Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/18/2025   17:03 Դատապարտում եմ այս կեղծ դատավարություններն ու Պետքարտուղարությանը կոչ եմ անում պատժամիջոցներ կիրառել Ալիևի վարչակարգի դեմ. Դինա Տիտուս 01/18/2025   15:58 Մարզվելու համար պայմաններ են անհրաժեշտ. Հովհաննես Ծառուկյանի աջակցությամբ տրամադրվել է նոր գույք (տեսանյութ) 01/18/2025   15:40 Բաքվում, այո, չեն դատում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, դատում են մեզ․ Առաքելյան 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել 01/18/2025   15:28 Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ. Ֆիդան 01/18/2025   15:18 Ջեյհուն Բայրամովը Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Հայաստանի հետ խաղաղության գործընթացում առկա խնդիրները 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   14:40 Այս քավարանից ելքը մեկն է՝ վերականգնում և վրեժ․ Ոսկանյան 01/18/2025   14:35 Այն, ինչին բախվում է Ռուբեն Վարդանյանն Ադրբեջանում, ծաղր է արդարության նկատմամբ․ Լևոն Արոնյան 01/18/2025   14:31 Առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/18/2025   14:28 Վերին Լարսի անցակետը փակ է բեռնատարների համար. մաքսային կցորդ 01/18/2025   14:00 Հրդեհ կաղամբի պահեստում 01/18/2025   13:56 Մինչև դատավարության մեկնարկն արձանագրվել են  արդար դատավարության երաշխիքների լրջագույն խախտումներ. Ռուբեն Վարդանյանի միջազգային պաշտպան 01/18/2025   13:50 Դավիթ Բեկի փողոցում «Մերսեդես»-ով վրաերթի են ենթարկել տղամարդու. shamshyan.com 01/18/2025   13:40 Այսօր, առավել քան երբևէ, պարտավոր ենք կանգնել Ռուբենի կողքին. Նիկոլա Ազնավուր 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   13:20 ՄԱԿ-ի գրասենյակ է փոխանցվել Վրաստանի հայ համայնք ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանի նամակը 01/18/2025   13:13 Ադրբեջանում կապիկի ծաղիկով վարակվելու դեպք է գրանցվել 01/18/2025   13:09 Իրանում դատավորներ են սպանվել 01/18/2025   12:49 Բագրատ Սրբազանի այցը Իրան կրել է մասնավոր բնույթ. պարզաբանում 01/18/2025   12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում 01/18/2025   12:26 Պաշտպան Անահիտ Մանասյանն այցելել է ՊՆ կենտրոնական հավաքակայան, դիտարկել զորակոչի ընթացքը 01/18/2025   12:06 Զիջումներով դեպի «գերեզմանային» խաղաղություն․ Խաչատրյան 01/18/2025   12:01 Բաքվում մեկնարկած դատավարությունը անհանգստություն է առաջացնում. Ռուստամ Բաքոյանը կհանդիպի ԿԽՄԿ ներկայացուցիչների հետ 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/18/2025   11:45 Երկու դրվագ՝ Եռաբլուրում զոհված զինվորների ծնողներին քարշ տալն ու Բաքվում Արցախի ղեկավարությանը մենակ թողնելը՝ խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը․ Գեղամյան 01/18/2025   11:43 Կոչ ենք անում ազգային բոլոր ուժերին միավորելու ջանքերը՝ ապազգային իշխանություններին հեռացնելու գործում. ՀՅԴ բյուրո 01/18/2025   11:34 Բագրատ Սրբազանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգիսյանի հետ
01/17/2025   15:59 Ալիևը ներողություն կխնդրի՞ Պուտինից. հրապարակվել է կործանված ադրբեջանական ինքնաթիռի անձնակազմի խոսակցությունների սղագրությունը 01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/17/2025   16:03 Գարիկ Գալեյանը դատապարտվեց ազատազրկման 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/17/2025   10:28 Ալիևի սպառնալից հայտարարությունից հետո Հայաստանի իշխանությունը գնաց 3-րդ զիջմանը. Աբրահամյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/17/2025   17:01 Ովքեր 2025 թվականին պետք է ներկայացնեն հայտարարագիր 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   13:21 Ռուբեն Վարդանյանի՝ Բաքվի բանտում գտնվելու իրական պատվիրատուն ո՛չ թե կատարածու մի պետություն է, այլև՝ Թուրքիան է՝ Արևմուտքի մահակը․․․ 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/17/2025   14:29 Նիկոլ Փաշինյանն է զանգել Վլադիմիր Պուտինին ու պարզաբանել ԵՄ-ի հետ ստեղծված վիճակը. Պուտինը տվել է իր գնահատականները

Արգիշտի Կիվիրյանին առնչվող բոլոր գործերով ուղարկվել ու ուղարկվելու են գանգատներ ՄԻԵԴ. Արամազդ Կիվիրյան 10/27/2016   10:24  |  Բարոյական վնասի հատուցում

Վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանը հայցադիմում է ներկացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իրեն ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով: Գործն արդեն իսկ ընդունվել է դատավոր Գայանե Մազմանյանի վարույթ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ հայցադիմումով իրենք պահանջում են ոչ նյութական վնասի հատուցում՝ 200 հազար ՀՀ դրամի չափով, որն ըստ հայցվորի ներկայացուցչի, «ավելի քան ողջամիտ է»:

Փաստաբանը հայտնեց, որ իրենք ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ հիմնվելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշման վրա:

Վերաքննիչ վարչական դատարանը 30-03-2016թ. որոշմամբ մասնակի բավարարել էր Արգիշտի Կիվիրյանի վերաքննիչ բողոքը, բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2015 թվականի ապրիլի 30-ի վճիռը: Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել 2013 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանին ժամը 13.55-ից մինչև ժամը 15.45-ն այդ բաժնում պահելը, ինչի արդյունքում խախտվել են Արգիշտի Կիվիրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները:

2013թ. օգոստոսի 1-ին, Երևանի Արգիշտի 1 hասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաք էր տեղի ունեցել, որի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի կողմից փորձ էր արվել վրան տեղադրել, նրան բերման էին ենթարկել ոստիկանություն՝ բռնություն կիրառելով:

Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելու ժամանակահատվածը շատ հետաքրքիր է հաշվարկել՝ ոչ թե փաստացի քաղաքացուն ազատությունից զրկելու պահից սկսած, այլ ոստիկանության բաժնի մատյանում տվյալները լրացնելու ու այդ ժամանակ այնտեղ ժամ ֆիքսելու պահից սկսած:

Այնինչ, նշեց Արամազդ Կիվիրյանը, կա Սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի անձի ազատությունը սահմանափակելու պահից սկսած պետք է սկսվի այդ ժամկետի հաշվարկը:

Վերաքննիչ վարչական դատարանն իր հիշյալ որոշման հիմքում դրել է նաև Արգիշտի Կիվիրյանի ու նրա ներկայացուցչի փաստարկները և այդ մասով բավարարել հակընդդեմ հայցը:

Արամազդ Կիվիրյանը, սակայն, գտնում է, որ ոստիկանության գործողությունները ոչ միայն այդ մասով, այլև ամբողջությամբ ոչ իրավաչափ են եղել՝ ոստիկանությունն ընդհանրապես իրավունք չուներ անձին բերման ենթարկել: «Սակայն մեր դատական ատյանները այդ մասով չեն ցանկանում ինչ-որ քննություն իրականացնել և մեկնաբանել այդ հոդվածը՝ փաստարկելով, որ տվյալ դեպքում ոստիկանությունն այդ իրավունքն ունի, չնայած մեր խորին համոզմամբ, այդ իրավունքը ոստիկանությունը չունի, չկա դրա իրավական հիմքը, ուղղակի ինչ-որ ձևով փորձ է արվում ոստիկանության անօրինական գործողությունները տեղավորել իրավական դաշտում, ես մենակ դա եմ տեսնում և վերջ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Փաստաբանը հայտնեց նաև, որ այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան կուղարկվի իրենց գանգատը, որի վրա ներկայումս իրենք աշխատում են: Մինչ այդ արդեն իսկ ուղարկվել են Արգիշտի Կիվիրյանին առնչվող այլ գործերով գանգատներ ևս:

Ներկայումս Վարչական դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, քննվում է ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի ու Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանության դեմ հակընդդեմ հայցը: Հակընդդեմ հայցով Արգիշտի Կիվիրյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2015թ. կազմակերպված հավաքի հետ:

Քննության ավարտից հետո այս գործի հետ կապված նույնպես գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

10:05 06/10/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈստիկանությունը կփոխհատուցի՞ բերման ենթարկված քաղաքացուն պատճառված բարոյական վնասը. դատարանը ժամանակ է տվել
19:36 22/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՄոտ յոթ ամիս քաղաքացին պահվել է կալանքի տակ՝ առանց հիմնավոր կասկածի. ներկայացվել է ոչ նյութական վնասի հատուցման պահանջ
11:27 21/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը մերժել է մահացած զինծառայողի հորը. ոչ նյութական վնասի հատուցման հայցն անհիմն է
17:30 03/09/2016  |  Բարոյական վնասի հատուցումՈւշ թե շուտ բարոյական վնասի հատուցման ինստիտուտը կայանալու է. Տիգրան Սարգսյան
12:16 20/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը որևէ կերպ չի անդրադարձել բաց թողած ժամկետը վերականգնելու միջնորդությանն ու այդ հիմքով հայցը մերժել է
15:28 18/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումԱվետիսյանների սպանության գործով քաղհայցը չընդունելու դեմ վերաքննիչ բողոքը թողնվել է առանց քննության. ի՞նչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը
15:42 13/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումԴատարանը ռեալ ինչպե՞ս է հաշվարկելու բարոյական վնասի ողջամիտ ու արդարացի հատուցման չափը. Արամ Օրբելյան
14:05 06/08/2016  |  Բարոյական վնասի հատուցումՀանցակազմի բացակայության հիմքով արդարացվածը դիմել է դատարան՝ պահանջելով փոխհատուցում
21:29 28/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԻրավապահների ոչ իրավաչափ գործողություններից տուժածները կարող են դատարանում վիճարկել իրավապահների գործողությունները եւ պահանջել փոխհատուցում
14:05 28/07/2016  |  Բարոյական վնասի հատուցումԻրավակիրառ պրակտիկան ուղղակի խայտառակություն է. Գևորգ Գյոզալյան

Արխիվ

[]