ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Նաիրիտի նորանշանակ տնօրենը՝ Նաիրիտի թալանի մասնակից. համակարգող խումբ 11/08/2016 10:03 | ԼՐԱՀՈՍ
Նաիրիտի համակարգող խումբն այսօր հանդես է եկել ծավալուն հաղորդմամբ՝ կապված «Նաիրիտ գործարան»-ի հետ:
Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է.
Նոյեմբերի 7-ին «Նաիրիտ գործարան»-ում տեղի է ունեցել տնօրենի փոփոխություն։ Նաիրիտ գործարանի տնօրենի պ/կ Ռուբեն Սաղաթելյանին տնօրենի պաշտոնում փոխարինել է Նաիրիտի գլխավոր տնօրենի՝ իրավական հարցերով խորհրդական Ռաֆայել Սանդոյանը։ Նաիրիտի համար օրհասական այս փուլում կադրային նման փոփոխությունը անտրամաբանական և անհասկանալի ենք համարում։ Սանդոյանը, լինելով Նաիրիտի նախկին տնօրենի՝ նաիրիտյան հայտնի սկանդալների հերոս և Նաիրիտի թալանով հարստացած Վահան Մելքոնյանի կադր, չի կարող լինել Նաիրիտի համար սրտացավ և Նաիրիտի վերագործարկման համար օգտակար անձ։ Հիմնավորելու համար այդ կասկածը, բավական է հիշեցնել հայտնի մի դատական դեպք, որի մասին բազմիցս գրվեց մամուլում։ Հիշեցնենք այդ դեպքը՝ մեջբերելով Հետք օրաթերթում տպագրված «Փողերի լվացման փորձը ձախողվեց. երկու տարբեր վճիռ «Նաիրիտի» գծով» նյութից․
Դեռևս 2002 թվականին այժմյան «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի իրավանախորդ «Նաիրիտ Ռանսաթ» ՓԲԸ-ի և «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերության միջև կնքվել է կաուչուկի մատակարարման պայմանագիր, համաձայն որի` «Նաիրիտը» պարտավորվել է գնորդի ներկայացրած պատվերով որոշված խմբաքանակով մինչև 2700 տոննա քլորոպրենային կաուչուկ մատակարարել` 1տ-1500 դոլարի համարժեք դրամով: 3 ամիս անց` 2003-ի հունվարին նույն ընկերությունները կնքել են համաձայնագիր, որով արձանագրել են, որ «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իրականացրել է ցուցահանդեսներում «Նաիրիտի» ապրանքների գովազդի հետ կապված աշխատանքներ:
Կատարած աշխատանքների գինը, ըստ համաձայնագրի, կազմել է 882 մլն դրամ, որը համարվել է որպես մատակարարվող ապրանքների դիմաց արված կանխավճար, և «Նաիրիտը» պարտավորվել է պարսկական ընկերությանը մատակարարել 1000 տոննա քլորոպրենային կաուչուկ համաձայնագրի կնքման պահից 60 օրվա ընթացքում: Սակայն ընկերությունը փոխադրամիջոց չի ուղարկել Նաիրիտ գործարանի տարածք, հետևաբար՝ ապրանքի մատակարարում տեղի չի ունեցել։ Այդ ընթացքում պարսկական ընկերության կողմից որևէ պահանջ չի ներկայացրել:
Տարիներ անց` 2008թ.-ին, «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը իր պահանջի իրավունքները զիջել է անհայտ ծագման «Նումարդ թրեյդինգ» ընկերությանը, որը և դիմել է դատարան` նշելով, որ «Նաիրիտը» չի կատարել իր պարտավորությունները և պետք է վերադարձնի 882 մլն դրամը և տոկոսները: Իսկ դա կազում է շուրջ 5 մլրդ դրամ, որից 882 մլն դրամը որպես պայմանագրով կատարված աշխատանքների գումար, իսկ ավելի քան 4 մլրդը` որպես պարտավորությունների խախտման հետևանքով առաջացած տույժի գումար:
Նաիրիտի կողմից դատարան է ուղարկվել պատասխան՝ հետևյալ բովանդակությամբ․«Հայցվոր ընկերությունը պարտավոր էր ապրանքներ մատակարարելու պահանջով ողջամիտ ժամկետում դիմել պատասխանող ընկերությանը, որը չի կատարել, որից ենթադրվում է, որ հայցվոր կողմը կորցրել է իր հետաքրքրությունը պայմանագրի նկատմամբ դեռևս 7 տարի առաջ: Պայմանագրի ուժով ծագած ցանկացած պարտավորություն պետք է կատարվի ողջամիտ ժամկետում` հակառակ դեպքում պետք է կիրառվի հայցային վաղեմություն»։
«Նումարդ թրեյդինգ» ընկերությունը դատարան է ներկայացրել մի գրություն, համաձայն որի` իբրև «Էսմաեիլ Մոտավալլի Սուֆիանի Թրեյդինգ» ընկերությունը 2006-ին գրավոր դիմել է պատասխանող ընկերությանը պարտավորությունների կատարման խնդրանքով: Այս գրությունը, սակայն, մուտք է արվել ոչ այնպես, ինչպես մուտք են արվում մյուս բոլոր գրությունները գործարան: Այդ ժամանակ գործարանի տնօրեն է եղել Կարեն Իսրայելյանը, ով պնդում է, որ նմանատիպ որևէ գրություն իրենք չեն ստացել: Ավելին` «Նաիրիտում» գրությունները միայն թվերով են մուտքագրվում, իսկ այս մեկում նաև տառ կա` «Ա» (1163 Ա), ինչը նշանակում է, որ գրությունը օրինական ճանապարհով չէ, որ մուտք է արվել, այլ հետին ամսաթվով հետագայում է «մտել» գործարան:
Այն ժամանակ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արա Կուբանյանը բավարարել է հայցը` պարտավորեցնելով «Նաիրիտին» վճարել շուրջ 5 մլրդ դրամ, չնայած հայցվոր կողմը դատարան չի ներկայացել, և որևէ հարց ուղղելու հնարավորություն գործարանը չի ունեցել: Դատավոր Կուբանյանը հայցային վաղեմություն չի կիրառել` հիմք ընդունելով նաև վերոնշյալ գրությունը:
«Նաիրիտ գործարանը», ի դեմս տնօրեն Վահան Մելքոնյանի, դատարանի վճիռը չի բողոքարկել, և շուրջ 5 մլրդ դրամը ձևակերպվել է որպես կրեդիտորական պարտք: Միայն «Հետքի» աղմկահարույց բացահայտումներից, մամուլում աղմուկ բարձրացնելուց հետո Ֆինանսների նախարարության կողմից կատարվեցին ստուգումներ․«Փաստորեն, ընկերությունը վերը նշված պայմանագրով չնախատեսված ծառայության մատուցման փաստը ընդունելու, ծառայության մատուցումը հիմնավորող փաստաթղթերի բացակայության պայմաններում ստանձնել է 882 մլն դրամի լրացուցիչ պարտավորություն և նշված անհիմն գործարքի պատճառով ձևակերպել ավելի քան 4 մլրդ դրամի վնաս»,- արձանագրել է ֆինանսների նախարարության վերահսկողական տեսչությունը, որի տակ ստորագրել է նաև «Նաիրիտի» այդ ժամանակվա տնօրեն Վահան Մելքոնյանը:
Ֆինանսների նախարարության ստուգման արդյունքը որպես նոր երևան եկած հանգամանք օգտագործելով` «Նաիրիտ գործարանի» ղեկավարությունը վերջապես վերաքննիչ բողոք է ներկայացրել 2012 թվականին։ Նույն տարվա նոյեմբերին Շենգավիթի դատարանը, այս անգամ դատավոր Իշխան Բարսեղյանի նախագահությամբ (որն, ի դեպ, բոլորովին վերջերս ձերբակալվեց կաշառք վերցնելու գործով), անկախ այն հանգամանքից, թե հիմնավոր է հայցը, թե ոչ, կիրառելով հայցային վաղեմություն՝ մերժել է այն ամբողջությամբ, ներառյալ նաև 882 մլն դրամը, որի օրինական պահանջատերն էր իրականական ընկերությունը։ Դատարանը վճռել է «Նումարդ թրեյդինգ» ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի, որպես պետական տուրքի գումար, բռնագանձել ավելի քան 247 մլն դրամ, որից շուրջ 98 մլն դրամը չվճարված պետական տուրքի գումար, իսկ մոտ 148 մլն-ը` վերաքննիչ բողոք ներկայացնելու համար ՀՀ ֆինանսների նախարարության կողմից վճարված պետական տուրքի գումար: Այս բռնագանձումն, իհարկե, չիրականացվեց, քանի որ անհայտ օֆշորային ընկերությանը ԴԱՀԿ-ն չկարողացավ գտնել:
Հատկանշական է, որ Ռաֆայել Սանդոյանը, լինելով գլխավոր տնօրենի խորհրդական իրավական հարցերով, լինելով քաջատեղյալ նման խոշոր պահանջի մասին որպես Նաիրիտ գործարանի շահերը պաշտպանող կողմ, իմանալով վաղեմության ժամկետը ընդհատող գրության, ինչպես նաև՝ վերջինիս կեղծված լինելու մասին, ի պաշտոնե իմանալով, որ Նաիրիտ գործարանի հաշվապահական հաշվեկշռում իրանական ընկերության նկատմամբ 882 մլն. դրամի պարտավորություն չկա, երբևէ չի դիմել իրավապահ մարմիններին և չի տեղեկացրել «Նաիրիտ»-ում կատարված կեղծիքների մասին, և որ ամենակարևորն է, առաջին ատյանի դատարանում պարտվելուց հետո չի դիմել վերաքննիչ դատարան, այլ միայն մամուլի միջոցով աղմուկ բարձրացնելուց և «Հայգազարդ» ՓԲԸ-ի հայցը դատարանի կողմից վերադարձնելուց հետո փորձեց դիմել դատարան։
Հարց է առաջանում, թե ինչո՞ւ դատավոր Բարսեղյանի կողմից «Նաիրիտ» գործարանի հանդեպ հայցն ամբողջությամբ, ներառյալ նաև 882 մլն մայր գումարը մերժվելուց հետո Նաիրիտի իրավական հարցերով խորհրդականը չի դիմել իրավական մարմիններին, ապացուցելու, որ այս գործարքում եղել է փողեր յուրացնելու միտում, այն դեպքում, եթե իրանական կողմից ոչ ոք նույնիսկ մայր գումարի համար չի բողոքարկել, ինչի իրավունքը, անշուշտ, ուներ։
Նաիրիտին ահռելի ֆինանսական միջոցների վնաս պատճառելու փորձի անմիջական մասակից, սակայն հանցավոր գործարքը բացահայտվելուց հետո միայն իրադրությունը շտկելու փորձեր կատարած անձը չի կարող լինել Նաիրիտի տնօրեն և որևէ կերպ նպաստել Նաիրիտի վերագործարկմանը։ Այժմ, երբ ասպարեզում է «EU-ASIA buisness finance centre» եվրոպական հոլդինգը , որը պատրաստ է ներդրումներ իրականացնել Նաիրիտ գործարանում և ոտքի կանգնեցնել երբեմնի հսկային, տնօրեն են նշանակում փողերի լվացման փորձին նպաստած անձի, որով կա՛մ փորձում են խափանել հնարավոր գործարքը, կա՛մ ընդունել Եվրոպական հոլդինգի առաջարկներն ու գումարները փոշիացնել, ինչպես կատարվեց ժամանակին։
Հիշեցնենք, որ ժամանակին Նաիրիտի թալանի աղմկահարույց պատմություններում մասնակից էր այդ ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանը, իսկ նրա օրոք ասպարեզում եղած հանցագործ կադրերին պատասխանատվության ենթարկելու փոխարեն այսօր նշանակում են ավելի բարձր պաշտոնի, ինչը թույլ է տալիս մտածել, որ ներկայիս վարչապետ Կարեն Կարապետյանը կա՛մ շատ անտեղյակ է կատարվածից, կա՛մ միտումնավոր գնում է նույն ճանապարհով, ինչ Տիգրան Սարգսյանը։
Հաշվի առնելով անձի մասնակցությունը նման մութ գործարքներին, պարզ է դառնում, որ կոռուպցիոն պատմություններում հայտնված Ռաֆայել Սանդոյանի անձնական շահն ու Հայաստանի տնտեսության զարգացման երաշխիքը հանդիսացող Նաիրիտի շահերը չեն կարող համընկնել։ Հետևաբար, պահանջում ենք Կառավարությունից՝ ծանոթանալ Ռաֆայել Սանդոյանի կենսագրությանը Նաիրիտում անցկացրած տարիներին, և զերծ մնալ արտադրությունից հեռու գտնվող, Նաիրիտի վերագործարկման համար անպիտան, Վահան Մելքոնյանի կադրերի՝ տնօրենի պաշտոնում նշանակումից։
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից