Թեմաներ
Շաբաթ 11 / 23 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/23/2024   12:10 Իսրայելի հզոր ավիահարվածը ցնցել է Բեյրութի կենտրոնը 11/23/2024   12:06 Հայաստանի ԱԺ պատգամավորները կգործուղվեն Մոսկվա 11/23/2024   12:00 Բիոմետրիկ ծառայություններ՝ աշխարհահռչակ բիոտեխնոլոգիական, դեղագործական ընկերություններին. Մխիթար Հայրապետյանն այցելել է «Գուրուս» ընկերություն 11/23/2024   11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան 11/23/2024   11:35 Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության մրցութային խորհրդի կազմում քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավման մասին 11/23/2024   11:32 2024-ի հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779 151 11/23/2024   11:20 11 օր առաջ ադրբեջանցին ասել է բառացի նույն միտքը, ինչը Փաշինյանը ասաց հարցազրույցում՝ «արևմտյան Ադրբեջանը» համեմատելով Արևմտյան Հայաստանի հետ. Մամիջանյան 11/23/2024   11:11 Վերադարձի՛ր շարք. ՊՆ 11/23/2024   11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն» 11/23/2024   11:03 «Գոյ» թատրոնի փակման փորձերը սպառնում են ազգային և առաջադեմ մշակութային կենտրոնների գոյությանը. Հայտարարություն 11/23/2024   11:01 «Արևմտյան Հայաստան» բերել նույնացնել նրա հետ, որ Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով Հայաստանը համարում է «Արևմտյան Ադրբեջան», տգիտությունից բացի նաև ստորություն է. Լեւոն Քոչարյան 11/23/2024   10:48 Իշխանությունը բանակի կերպափոխման նոր հայեցակարգ է ընդունել, որի 8-րդ գլուխը վերնագրված է` Անցում արհեստավարժ բանակի. Աբրահամյան 11/23/2024   10:37 Տիգրան Ավինյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը մեկնել է ԱՄՆ 11/23/2024   10:31 Մեկնարկել է Հայաստանում գործող բոլոր դատախազների համար նախատեսված դասընթացի երկրորդ փուլը 11/23/2024   10:29 ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են 11/23/2024   08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ» 11/23/2024   08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ» 11/23/2024   08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ» 11/23/2024   08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ» 11/23/2024   08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ» 11/23/2024   08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ» 11/23/2024   08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ» 11/23/2024   08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ» 11/23/2024   08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ» 11/22/2024   23:56 Կարող ենք գնալ նման գործարքի․ Փաշինյանը՝ Ադրբեջանի դեմ միջազգային հայցերից հրաժարվելու մասին 11/22/2024   23:53 Պետերբուրգում վնասազերծել են սրճարանում նռնակ պայթեցնել սպառնացող տղամարդուն 11/22/2024   23:46 Խաղաղության պայմանագրով համաձայնեցված է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, իրար նկատմամբ չունեն տարածքային պահանջներ․ Փաշինյան 11/22/2024   23:43 Բայդենը հեռազանգել է Մակրոնի ռուսական «Орешник» հրթիռի փորձարկումից հետո 11/22/2024   23:39 Փաշինյանը զուգահեռներ է անցկացրել Արեւմտյան Հայաստանի ու Բաքվի կողից շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան» եզրույթի միջեւ 11/22/2024   23:29 ՀՀ իշխանությունները Բաքվին առաջարկել են` ԵՄ դիտորդների ներկայությունը սահմանափակել` սահմանազատված հատվածներում 11/22/2024   23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին 11/22/2024   23:23 Էլեկտրաէներգիայի անջատման հասցեները 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   23:01 Մանդատները դնելու խնդրանքով դիմել եմ Զեյնալյանին և Աղազարյանին, հուսով եմ Աղազարյանը ևս անարձագանք չի թողնի․ Փաշինյան 11/22/2024   22:57 Փաշինյանն առաջարկեց, որ հանրաքվե կազմակերպվի արագաչափերի հարցով 11/22/2024   22:54 Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է ամուսնուց բաժանվելու մասին 11/22/2024   22:46 Արթուր Պողոսյանի թեկնածությունը կառաջարկվի ՔԿ նախագահի պաշտոնում. Փաշինյանը հաստատեց 11/22/2024   22:45 Նիկոլ Փաշինյանը հաստատեց` ԲԴԽ նախագահը հրաժարական է տվել իր խնդրանքով 11/22/2024   22:39 Նիկոլ Փաշինյանը հաստատել է` հրաժարականներ ներկայացնելու առաջարկը եղել կիրակի օրով` sms-ով 11/22/2024   22:31 Մեր բոլոր պաշտոնանկ արված գործընկերները համակարգային լուրջ փոփոխություններ են իրականացրել ու այդ առումով լավ էին աշխատում․ Փաշինյան 11/22/2024   22:19 Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը՝ Հանրային հեռուստաընկերությանը․ ուղիղ միացում 11/22/2024   22:11 Արամ Առաջինը Լիբանանի հայկական կուսակցապետերի և պատգամավորների հետ խորհրդակցություն է անցկացրել 11/22/2024   22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ 11/22/2024   21:39 Մասկը խոստացել է բարձրացնել ԱՄՆ-ի ռազմական ծախսերի արդյունավետությունը 11/22/2024   21:24 Արցախից բռնի տեղահանված 115.000 արցախցուց միայն 30-ի դիմումն է հաստատվել՝ բնակարանային ապահովման ծրագրի համար 11/22/2024   21:12 «Орешник» համակարգը կմատակարարվի հրթիռային զորքերին. Պուտին 11/22/2024   21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել 11/22/2024   20:49 Աֆղանստանում մզկիթի 12 ծխականների են սպանել 11/22/2024   20:35 «Արտաշատ» ԲԿ-ն որպես կարմիր գիծ առողջապահությունում. Ծաղիկ Վարդանյան 11/22/2024   20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
11/22/2024   17:59 «Ֆազ»-ը սպանվել է գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքներից. Մեղադրյալներն են՝ «Չաղ Ռուստամը» և Աշոտ Կուրեղյանը. Հայտնի է ով կքննի 11/22/2024   18:36 Դժբախտ պատահարի հետևանքով մաhաgել է Հայաստանի կարատեի առաջնությունների բազմակի չեմպիոն Մկրտիչ Ղազարյանը 11/21/2024   21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց 11/22/2024   15:19 Հաջիևն ասել է՝ ինչ պայմանով հայերը կարող են վերադառնալ Արցախ 11/21/2024   13:58 ԲԴԽ բոլոր նախագահների լիազորություններն են դադարեցվել՝ նախատեսված ժամկետից շուտ. Սա խոսում է իշխանությունների թևերի բաժանման սկզբունքի ի սպառ բացակայության մասին. Վարդազարյան 11/21/2024   21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը 11/21/2024   14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան 11/21/2024   16:37 Ռոմանոս Պետրոսյանը կփոխարինի՞ Ռուտամ Բադասյանին 11/21/2024   20:20 Պետական դավաճանության մեջ մեղադրվող տղամարդն ինքնախոստովական ցուցմունքը տվել է ԱԱԾ-ում ծեծի ենթարկվելուց հետո․ նրան դիմակավորված անձինք ձերբակալել են 7 տարեկան երեխայի աչքի առաջ. պնդում է կինը 11/21/2024   18:45 Շատ ճիշտ գնահատական է, կամավորականությունը պետություն չունենալու մասին է. Մովսես Հակոբյան 11/22/2024   10:50 Ողբերգական վթար Երևանում.մահացածը մոտոցիկլի վարորդ պարեկն է. shamshyan.com 11/22/2024   15:04 Քաղաքապետարանի աշխատակիցները բռնի ուժով իջեցրին ավտոբուսից. TelCell-ի ապարատը կտրոն չի տալիս, ես էլ 100 դրամանոց չունեի.Ահազանգ բնակչից 11/22/2024   08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ» 11/21/2024   12:29 Մարտից հետո արցախցիներին 50 հազար դրամի աջակցությունը կնվազեցվի 40 հազարի ու կտրվի միայն թիրախային խմբերին 11/21/2024   20:35 Ինչ ժառանգություն թողեց Վահե Ղազարյանը 11/21/2024   20:36 Հեղափոխությունը մտնում է «յակոբինյան» փուլ. Փաշինյանն էլ չգիտեր, որ պետք է հեռացնի այդ մարդկանց․ Շարմազանով (Տեսանյութ) 11/22/2024   23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ 11/22/2024   20:19 Մեծ տոկոսը կտրելու եմ կացնային ձեւով. Փաշինյան 11/22/2024   08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ» 11/21/2024   16:15 Ով էր ճեպազրույցի ժամանակ զանգել Զախարովային

Խաշմանյանի Ալաշկերտը. 78 խաղերի, 39 հաղթանակների և տիտղոսների մասին 11/07/2016   12:53  |  Մարզական

Հայաստանի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Փյունիկի» հետ պատասխան խաղից հետո (0:1) «Ալաշկերտի» գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը, ում անվան հետ էին կապված թիմի կարևորագույն հաղթանակները ու պատմական նվաճումները:

Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսից ակհայտ էր, որ որոշումը հապճեպ էր կայացվել, իսկ հետո պարզ դարձան պատճառները:

Հրաժարականից օրեր անց Խաշմանյանը նշեց, որ «Փյունիկից» կրած պարտությունից հետո թիմի սեփականատեր և նախագահ Բագրատ Նավոյանը մտել է հանդերձարան, տեղում ազատել է թիմի մի քանի ֆուտբոլիստների և անվստահություն է հայտնել իրեն՝ նշելով, որ հաջորդ խաղում թիմը կպատրաստի մեկ այլ մարզիչ:

Խաշմանյանի պարզաբանումից հետո խոսեց նաև Բագրան Նավոյանը, ով հայտարարեց, որ դժգոհ էր թիմի վերջին արդյունքներից, բայց Խաշմանյանից հրաժարական չի պահանջել, այլ ցանկացել է միայն, որ առաջիկա խաղում այլ մարզիչ գլխավորի թիմը:

Մինչև Խաշմանյանի հրաժարականը «Ալաշկերտը» երկրորդն էր Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում և երկու միավոր էր զիջում առաջատար «Շիրակին», սեպտեմբերի 27-ին հաղթել էր Սուպերգավաթի խաղում, վերջին հինգ խաղերում տարել էր երկու հաղթանակ, գրանցել երկու ոչ-ոքի և մեկ պարտություն:

Armsport.am-ը վերհիշել է, թե ինչպիսին էր «Ալաշկերտը» Աբրահամ Խաշմանյանից առաջ և նրա գլխավորությամբ:

Նորաստեղծ ակումբը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությանը մասնակցում է 2013 թվականից: 2013/14 թվ. մրցաշրջանում թիմը 28 տուրից հետո վաստակած 23 միավորով եզրափակեց մրցաշարային աղյուսակը, իսկ պարտություններից որոշները ունեին ոչ ֆուտբոլային հաշիվ (5-րդ տուր. «Գանձասար» - «Ալաշկերտ»՝ 9:2, 14-րդ տուր. «Բանանց» - «Ալաշկերտ»՝ 7:0)

Երկար չստացվեց նաև թիմի ճանապարհը երկրի Գավաթի խաղարկության նորամուտում: Քառորդ եզրափակչում թիմը ճանապարհը զիջել «Գանձասարին» (0:1, 0:0):

Արդյունքներում կտրուկ բարելավում չնկատվեց նաև 2014/15 թվ. մրցաշրջանի մեկնարկում. Առաջին հինգ խաղերում 3 պարտություն, 2 ոչ-ոքի և 1 հաղթանակ՝ Արարատի նկատմամբ (3:2):

2014-ի սեպտեմբերի 10-ին թիմը գլխավորեց Աբրահամ Խաշմանյանը և հաջորդ իսկ խաղում «Ալաշկերտը» հաղթեց փոխչեմպիոն «Շիրակին» (2:0):

Խաշմանյանի գլխավորությամբ 2014/15 մրցաշրջանի մնացած 22 խաղերում թիմը տոնեց ևս 8 հաղթանակ, 7 խաղ ավարտեց ոչ-ոքի արդյունքով և կրեց 7 պարտություն, ինչը, բնական է, մինչև այդ թիմի լավագույն արդյունքն էր:

Համեմատության համար կարելի է հիշել 2013/14 թվականի արդյունքները. 28 խաղում 16 պարտություն, 6 հաղթանակ 6 ոչ-ոքի, գոլերի 38:69 հարաբերակցություն:

Բացի այդ, հաջող ստացվեց թիմի ելույթը նաև երկրի Գավաթի խաղարկությունում: Քառորդ եզրափակիչ փուլում «Ալաշկերտը» երկու անգամ հաղթեց «Արարատին» (2:0, 4:3) և դուրս եկավ կիսաեզրափակիչ, որտեղ մրցակիցը ապագա չեմպիոն և գավաթակիր «Փյունիկն» էր: «Փյունիկը» առաջին խաղում հաղթեց 3:1 հաշվով և չնայած պատասխան խաղում «Ալաշկերտի» 1:0 հաշվով տոնած հաղթանակին՝ դուրս եկավ եզրափակիչ ու հաղթեց «Միկային» (3:1):

2014/15-ին նախորդող 2013/14 մրցաշրջանի Գավաթի խաղարկությունում Ալաշկերտը պայքարը թողել էր արդեն քառորդ եզրափակիչ փուլից, սեփական հարկի տակ Միկային նվազագույն հաշվով հաղթելուց հետո թիմը հյուրընկալվելիս 3:0 հաշվով պարտություն էր կրել:

Երկրի չեմպիոն և գավաթակիր հռչակվեց Փյունիկը, իսկ Բարձրագույն խմբի մրցաշարային աղյուսակում 4-րդ հորիզոնականը զբաղեցրած Ալաշկերտը Աբրահամ Խաշմանյանի գլխավորությամբ՝ առաջին անգամ իր պատմության մեջ Եվրոպա լիգայի խաղարկությունում հանդես գալու իրավունք ստացավ: Գրեթե բոլորը Ալաշկերտին ջախջախիչ հաշվով պարտություն էին կանխագուշակում շոտլանդիայի գավաթակիր «Սենթ Ջոնսթոնի» հետ խաղերում, սակայն Խաշմանյանն այլ պլաններ ուներ: Խամանյանն անկոտրուն կամքը դրսևորեց ամենակարևոր պահին:

Թիմերի միջև Երևանում կայացած առաջին խաղում Ալաշկերտը 1:0 հաշվով հաղթեց մրցակցին, իսկ հյուրընկալվելիս զիջեց՝ հաջորդ փուլի ուղեգիր ապահովող 1:2 հաշվով: Հատկանշական է, որ պատասխան խաղի 65-րդ րոպեից Ալաշկերտը խաղում էր 10 հոգով, երկրորդ դեղին քարտը ստանալուց հեռացվել էր Կարեն Մուրադյանը, իսկ հաջորդ փուլի ուղեգիր ապահոված գոլը՝ Աբրահամ Խաշմանյանի թիմը խփեց 74-րդ րոպեին, դիպուկ հարվածով աչքի ընկավ Նորայր Գյոզալյանը: Սա մեր ֆուտբոլի համար պատմական իրադարձություն էր, որը մոռանալ պարզապես չի կարելի:

Եվրոպա լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտի» մրցակիցը Ղազախստանի բրոնզե մեդալակիր «Կայրաթն» էր: Առաջին խաղում «Ալաշկերտը» հյուրընկալվելիս զիջեց 0:3 հաշվով, իսկ Երևանում կայացած մրցավեճում հաղթեց 2:1 հաշվով և դուրս մնաց պայքարից: Հետագայում «Կայրաթը» անցավ նաև շոտլանդական «Աբերդինի» արգելքը ու Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարում զիջեց ֆրանսիական «Բորդոյին» (սեփական հարկի տակ «Կայրաթը» հաղթեց 2:1 հաշվով, իսկ հյուրընկալվելիս զիջեց 0:1 հաշվով):


Այսպիսով, Եվրոպա լիգայի 2015/16 թվականների խաղարկության որակավորման առաջին և երկրորդ փուլերում «Ալաշկերտը» տոնեց 2 հաղթանակ և կրեց պարտություն, գոլերի 4:6 հարաբերակցությամբ: Ակնհայտ է, որ նման արդյունքից հետո Խաշմանյանի թիմին արդեն դասում էին Հայաստանի 2015/16 թվականների առաջնության ֆավորիտների թվում և այդ սպասումները արդարացան:

2015 թվականի ընթացքում կայացած առաջնության առաջին հատվածից հետո «Ալաշկերտը» գլխավորում էր մրցաշարային աղյուսակը՝ «Փյունիկի» նկատմամբ ունենալով 2 միավորի առավելություն: Առաջին հատվածի 15 խաղերում թիմը հասցրել էր առնվազն մեկ հաղթանակ գրանցել 7 մրցակիցներից 6-ի հետ խաղերում, միայն «Գանձասար-Կապանի» հետ մրցավեճերն էին ավարտվել ոչ-ոքի արդյունքներով (0:0,2:2), ընդ որում՝ 9-րդ տուրում կայացած մրցակիցների երկրորդ խաղում Խաշմանյանի թիմը մինչև 78-րդ րոպեն 9 հոգով հաղթում էր կապանյան թիմին:

Նման արդյունքից հետո քչերն էին կասկածում, որ տարվա լավագույն մարզիչ կճանաչվի հենց Խաշմանյանը, սակայն քվեարկության արդյունքներով լավագույնը ճանաչվեց Վարուժան Սուքիասյանը, ում գլխավորած «Արարատը» 2014/15 թվականի առաջնությունն ավարտել էր վերջին տեղում (Սուքիասյանը գլխավորել էր «Արարատը» 2015-ի ապրիլից), իսկ 2015/16 թվականների առաջնության աշնանային հատվածից հետո 7 միավորով զիջում էր Խաշմանյանի թիմին: Հատկանշական է նաև, որ մարզական լրագրողները գրեթե միաձայն լավագույնն էին ճանաչել հենց Խաշմանյանին: Փաստորեն, Խաշմանյանի ձեռքից խլեցին լավագույնի կոչումը…

2015/16 թվականների առաջնությունում Խաշմանյանի թիմը 28 խաղերում տոնեց 16 հաղթանակ, 7 խաղերում գրանցեց ոչ-ոքի և պարտություն կրեց ընդամենը 5 հանդիպումներում: Հարկ է նշել, որ պաշտպանողական ֆուտբոլ խաղալու համար մեղադրվող «Ալաշկերտն» ամենաարդյունավետն էր առաջնությունում խփած 50 գոլերով, իսկ բաց թողած 24 գոլը երկրորդ լավագույն արդյունքն էր Փյունիկից հետո (21): Բացի այդ, թիմի հարձակվողներ Միհրան Մանասյանն ու Էբեր Արաուխոն 16-ական գոլով կիսեցին առաջին հորիզոնականը ռմբարկուական ցուցակում:

Խաշմայնաի գլխավորությամբ Ալաշկերտն առաջին անգամ իր մի քանի տարվա պատմության մեջ ճանաչվեց Հայաստանի չեմպիոն: Իրոք հատկանշական է. «Ալաշկերտը» մինչև Խաշմանյանը հետնապահի համբավ ուներ, իսկ մասնագետի գլխավորությամբ շատ կարճ ժամանակահատվածում դարձավ ամուր և քայլ առ քայլ առաջադիմեց:


Առջևում նորամուտն էր Չեմպիոնների լիգայում: Որակավորման առաջին փուլում թիմի մրցակիցը Անդորրան ներկայացնող «Սանտա Կոլոման» էր, որի հակաֆուտբոլային խաղին առաջին խաղում (0:0) ծանոթանալուց հետո «Ալաշկերտը» Երևանում կայացած պատասխան խաղում հաղթեց 3:0 հաշվով՝ Խաշմանյանի ասած «ճզմեց»: Երկրորդ փուլում մրցակիցը Թբիլիսիի «Դինամոն» էր, որի հետ արտագնա խաղին «Ալաշկերտին» չէին կարող օգնել թիմից հեռացած Էբերը և «Սանտա Կոլոմայի» հետ պատասխան խաղում կարմիր քարտ ստացած Միհրան Մանասյանը: Արդյունքում երևանյան թիմը պարտվեց 0:2 հաշվով: Երևանում կայացած մրցավեճն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 և հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց վրացական թիմը, որը հետագայում դուրս մնաց մրցաշարից՝ զիջելով Չեմպիոնների լիգայի խմբային փուլ հասած Զագրեբի «Դինամոյին»:

Խաշմանյանը Ալաշկերտի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տվեց, երբ 2016/17 թվ. Առաջնության 9 տուրերից հետո թիմը 14 միավորով երկրորդ տեղում էր և երկու միավոր էր զիջում առաջատար Շիրակին, հաղթել էր «Բանանցին» Սուպերգավաթի խաղում և թիմի միակ բացթողումը Գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Փյունիկից» կրած պարտություններն էին (1:2, 0:1): Առանց Խաշմանանի Ալաշկերտը 4 խաղերում արդեն կրել է երկու պարտություն և 22 միավորով երրորդն է ու առաջատար «Շիրակին» զիջում է 5 միավոր:

Այսպիսով.

Մինչև Աբրահամ Խաշմանյանը «Ալաշկերտը» 37 հանդիպումներում տոնել է 8 հաղթանակ, որոնցից 6 2013/14 մրցաշրջանի առաջնության խաղերում, մեկը՝ «Միկայի» հետ գավաթային խաղում, մյուսը 2014/15 մրցաշրջանի առաջին տուրի՝ Արարատի հետ խաղում (3:2):

Խաշմանյանի գլխավորությամբ Ալաշկերտն անցկացրել է 78 հանդիպում՝ տոնելով 39, գրանցելով 20 ոչ-ոքի և նույնքան պարտություն. ի դեպ, այդ պարտություններից 1-ը նրանը չէ. 2015 թվականի մայիսի 2-ին «Փյունիկի» հետ խաղում (1:3) «Ալաշկերտի» գործողությունները ղեկավարում էր Սևադա Արզումանյանը:

Հաղթանակներից 9-ը 2014/15 մրցաշրջանի առաջնության խաղերում, 3-ը նույն մրցաշրջանի Գավաթի խաղարկության խաղերում, ե2-ը՝ Եվրոպա լիգայի խաղարկության 2015/16 մրցաշրջանի որակավորման փուլի խաղերում, 16-ը՝ 2015/16 մրցաշրջանի առաջնության խաղերում, 3-ը՝ նույն մրցաշրջանի գավաթային խաղերում, 1-ը՝ Չեմպիոնների լիգայի 2016/17 մրցաշրջանի որակավորման փուլում, 4-ը 2016/17 մրցաշրջանի առաջնության խաղերում, 1-ը՝ 2016 թվականի Սուպերգավաթի խաղում:

Խաշմանյանի հեռանալուց հետո «Ալաշկերտն» անցկացրել է 4 հանդիպում՝ գրանցելով 2-ական հաղթանակ և պարտություն:


Խաշմանյանը խաղադաշտից դուրս էլ Խաշմանյան է: Մամուլի ասուլիսներում, լրագրողների հետ շփումներում նա մշտապես իրեն որպես իսկական պրոֆեսիոնալ էր պահում: Կային կոնֆլիկտներ, բարդ իրավիճակներ, սակայն արդյունքում Աբրահամ Խաշմանյանն աներեր էր:

Բազմիցս խոսվում է Հայաստանում բարձրակարգ մասնագիտների պակասի մասին, բայց ահա օրինակ, թե ինչպես են վարվում այն մարզչի հետ, ով ուրույն անհատականություն ունի: Ուղղակի պետք է չխանգարել նրան և տալ լավ հնարավորություններ, ոչ թե հակառակը: Մնում է սպասել վերադարձին...

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]