Թեմաներ
Երկուշաբթի 01 / 20 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/20/2025   16:56 Վահան Կոստանյանն ու Քամալ Խարազին բարձր են գնահատել Հայաստան-Իրան փոխգործակցությունը 01/20/2025   16:52 Դատարանում շարունակվում է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գործով դատավարությունը. հարցաքննվում են վկաները (ուղիղ միացում) 01/20/2025   16:48 Արարատ Միրզոյանը մեկնում է Մոսկվա 01/20/2025   16:43 «Տոյոտայում» եղբայրս մասնաբաժին ունի, գաղտնիք չէ. Լեւոն Քոչարյան (տեսանյութ) 01/20/2025   16:33 Հայտնաբերվել են բյուրեղանման և դեղնականաչավուն զանգվածներ 01/20/2025   16:06 Մհեր Սահակյանի մանդատը տրվել է ԱԺ «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Արմինե Սամվելի Խերանյանին. ԿԸՀ 01/20/2025   15:26 Պետք է լուծենք ԲԴԽ որոշումների վերանայման կարգը, դատավորին գործից հանելը «չեպե» է պետության համար․ Սիրունյան 01/20/2025   15:20 Աշտարակի համայնքային ոստիկանները ձերբակալել են 17-ամյա պատանու՝ ապօրինի ինքնաձիգ պահելու համար 01/20/2025   15:18 Ռուս հայտնի դերասան Գոշա Կուցենկոյի ավտոմեքենայում կնոջ դի է հայտնաբերվել 01/20/2025   15:09 Խայտառակություն էր․ ԿԿՀ-ն բացասական եզրակացություն է տվել Ալեքսանդր Սիրունյանի բարեվարքությանը 01/20/2025   15:03 Մարտի 30-ին Փարաքար համայնքում արտահերթ ընտրություններ են 01/20/2025   14:57 37 ծառայողի նկատմամբ նշանակվել է «ոստիկանությունից ազատում» կարգապահական տույժ․ 2024 թվականի ամփոփ արդյունքները 01/20/2025   14:51 Անահիտ Մանասյանն ընդունել է «Կանայք և գլոբալ անվտանգության ճարտարապետությունը» կենտրոնի ղեկավար Արմինե Մարգարյանին 01/20/2025   14:49 Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների դատավարության միջազգային արձագանքներ 01/20/2025   14:42 Ապօրինի ծառահատման արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 17 մլն դրամի գույքային վնաս 01/20/2025   14:30 Վարչապետ դառնալու հավակնություն չունեմ, չգիտեմ՝ հետագայում դեպքերն ինչպես կզարգանան․ Լևոն Քոչարյան 01/20/2025   14:26 Արցախի կորուստը, ռшզմական-քաղաքական ղեկավարության Բաքվում լինելը hարված էր ՌԴ հեղինակությանը. Քոչարյան 01/20/2025   14:20 ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն արձագանքել է Ռուսաստանում «Ջերմուկ Գրուպ»-ի վերաբերյալ հնչած մեղադրանքին 01/20/2025   14:07 Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող 57 ընտանիք վերաբնակեցվել է 01/20/2025   14:02 Բայրամովը կրկին խոսել է ՀՀ Սահմանադրությունը փոխելու մասին 01/20/2025   13:55 ՔՊ-ականը կարծում է՝ Փաշինյանը կամ Արարատ Միրզոյանը չպետք է խոսեն Բաքվում ապօրինաբար դատվող Արցախի ղեկավարության մասին 01/20/2025   13:52 «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում դեռեւս թափուր է 115 վարորդի հաստիք 01/20/2025   13:49 Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը՝ Արմեն Գալստյանին, մեղադրում են խուլիգանության և ծեծի մեջ, մինչդեռ տեսագրությունները հակառակն են վկայում․ փաստաբանը մանրամասնում է 01/20/2025   13:26 ՆԳ նախարարի տեղակալները մասնակցել են «Դիմակայունություն բոլորի համար» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը 01/20/2025   13:18 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/20/2025   13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին 01/20/2025   13:00 Վահե Ղալումյանի չհերքեց, որ իր մարզպետ եղբայրը կարող է առաջիկայում SMS ստանա վարչապետ Փաշինյանից. (տեսանյութ) 01/20/2025   12:58 Ասպրամ Կրպեյանը «Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ կրթություն է ստացել, ԱԺ փոխնախագա՞հ պետք է ընտրեինք նրան. Ալեքսանյան 01/20/2025   12:48 Վահե Ղալումյանը Տավուշի մարզի Կիրանցի կամուրջը հայրենիք չի համարում 01/20/2025   12:46 Զենք-զինամթերք կամավոր հանձնելու երեք դեպք Վարդենիսում 01/20/2025   12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան 01/20/2025   12:29 «Մի քպականի մեջ չարք է մտնում... »,- Արթուր Խաչատրյանն անեկդոտ պատմեց ամբիոնից (տեսանյութ) 01/20/2025   12:24 Չեղարկել Ալեքսանդր Սիրունյանի՝ ԲԴԽ անդամի թեկնածության որոշումը. ՀԿ-ների հայտարարությունը 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/20/2025   12:20 ԱԺ ճեպազրույցները՝ ուղիղ 01/20/2025   12:09 Անհայտ կորած կնոջ դին հայտնաբերվեց ջրատարում 01/20/2025   12:07 Քանի դեռ անձը չի զբաղեցնում քաղաքական զսպվածություն պահանջող պաշտոն,կարող է արտահայտել այն մտքերը, որոնք կարող են հաճելի չլինել որոշ խմբի համար․ Վարդանյանը՝ Սիրունյանի թեկնածության մասին 01/20/2025   12:04 Սոցիալական ծախսի փոխհատուցում․ ովքեր և ինչպես կարող են օգտվել 01/20/2025   12:00 Ծաղկաձոր ապօրինի սեփականաշնորհված հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը․ Փաշինյանը կրկին դատական ակտերից է խոսում 01/20/2025   11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան 01/20/2025   11:49 Ապօրինի ձկնորսության դեմ Գեղարքունիքի ջրային պարեկների պայքարի երկու դրվագ 01/20/2025   11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան 01/20/2025   11:35 Իշխանության մոտ անհնար է ստացվի Արցախի հանձնումը բարդել ինչ-որ մեկի վրա. ուրիշ սուտ հորինեք. Մամիջանյան 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/20/2025   11:02 ՀՀ ԱԺ-ի նստաշրջանը մեկնակրկեց չհաստատված հիմնով 01/20/2025   10:55 Աղդամցի Ալենը մետաղի ջարդոնի վրայից ջնջել է մեր հայրենիքի մի մասը. Աննա Մկրտչյանն Արցախի քարտեզը փակցրեց ԱԺ նախագահության ամբիոնին 01/20/2025   10:53 Կարող եմ ին նկարն էլ կպցնել, ձեր շրջաբերական «004»-ն էլ. Սիմոնյանը՝ Մինասյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/20/2025   10:46 Այսօր ԱՄՆ-ում պատմական օր է. Թրամփը պաշտոնապես ստանձնում է պաշտոնը՝ նշանավորելով իր քաղաքական «Comeback»-ը. Սարգսյան 01/20/2025   10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
01/19/2025   19:07 Թուրքական հատուկ ստորաբաժանումների ծառայողները թուրքական ինքնաթիռով են ժամանել Հայաստան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/19/2025   17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/20/2025   10:48 Ռ. Քոչարյանի գործով նախկին դատախազ Պետրոս Պետրոսյանն աշխատանքից ազատվել է նաեւ ՔԿ-ից (լրացված) 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   21:36 Թուրքիայի ՆԳՆ-ն շնորհակալություն է հայտնել Հայաստանի Արդարադատության փոխնախարարին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/19/2025   17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները 01/19/2025   18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները 01/20/2025   12:21 Ալեքսանդր Սիրունյանը «չզղջաց» սոցցանցերում արցախցիների դեմ ատելության խոսքի համար 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/19/2025   22:33 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 01/20/2025   11:18 «Ո՞վ է ՀՀ այս մակետի պատվիրատուն», «ուրախ եմ, որ ճանաչեցիք ՀՀ քարտեզը». բանավեճ՝ Արծվիկ Մինասյանի ու Ալեն Սիմոնյանի միջև 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   20:20 Մերկելը Եվրոպային կոչ է արել միավորվել Թրամփի պատճառով

Քննիչները գուցե մտնեն պատմության մեջ՝ որպես Վահան Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ. Հայկ Ալումյան 11/05/2016   12:00  |  Քրեական խրոնիկոն

Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործն այսօրվա դրությամբ արդեն պատրաստվում են ուղարկել դատարան, սակայն ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը քրեական գործի նյութերի կեսին է հասցրել ծանոթանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:

«Մենք ունենք խնդիր՝ օրենքով մեզ իրավունք է վերապահված ծանոթանալու քրեական գործի նյութերին, սակայն գործնականում քննիչները արեցին ամեն ինչ՝ իրենցից կախված, որպեսզի մենք չհասցնենք ծանոթանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանը պարզաբանեց, որ սեպտեմբերի 20-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և տրամաբանությունը հուշում էր, որ 35 հատորից 34 հատորը այդ օրվա դրությամբ պետք է որ պատճենահանված լիներ:

«Բայց իրենք ոչ մի հատորի պատճեն այդ պահի դրությամբ չունեին, երբ մեզ հայտարարեցին նախաքննության ավարտի մասին, երևի իրենք չէին սպասում, որ այդ օրը պետք է նախաքննությունն ավարտվի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, երբ իրենք պահանջել են իրենց տրամադրել գործի նյութերի պատճենները, իրենց ասել են՝ «լավ, կտանք»: Եվ մինչև հոկտեմբերի 4-ը, այսինքն՝ 15 օր, չեն տրամադրվել գործի նյութերը:

«Շաբաթը երկու կամ երեք անգամ զանգում էի քննիչին, որպեսզի պարզեմ ինչու չեն տալիս նյութերը, մեզ ասում էին, որ պատճենահանում են, ծավալը մեծ է: Ես հենց ասում էի, իսկ ինչ կլինի, որ այն ինչ որ արդեն պատճենահանել եք, տրամադրեք մեզ, որ մենք ժամանակ չկորցնենք, որովհետև եթե դուք այդքան ձգձգում եք, դա մեր հաշվից է գնում: Ասում էին՝ չէ, մենք ուզում ենք այնպես լինի, որ ամեն ինչ լավ լինի, գործի նյութերը միաժամանակ տանք»:

Թեև պաշտպանը քննիչին ասում էր, որ իրեն պետք չէ, որ միաժամանակ բոլոր հատորները դասավորված իրենց տան, առաջարկելով տրամադրել մաս-մաս՝ առաջին հինգ հատորը, ապա մյուս հինգ հատորն ու այդպես շարունակ, որպեսզի ինքը ժամանակ չկորցնի, նույն պատասխանն էր հնչում: «Այդպես էլ չհասկացա իրենք ինչու էին ուզում բոլորը միասին տալ, և այդ իրենց անհասկանալի կապրիզի պատճառով ամբողջ նյութերը մեզ տրամադրվեցին, բայց տրամադրվեցին հոկտեմբերի 4-ին, այսինքն՝ 15 օր ուշացումով: Բայց այդ 15 օրը ոչ թե իրենցից գնաց, այլ գնաց մեզանից, որովհետև իրենք նոյեմբերի 1-ով սահմանափակեցին գործի նյութերին ծանոթանալու ժամկետը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 28-ին ստանալով ժամկետի սահմանափակման քննիչի որոշումը, բողոքարկել է այն դատախազին:

Արդյունքում ստացվել է, որ 35 հատոր բավականին բարդ քրեական գործի նյութերի, ինչպես նաև ավելի քան 30 ձայնագրության ու տեսաձայնագրության սկավառակներին ծանոթանալու համար տրամադրվել է 24 օր՝ ներառյալ շաբաթ ու կիրակի օրերը, թեև պաշտպանը պարտավոր չի աշխատել նաև հանգստյան օրերին, սակայն, իհարկե, աշխատել է, որպեսզի ինչ-որ կերպ հասցնի:

Հայկ Ալումյանը նշեց, որ գեղարվեստական գիրք կարդալու համար երևի թե հինգ օր է պետք, սակայն ի տարբերություն գեղարվեստական գրականության, քրեական գործի յուրաքանչյուր հատորը պետք է ոչ միայն կարդալ, այլ մանրազնին ուսումնասիրել: Առավել բարդ է դրանց ծանոթանալ, քանի որ շատ նյութեր գրված են շատ անընթեռնելի ձեռագրերով:

«Ստացվեց, որ թեև մենք իրավունք ունենք ծանոթանալու գործի նյութերին մինչև դատարան ուղարկվելը, սակայն գործնականում մեզ այդ հնարավորությունից զրկեցին, որովհետև 24 օրվա ընթացքում ես անձամբ հասցրեցի ծանոթանալ մինչև այս պահը ընդամենը 18 հատորին: Այդ սուղ ժամկետում այդքանին ծանոթանալը դա այնքան էլ վատ արդյունք չէ: Իմ պաշտպանյալը նույնպես իրավունք ունի գործի նյութերին ծանոթանալ, ինքը այնքան մասնագիտացված չէ այդ հարցում, որքան ես, ընդամենը մի 15 հատորի է հասցրել ծանոթանալ: Ընդ որում ինքն էլ հիվանդ է, անկողնային, և դրան էլ գումարած, որ իրեն ընդհանրապես հնարավորություն չեն տալիս քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ էլեկտրոնային կրիչների նյութերին, որովհետև չես հասկանում թե ինչու ՔԿՀ-ում հնարավոր չէ կալանավորին տրամադրել համակարգիչ, իսկ այդ դիսկերը միայն համակարգչի միջոցով է հնարավոր լինում ուսումնասիրել»:

Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իրենց ծանոթացման չեն ներկայացվել իրեղեն ապացույցները: «Օրենքով պետք է ներկայացնեն ծանոթացման, մենք էլ պետք է կարողանանք դրանք լուսանկարել, զննել, չեն տրամադրում, այսինքն՝ իրենք համարում են, որ օրենքն իրենց համար չէ գրված»,- ասաց Հայկ Ալումյանը՝ եզրահանգելով, որ կոպիտ ձևով խախտում են մեղադրյալի իրավունքները, համոզված լինելով, ասենք, որ այս քրեական գործով դատարանները չեն համարձակվի համարժեք գնահատական տալ նախաքննական մարմնի խախտումներին, որովհետև դա Ազգային անվտանգության ծառայությունն է, որի հետ դատարաններն աշխատում են հարաբերությունները չփչացնել:

«Եվ նաև երևի դատավորները հասկանում են, որ այս գործը այդ ձևով վարել ու մարդկանց իրավունքներն այս ձևով խախտել միայն ԱԱԾ ու դատախազության շրջանակներում չի որոշվել, երևի դատավորները պատկերացնում են հրահանգները շատ ավելի բարձր ատյաններից են լինում:

Ես շատ մտահոգված եմ, որ իմանալով, որ այս բնույթի քրեական գործերը ամենաբարձր մակարդակում քննարկվում են, այս աստիճանի խայտառակ խախտումներ կարելի է թույլ տալ ու համոզված լինել, որ ոչ մի պրոբլեմ չի լինի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հայտարարելով՝ «սա նախապես ծրագրած խայտառակություն է, ինչն ինձ ավելի է մտահոգում»:

Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վահան Շիրխանյանն եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, փոխվարչապետ, ինքն արդեն ինչ-որ չափով Հայաստանի պատմության մի մասն է, հիմա քննիչներն էլ գուցե մտնեն պատմության մեջ որպես Վ.Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ:

Պաշտպանը նշեց, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է: Պաշտպանը կաշխատի տրամադրել մինչև կալանավորվելը Վ.Շիրխանյանին պատկերող լուսանկարներ և տեսագրություններ, ու լրագրողներն առաջիկայում նախատեսվող Վ.Շիրխանյանի ասուլիսի ժամանակ հնարավորություն կունենան նրան տեսնել ու համոզվել,  թե ինչ է կատարվել նրա հետ 11 ամսվա ընթացքում:

«Մեզ թղթեր են ցույց են տալիս, ասում՝ տեսեք սա ենք արել, նա ենք արել, թղթեր պետք չէ ցույց տալ, պետք է այնպես անել, որ այս մարդը այն վիճակից այս վիճակի չհասներ. լրիվ առողջ մարդն այսօր հազիվ է քայլում: Եթե ձեր մեկուսարանի պայմաններն այդպես են, տարեք ուրիշ տեղ, եթե մեկուսարաններում չեք կարողանում բուժել, տարեք քաղաքացիական հիվանդանոց, ազատեք, թող ինքը բուժվի, չի կարելի մարդուն դրան հասցնել»,- ասաց Հայկ Ալումյանը:

Լուսանկարը՝ Armenpress-ի

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

18:31 09/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը պատրաստվում է հանդես գալ ասուլիսով
21:11 04/10/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանը կծանոթանա գործի նյութերին՝ անկողնում
19:19 20/09/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանին առաջադրվել է նաև իշխանության յուրացման նախապատրաստության մեղադրանք
16:46 26/08/2016  |  Քրեական խրոնիկոնՇիրխանյանի գործով փաստաբանը դիմում է Եվրոպական դատարան. 1In.am
17:52 17/08/2016Վահան Շիրխանյանի առողջական վիճակը գնալով վատանում ու վատանում է. պաշտպանը տագնապի ազդանշան է հնչեցնում
15:24 21/05/2016  |  Քրեական խրոնիկոնՆախկին փոխնախարարի առողջական վիճակը համեմատաբար ավելի վատ է, քան մինչ այդ. Ստեփան Ոսկանյան
18:41 11/05/2016  |  Քրեական խրոնիկոնՎահան Շիրխանյանի կալանքի հարցով գանգատ կներկայացվի նաև ՄԻԵԴ
14:17 30/03/2016  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանի առողջության վիճակի վերաբերյալ լուրերը չափազանցված են և իրականության չեն համապատասխանում. Միքայել Համբարձումյան
09:15 23/03/2016  |  ՄամուլՎահան Շիրխանյանի հարազատները մտադիր են քրեական պատասխանատվության ենթարկել ՔԿՀ պետին և բժիշկներին. «Ժողովուրդ»
13:48 22/03/2016  |  ԼՐԱՀՈՍՎահան Շիրխանյանը «Երևան-Կենտրոն» ՔԿ հիմնարկում գտնվում է բժշկական անձնակազմի մշտական հսկողության ներքո.

Արխիվ

[]