ցավն ու նման քայլի չդիմի:

Դատարանը, վերլուծելով Արմենին առաջադրված մեղադրանքը, համակցության մեջ գնահատելով դատաքննությամբ հետազոտված ապացույցները, գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա ձևավորված ներքին համոզմամբ հանգում է հետևության՝ Արմենի կողմից Արթուր Տոնապետյանի աջ ականջախեցու տրավմատիկ անդամահատման և պարանոցի կտրած վերքի ձևով, առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս պատճառելը խուլիգանական դրդումներով և առանձնակի դաժանությամբ ապացուցված է:

Ինչ վերաբերում է արարքի առանձնակի դաժանությանը, ապա դատարանը փաստել է, որ այն կատարելը դրսևորվում է տուժողի մարմնական վնասվածք պատճառելու ընթացքում կամ դրանից առաջ վերջինիս ֆիզիկական և հոգեկան տառապանքներ պատճառելու մեջ, երբ կիրառվում է մարմնական վնասվածք պատճառելու այնպիսի եղանակ, որը հանցավորի համար ակնհայտորեն կապված է իր զոհին առաձին տանջանքներ պատճառելու մեջ:

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]