ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շուշանիկ Բախշյանը չի արգելել, բայց կարծիք է հայտնել՝ կեսարյան հատում չկատարելու վերաբերյալ. մանկաբարձ-գինեկոլոգ 11/01/2016 20:16 | Դատական ռեպորտաժներ
Շենգավիթ վարչական շրջանում այսօր շարունակվեց Մերի Մարգարյանի և նրա նորածնի մահվան գործով դատական նիստը:
Այսօր հարցաքննվեցին «Շենգավիթ» ԲԿ-ի բժիշկները: Մասնավորապես՝ ռադիոլոգը Զարուհի Հարությունյանը հայտնեց, որ 2015թ. հուլիսի 27-ին զննել է Մերի Մարգարյանին, հայտնաբերել չափավոր սակավաջրություն, փայծաղի չափերի մեծացում, իսկ թոքերում ոչ մի էական փոփոխություն չի նկատել:
Ըստ վկա ռադիոլոգի՝ Բախշյանն իրեն տեղեկացրել է, որ հղին գանգատվում է ընդհանուր թուլությունից, ջերմությունից և ինչ հետազոտություն որ նշանակվել է Բախշյանի կողմից, ինքը կատարել է:
Վկայի ցուցմունքներում առկա էական հակասությամբ պայմանավորված հրապարակվեց նախաքննական ցուցմունքը, ըստ որի՝ ռադիոլոգի կողմից կատարված ուլտրաձայնային հետազոտությամբ հղիի մոտ հայտնաբերվել է պտղաջրերի չափավոր սակավաջրություն, իսկ պորտալարը փաթաթված է եղել նորածնի պարանոցին:
Ինչ վերաբերում է նրան, որ ռադիոլոգը հղիի թոքերում որևէ էական փոփոխություն չի հայտնաբերել, որը սակայն հայտնաբերվել է ժամեր անց «Էրեբունի» ԲԿ-ում, ռադիոլոգը վկան հայտնեց, որ երբ ինքը հետազոտել է որևէ փոփոխություն չի երևացել:
Հաջորդիվ հարցաքննվեց անասթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի բաժնի վարիչ Աշոտ Ամրոյանը, ով, թերևս, միակ վկան էր, որ իր ցուցմունքն սկսեց ցավակցական խոսքով:
Ըստ Ամրոյանի՝ Մերիին հետազոտելուց հետո նրա մոտ հաճախասրտություն է հայտնաբերել և ջերմություն՝ 38,5 աստիճան, ավելի ուշ երբ գիտակցության խանգարում է նկատվել Մերիի մոտ հրավիրվել են նեղ մասնագետներ:
Ամրոյանը ևս պնդեց, որ հղիին կեսարյան հատմամբ ծննդալուծելու ցուցում իրենք չեն ունեցել և չեն էլ քննարկել այդ հարցը:
Իսկ երբ նեղ մասնագետը կասկածել է, սուբարախնոիդալ արյունազեղում, մանկաբարձության և գինեկոլոգիայի բաժանմունքի վարիչ Աշոտ Սիրունյանը հարց է տվել անասթեզիոլոգին՝ այս պայմաններում կարո՞ղ են կեսարյան հատում կատարել, որին ի պատասխան Ամրոյանն ասել է. «Լավ կլինի բազմապրոֆիլային հիվանդանոցում կատարվի, քանի որ իրենք համապատասխան սարքավորումներ և բժիշկներ չունեն»:
Հարցին, թե արդյոք Շուշանիկ Բախշյանն արգելե՞լ է, որ կատարեն կեսարյան հատում, վկան ասաց որ չի արգելել, կարծիք է հայտնել, որ պետք է բազմապրոֆիլային հիվանդանոցումը շարունակվի հետագա բուժումը:
«Շենգավիթ» ԲԿ-ի մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանն էլ, ով 2015թ. հուլիսի 26-ին ընդունել է հիվանդանոցում Մերի Մարգարյանին, հայտնեց, որ Մերիի ջերմությունը եղել է 38,6, գանգատվել է մարմնի թուլությունից, կոկորդում քերոցի զգացողությունից:
Ընդունվելիս Մերիի վիճակը բավարար է եղել, և նրան կեսարյան հատմամբ ծննդալուծելու ցուցում չի եղել:
Հղիին ընդունած բժշկի կողմից հիվանդության պատմագրում գրառում է կատարվել ընդունվելու պահին և 9 ժամ 20 րոպե հետո. արդեն լուսադեմին՝ ժամը 04.00-ի սահմաններում, այս ընթացքում, ըստ վկայի, ինքն անհրաժեշտություն չի տեսել նրան հարցնելու, թե՝ ո՞նց է. «Հո յուրաքանչյուր 25 հիվանդի դուռը չենք թակելու հարցնենք ո՞նց են, ի՞նչ գանգատներ ունեն:
Հաջորդ՝ նոյեմբերի 8-ին կայանալիք նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել