ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Հայ կանանց ճակատի» անդամ Սուսաննա Սիմոնյանի գործով որոշ բժշկական փաստաթղթեր դատարան չեն ներկայացվել. ՀՔԱ 11/05/2016 10:57 | Քրեական խրոնիկոն
2016 թ. նոյեմբերի 3-ին ՀՀ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ՝ դատավոր Մ.Մարտիրոսյանի, քննության առնվեց Սուսաննա Սիմոնյանի կողմից ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկման բացթողնված ժամկետը վերականգնելու հրաժարման դեմ ներկայացված բողոքը:
Բողոքի քննությանը մասնակցում էին Ս.Սիմոնյանը, վերջինիս ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի Երևանի ներկայացուցչության իրավաբան Տաթևիկ Սիրադեղյանը, ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ.Դոլմազյանը և վարույթն իրականացրած ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ. Հովհաննիսյանը: Բացարկի միջնորդությունների բացակայության հարցը ճշտելուց հետո դատարանն անցավ բողոքի քննությանը:
Տ.Սիրադեղյանը նշեց, որ 2016 թ. հունիսի 22-ին Ս.Սիմոնյանը մասնակցել է ի պաշտպանություն Ժիրայր Սեֆիլյանի կազմակերպված հավաքին, որը տեղի է ունեցել ՀՀ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վարչական շենքի դիմաց, որտեղ պետք է քննարկվեր Ժ.Սեֆիլյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու մասին՝ նախաքննության մարմնի միջնորդությունը:
Հավաքի ընթացքում, սակայն, Ս.Սիմոնյանը ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից, որոնք ֆիզիկական ուժ են գործադրել նրա նկատմամբ, որի հետևանքով աջ ուսի շրջանում Ս. Սիմոնյանը վնասվածք է ստացել:
Ս.Սիմոնյանի հաղորդման հիման վրա նախապատասրտված նյութերով 2016 թ. հուլիսի 7-ին կայացվել է քրեական գործ հարուցելը մերժելու մասին որոշում: Նշված որոշումը Ս. Սիմոնյանը բողոքարկել է ՀՀ Գլխավոր դատախազություն 2016 թ. սեպտեմբերի 1-ին, քանի որ տևական ժամանակ առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով չի կարողացել իրացնել իր բողոքարկման իրավունքը:
Մասնավորապես՝ վարույթն իրականացնող մարմնի որոշումն ստանալուց հետո 2016 թ. հուլիսի 18-ին նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է, նա շտապօգնությամբ հոսպիտալացվել է, հիվանդանոցից դուրս է գրվել 2016 թ. հուլիսի 19-ին, նշանակվել է մեկ ամիս տևողությամբ դեղորայքային բուժում: Այնուհետև, ամբողջությամբ վերականգնված չլինելով, 2016թ. օգոստոսի 25-ին Ս.Սիմոնյանը կրկին դիմել է բուժող բժշկին և կրկին նշանակվել է դեղորայքային բուժում:
Նման պայմաններում Տ.Սիրադեղյանն անհիմն համարեց ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ.Դոլմազյանի այն հետևությունը, որ քրեական գործ հարուցելը մերժելու դեմ բողոք ներկայացնելու բացթողնված ժամկետը կարող էր հարգելի համարվել առավելագույնը հինգ օրվա համար, քանզի տվյալ ժամանակահատվածում Ս. Սիմոնյանի առողջական վիճակը հնարավորություն չի տվել, իր առողջական վիճակից բացի, որևէ այլ խնդիրներով զբաղվել:
Այդպիսով՝ Ս.Սիմոնյանի ներկայացուցիչը խնդրեց վերականգնել ՀՀ ՀՔԾ ՀԿԳ քննիչ Հ.Հովհաննիսյանի՝ քրեական գործ հարուցելը մերժելու մասին 2016 թ. հուլիսի 7-ի որոշման բողոքարկման բացթողնված դատավարական ժամկետը: Բողոքի դեմ իր առարկությունները ներկայացրեց ՀՀ Գլխավոր դատախազության ՀԿԳ քննության վարչության դատախազ Վ.Դոլմազյանը:
Վերջինս նշեց, որ բողոքին կից ներկայացված բժշկական փաստաթղթերը վկայում են, որ Ս.Սիմոնյանը կաթիլային բուժում է ստացել ընդամենը երեք օր և հաշվի առնելով նաև հիվանդանոցում գտնվելու ընթացքը՝ բացթողնված դատավարական ժամկետը կարող էր հարգելի համարվել հինգ օրվա համար, ուստի այն չի վերականգնվել:
Առողջական վիճակի վերաբերյալ պարզաբանումներ ներկայացրեց նաև Ս.Սիմոնյանը՝ նշելով, որ 2016 թ. հուլիսի 18-ին իր մոտ դիտվել է աջ կեսի անզգայացում և այդ վիճակը պահպանվել է շուրջ 10 օր, մինչ օրս էլ նա ունի աջ ուսի հետ կապված խնդիրներ:
Նա նաև հայտնեց, որ որոշ բժշկական փաստաթղթեր չեն ներկայացվել դատարան: Տ.Սիրադեղյանը խնդրեց հնարավորություն տալ դատարան ներկայացնել նաև այլ բժշկական փաստաթղթեր: Այսպիսով՝ դատական նիստը հետաձգվեց և նշանակվեց 2016 թ. նոյեմբերի 7-ին՝ ժամը 09:30-ին:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/23/2024 16:16 Հանցագործություն կատարած մարդկանց հոգեբանությունում կա մեկ կարևոր առանձնահատկություն. Սիմոնյան
- 11/23/2024 16:08 Դովեղի դպրոցի շինարարության վրա այժմ ընդամենը 5 արաբ բանվոր է աշխատում. Ոսկան Սարգսյան
- 11/23/2024 14:23 Արցախը սպանել է, բանակը սպանել է, խորհրդանիշները սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր ''պարտքի" մասին, որովհետեւ պետականությունը կարող է կործանվել. քաղաքագետ
- 11/23/2024 11:49 Կամ Փաշինյանը թիմին ակնարկում է, որ ստացել է «անվտանգության երաշխիք», եւ հորդորում է, որ նրանցից յուրաքանչյուրն էլ տեսնի իր «գլխի ճարը», կամ սկսում է «ներիշխանական» «թավշյա հեղափոխություն».Բադալյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/23/2024 16:03 Համացանցում են հայտնվել Բերձորում տեղի ունեցած երկրաշարժի կադրերը
- 11/23/2024 14:19 Արագածոտնի մարզում «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ
- 11/23/2024 12:54 Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում
- 11/23/2024 11:06 Արարատի մարզում 1-ամյա երեխան 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն»
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից