ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննիչները գուցե մտնեն պատմության մեջ՝ որպես Վահան Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ. Հայկ Ալումյան 11/05/2016 12:00 | Քրեական խրոնիկոն
Հանցավոր համագործակցության վերաբերյալ գործն այսօրվա դրությամբ արդեն պատրաստվում են ուղարկել դատարան, սակայն ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի պաշտպանը քրեական գործի նյութերի կեսին է հասցրել ծանոթանալ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Վ.Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը:
«Մենք ունենք խնդիր՝ օրենքով մեզ իրավունք է վերապահված ծանոթանալու քրեական գործի նյութերին, սակայն գործնականում քննիչները արեցին ամեն ինչ՝ իրենցից կախված, որպեսզի մենք չհասցնենք ծանոթանալ»,- ասաց Հայկ Ալումյանը:
Փաստաբանը պարզաբանեց, որ սեպտեմբերի 20-ին հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և տրամաբանությունը հուշում էր, որ 35 հատորից 34 հատորը այդ օրվա դրությամբ պետք է որ պատճենահանված լիներ:
«Բայց իրենք ոչ մի հատորի պատճեն այդ պահի դրությամբ չունեին, երբ մեզ հայտարարեցին նախաքննության ավարտի մասին, երևի իրենք չէին սպասում, որ այդ օրը պետք է նախաքննությունն ավարտվի»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, երբ իրենք պահանջել են իրենց տրամադրել գործի նյութերի պատճենները, իրենց ասել են՝ «լավ, կտանք»: Եվ մինչև հոկտեմբերի 4-ը, այսինքն՝ 15 օր, չեն տրամադրվել գործի նյութերը:
«Շաբաթը երկու կամ երեք անգամ զանգում էի քննիչին, որպեսզի պարզեմ ինչու չեն տալիս նյութերը, մեզ ասում էին, որ պատճենահանում են, ծավալը մեծ է: Ես հենց ասում էի, իսկ ինչ կլինի, որ այն ինչ որ արդեն պատճենահանել եք, տրամադրեք մեզ, որ մենք ժամանակ չկորցնենք, որովհետև եթե դուք այդքան ձգձգում եք, դա մեր հաշվից է գնում: Ասում էին՝ չէ, մենք ուզում ենք այնպես լինի, որ ամեն ինչ լավ լինի, գործի նյութերը միաժամանակ տանք»:
Թեև պաշտպանը քննիչին ասում էր, որ իրեն պետք չէ, որ միաժամանակ բոլոր հատորները դասավորված իրենց տան, առաջարկելով տրամադրել մաս-մաս՝ առաջին հինգ հատորը, ապա մյուս հինգ հատորն ու այդպես շարունակ, որպեսզի ինքը ժամանակ չկորցնի, նույն պատասխանն էր հնչում: «Այդպես էլ չհասկացա իրենք ինչու էին ուզում բոլորը միասին տալ, և այդ իրենց անհասկանալի կապրիզի պատճառով ամբողջ նյութերը մեզ տրամադրվեցին, բայց տրամադրվեցին հոկտեմբերի 4-ին, այսինքն՝ 15 օր ուշացումով: Բայց այդ 15 օրը ոչ թե իրենցից գնաց, այլ գնաց մեզանից, որովհետև իրենք նոյեմբերի 1-ով սահմանափակեցին գործի նյութերին ծանոթանալու ժամկետը»,- ասաց Հայկ Ալումյանը՝ ընդգծելով, որ հոկտեմբերի 28-ին ստանալով ժամկետի սահմանափակման քննիչի որոշումը, բողոքարկել է այն դատախազին:
Արդյունքում ստացվել է, որ 35 հատոր բավականին բարդ քրեական գործի նյութերի, ինչպես նաև ավելի քան 30 ձայնագրության ու տեսաձայնագրության սկավառակներին ծանոթանալու համար տրամադրվել է 24 օր՝ ներառյալ շաբաթ ու կիրակի օրերը, թեև պաշտպանը պարտավոր չի աշխատել նաև հանգստյան օրերին, սակայն, իհարկե, աշխատել է, որպեսզի ինչ-որ կերպ հասցնի:
Հայկ Ալումյանը նշեց, որ գեղարվեստական գիրք կարդալու համար երևի թե հինգ օր է պետք, սակայն ի տարբերություն գեղարվեստական գրականության, քրեական գործի յուրաքանչյուր հատորը պետք է ոչ միայն կարդալ, այլ մանրազնին ուսումնասիրել: Առավել բարդ է դրանց ծանոթանալ, քանի որ շատ նյութեր գրված են շատ անընթեռնելի ձեռագրերով:
«Ստացվեց, որ թեև մենք իրավունք ունենք ծանոթանալու գործի նյութերին մինչև դատարան ուղարկվելը, սակայն գործնականում մեզ այդ հնարավորությունից զրկեցին, որովհետև 24 օրվա ընթացքում ես անձամբ հասցրեցի ծանոթանալ մինչև այս պահը ընդամենը 18 հատորին: Այդ սուղ ժամկետում այդքանին ծանոթանալը դա այնքան էլ վատ արդյունք չէ: Իմ պաշտպանյալը նույնպես իրավունք ունի գործի նյութերին ծանոթանալ, ինքը այնքան մասնագիտացված չէ այդ հարցում, որքան ես, ընդամենը մի 15 հատորի է հասցրել ծանոթանալ: Ընդ որում ինքն էլ հիվանդ է, անկողնային, և դրան էլ գումարած, որ իրեն ընդհանրապես հնարավորություն չեն տալիս քրեակատարողական հիմնարկում ծանոթանալ էլեկտրոնային կրիչների նյութերին, որովհետև չես հասկանում թե ինչու ՔԿՀ-ում հնարավոր չէ կալանավորին տրամադրել համակարգիչ, իսկ այդ դիսկերը միայն համակարգչի միջոցով է հնարավոր լինում ուսումնասիրել»:
Հայկ Ալումյանը նշեց նաև, որ իրենց ծանոթացման չեն ներկայացվել իրեղեն ապացույցները: «Օրենքով պետք է ներկայացնեն ծանոթացման, մենք էլ պետք է կարողանանք դրանք լուսանկարել, զննել, չեն տրամադրում, այսինքն՝ իրենք համարում են, որ օրենքն իրենց համար չէ գրված»,- ասաց Հայկ Ալումյանը՝ եզրահանգելով, որ կոպիտ ձևով խախտում են մեղադրյալի իրավունքները, համոզված լինելով, ասենք, որ այս քրեական գործով դատարանները չեն համարձակվի համարժեք գնահատական տալ նախաքննական մարմնի խախտումներին, որովհետև դա Ազգային անվտանգության ծառայությունն է, որի հետ դատարաններն աշխատում են հարաբերությունները չփչացնել:
«Եվ նաև երևի դատավորները հասկանում են, որ այս գործը այդ ձևով վարել ու մարդկանց իրավունքներն այս ձևով խախտել միայն ԱԱԾ ու դատախազության շրջանակներում չի որոշվել, երևի դատավորները պատկերացնում են հրահանգները շատ ավելի բարձր ատյաններից են լինում:
Ես շատ մտահոգված եմ, որ իմանալով, որ այս բնույթի քրեական գործերը ամենաբարձր մակարդակում քննարկվում են, այս աստիճանի խայտառակ խախտումներ կարելի է թույլ տալ ու համոզված լինել, որ ոչ մի պրոբլեմ չի լինի»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հայտարարելով՝ «սա նախապես ծրագրած խայտառակություն է, ինչն ինձ ավելի է մտահոգում»:
Հայկ Ալումյանն ընդգծեց, որ Վահան Շիրխանյանն եղել է ՀՀ պաշտպանության փոխնախարար, փոխվարչապետ, ինքն արդեն ինչ-որ չափով Հայաստանի պատմության մի մասն է, հիմա քննիչներն էլ գուցե մտնեն պատմության մեջ որպես Վ.Շիրխանյանի իրավունքները կոպիտ խախտողներ:
Պաշտպանը նշեց, որ Վ.Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է: Պաշտպանը կաշխատի տրամադրել մինչև կալանավորվելը Վ.Շիրխանյանին պատկերող լուսանկարներ և տեսագրություններ, ու լրագրողներն առաջիկայում նախատեսվող Վ.Շիրխանյանի ասուլիսի ժամանակ հնարավորություն կունենան նրան տեսնել ու համոզվել, թե ինչ է կատարվել նրա հետ 11 ամսվա ընթացքում:
«Մեզ թղթեր են ցույց են տալիս, ասում՝ տեսեք սա ենք արել, նա ենք արել, թղթեր պետք չէ ցույց տալ, պետք է այնպես անել, որ այս մարդը այն վիճակից այս վիճակի չհասներ. լրիվ առողջ մարդն այսօր հազիվ է քայլում: Եթե ձեր մեկուսարանի պայմաններն այդպես են, տարեք ուրիշ տեղ, եթե մեկուսարաններում չեք կարողանում բուժել, տարեք քաղաքացիական հիվանդանոց, ազատեք, թող ինքը բուժվի, չի կարելի մարդուն դրան հասցնել»,- ասաց Հայկ Ալումյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 17:34 Այրվել է մոտ 15 հա բուսածածկույթ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից