ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սահմանափակվել է դեղերի ներմուծմամբ զբաղվող «Վիտա-ֆարմ» ընկերության գործունեությունը 11/09/2016 11:13 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ամփոփեց վարույթում գտնվող մի քանի գործեր, որոնք վերաբերում են շուկա մուտքի խոչընդոտների ու բացահայտմանն կանխարգելմանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՏՄՊՊՀ-ից:
Այսպես, հանձնաժողովի վարույթում է գտնվում դեղերի ներմուծման ոլորտում գործող «Վիտա Ֆարմ» ընկերության դիմում-բողոքի հիման վրա հարուցված գործը: Տնտեսվարողը դժգոհություն է հայտնել ՀՀ Առողջապահության նախարարության և վերջինիս ենթակայությամբ գործող «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ կողմից մի շարք դեղերի ներմուծման և գրանցման գործընթացների առնչությամբ։
Ընկերությունը նշել է, որ վերոնշյալ կառույցների կողմից մերժվել են մի շարք դեղերի ներմուծումներ, իսկ մերժումները հակասում են ոլորտը կարգավորող իրավական ակտերին՝ ստեղծելով խոչընդոտներ դեղերի շրջանառության ոլորտում գործունեություն ծավալելու առումով։
Հանձնաժողովի կողմից իրականացված բազակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Վիտա Ֆարմ» ընկերության կողմից ներկրված դեղերի ներմուծումը մերժվել է՝ դրանք մեր երկրում գրանցված չլինելու հիմքով: Ընդ որում, հարկ է նշել, որ դեղերը ներմուծվել են ոչ անմիջական արտադրողի կամ վերջինիս ներկայացուցչի, այլ՝ «զուգահեռ ներմուծման» ճանապարհով:
ՏՄՊՊՀ-ը կարևորում է նաև այն հանգամանքը, որ «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող դեղերի ձեռքբերման գները միջինում շուրջ 3 անգամ ավելի ցածր են եղել մեր երկրում միևնույն դեղերի իրացման մանրածախ գներից, ինչը նշանակում է, որ դրանք կարող էին շուկայում իրացվել էականորեն ավելի ցածր գներով:
Հարկ է նշել, որ ՀՀ-ում գրանցված և «Վիտա Ֆարմի» կողմից ներմուծվող համանուն դեղերի միջև առկա են եղել փաթեթավորման ոչ էական՝ աննշան տարբերություններ, որոնք, որևէ կերպ դեղի ներմուծումը մերժելու հիմք հանդիսանալ չէին կարող: Օրինակ, չնայած այն հանգամանքին, որ ընկերության կողմից ներմուծվող «Գալազոլին 0.05 %» դեղամիջոցը, այս նույն անվանումով և նույն դեղաչափով գրանցված է մեր երկրում, սակայն ներկրման հայտը մերժվել է՝ այն պատճառաբանությամբ, որ գրանցված դեղորայքի վրա դեղաչափը (0.05%-ը) գրված է եղել տուփի վերևի մասում, մինչդեռ «Վիտա Ֆարմի» ներկայացրած տարբերակում՝ այն եղել է տուփի ներքևի մասում:
Կամ ասենք, «Հալիքսոլ 3մգ/մլ, օշարակ 100մլ» դեղի արտադրող հանդիսացող ռուսական «ԷԳԻՍ» ընկերությունը վերակազմավորվել է՝ ԲԲԸ-ից դառնալով՝ ՓԲԸ, ինչը սակայն ՀՀ դեղերի պետական գրանցամատյանում չի արտացոլվել: Միայն այս հանգամանքը հիմք է հանդիսացել տվյալ դեղամիջոցի ներկրման արգելքի համար: ՏՄՊՊՀ դիտարկմամբ, նման կամայական մոտեցումները խոչընդոտ են հանդիսացել տնտեսվարող սուբյեկտների համար, ինչի արդյունքում սահմանափակվել է տնտեսական մրցակցությունը և միաժամանակ սպառողին զրկել առավել մատչելի գներով դեղորայք գնելու հնարավորությունից: Վերոնշյալ խնդրի ամբողջական լուծման նպատակով ուսումնասիրությունների փաթեթն ուղարկվել է ՀՀ Առողջապահության նախարարություն:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան