ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Դատավոր Իշխան Բարսեղյանը պայմա՞ն է դրել գումարը տալ պահանջված օրը՝ գործի դրական ելքի համար 11/02/2016 18:30 | Քրեական խրոնիկոն
Կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալված Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանը երեք ամիս վարույթ չի ընդունել քաղաքացի Ն. Հակոբյանի փաստաբանի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը:
«Փաստինֆո»-ին քրեական գործից որոշ մանրամասներ են հայտնի դարձել, ըստ որի՝ գործն ի վերջո գլուխ բերելու համար քաղաքացին իր փաստաբանի միջոցով գտել է մեկ այլ փաստաբանի, ով էլ դատավորի հետ «բանակցել» է գործի դրական ելքի համար:
Մեր տեղեկություններով, փաստաբանը փորձել է խոսել դատավորի հետ և պարզել, թե ինչու չի ընդունում հակընդդեմ հայցը, իսկ վերջինս էլ պատասխանել է, որ հակընդդեմ հայցը վարույթ չի ընդունել և մերժել է:
Ապա փաստաբանը քաղաքացուն ասել է, որ դատավորը իր օգտին գործը լուծելու համար 1000 ԱՄՆ դոլար է պահանջել, ընդ որում, դատավորը պայման է դրել՝ գումարը տալ հենց նույն օրը մինչև օրվա վերջ, հակառակ դեպքում հարցը իր օգտին չի լուծի:
Գումարն այդ օրը տալու պարագայում դատավորը նաև խոստացել է ասել, թե քաղաքացին ինչ ձևով նոր հակընդդեմ հայց ներկայացնի, քանի որ ըստ դատավորի նախորդ ներկայացված հայցը ճիշտ գրված չի եղել, եւ խոստացել քաղաքացու օգտին վճիռ կայացնել:
Եվ քանի որ քաղաքացին այդ օրը պահանջվող գումարը չի ունեցել և դատավորն էլ պահանջել է գումարը տալ նույն օրը՝ քաղաքացին զայրացել է ու համոզվելով, որ դատավորը կաշառք է պահանջում վրդովված որոշել է հաղորդում տալ:
Դատավոր Իշխան Բարսեղյանն իրեն առաջադրված մեղադրանքի վերաբերյալ հրաժարվել է որևէ դիրքորոշում հայտնել
Հոկտեմբերի 27-ին` ժամը 19.35-ին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի և Գարեգին Նժդեհի փողոցի խաչմերուկի գետնանցումում դատավոր Իշխան Բարսեղյանը հանդիպել է քաղաքացուն և վերջինիցս անձամբ ստացել 1000 ԱՄՆ դոլարը:
Իսկ հոկտեմբերի 28-ին` ժամը 01.45-ին դատավոր Իշխան Բարսեղյանը ձերբակալվել է խոշոր չափերով կաշառք ստանալու կասկածանքով:
Նշենք նաև, որ գումարը ստանալու օրը դատավորը քաղաքացուն ասել է, որ հոկտեմբերի 31-ին դատական նիստ է նշանակված և որ այդ օրվա դատական նիստը կհետաձգի, իսկ քաղաքացու փաստաբանին կասի, թե ինչ բովանդակությամբ հակընդդեմ հայց պետք է ներկայացվի, որ նա կարողանա գործը լուծել իր օգտին:
Այսպիսով, ԱԱԾ-ի կողմից օպերատիվ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում Հատուկ քննչական ծառայությունը հարուցել է քրեական գործ, որի շրջանակներում դատավոր Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվելով ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով:
Ելնելով դատավորի կարգավիճակից, որ նա կարող է որոշակի ազդեցություն ունենալ մինչդատական վարույթում գործի օբյեկտիվ քննության վրա նախաքննական մարմնի կողմից դատավորի նկատմամբ խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ միջնորդությունը բավարարվեց:
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաեւ ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեց չհեռանալու մասին ստորագրությունը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/26/2025 13:15 Նոր տարվա 3 օրը հերիք էր, որ շատերը մարզասրահ վերադառնան 5-7 կգ ավելացած քաշով. մարզչի խորհուրդները
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
Մեկնաբանություն
- 01/27/2025 17:17 ՀՀ քաղաքացիները 2025 թվականին կազատվեն էլեկտրոնային ստորագրության ակտիվացման վճարից
- 01/27/2025 17:11 Նախկինում Կիրանցում 38 հեկտար աշնանացան է արվել, այժմ՝ 7 հեկտար. Սարգսյան
- 01/27/2025 13:06 Հրապարակայնորեն նսեմացնել Ցեղասպանությունը, նշանակում է թուլացնել Հայաստանի դիրքերը արդարության համար շարունակվող պայքարում, քաջալերել նրանց, ովքեր ձգտում են ջնջել ճշմարտությունը. Օսկանյան
- 01/27/2025 13:01 Փաշինյանի կողմից փորձ է արվում Ցեղասպանության մեղքը գցել զոհի վրա, գնալ ժխտողականության ճանապարհով. Աբրահամյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/26/2025 16:42 Ինչու են մարդիկ սոցցանցերում շարունակում հետևել նախկիններին. հոգեբանը մի քանի պատճառ է նշում
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում