ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
«Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները». 168.am (Տեսանյութ) 11/01/2016 14:31 | Քաղաքական
««Հիմնադիր խորհրդարանը», «Սասնա ծռեր» խմբավորումն ու շարժումը, տարբեր քաղաքական գործիչներ, քաղաքացիներ միշտ էլ ասել են, որ մեր երկրում իշխանափոխության խնդիր կա, որովհետև այսօրվա իշխանությունն ամբողջությամբ դեմ է գնում պետության և ժողովրդի շահերին: Բայց միշտ ասել ենք, որ, բացի իշխանափոխության խնդրից, ունենք իսկական հայկական պետություն ստեղծելու խնդիր: Այդ պատճառով էլ ստեղծվել է «Նոր ՀՀ-ի հիմնադրման ճանապարհային քարտեզ» փաստաթուղթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին, 168.am-ի հաղորդմամբ, ասել է «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը:
Նրա խոսքով՝ փաստաթուղթը ներառում է երեք կարևոր կետ. «Ինքնիշխան երկիր դառնալ՝ ապագաղութանալ, Արցախի հարցը լուծել, այսինքն՝ իրավական ճանապարհով միավորել Հայաստանին, կենսունակ երկիր ունենալու նախադրյալներ: Եթե այս երեքը չամբողջացվեն, սովորական իշխանափոխությունը քիչ բան կփոխի: Իշխանափոխությունից հետո պետք է երեք կարևոր նպատակներն իրականացվեն, ու միայն դրանից հետո մենք կարող ենք ասել, որ ունենք նոր հանրապետություն»:
Արմենակ Կյուրեղյանն էլ հավելեց, որ այս ճանապարհային քարտեզն ուղղված է միայն նրան, որ ցույց տա, թե շարժումն ուր է գնալու, ինչ է ստեղծելու, և ինչ երաշխիքներ են լինելու ազգային, ժողովրդավար պետության ստեղծման համար. «Ծրագրում նշված է, որ այն ենթակա է քննարկման, և առաջարկություններ ունեցող քաղաքացիները կարող են «Սասնա ծռեր» խմբավորման ֆեյսբուքյան էջում գրել իրենց առաջարկները»:
Խոսելով այն մասին, թե ինչից են սկսելու, որոնք են լինելու իրենց քայլերը, Ալեք Ենիգոմշյանը պարզաբանեց. «Տրամաբանականորեն պատկերացվում է երկու փուլ. Իշխանափոխության իրականացում ու դրանից հետո երկու տարվա տևողությամբ անցումային փուլ, որի ընթացքում այդ երեք նպատակները պետք է իրականացվեն»:
Իրենց ծրագրերի իրականացման ժամկետների մասին նա դժվարացավ որևէ հստակ բան ասել, իսկ դրանց իրականացման մեթոդների մասին նշեց. «Մենք գիտենք, որ մեր ժողովրդի համար արդեն վաղուց ապացուցված է, որ այս վարչախմբի օրոք ընտրություններ չկան, դրանք միշտ կեղծ են, ու առաջիկա ընտրությունն էլ կեղծ է լինելու: Հետևաբար, հույսը դնել ընտրության միջոցով իշխանափոխության հասնելու վրա, անիրական է: Երբ ժողովրդավարական միջոցներով փոփոխություն իրականացնելն անհնար է, ժողովրդի արդար և լեգիտիմ իրավունքն է՝ ընդվզման ճանապարհով դրսևորել իրենց պայքարն ու հասնել իրական փոփոխությունների: Ընդվզումը ենթադրում է քաղաքացիական անհնազանդության բոլոր լեգիտիմ միջոցները»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր-կայքում և տեսանյութում
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
- 01/19/2025 11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է
- 01/19/2025 11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ