Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյան 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր

Ով է Արմեն Ամիրյանին փոխարինողը 10/31/2016   15:00  |  ԼՐԱՀՈՍ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել Լևոն Գալստյանին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ նշանակելու մասին (վեց տարի ժամկետով)՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 5-րդ կետով, հիմք ընդունելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 29-րդ հոդվածի 6-րդ մասերը և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016թ. հոկտեմբերի 8-ի ՆԿ-186-Ա կարգադրությամբ ստեղծված ժամանակավոր հանձնաժողովի որոշումը:  Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Նախագահի աշխատակազմի կայքէջից։

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթի անցկացման կարգի համաձայն, մրցութային հանձնաժողովը, հոկտեմբերի 26-ի նիստում ուսումնասիրելով մրցույթի մասնակիցների վերաբերյալ փաստաթղթերը, որոշում է կայացրել դիմում ներկայացրած 17 թեկնածուներից հաղթող ճանաչել Լևոն Վազգենի Գալստյանին՝ հաշվի առնելով լրագրության բնագավառում, հատկապես՝ հեռուստատեսությունում և ռադիոյում նրա երկարամյա աշխատանքային փորձը, այդ բնագավառում ունեցած ակնառու հաջողությունները, կրթության և գիտության բնագավառում գործունեությունը, ինչպես նաև հասարակության լայն շրջանում ունեցած հեղինակությունն ու վստահությունը:

Նշենք, որ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամի տեղը թափուր էր մնացել Արմեն Ամիրյանի՝ նախարար նշանակվելուց հետո։

Ստորեւ ներկայացնում ենք Լեւոն Գալստյանի կենսագրությունը.

Ծնվել է 1963թ. Երևանում:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

Սովորել է Երևանի Մ. Գորկու անվան 4 միջնակարգ դպրոցում:

1990թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:

1983-1985թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1995-ին ընդունվել է ՀՀ ԳԱԱ ազգագրության և հնագիտության ինստիտուտի ասպիրանտուրան՝ հայ ժողովրդական բանահյուսության գծով, որտեղ գիտական ատենախոսության թեմա է հաստատվել՝ «Արևային առասպելները հայ բանավոր ավանդության մեջ» հետազոտությունը:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

1987-1991թթ. հընթացս համալսարանական ուսումնառության աշխատել է ՀԽՍՀ ժողստեղծագործության և կուլտմասսայական աշխատանքների հանրապետական գիտամեթոդական կենտրոնում՝ որպես բանահյուսության բաժնի գիտաշխատող, այնուհետև՝ կենտրոնի գիտական քարտուղար: Նույն կենտրոնում զբաղվել է բանահյուսական պահոցի մշակման, քարտավորման և տիպաբանական դասակարգման աշխատանքներով:

1991թ. աշխատանքի է անցել ՀՀ hեռուստառադիոպետկոմի գիտահանրամատչելի և ուսումնական հաղորդումների գլխավոր խմբագրությունում՝ որպես գլխավոր խմբագիր: Այդ պաշտոնում աշխատել է մինչև 1992 թվականը, որի ընթացքում նախաձեռնել է մի քանի նոր հաղորդաշարեր, որոնց թվում՝ «Ազգապատումը» նվիրված հայ ավանդական մշակույթի մշակութաբանական մեկնությանը՝ արդի նոր մշակութաստեղծ դրսևորումների համեմատությամբ:

1992թ. նշանակվել է ՀՀ hեռուստառադիոպետկոմի «Արտավազդ» ստեղծագործական միավորման փոխտնօրեն՝ զբաղվելով երբեմնի հեռուստաթատրոնի ավանդույթների վերականգնման աշխատանքներով:

1992-1997թթ. աշխատել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր վարչությունում՝ որպես գլխավոր խմբագիր, հետո՝ համակարգող բաժնի վարիչ, այնուհետև՝ գիտամշակութային ծրագրերի գծով տնօրենի խորհրդական:

1997-1998թթ. աշխատել է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարի պաշտոնում՝ հանրակրթության գծով:

1998-2004թթ. պաշտոնավարել է ՀՀ լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: 2002 թ. կազմել է «Հայաստանի Հանրապետության լեզվական քաղաքականության պետական ծրագիրը»:

2004թ. աշխատանքի է անցել Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդում՝ որպես խորհրդի նախագահի խորհրդական, այնուհետև նշանակվել է Հանրային ռադիոընկերության գլխավոր պրոդյուսեր: Հիմնել է «Թղթապանակ N», ,, Армения- наш дом’’ («Հայաստանը մեր տունն է»), «Լուրջ ռադիո» երգիծական ծրագիրը և «Խոսենք հայերեն» հաղորդաշարը:

2006թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության «Երևան» ստուդիայի ղեկավար՝ այս պաշտոնում աշխատելով մինչև 2012թ.: Այդ ընթացքում իր ավանդն է ունեցել կինոժապավենների տեխնիկական վերականգնման և թվայնացման նոր համակարգի ներդրման աշխատանքներին:

2012թ. նշանակվել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի առաջին տեղակալի, իսկ 2013 թ.՝ Հանրային հեռուստաընկերության գլխավոր խմբագրի պաշտոնում, ապա աշխատել որպես եթերի և կրկնօրինակումների պատասխանատու խմբագիր-թարգմանիչ:

2008թ-ից դասավանդել է Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառա-դիոլրագրության բաժնում: Մինչ այդ դասավանդել է նաև Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտում և Վ. Բրյուսովի անվ. պետական լեզվաբանական համալսարանում:

2013թ-ից Խաչատուր Աբովյանի անվ. հայկական պետական մանկավարժական համալսարանի հեռուստառադիոլրագրության ամբիոնի վարիչն է՝ դոցենտ: Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ է:

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ

Հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է լրագրությունը, հայոց լեզվի ոճաբանությունը, բանագիտությունը (առասպելաբանություն), գրական խմբագրման տեսությունը, գրական թարգմանությունը, երաժշտության պատմությունը, կինո և հեռուստատեսային ֆիլմերի ու հաղորդումների դրամատուրգիան: 1988 թ-ից տպագրվել է «Գարուն» ամսագրում, «Ար» շաբաթաթերթում և այլ պարբերականներում, ներկայումս՝ «Անդին» ամսագրում: Հեղինակ է բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների, գրական ստեղծագործությունների (պոեզիա), մեկ գիտամեթոդական ձեռնարկի, հեռուստատեսային ֆիլմերի սցենարների:

Խմբագրել է Պաշտպանական-անվտանգային տերմինների բացատրական հայերեն-ռուսերեն-անգլերեն, ռուսերեն-հայերեն, անգլերեն-հայերեն մեծ բառարանի հայերեն բառահոդվածները, թարգմանել գեղարվեստական ստեղծագործություններ:

2007-2008թթ. կատարել է նաև «Նյումեգ» հանդեսի գլխավոր խմբագրի պարտականությունները:

2012թ-ից՝ հիմնադրման օրվանից մինչ օրս «Անդին» հասարակական-քաղաքական, գրական-գեղարվեստական ամսագրի խմբագրական խորհրդի անդամ է:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հակոբ Սողոմոնյանի հետ թարգմանել է և լույս ընծայել Աքրամ Այլիսլիի «Քարակերտ երազներ» գիրքը, որը պատմում է 1919 թվականին Ագուլիսում 1989 թվականին Բաքվում ադրբեջանցիների կազմակերպած հայերի ջարդերի մասին:

2005թ-ից մասնակցել է Հանրային հեռուստաընկերության ցուցադրած մոտ հարյուր գեղարվեստական ֆիլմերի թարգմանության աշխատանքներին՝ ձևավորելով օտար ֆիլմերը հայերենով ներկայացնելու մշակույթ:

Տիրապետում է հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուներին:
Անկուսակցական է:
Ամուսնացած է, ունի երկու դուստր:

 

Աղբյուր` Փաստինֆո


Արխիվ

[]