ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Էկոնոմիկայի նախարարը ներկայացրեց Աշոտ Սուքիասյանին և առաջարկեց հումք ձեռք բերել իրենից. «Օֆշորի գործով» վկա 11/03/2016 16:34 | Դատական ռեպորտաժներ
«Օֆշորի գործով» այսօրվա դատական նիստում հարցաքննվեցին երկու վկաներ, ովքեր 2009թ. ՀՀ էկոնոմիայի նախարարությունում մասնակցել են ադամանդագործության զարգացմանը նվիրված խորհրդակցությանը: Վկաները դատարան էին հրավիրվել պաշտպանական կողմի միջնորդությամբ:
Բելգիական ընկերության տրամադրած հումքով ադամանդի մշակմամբ զբաղվող «Արևակն» ՍՊԸ տնօրեն Վարդան Անդրեասյանը հայտնեց, որ այն ժամանակ Էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը ներկայացրեց գործարար, գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին և առաջարկեց հումք ձեռք բերել իրենից: Նախարարի խոսքով լրացուցիչ հնարավորություն կա հումք գտնել ու լրացուցիչ աշխատատեղեր ստեղծել:
Խորհրդակցությանը վարչապետը ներկա չի եղել. խոսքը այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի մասին է:
Վկան հայտնեց, որ ոչ ոք հստակ չի ասել, որ աֆրիկյան Սիերրա-Լեոնեում հանքերը Աշոտ Սուքիասյանն են, շղարշով պատված են ներկայացվել:
Վկան հայտնեց, որ այցելել է նաև Աշոտ Սուքիասյանի գործարան՝ հումքը տեսնելու, այն գնային առումով իրեն չի հետաքրքրել: Գինը թանկ էր 400 դոլար մեկ կարատի ալմաստի դիմաց: Խոսքը հումքի գնի ու որակի համապատասխանության մասին է, ընդգծեց վկան:
Ըստ վկայի, ամբաստանյալն իրեն կոնկրետ չի ասել, թե ում հանքերի հումքն էր, սակայն, ըստ նրա, ենթադրելի էր:
Ի պատասխան պաշտպանական կողմի հարցի՝ վկան հայտնեց, որ ինքը չի հիշում, որ Ա.Սուքիասյանը փաստաթուղթ ներկայացրած լինի առ այն, որ ինքը հանք ունի: «Որքան հիշում եմ, չէր ասում, որ ունի սեփական հանքեր»:
Հանքերի վերաբերյալ մասնավոր զրույցների շրջանակում ինքն ասել է, որ չի հավատում, որ որևէ մեկը՝ լինի դա Սուքիասյանը կամ որևէ ուրիշ մեկը, կարող է հանքեր ունենալ Աֆրիկայում:
Վկան նշեց, որ ճիշտ կլիներ, որպեսզի նախարարը հարցաքննվի, որի «գործունեության արդյունքում» իրենք տուժել են:
Նոր Հաճնի գործարանի տնօրեն մյուս վկան՝ Կամո Դալլաքյանը, նշեց, որ հիշյալ խորհրդակցությանը հայտարարվեց, որ արտոնյալ պայմաններով հումքի ներկրման նոր հնարավորություն կա, այլընտրանային հումքի աղբյուր, ինչն ողջունելի ու շատ լավ կլիներ Հայաստանի համար: Նշվեց նաև, որ հանք է գնվել:
Այս վկան նույնպես գնացել է Սուքիասյանի մոտ՝ հումքը տեսնելու, գինը բարձր էր:
Եթե Աշոտ Սուքիասյանն էր ներկայացնում հանքերը, ուրեմն վկայի եզրահանգմամբ, կամ դրանք իրենն էին կամ համատեղ սեփականություն էին:
Հիշեցնենք, ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը), 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն, և 205-րդ հոդվածի 2-րդ մասով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելը:
Ըստ մեղադրանքի՝ Աշոտ Սուքիասյանը խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաև չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր և պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
- 01/20/2025 11:41 «Պարզ էր այն շոկը, որի մեջ Բաքուն ցանկանում է գցել հայ հասարակությանը՝ խորացնելով մեր ներքին քաոսը». Վահե Հովհաննիսյան
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/20/2025 13:03 Արտառոց դեպք՝ Երևանում. քաղաքացին ներխուժել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան ու սպառնալիքներ հնչեցրել աշխատակիցների հասցեին
- 01/20/2025 10:40 Մեքենան բախվել գովազդային վահանակի սյանը․ կա տուժած
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից