ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գազի սակագների նվազում. տնտեսական քա՞յլ, թե՞ նախընտրական ակցիա 11/03/2016 12:55 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում գազի սակագների իջեցման «Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտ շատ նման է կարճաժամկետ նախընտրական ակցիայի, եւ սակագները կարող են կրկին բարձրանալ մյուս տարվա հուլիսին: Մյուս կողմից սակագների իջեցման բեռը Հայաստանի գոնե սոցիալապես անապահով 105 հազար ընտանիքների մասով տեղի է ունենանալու պետական բյուջեի հաշվին, իսկ սա նշանակում է ոչ թե իրական գազի իջեցնում, այլ ուղղակի վճարողի փոփոխություն:
Գազի սակագնի տարբերակված նվազման մասին կառավարության փոփոխությունից հետո խոսեց նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը: Այդ մասին դրույթ ամրագրվեց նաեւ կառավարության ծրագրում, ինչպես նաեւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին պրոֆիլային գերատեսչություններին:
Գազի սակագինը, համաձայն Հայաստանի գազատրասնպորտային համակարգի մոնոպոլ շահագործող «Գազպրոմ Արմենիա» ընկերության տարածած մամուլի հաղորդագրության, չի փոխվել սահմանին: Այսինքն՝ Ռուսաստանը չի իջեցնում Հայաստան մատակարարվող գազի սակագները: Տեղի է ունենում միայն ներքին՝ վերջնական սպառողների համար նախատեսված սակագների իջեցում: Սոցիալապես անապահով խավերի համար տարեկան մինչև 600 խմ բնական գազի համար՝ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 100 հազ․ դրամ: Ամսական մինչև 10 հազ․ խմ սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի սակագինը 139 հազ․ դրամ (ներառյալ ԱԱՀ-ը)՝ ներկայիս 146 հազարի փոխարեն:
Ջերմոցային տնտեսություններին նոյեմբերի 1-ից մինչև մարտի 31-ը ներառյալ վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի՝ յուրաքանչյուր ամսվա սակագինը 212 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը): Նույն սակագինն է սահմանվում վերամշակող կազմակերպությունների համար: Իսկ ամսական 10 հազ․ խմ և ավելի սպառում ունեցող սպառողներին վաճառվող յուրաքանչյուր 1000 խմ բնական գազի` յուրաքանչյուր ամսվա սակագինը՝ 242.1 դոլար (ներառյալ ԱԱՀ-ը):
«Մեդիա կենտրոնում» նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի, տնտեսագետ Արտակ Մանուկյանի, Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանի եւ Էներգետիայի հարցերով փորձագետ Վահե Դավթյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Ի՞նչ ակնկալել գազի սակագանի վերանայումից. տնտեսական եւ քաղաքական արձագանք» թեմայով:
Թեպետ համաշխարհային շուկայում գազի գները նվազում են, ինչը պամանավորված է նավթի միջազգային գների անկմամբ, սակայն վերջերս այս միտումները կայունացման նշաններ են ցույց տալիս: Ուստի այն, որ «Գազպրոմ Արմենիան» սակագների վերայանման հայտ է ներկայացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հիմա, սա, ըստ տնտեսագետ Արտակ Մանուկյանի, նշանակում է, որ ՀՀ բանկիչները երկար ժամանակ գազի համար վճարել ենք ավելի շատ, քան իր իրական արժեքն է: «Սահմանին գազի գին անփոփոխ է, դոլար-դրամ փոխարժեքի փոփոխություն չկա, միջազգային մակարդակում գազի գնը նվազել է, սակայն այն չի կարող հավերժ իջնել: Սրանք այն հիմնական գործոններն են, որ ազդում են գազի սակագնի վրա՝ իջեցնելով կամ բարձրացնելով այն: Մյուս կողմից, եթե սահմանին գազի սակագինը չի փոխվել (1000 խմ-ի դիմաց 150 դոլար), իսկ ջերմոցային ու վերամշակվող տնտեսությունների համար սահմանվում է 212 դոլար 1000 խմ-ի դիմաց, սակայն չեն օպտիմալացվում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպության ծախսերը, չեն իջեցվում կորուստները եւ չի բաձրացվում աշխատանքի արդյունավետությունը, ապա նշնակում է ընկերությունը վնասով է աշխատելու, կամ էլ պետությունը փորձելու է փոխհատուցել դրանք: Մեծ հաշվով, մենք սուբսիդավորում ենք «Գազպրոմ Արմենիայի» անարդյունավետությունը», - ասաց Մանուկյանը:
Միեւնույն ժամանակ «Գազպրոմ Արմենիան», հայտարարելով գազի սակագների իջեցման հայտի մասին, ներկայցրեց նաեւ «կապույտ վառելիքի» գնի իջեցման հիմնավորումները, որոնք, հիմնականում, բխում են ակնկալիքներից: Համաձայն տարածած հաղորդագրության, դրանք են, Վրաստանի տարածքով բնական գազի տարանցման գնի ակնկալվող նվազեցում, գազի սակագների նվազեցման արդյունքում սպառման ծավալների ակնկալվող աճ, ըկներության ֆինանսական ծախսերի օպտիլամալացում, ինչը տեղի է ունենալու «Գազպրոմի» «դստեր» ֆինանսական պարտավորությունների նվազեցման եւ ներդրումային ծրագրերի վերանայման միջոցով, եւ, վերջապես, նախատեսվում է ստանալ որոշակի ֆինանսական աջակցություն «Գազպրոմից»՝ Հայաստանի բնական գազի սպառման շուկայի կայունացման և աճի միտումների խթանման նպատակով:
Հատկապես ներդրումային ծրագրերի մասով Արտակ Մանուկյանը հիշեցրեց, որ այս տարվա հոկտեմբերի 15-ին «Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախորդ տարվա որոշմամբ, պետք է ներդրումային ծրագիրը ներկայացներ, սակայն դեռ չի ներկայացրել: Այնուամենայնիվ ըստ Մանուկյանի սա կարճաժամկետ ծրագիր է, քանի որ պետական բյուջեն իր սուղ միջոցների հաշվի այս բեռը չի կարող երկար «քարշ տալ»: «Եթե հունվարին անգամ էժանանա գազի սակագինը, հուլիսին կրկին թանկանալու է», - նշեց նա:
Քննարկման մյուս բանախոս ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը վստահ է, որ գազի սակագինը չի նվազել, այլ «փոխվել է վճարողը»: «Սակագնի նվազեցումը սուբսիդավորելու է պետությունը: Այն 105 հազար սոցիալապես անապահով ընտանիքները, որոնք պետք է օգտվեն զեղչերից, եթե սպառելու են մինչեւ 600 խմ գազ, ապա նրանց համար սակագաների նվազեցումը մուծելու է կառավարությունը: Սա նշանակում է «Գազպրոմին» ավելի երաշխավորված մուծումներ: Սա, իհարկե, սպառողի համար լավ է, բայց պետության, տնտեսության վրա անդառնալի ազդեցություն կունենա՝ մրցակցությունը շաը կտուժի», -ասաց նա՝ հավելելով, որ սա «միայն եւ միայն նախընտրական քայլ է»: «Մեկ այլ խնդիր էլ կա, քանի որ դեռ պարզ չէ ջերմոցային տնտեսությունների համար ով է վճարելու, էլի՞ սուբսիդիա է: Այս հարցի դեռ պատասխան չկա», -ասաց Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով հատկապես ջերմոցային տնտեսություններին տրամադրած զեղչերի մասով «բացվում է կոռուպցիայի լայն դաշտ»: «Կան շատ ջերմոցներ, որ ամսական չեն օգտագործում նախատեսված գազի ծավալ, ուստի նրանք ստիպված պետք է գազն օգտագործեն, կամ պայմանվորվածության գան տեսուչի հետ, որպեսզի իրենք ընկնեն զեղչի տակ», - հավելեց նա:
Քննարկման բանախոսներից Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գեւորգյանը ողջունեց ոլորտի համար նախատեսվող գազի սակագների զեղչը, սակայն տարակուսանք հայտնեց առ այն, որ սա ժամանակավոր ակցիա է լինելու: Ջերմոցային տնտեսություններում գազի ծախսը մոտ 40 տոկոս է կազմում ընդհանուր ծախսերի մեջ:
«Ուստի սա կարող է ինչ-որ չափով ազդել ջերմոցային տնտեսույթուններում արտադրվող ապրանքների սակագների վրա, եթե իհարկե լինի երկարաժամկետ ծրագիր: Այն կարող է նաեւ խթանել մարդկանց ջերմոցներ հիմնել, ինչը շատ կարեւոր է գյուղատնտեսության զարգացման համար: Սակայն եթե այն իսկապես կարճաժամկետ է, ապա ոչինչ չին փոխի ոլորտում: Ներդրողը նմանատիպ ակցիաներով ներդրումներ չի կատարի, նրան պետք է ապագայի համար ցածր եւ կանխատեսելի սակագներ», - ասաց նա՝ հավելելով, որ Հայաստանում այժմ կա շուրջ հազար ջերմատներ, սակայն գազի ներկայիս սակագների պայամաններում տարեց տարի դրանց թիվը կրճատվում է, քանի որ բիզնեսը դառնում է շատ անարդյունավետ:
«Մյուս կողմից էլ ՀՀ իշխանությունները թույլ են տալիս անարգել Հայաստան մուտ գործել թուրքական արտադրության լոլիկի մեծ խմբաքանակներ, որն ուղղակի չի թողնում տեղի արտադրողին շնչել», - հավելեց նա:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ