ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը. Վիգեն Սարգսյան 10/29/2016 22:37 | ԼՐԱՀՈՍ
«Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից», - ՊՆ կոլեգիայի այսօրվա նիստում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` առաջ քաշելով ազգ-բանակ գաղափարախոսությունը:
Կից ներկայացնում ենք նախարարի ելույթն ամբողջությամբ`
«Մեր երկրի համար ռազմական անվտանգությունն օրհասական, անմիջական, բայց նաև երկարատև մարտահրավեր է: Մենք չենք կատարել այդ ընտրությունը` այն մեզ պարտադրվել է: Դարերի նիրհից զարթնած` մենք վերգտել ենք մեր ազգային ինքնությունը, ոչ միայն հռչակել անկախությունը, այլև կարողացել ենք պաշտպանել այն դաժան և անհավասար, բայց դրանից միայն ավելի հերոսական պատերազմում: Երկրաշարժի փլատակների, տնտեսության տապալման, էներգետիկ ճգնաժամի, պատերազմի զրկանքների, սոցիալական հարաբերությունների պատռտված պաստառից սկսեց վերծնվել «Հայաստան» կոթողային կտավը:
25 տարի առաջ պատմությունը մեզ մատուցեց մի անակնկալ, որին երկար էինք սպասում, երկար էինք պատրաստվում, երազում, բայց ինքներս էլ չէինք գուշակում, որ դա այդքան արագ տեղի կունենա: Եվ մենք, երազածը ստացած մանուկի ոգևորությամբ նետվեցինք առաջ` չնկատելով մեր երեսին փչող սառը քամու ուժգնությունը: Մեր աչքի առջև, ավելի ճիշտ` հենց մեր շուրջ փլվում էր գերտերությունը` իր հետ տանելով մեր թվացյալ բարեկեցությունն ու հանդարտությունը, կանխատեսելիությունն ու վաղվա օրվա հանդեպ վստահությունը:
Կայծակնային արագությամբ կյանքը սովորեցրեց մեզ անհնարին թվացող բաների` խրամատներ փորել, ինքնաշեն ռադիոկայաններով կապ հաստատել, զենք հայթայթել, ընկերներ հուղարկավորել, կտրոնով հացի հերթ կանգնել, բազմաբնակարան շենքերում փայտե վառարարաններ վառել: Թվում էր, թե ողջ աշխարհն է փուլ եկել, և կյանքն այլևս երբեք չի լինի նույնը:
Հայոց բանակը, հիրավի, ժողովրդի ծոցից դուրս եկած բանակ է: 25 տարի մեր ժողովրդի անվտանգության համար պայքարած բանակ է: Իր հասարակությանը հաղթանակների բերկրանք և հպարտություն բերած բանակ է: Այն ազգային բանակ է, քանի որ միշտ ծառայել է իր ազգին և ազգային գաղափարներին:
Բայց ազգ-բանակն անհամեմատ ավելին է, քան ազգային բանակը: Քանի որ ազգային բանակը ծառայում է ազգին, իսկ ազգ-բանակը` հենց ինքն ազգն է: Հաշվի առնելով, որ տարածքով, բնակչությամբ և երկրի համեմատ մեր զինված ուժերն անհամաչափ մեծ են, դրանք չեն կարող տարանջատվել այդ բնակչությունից: Չի կարող մեր հասարակությունը մեկուսացվել բանակից, կամ էլ բանակը` փակվել, ինքնամփոփվել, հեռանալ ժողովրդից: Միայն մտածեք` մեր յուրաքանչյուր 40-րդ քաղաքացի` նորածին մանուկից մինչև ալեհեր տարեց` համազգեստավոր է: Չկա ընտանիք, ում համար բանակն անձնական պատմություն չլինի:
Ազգ-բանակը այն հասարակությունն է, որը գործում է որպես մեկ միասնություն: Դա չի նշանակում հասարակության կամ պետության ռազմականացում: Ճիշտ հակառակը, նշանակում է բանակի ժողովրդավարացում, լիարժեք ինտեգրում հասարակության, տնտեսության, մշակույթի, կրթության և գիտության, բնապահպանության, սպորտի բնագավառներ: Դա նշանակում է բանակի ստեղծածն ու ձևավորածը ծառայեցնել ողջ հասարակությանն ու պետությանը, իսկ քաղաքացիական կյանքի բոլոր ձեռքբերումներով ամրապնդել երկրի զինված ուժերը:
Ազգ-բանակը այն բանակն է, որի հետ անքակտելի կապը ոչ սկսվում, և ոչ էլ ավարտվում է ժամկետային զինծառայությամբ:
Դա այն բանակն է, որն ունի կրթող, դաստիարակող, ուսուցանող ներուժ, որ փոխանցում է իր ժողովրդին,
Ազգ բանակը այն հասարակությունն ու զինված ուժերն են, որոնց միջև շարժն աննկատ է: Ուր նորարար գիտությունից դեպի ռազմարդյունաբերական համալիր` մեկ քայլ է: Ուր տնտեսությունը աճում և ամրապնդվում է իր բանակի պատվերներով, ներդրումներով, ստեղծագործ կարողություններով, ոչ թե ճկռում է այդ ամենն իր ուսերին տանելու բեռի տակ:
Ազգ բանակը այն վստահությունն է, որ հասարակությունն ունի դեպի իր Զինված ուժերը և դեպի իր սպայական անձնակազմը:
Դա այն հասարակությունն է, որում սպան ամենահարգված և մեծարված քաղաքացին է: Բայց նաև այն սպան է, ով բանիմացության, առաջնորդության, ինքնավստահության, բայց երբեք ոչ ինքնագոհության մարմնացումն է:
Ազգ բանակը այն դպրոցն ու զորամասն են, որ միմիանց տրամաբանական շարունակությունն են, ուր ուսուցիչը, ծնողն ու հրամանատարը միասին են աշխատում վաղվա սերնդի դաստիարակության ուղղությամբ:
Դա այն բանակն է, որն իր երկրում արդյունավետ կառավարման, կոռուպցիայի վերացման, բարեվարքության, արդիականացման, հաջորդ սերունդների էլիտայի կերտման անվիճելի առաջատարն է,
Ազգ բանակը դա այն պաշտպանության համակարգն է, ուր զորահավաքին պատրաստ է յուրաքանչյուրը` հստակ իմանալով իր անելիքները, խնդիրներն ու միջոցները,
Ազգ բանակը դա այն երկիրն է, ուր չկա զինվորական և քաղաքացիական, այլ կա համազգեստով քաղաքացի և կա քաղաքացիական հանդերձանքով հայրենիքի պաշտպան:
Մենք դեռ երկար ենք ունենալու մեր հնարավորությունների համեմատ անհամաչափ մեծ զինված ուժեր պահելու անհրաժեշտություն: Իսկ դա նշանակում է, որ անհամաչափ մեծ թվով մեր քաղաքացիներ զորացրվելու են և անցնելու են զինվորական թոշակի: Որպեսզի այդ զինվորական թոշակառուները երբեև չհամարվեն բեռ, մենք պետք է այնպես անենք, որ ծառայության ողջ ընթացքում հայոց բանակի սպան կարողանա կատարելագործել իր գիտելիքներն ու հմտությունները` պատրաստելով իրեն զինվորականից քաղաքացիական կյանքի անցնելուն և իր հետ տնտեսություն, արդյունաբերություն, գիտություն, կրթություն բերելով բանակային կարգապահության, հայրենասիրության, արհեստավարժության, բարեկրթության ավանդույթները` դրանով իսկ ամրապնդելով մեր պետության անառիկությունը:
Ազգ-բանակը դա նաև այն հասարակությունն է, որը մշտապես կանգնած է իր զինվորական հաշմանդամի, իսկ եթե տեղի է ունեցել անուղղելին` նաև զոհվածի ընտանիքի կողքին:
Ազգ բանակը դա այն ընտանիքն է, որի հայրը կոփում է իր զավակին ծնված օրվանից, իսկ մայրը կարոտի անխուսափելի զգացումով, բայց մեծ համոզվածությամբ ճանապրհում է իր որդուն բանակ:
Բայց դա նաև այն բանակն է, որ ամուր է պահում զինվորի, հատկապես` ժամկետային զինվորի կապն իր ընտանիքի հետ և չի դառնում զավակին ընտանիքից մեկուսացնող պատժիչ հաստատություն:
Ազգ բանակը այն ռազմական ուսումնական հաստատություններն են, որոնց շրջանավարտ լինելը պատվաբեր է և հարգի, քանի որ նրանց տված ուսումը պահանջված է և աշխատանք երաշխավորող, դասախոսները բանիմաց են և հմուտ, կուրսանտները երջանիկ են և պրպտուն, միջավայրն էլ ընկերական է և տրամադրող,
Դա նաև այն սպան է, որի զավակը առանց երկմտելու պատասխանում է, որ իր հայրիկի կամ մայրիկի նման երազում է ևս սպա դառնալ,
Ազգ բանակը այն գործարարն է, որը բանակին ծառայություն մատուցելը համարում է պատիվ և պատասխանատվություն: Որը հացը իր պարտավորվածից մի քանի գրամ էլ ավել է թխում, որ զինվորը կուշտ լինի, իսկ իր արտադրանքի մեջ օգտագործում է այնպիսի սննդամթերք, որ զինվորն առողջ լինի և հպարտությամբ կարողանա իր զավակներին համտեսելու տա` բացատրելով, որ համեղ է ու օգտակար, որովհետև այն բանակի համար է:
Բայց դա նաև այն բանակն է, որը երբեք իրեն թույլ չի տա գործարքի մեջ մտնել անազնիվ մատակարարի հետ` զինվորի հաշվին իր ընտանիքին երջանկացնելու կեղծ և անիրականանալի երազանքով:
Ազգ-բանակը այն բանակն է, որից չեն գողանում` ոչ փամփուշտ, ոչ գազար, որից չեն խուսափում` հընթացս ձեռք բերելով աշխարհի բոլոր հնարավոր և անհնար հիվանդությունները, որից չեն ծլկում` պետության հաշվին ռազմաբժշկական ֆակուլտետում անվճար կրթություն ստանալուց հետո` հատուկ կտրվելով ինտերնատուրայի քննություններից,
Ազգ բանակը այն հրամանատարն է, որը չի վախենում, որ իր զինվորը լինի ուժեղ, ինքնավստահ և հանդուգն: Դա այն հրամանատարն է, որ տարբերություն չի դնում իր զավակի և իր զինվորի միջև, որը չի փորձում ինքնահաստատվել իրենից կախման մեջ գտնվող շարքայինի հաշվին:
Ազգ-բանակը դա այն միջավայրն է, որտեղ երիտասարդ սպան իրեն զգում է մեծ ընտանիքի անբաժան մաս, որտեղ իրեն ընդունում են կրտսեր, բայց հարազատ ընկերոջ կարգավիճակով, պատրաստում են դժվար խնդիրների լուծման, սովորեցնում և իրենց փորձն են փոխանցում տարիքով և կոչումով ավագ գործընկերները:
Ազգ-բանակը այն արժեհամակարգն է, որ հենվելով Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու բազմադարյա ամուր հիմքի վրա բաոյականության և սկզբունքների տիրույթում է պատրաստում իր զինվորին ծառայության,
Ազգ բանակը այն բժիշկն է, որը միշտ պատրաստ է տագնապով հայտնվել մարտի դաշտում` պայքարելով յուրաքանչյուր վիրավորի փրկության համար, դա այն ռեժիսյորն է, որի ֆիլմում սպայի և զինվորի կերպարն ամենադրականն է, այն երգահանն է, որի «Պատիվ ունեմ» երգը հուզում է յուրաքանչյուրին` անկախ իր մասնագիտությունից, դա այն մարզիկն է, որ օլիմպիական խաղերում հաղթելով պարգևատրման արարողության ժամանակ հագնում է զոհված ազատամարտիկի դիմանկարով շապիկը, դա այն մանուկն է, որը զինվորի համար ծանրոց է ուղարկում զորամաս` իր կուտակած դրամների հաշվին:
Ազգ բանակը դա այն բանակն է, որն իր ներդրումն ունի միջազգային անվտանգության պահպանման գործում, և որը շիտակ ու վստահ է խոսում իր մեծ և փոքր գործընկերների հետ:
Ազգ-բանակի կերտման ուղին հեշտ չէ: Այն պահանջում է քրտնաջան աշխատանք, անվերապահ նվիրում, բարձր ինքնագիտակցություն, զոհողություն: Ուրեմն ո՞վ, եթե ոչ զինվորականները կարող են և պետք է անեն առաջին քայլն այս ուղղությամբ:
Ամենամեծ պարադոքսը կայանում է նրանում, որ մենք չենք կարող ընտրել կամ չընտրել ազգ-բանակի հայեցակարգը: Մենք միայն կարող ենք որդեգրել այն հենց այսօր և նորովի տեսլականով, ինքնավստահ քայլերով մոտենանք այդ գաղափարի իրականացմանը: Վստահ եմ, որ համատեղ կիրականացնենք այդ գաղափարը:
Դրա համար կա ամեն ինչ` ճիշտ մարդիկ, կայացած պետական կառավարման համակարգ, անհրաժեշտ ռեսուրսներ, հասարակական պահանջ: Ամենագլխավորը, ունենք ազգ-բանակ տիրույթում բանակի դիրքերը հուսալի պահելու և այդ ուղղությամբ արագ քայլեր ձեռնարկելու հարցում պետության ղեկավարի, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի վստահությունն ու ակնկալիքը:
Եվ ուրեմն, առաջ, դեպի նոր հաղթանակներ»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից