Թեմաներ
Չորեքշաբթի 01 / 22 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/22/2025   18:42 Կասի հայերի ցավը տանեմ ու կգնա ռեստորանում ավելի ցավը կտանի. Փաշինյան 01/22/2025   18:39 Բրիտանացի հետախույզները՝ Ջեյմս Բոնդի գլխավորությամբ,չեն կիսում Փաշինյանի կարծիքն ու վտանգավոր են համարում Նոյեմբերյան-Իջևան հատվածը. Խաչատրյան 01/22/2025   18:38 ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որեւէ մեկի մեղադրանք չի ներկայացվել 01/22/2025   18:13 Վարչապետն ընդունել է ՄԱԿ-ի մշտական համակարգողին 01/22/2025   18:07 Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողատայի՝ Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը 01/22/2025   18:04 Մենք ուզում ենք էս տրանսպորտային համակարգը շարունակի՞ գոյություն ունենալ, թե՞ էլի գա Իկարուս, Երազ, իշավոտնուկներով Գազել. Փաշինյան 01/22/2025   17:57 Ընկալում կա, որ պետական բյուջեն էս դահլիճի էս հատվածի համար է ծախսվում. ԱԺ-ում հայտարարել է Փաշինյանը՝ մատնացույց անելով ՔՊ-ին (հեսանյութ) 01/22/2025   17:54 Մի ասեք՝ պետությունը մտնում ա մեր գրպանը.եթե որևէ ձեռք եք տեսնում ձեր գրպանում, դա ձեր ձեռքն ա. Փաշինյան 01/22/2025   17:48 Դավիթ Խուդաթյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) գրասենյակի ներկայացուցիչ Ռայմունդ Յելեին 01/22/2025   17:44 Փաշինյանը՝ Դավոսի հանդիպումների մասին 01/22/2025   17:40 Ապրել ենք Չարենցի «Երկիր Նաիրիի» սյուժեում, պիտի դուրս գանք դեպի «իրական Հայաստան». Փաշինյան 01/22/2025   17:37 Մարդկանց գժի տեղ են դնում, ասում ենք կարող եք ավտոբուսի մեջ քնել և տրոլեյբուսի մեջ արթնանալ. Թևանյան (տեսանյութ) 01/22/2025   17:26 Վաղարշապատում 49-ամյա տղամարդը ձերբակալվել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար 01/22/2025   17:09 Այս համակարգը կարևոր է՝ ապապետությունից պետություն գնալու անցման տրամաբանության մեջ․ Փաշինյանը՝ հայտարարագրման մասին 01/22/2025   16:57 Ավտովթար՝ Երևանում. բախվել են «Ford Fusion»-ն ու «Opel Corsa»-ն. 5 վիրավորների մեջ կա անչափահաս 01/22/2025   16:49 Տավուշում ապրող մեր հայրենակիցները սպասում են այդ հարցի պատասխանին՝ Ոսկեպար-Կիրանց ճանապարհի որևէ հատվածի հանձնում Ադրբեջանին կա՞.Դանիելյանը՝ Գրիգորյանին 01/22/2025   16:46 Գյուղերից կարտագաղթեն, եթե դպրոցները փակեք. պատգամավորը՝ նախարարին 01/22/2025   16:42 Դատավոր Գառնիկ Ստեփանյանի նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի՝ ՔԿ-ում քննվող վարույթի շրջանակներում 01/22/2025   16:32 Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում է. մեկնարկել է կառավարության հետ հարց ու պատասխանը (ուղիղ միացում) 01/22/2025   16:29 Նոր ժամկետներ. Թրամփը կարգադրել է Ուկրաինայի հակամարտությունը լուծել 100 օրվա ընթացքում. WSJ 01/22/2025   16:09 Պետդեպն արգելել է ԱՄՆ դրոշից բացի որեւէ այլ դրոշի օգտագործում, այդ թվում՝ սեռական փոքրամասնություններինը 01/22/2025   16:07 Ալիևն ու Զելենսկին հանդիպել են Դավոսի ֆորումում 01/22/2025   15:53 Սնուփ Դոգի չկայացած համերգի համար փոխանցված 6 մլն դոլարը պետական բյուջե չի վերադարձվել 01/22/2025   15:53 «Օդնոկլասսնիկի»-ն թողարկում է ծանոթությունների սեփական ծառայությունը 01/22/2025   15:48 ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծը քննարկվել է առաջին ընթերցմամբ 01/22/2025   15:41 Տավուշում նոր սահմանազատումը նոր տարածքների կորստի է հանգեցնելու. Սարգսյան 01/22/2025   15:25 Փաշինյանը ցավակցել է Թուրքիայի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած հրդեհի կապակցությամբ 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:54 Մինչեւ 300.000 դրամ գործարքները հայտարարագրման ենթակա չեն (տեսանյութ) 01/22/2025   14:36 Տիգրան Բալայանը Բելգիայի Սենատի նախագահին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր 01/22/2025   14:31 Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել 01/22/2025   14:17 Էդվարդ Ասրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ 01/22/2025   14:14 Արսեն Թորոսյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/22/2025   14:07 Ռուս-իրանական գազատարը կարող էր բարձրացնել ՀՀ անվտանգությունը, դա լավ հնարավորություն էր, որը կորցնում ենք․ Մանվելյան 01/22/2025   13:53 Իրանում հրդեհ է բռնկվել 18 հազար տոննա տարողությամբ նավթի պահեստում 01/22/2025   13:51 Հայաստանում ապրող մեր քաղաքացիները ռելոկանտներ չեն, և պետք չէ ստեղծել մի իրավիճակ, որ մեկ այլ երկրում դառնան ռելոկանտներ. «Տնտեսական պրոյեկտ» 01/22/2025   13:51 Ջերմաստիճանը բարձրանալու է 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/22/2025   13:25 Կոլաբորացիոնիստնե՞ր թե՞ դյուրահավատներ. «Հրապարակ» 01/22/2025   13:14 ՀՀ ԱԽ քարտուղարը շնորհավորել է Մայքլ Ուոլցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ 01/22/2025   13:10 Ծիծաղելի է, թե շահ ունեմ անտառահատումներից, ծեծկռտուք չի եղել ՔՊ նիստին, միայն քննադատել եմ կառավարությանը. Հայկ Սարգսյան 01/22/2025   13:04 Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ է ընտրվել Արայիկ Հարությունյանը 01/22/2025   12:57 «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին 01/22/2025   12:49 ԼՂ-ում մնացած մեքենաների համար նույնպես տերերը չպետք է գույքահարկ վճարեն. Խաչատրյան 01/22/2025   12:44 Մեծ Բրիտանիան խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան արևելյան սահման գնալ. Խաչատրյան 01/22/2025   12:25 Սիրունյանն արդեն իր թեկնածությունը հետ է քաշում, իրավիճակը պետք է պարզաբանվի. Կոնջորյան 01/22/2025   12:08 Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին 01/22/2025   12:04 Ալեքսանդ Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան
01/21/2025   14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում 01/21/2025   20:14 Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ կեղծ դատավարության երկրորդ նիստն ավարտվել է 01/21/2025   19:10 Ահազանգ. նախկին փաստաբան, այժմ հակակոռուպցիոն դատարանի դատավորը նախկին կնոջը սպառնացել է խլել ունեցվածքը 01/22/2025   08:19 Թալանել են պատգամավորի տունը․ «Հրապարակ» 01/21/2025   08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ» 01/20/2025   18:45 Երևանում մի թիզ հող չեմ վերցրել, եթե ուզեի՝ Երևանի կեսը կվերցնեի, ոչ թե կասեի՝ քո հողը իմ անունով գրանցի. Հովսեփյան (տեսանյութ) 01/22/2025   11:46 Օհանյանի օրոք տուն գնալը 10 000 էր, հենց գալիս էր, տանկերը պլպլացնում ու բոլորս ներկա շարվում էինք. Սիսակ Գաբրիելյան 01/20/2025   19:15 Սա ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, դրա տնտեսական, սոցիալական և ռազմաքաղաքական հետևանքները ծանրագույն կլինեն ՀՀ-ի համար. Ատոմ Մարգարյան 01/21/2025   08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ» 01/21/2025   23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ 01/21/2025   14:39 Սիսիանում տղամարդը նռնակ է նետել բնակչի տան ուղղությամբ, որը պայթել է. shamshyan.com 01/21/2025   18:52 Առողջական խնդիրների դեպքում դրանք լուծվում են մեկուսարանում՝ ըստ ադրբեջանական քարոզչության հայտարարել է Արայիկ Հարությունյանը 01/21/2025   20:49 Կանանց բացատրել են սեքսի ժամանակ ցավի պատճառները եւ նշել դրանից խուսափելու միջոցները 01/22/2025   15:20 Տիգրան Ավինյանը հետքայլ է անում. հանրային տրանսպորտի ակագների կիրառման տրամաբանությունը կվերանայվի 01/22/2025   14:09 Արցախը հանձնել են ռուսները՝ Ադրբեջանի հետ համագործակցելով, թող իրենք էլ վերադարձնեն. ՔՊ-ական պատգամավոր 01/21/2025   14:22 Գառնիկ Դանիելյանի ելույթից հետո իրավիճակը լարվել է. վեճ` ԱԺ-ում 01/21/2025   07:55 Փոխնախարարի որդին ազատվել է բանակից. Փաշինյանը նոր խստացումներ է անում. «Ժողովուրդ» 01/21/2025   16:44 Երևանի Մետրոպոլիտենում արտակարգ դեպք է տեղի ունեցել, քաղաքացին հայտնվել է գծերի վրա 01/22/2025   13:29 Թալանել են տունս, տարել են գումար, մի քանի ոսկյա շղթա, ժամացույց, վնասի չափը կազմել է 7,5-8 մլն դրամի չափով է. Հրաչյա Հակոբյան 01/21/2025   11:01 Անարդարացի է. էն, ով ունի 1 մլն դոլար արժողությամբ մեկ գույք, վճարում է տասնապատիկ ավելի հարկ, քան էն մեկն, ով ունի 1 մլն-ի 10 հատ գույք. Աղազարյան

Խաշմանյանի Ալաշկերտը. 78 խաղերի, 39 հաղթանակների և տիտղոսների մասին 11/07/2016   12:53  |  Մարզական

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո (0:1) «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անվան հետ էին կապված թիմի կարևորագույն հաղթանակները ու պատմական նվաճումները:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսից ակհայտ էր, որ որոշումը հապճեպ էր կայացվել, իսկ հետո պարզ դարձան պատճառները:

Հրաժարականից օրեր անց Խաշմանյանը նշեց, որ «Փյունիկից» կրած պարտությունից հետո թիմի սեփականատեր և նախագահ Բագրատ Նավոյանը մտել է հանդերձարան, տեղում ազատել է թիմի մի քանի ֆուտբոլիստների և անվստահություն է հայտնել իրեն՝ նշելով, որ հաջորդ խաղում թիմը կպատրաստի մեկ այլ մարզիչ:

Խաշմանյանի պարզաբանումից հետո խոսեց նաև Բագրան Նավոյանը, ով հայտարարեց, որ դժգոհ էր թիմի վերջին արդյունքներից, բայց Խաշմանյանից հրաժարական չի պահանջել, այլ ցանկացել է միայն, որ առաջիկա խաղում այլ մարզիչ գլխավորի թիմը:

Մինչև Խաշմանյանի հրաժարականը «Ալաշկերտը» երկրորդն էր Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում և երկու միավոր էր զիջում առաջատար «Շիրակին», սեպտեմբերի 27-ին հաղթել էր Սուպերգավաթի խաղում, վերջին հինգ խաղերում տարել էր երկու հաղթանակ, գրանցել երկու ոչ-ոքի և մեկ պարտություն:

Armsport.am-ը վերհիշել է, թե ինչպիսին էր «Ալաշկերտը» Աբրահամ Խաշմանյանից առաջ և նրա գլխավորությամբ:

Նորաստեղծ ակումբը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է 2013 թվականից: 2013/14 թվ. մրցաշրջանում թիմը 28 տուրից հետո վաստակած 23 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը, իսկ պարտություններից որոշները ունեին ոչ ֆուտբոլային հաշիվ (5-րդ տուր. «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 9:2, 14-րդ տուր. «Բանանց» - «Ալաշկերտ»՝ 7:0)

Երկար չստացվեց նաև թիմի ճանապարհը երկրի Գավաթի խաղարկության նորամուտում: Քառորդ եզրափակչում թիմը ճանապարհը զիջել «Գանձասարին» (0:1, 0:0):

Արդյունքներում կտրուկ բարելավում չնկատվեց նաև 2014/15 թվ. մրցաշրջանի մեկնարկում. Առաջին հինգ խաղերում 3 պարտություն, 2 ոչ-ոքի և 1 հաղթանակ՝ Արարատի նկատմամբ (3:2):

2014-ի սեպտեմբերի 10-ին թիմը գլխավորեց Աբրահամ Խաշմանյանը և հաջորդ իսկ խաղում «Ալաշկերտը» հաղթեց փոխչեմպիոն «Շիրակին» (2:0):

Խաշմանյանի գլխավորությամբ 2014/15 մրցաշրջանի մնացած 22 խաղերում թիմը տոնեց ևս 8 հաղթանակ, 7 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով և կրեց 7 պարտություն, ինչը, բնական է, մինչև այդ թիմի լավագույն արդյունքն էր:

Համեմատության համար կարելի է հիշել 2013/14 թվականի արդյունքները. 28 խաղում 16 պարտություն, 6 հաղթանակ 6 ոչ-ոքի, գոլերի 38:69 հարաբերակցություն:

Բացի այդ, հաջող ստացվեց թիմի ելույթը նաև երկրի Գավաթի խաղարկությունում: Քառորդ եզրափակիչ փուլում «Ալաշկերտը» երկու անգամ հաղթեց «Արարատին» (2:0, 4:3) և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը ապագա չեմպիոն և գավաթակիր «Փյունիկն» էր: «Փյունիկը» առաջին խաղում հաղթեց 3:1 հաշվով և չնայած պատասխան խաղում «Ալաշկերտի» 1:0 հաշվով տոնած հաղթանակին՝ դուրս եկավ եզրափակիչ ու հաղթեց «Միկային» (3:1):

2014/15-ին նախորդող 2013/14 մրցաշրջանի Գավաթի խաղարկությունում Ալաշկերտը պայքարը թողել էր արդեն քառորդ եզրափակիչ փուլից, սեփական հարկի տակ Միկային նվազագույն հաշվով հաղթելուց հետո թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտություն էր կրել:

Երկրի չեմպիոն և գավաթակիր հռչակվեց Փյունիկը, իսկ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Ալաշկերտը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ՝ առաջին անգամ իր պատմության մեջ Եվրոպա լիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք ստացավ: Գրեթե բոլորը Ալաշկերտին ջախջախիչ հաշվով պարտություն էին կանխագուշակում շոտլանդիայի գավաթակիր «Սենթ Ջոնսթոնի» հետ խաղերում, սակայն Խաշմանյանն այլ պլաններ ուներ: Խամանյանն անկոտրուն կամքը դրսևորեց ամենակարևոր պահին:

Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում Ալաշկերտը 1:0 հաշվով հաղթեց մրցակցին, իսկ հյուրընկալվելիս զիջեց՝ հաջորդ փուլի ուղեգիր ապահովող 1:2 հաշվով: Հատկանշական է, որ պատասխան խաղի 65-րդ րոպեից Ալաշկերտը խաղում էր 10 հոգով, երկրորդ դեղին քարտը ստանալուց հեռացվել էր Կարեն Մուրադյանը, իսկ հաջորդ փուլի ուղեգիր ապահոված գոլը՝ Աբրահամ Խաշմանյանի թիմը խփեց 74-րդ րոպեին, դիպուկ հարվածով աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը: Սա մեր ֆուտբոլի համար պատմական իրադարձություն էր, որը մոռանալ պարզապես չի կարելի:

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Ղազախստանի բրոնզե մեդալակիր «Կայրաթն» էր: Առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս զիջեց 0:3 հաշվով, իսկ Երևանում կայացած մրցավեճում հաղթեց 2:1 հաշվով և դուրս մնաց պայքարից: Հետագայում «Կայրաթը» անցավ նաև շոտլանդական «Աբերդինի» արգելքը ու Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարում զիջեց ֆրանսիական «Բորդոյին» (սեփական հարկի տակ «Կայրաթը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս զիջեց 0:1 հաշվով):


Այսպիսով, Եվրոպա լիգայի 2015/16 թվականների խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերում «Ալաշկերտը» տոնեց 2 հաղթանակ և կրեց պարտություն, գոլերի 4:6 հարաբերակցությամբ: Ակնհայտ է, որ նման արդյունքից հետո Խաշմանյանի թիմին արդեն դասում էին Հայաստանի 2015/16 թվականների առաջնության ֆավորիտների թվում և այդ սպասումները արդարացան:

2015 թվականի ընթացքում կայացած առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ «Փյունիկի» նկատմամբ ունենալով 2 միավորի առավելություն: Առաջին հատվածի 15 խաղերում թիմը հասցրել էր առնվազն մեկ հաղթանակ գրանցել 7 մրցակիցներից 6-ի հետ խաղերում, միայն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճերն էին ավարտվել ոչ-ոքի արդյունքներով (0:0,2:2), ընդ որում՝ 9-րդ տուրում կայացած մրցակիցների երկրորդ խաղում Խաշմանյանի թիմը մինչև 78-րդ րոպեն 9 հոգով հաղթում էր կապանյան թիմին:

Նման արդյունքից հետո քչերն էին կասկածում, որ տարվա լավագույն մարզիչ կճանաչվի հենց Խաշմանյանը, սակայն քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչվեց Վարուժան Սուքիասյանը, ում գլխավորած «Արարատը» 2014/15 թվականի առաջնությունն ավարտել էր վերջին տեղում (Սուքիասյանը գլխավորել էր «Արարատը» 2015-ի ապրիլից), իսկ 2015/16 թվականների առաջնության աշնանային հատվածից հետո 7 միավորով զիջում էր Խաշմանյանի թիմին: Հատկանշական է նաև, որ մարզական լրագրողները գրեթե միաձայն լավագույնն էին ճանաչել հենց Խաշմանյանին: Փաստորեն, Խաշմանյանի ձեռքից խլեցին լավագույնի կոչումը…

2015/16 թվականների առաջնությունում Խաշմանյանի թիմը 28 խաղերում տոնեց 16 հաղթանակ, 7 խաղերում գրանցեց ոչ-ոքի և պարտություն կրեց ընդամենը 5 հանդիպումներում: Հարկ է նշել, որ պաշտպանողական ֆուտբոլ խաղալու համար մեղադրվող «Ալաշկերտն» ամենաարդյունավետն էր առաջնությունում խփած 50 գոլերով, իսկ բաց թողած 24 գոլը երկրորդ լավագույն արդյունքն էր Փյունիկից հետո (21): Բացի այդ, թիմի հարձակվողներ Միհրան Մանասյանն ու Էբեր Արաուխոն 16-ական գոլով կիսեցին առաջին հորիզոնականը ռմբարկուական ցուցակում:

Խաշմայնաի գլխավորությամբ Ալաշկերտն առաջին անգամ իր մի քանի տարվա պատմության մեջ ճանաչվեց Հայաստանի չեմպիոն: Իրոք հատկանշական է. «Ալաշկերտը» մինչև Խաշմանյանը հետնապահի համբավ ուներ, իսկ մասնագետի գլխավորությամբ շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամուր և քայլ առ քայլ առաջադիմեց:


Առջևում նորամուտն էր Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին փուլում թիմի մրցակիցը Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոման» էր, որի հակաֆուտբոլային խաղին առաջին խաղում (0:0) ծանոթանալուց հետո «Ալաշկերտը» Երևանում կայացած պատասխան խաղում հաղթեց 3:0 հաշվով՝ Խաշմանյանի ասած «ճզմեց»: Երկրորդ փուլում մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» էր, որի հետ արտագնա խաղին «Ալաշկերտին» չէին կարող օգնել թիմից հեռացած Էբերը և «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում կարմիր քարտ ստացած Միհրան Մանասյանը: Արդյունքում երևանյան թիմը պարտվեց 0:2 հաշվով: Երևանում կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց վրացական թիմը, որը հետագայում դուրս մնաց մրցաշարից՝ զիջելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասած Զագրեբի «Դինամոյին»:

Խաշմանյանը Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց, երբ 2016/17 թվ. Առաջնության 9 տուրերից հետո թիմը 14 միավորով երկրորդ տեղում էր և երկու միավոր էր զիջում առաջատար Շիրակին, հաղթել էր «Բանանցին» Սուպերգավաթի խաղում և թիմի միակ բացթողումը Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Փյունիկից» կրած պարտություններն էին (1:2, 0:1): Առանց Խաշմանանի Ալաշկերտը 4 խաղերում արդեն կրել է երկու պարտություն և 22 միավորով երրորդն է ու առաջատար «Շիրակին» զիջում է 5 միավոր:

Այսպիսով.

Մինչև Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» 37 հանդիպումներում տոնել է 8 հաղթանակ, որոնցից 6 2013/14 մրցաշրջանի առաջնության խաղերում, մեկը՝ «Միկայի» հետ գավաթային խաղում, մյուսը 2014/15 մրցաշրջանի առաջին տուրի՝ Արարատի հետ խաղում (3:2):

Խաշմանյանի գլխավորությամբ Ալաշկերտն անցկացրել է 78 հանդիպում՝ տոնելով 39, գրանցելով 20 ոչ-ոքի և նույնքան պարտություն. ի դեպ, այդ պարտություններից 1-ը նրանը չէ. 2015 թվականի մայիսի 2-ին «Փյունիկի» հետ խաղում (1:3) «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարում էր Սևադա Արզումանյանը:

Հաղթանակներից 9-ը 2014/15 մրցաշրջանի առաջնության խաղերում, 3-ը նույն մրցաշրջանի Գավաթի խաղարկության խաղերում, ե2-ը՝ Եվրոպա լիգայի խաղարկության 2015/16 մրցաշրջանի որակավորման փուլի խաղերում, 16-ը՝ 2015/16 մրցաշրջանի առաջնության խաղերում, 3-ը՝ նույն մրցաշրջանի գավաթային խաղերում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի որակավորման փուլում, 4-ը 2016/17 մրցաշրջանի առաջնության խաղերում, 1-ը՝ 2016 թվականի Սուպերգավաթի խաղում:

Խաշմանյանի հեռանալուց հետո «Ալաշկերտն» անցկացրել է 4 հանդիպում՝ գրանցելով 2-ական հաղթանակ և պարտություն:


Խաշմանյանը խաղադաշտից դուրս էլ Խաշմանյան է: Մամուլի ասուլիսներում, լրագրողների հետ շփումներում նա մշտապես իրեն որպես իսկական պրոֆեսիոնալ էր պահում: Կային կոնֆլիկտներ, բարդ իրավիճակներ, սակայն արդյունքում Աբրահամ Խաշմանյանն աներեր էր:

Բազմիցս խոսվում է Հայաստանում բարձրակարգ մասնագիտների պակասի մասին, բայց ահա օրինակ, թե ինչպես են վարվում այն մարզչի հետ, ով ուրույն անհատականություն ունի: Ուղղակի պետք է չխանգարել նրան և տալ լավ հնարավորություններ, ոչ թե հակառակը: Մնում է սպասել վերադարձին...

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]