ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը սրում է իրավիճակը, զորավարժությունները Վիեննայի փաստաթղթի խախտում են. Էդվարդ Նալբանդյան 11/08/2016 16:59 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանը երբեք չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն ղղվածու հանդիպումներից եւ ընդունել է այն շրջանակը, որը բանակցությունների համար առաջարկում են Մինսկի խմբի եռանախագահները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Պաոլո Ջենտիլոնիի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում նշեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սա է Հայաստանի եւ Ադրբեջանի տարբերությունը: Ադրբեջանը մի քանի ամիս ընդհանրապես հրաժարվում էր հանդիպել անգամ եռանախագահների հետ: Իհարկե, մենք պատրաստ ենք մասնակցել բանակցություններին: Ադրբեջանն ինչպես միշտ սրում է իրավիճակը: Այժմ այն հայտարարել է լայնածավալ ռազմական զորավարժությունների մասին, որտեղ ներդրված է լինելու ադրբեջանական բանակի համարյա ամբողջ ներուժը՝ 60 հազարի հասնող զորք, արկեր, հրթիռներ եւ այլն:
Դա նաեւ Վիեննայի փաստաթղթի խախտում է, որի համաձայն` իրենք պետք է 42 օր առաջ տեղյակ պահեին այդ մասին, եթե զորքերի մասնակցությունը հասնում է 9000-ի: Նրանք ոչ միայն տեղյակ չեն պահել, այլեւ Համբուրգի հանդիպուﬕց առաջ գնում են այս քայլին, որը, իհարկե, սրում է վիճակը»,-ասաց նախարար Նալբանդյանը՝ նշելով, որ Համբուրգում (դեկտեմբերի սկզբին ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքի շրջանակում) կայանալիք հանդիպման ձեւաչափը դեռեւս հստակեցված չէ:
Ադրբեջանը պետք է կողմնորոշվի՝ արդյոք ցանկանում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակել եռանախագահության ձեւաչափում:
«Մի կողմից հայտարարում են, որ պատրաստ են հանդիպելու ,մյուս կողմից էլ փաստորեն առավելապաշտական նկրտումներ են անվանարկում եւ հայտարարում են, որ միջազգային իրավունքի միայն մեկ սկզբունքի հիման վրա կարող է հիմնախնդրի լուծումը գտնվել: Հիշեցնեմ, որ եռանախագահները բազմիցս ասել եւ կրկնել են, որ հիմնախնդիրը կարող է լուծվել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշման իրավունք եւ տարածքային ամբողջականություն, եւ այդ սկզբունքները ներկայացնում են մեկ ամբողջություն: Փորձել տարանջատել այդ սկզբունքները մեկը մյուսից, կստեղծի բավականին դժվար վիճակ հիմնախնդրի կարգավորման համար»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:
Արտգործնախարարի խոսքով՝ Ադրբեջանը մինչ օրս հրաժարվում է կատարել Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին) եւ Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) ձեռք բերված պայմանավորվածությունները եւ անում է ամեն ինչ, որպեսզի դրանք կյանքի չկոչվեն:
«Պետք է ասեմ, որ ոմանք, ովքեր կասկածներ ունեին, որ Ադրբեջանը կարող է գնալ իրավիճակի սրման, հստակ ապացույցներ ստացան ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված այդ լայնածավալ ռազմական գործողությունների արդյունքում: Ապրիլյան ագրեսիայից հետո եռանախագահների ջանքերն ուղղված են նրան, որպեսզի հիմնախնդրի կարգավորման գործընթացի առաջխաղացման համար ստեղծվեն համապատասխան պայմաններ»,-նշեց ՀՀ արտգործնախարարը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից