ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԱԺ նոր կանոնակարգով ամրագրվում է գործադիրի նկատմամբ խորհրդարանի վերահսկողության սահմանադրական նորմը 10/28/2016 16:13 | ԼՐԱՀՈՍ
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը պատգամավորներին ներկայացրեց ԱԺ նոր կանոնակարգ-օրենքի նախագիծը:
Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված աշխատանքային քննարկման ընթացքում Հովհաննես Սահակյանը նախ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում Հայաստանն անցնելու է խորհրդարանական կառավարման համակարգի:
«Մենք 2016թ հունվարին ձևավորել ենք աշխատանքային խումբ, որը մշակել է Ազգային ժողովի նոր կանոնակարգ-օրենքը: Կանոնակարգ-օրենքը սահմանադրական օրենք է, և մենք փորձել ենք վեր հանել հին կանոնակարգում առկա հիմնական խնդիրները և խորհրդարանին տալ այն մեխանիզմներն ու գործիքները, որոնք հնարավորություն կտան իրականացնել նոր Սահմանադրությամբ իր վրա դրված լիազորություններն ու պարտականությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Հովհաննես Սահակյանը:
Պատգամավորը հավելեց, որ Ազգային ժողովի գործող կանոնակարգ-օրենքը մի քանի անգամ փոփոխությունների է ենթարկվել և այս ընթացքում, կարծես թե, իր առջև դրված հիմնական խնդիրները լուծել է:
«Բայց, այնուամենայնիվ, կային որոշակի խնդիրներ, որոնք մենք փորձել ենք բարձրացնել և լուծումներ տալ նոր կանոնակարգ-օրենքով: Օրինակ, դրանցից մեկը Ազգային ժողովում օրակարգային հարցերի կուտակումն է, երբ մենք ականատես ենք լինում, որ նստաշրջանի և քառօրյա նիստերի օրակարգում կան հարցեր, որոնց խորհրդարանն այդպես էլ չի անդրադառնում: Մյուսը մշտական հանձնաժողովներում հարցերի քննարկման ընթացքում քվեարկությամբ նախագծերում փոփոխություններ կատարելու ընթացակարգերի բացակայությունն է:
Սա նույնպես շատ կարևոր դրույթ է, որին մենք փորձել ենք լուծում տալ նոր կանոնակարգով: Ազգային ժողովի նիստերում որոշ դեպքերում հարցերի երկարատև քննարկումը, կառավարությանը հարցապնդումներով դիﬔլու կարգը գործնականում չկիրառելը նույնպես կարևոր հարցեր են, որոնց հետ կապված մենք նոր մեխանիզմներ ենք դրել»,- մանրամասնեց Հովհաննես Սահակյանը:
Նա հիշեցրեց, որ ընդդիմադիր պատգամավորները շատ են բարձրաձայնել այն մասին, որ Ազգային ժողովի արտահերթ նիստերի օրակարգում ընդգրկվում են հարցեր, որոնք չեն քննարկվել մշտական հանձնաժողոﬖերում:
«Մենք այստեղ գնացել ենք լուծումների և սահմանել ենք, որ նախագիծը չի կարող ընդգրկվել արտահերթ նստաշրջանի օրակարգում, քանի դեռ քննարկման չի ենթարկվել մշտական հանձնաժողովներում: Թողել ենք մի փոքր բացառություն, եթե կառավարությունը, օրինակ, մեկ նախագծի դեպքում կներկայացնի հիմնավորում և կասի, որ դա պետք է արտահերթ քննարկման առարկա դառնա, քանի որ շատ կարևոր է օրհասական խնդիրների լուծման առումով»,- նշեց Սահակյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը ստացել է մի շարք վերահսկողական ֆունկցիաներ, այդ թվում՝ վերահսկողություն գործադիր իշխանության նկատմամբ:
«Որպեսզի մենք կարողանանք իրականացնել այս սահմանադրական նորմը, մի քանի գործուն մեխանիզմներ ենք առաջարկել: Յուրաքանչյուր եռամսյակի ավարտից հետո 40 օրվա ընթացքում կառավարությունն Ազգային ժողով տեղեկանք է ներկայացնում պետական բյուջեի կատարման ընթացքի մասին, որը քննարկման է դրվում իրավասու մշտական հանձնաժողոﬖերում: Այսինքն, մենք ոչ թե հանդիպելու ենք տարին ﬔկ անգամ կամ տարվա վերջին, այլ յուրաքանչյուր եռամսյակից հետո մենք կառավարության կատարած աշխատանքը մանրամասն քննարկելու ենք»,- հավելեց պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը:
Նա հիշեցրեց, որ նոր Սահմանադրությամբ բարձրացել է նաև խմբակցությունների դերը: Մասնավորապես, խմբակցությունները պետք է մշտապես նիստեր գումարեն: Սահակյանը նշեց, որ մշտական հանձնաժողովների նիստերի համար ներկայում առանձացված շաբաթ կա: Նոր կանոնակարգով խմբակցությունների նիստերի համար ևս առանձնացված շաբաթ կլինի, քանի որ խմբակցությունները պետք է պարբերաբար նիստեր գումարեն, իսկ որոշումները պետք է կայացվեն ձայների մեծամասնությամբ: Խմբակցությունների նիստերը կարող են լեգիտիմ համարվել, եթե դրան ներկա է խմբակցության անդամների կեսից ավելին: Խմբակցությունները կառավարությանը հարցապնդմամբ դիմելու իրավունք ունեն:
Նոր Սահմանադրությամբ և կանոնակարգով մեծացվում է նաև ԱԺ մշտական հանձնաժողովների դերը, որոնք նույնպես իրականացնելու են խորհրդարանական վերահսկողություն: Խորհրդարանական վերահսկողության իրականացման առումով մշտական հանձնաժողովները իրենց լիազորությունների շրջանակներում իրավասու են իրականացնել մի քանի այդպիսի գործառույթներ: Օրինակ` հանձնաժողովները կարող են վերահսկել պետական բյուջեի կատարման, օտարերկրյա պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացած վարկերի ու փոխառությունների իրականացման ընթացքը: Հանձնաժողովները վերահսկողություն են իրականացնելու նաև օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի արդյունավետության, ինչպես նաև դրան խոչընդոտող գործընթացների նկատմամբ:
Նոր կանոնակարգի նախագծի համաձայն՝ հերթական նստաշրջանի ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼ թվի պահանջով կարող է իրականացվել հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում: Հովհաննես Սահակյանի գնահատմամբ՝ սա ընդդիմության և ընդհանրապես Ազգային ժողովի համար լուրջ գործիք կկարողանա հանդիսանալ, որպեսզի քննարկվեն կարևոր հարցեր, որոնք խորհրդարանում քննարկման առարկա չեն դառնում ընդդիմության քիչ ձայների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից