ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Քննարկել են պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության հարցը. «Ժողովուրդ» 11/01/2016 09:29 | Մամուլ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական անպատասխանատվությունը մեր երկրում դարձել է գերխնդիր: Այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ամենատարբեր ոլորտներում գործունեություն ծավալող աշխատակիցները, լինեն բարձրաստիճան, թե շարքային, շատ հաճախ չեն գիտակցում իրենց արած աշխատանքի կարեւորությունը եւ թողած հետեւանքները:
Ու այդպես դոմինոյի էֆեկտով վատ կառավարման դրսեւորումները փոխանցվում են հաջորդաբար:
Օրինակ՝ հայաստանյան դատավորների գրած վճիռների հետեւանքները կրում են ՀՀ հարկատուները: Վերջին վճիռը կայացվեց հոկտեմբերի 27-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդեմ ՀՀ կառավարության:
Երեւանի Բուզանդի փողոցի բնակչի տունը քանդել էր Երեւանի քաղաքապետարանը, սակայն իրական արժեքի՝ 276 մլն դրամի փոխարեն փոխհատուցել էր 54 մլն դրամ՝ խախտելով նրա իրավունքները:
Ու Հայաստանյան դատական եռաստիճան համակարգով անցնելիս՝ քաղաքացիները արդյունքի չէին հասել: Այս վիճակի պատասխանատուն մի շարք դատավորներ են՝ այդ թվում եւ այսօրվա ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ով այդ ժամանակ զբաղեցնում էր ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախագահի պաշտոնը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնյաների պատասխանատվության հարցը արդեն սկսել է լրջորեն քննարկվել իշխանական շրջանակներում: Եւ անգամ պաշտոնական հաղորդագրություններում է այդ մասին հիշատակվել:
Մասնավորապես հոկտեմբերի 19-ին Եվրադատարանում կառավարության լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի քարտուղարության մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայայի հետ:
Ըստ հաղորդագրության` Կոստանյանն ու Բուայան, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաեւ պաշտոնատար անձանց, ներառյալ դատավորների պատասխանատվության, այդ թվում՝ նյութական պատասխանատվության հարցը:
Պետք է ոստիկանները, քննիչները, դատախազները, քաղաքապետարանի, կադաստրի աշխատողները պատասխանատվություն կրեն իրենց կայացրած որոշումների համար: Կհաջողվի՞ Կոստանյանին գոնե եվրոպացիների հետ համատեղ գործելով հասնել ամբարտավան պաշտոնյաների պատասխանատվությանը, թե ոչ, ցույց կտա ժամանակը»:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»-ի՝ 01.11.16թ. համարում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան