ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Սպանության դրդապատճառը նախկինում ինձ հայհոյելն ու ահաբեկելն է եղել, իմ կյանքին վտանգ էր սպառնում. ամբաստանյալ 10/31/2016 17:02 | Դատական ռեպորտաժներ
Ապօրինի կերպով ձեռք բերված «ԱԿ» տեսակի ինքնաձիգից Վ.Ասոյանի սպանության մեջ մեղադրվող Գագիկ Ղանդիլյանն այսօրվա դատական նիստում հայտարարեց, որ չի ցանկանում ցուցմունքներ տալ: Սակայն «հարցերին պատասխանելո՞ւ եք» դատարանի հարցին ամբաստանյալը պատասխանեց՝ ընթացքը ցույց կտա, այսինքն՝ հարցեր կլինեն, որ կպատասխանի և հարցեր կլինեն, որ չի պատասխանի:
Ցուցմունք տալուց հրաժարվելու հետ կապված դատարանը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները: Մասնավորապես, որպես կասկածյալ տված ցուցմունքում նա հայտնել էր, որ իրեն մեղսագրվող արարքը կատարել է և որ ֆիզիկապես և հոգեպես առողջ է:
Այն ժամանակ կասկածյալն ասել էր, որ շուրջ 15 տարի ճանաչել է տուժողին, սակայն նրա հետ կապ չի ունեցել: Վերջինս երեք տարի առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում հայհոյել է իրեն և ինքը դա չի մոռացել: Երբ 2015թ. եղբորը պատկանող ավտոմեքենայով գնացել է այն թաղամասը, որտեղ բնակվում էր իր ընկերը, իր տան մոտ տեսել է նույն թաղամասում բնակվող տուժողին և առաջին անգամ իմացել է, որ տուժողն արտասահմանից վերադարձել է, գնացել է տուն, վերցրել ինքնաձիգն ու փամփուշտները, ինքնաձիգը լիցքավորել ու կրակահերթ արձակել տուժողի վրա, ապա փորձել է մեկնել Ախալքալաք, սակայն Բավրայի անցակետում ոստիկաններն իրեն բռնել են ու տեղափոխել ոստիկանության բաժին: Կասկածյալը հայտնել էր, որ հանցագործությունը կատարելու պահին ոչ իր հետ, ոչ էլ փողոցում որևէ այլ անձնավորություն՝ բացի տուժողից, չի եղել:
Գ.Ղանդիլյանը նախաքննական ցուցմունքում հայտնել է, որ տուժողը հիշյալ հեռախոսազրույցում հայհոյել է իրեն ու ահաբեկել՝ «ոտքս ընկնի ՀՀ՝ քեզ գյուլելու եմ»:
Որպես մեղադրյալ հարցաքննվելիս նույնպես Գ.Ղանդիլյանն իրեն մեղավոր է ճանաչել սպանության և ապօրինի զենք պահելու մեղադրանքում, զղջացել կատարածի համար: Մեղադրյալը հայտնել է, որ նախկինում իրեն հայհոյելու ու ահաբեկելու համար կրակել ու սպանել է տուժողին:
Ի պատասխան իր պաշտպանի հարցի՝ ամբաստանյալն արդեն դատական նիստում պնդեց, որ որևէ այլ անձ իր տեսադաշտում չի եղել, եթե հայտնվեր, ապա «ուրիշի կյանքը վտանգի տակ չէի դնի»:
Պատասխանելով մեղադրողի հարցերին՝ ամբաստանյալը հայտարարեց, որ իր և տուժողի միջև՝ բացի հեռախոսային միջադեպից, այլ միջադեպ չի եղել: Դատարանում էլ ամբաստանյալը պնդեց, որ սպանության դրդապատճառը նախկինում իրեն հայհոյելն ու ահաբեկելն է եղել. «Իմ կյանքին վտանգ էր սպառնում»:
Ամբաստանյալը հայտարարեց նաև, որ իմացել է, որ տուժողը հետաքրքրվել ու փնտրել է իրեն. «Ես մտածում եմ, որ իր ասածն էր ուզում իրականացնել»: Մեկ այլ հարցի պատասխանելով ամբաստանյալը հայտարարեց. «Ես գիտեմ, իր ասածներն իրականություն են դարձել»:
Իսկ ապօրինի կերպով ձեռք բերված զենք-ռազմամթերք պահելու մասին ամբաստանյալը հայտարարեց. «Սաղս էլ տղա ենք, ո՞վ զենք չի սիրում»:
Ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք հարցին ամբաստանյալը պատասխանեց՝ «այո, իհարկե», նա հայտնեց նաև, որ զղջում է:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը միջնորդեց որպես լրացուցիչ վկա դատարան հրավիրել ու հարցաքննել տարածքի մի բնակչուհու, ով դեպքի ժամանակ, ըստ նրա, մանկահասակ երեխայի հետ անցնելիս վնասվածք է ստացել:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում կինը հարցաքննվել է և եթե պիտանի տեղեկություն հայտնած լիներ, այն կդրվեր մեղադրանքի հիմքում և արարքն էլ կվերաորակվեր: Ըստ մեղադրողի, դա զուտ ժամանակի կորուստ կլինի, որևէ դրական արդյունք չի տալու: Պաշտպանական կողմն էլ լրացուցիչ վկային հարցաքննելու միջնորդության վերաբերյալ նշեց, որ այն ժամանակ ձգձգելու միտում ունի:
Դատարանն էլ իր հերթին նշեց, որ վկան մանրամասն հարցաքննվել է և մերժեց միջնորդությունը՝ հիմնավոր չլինելու պատճառաբանությամբ:
Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդեց նաև իրեն երեք օր ժամանակ տրամադրել արարքի քրեաիրավական որակման հետ կապված միջնորդություն ներկայացնելու համար:
Դատարանը թեև նշեց, որ նման միջնորդությամբ կողմը կարող է հանդես գալ դատական վիճաբանությունների փուլում, այդուհանդերձ բավարարեց միջնորդությունը:
Հաջորդ դատական նիստում միջնորդության քննարկումից հետո դատարանում ըստ ամենայնի կսկսվի դատական վիճաբանությունների փուլը՝ ճառերի հրապարակումը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից