ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Արգիշտի Կիվիրյանին առնչվող բոլոր գործերով ուղարկվել ու ուղարկվելու են գանգատներ ՄԻԵԴ. Արամազդ Կիվիրյան 10/27/2016 10:24 | Բարոյական վնասի հատուցում
Վերլուծաբան, հասարակական գործիչ Արգիշտի Կիվիրյանը հայցադիմում է ներկացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ իրեն ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով: Գործն արդեն իսկ ընդունվել է դատավոր Գայանե Մազմանյանի վարույթ: Այս մասին «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արգիշտի Կիվիրյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ հայցադիմումով իրենք պահանջում են ոչ նյութական վնասի հատուցում՝ 200 հազար ՀՀ դրամի չափով, որն ըստ հայցվորի ներկայացուցչի, «ավելի քան ողջամիտ է»:
Փաստաբանը հայտնեց, որ իրենք ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայց են ներկայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարան՝ հիմնվելով Վերաքննիչ վարչական դատարանի որոշման վրա:
Վերաքննիչ վարչական դատարանը 30-03-2016թ. որոշմամբ մասնակի բավարարել էր Արգիշտի Կիվիրյանի վերաքննիչ բողոքը, բեկանել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի 2015 թվականի ապրիլի 30-ի վճիռը: Մասնավորապես, Վերաքննիչ վարչական դատարանը ոչ իրավաչափ էր ճանաչել 2013 թվականի օգոստոսի 1-ին Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժին բերման ենթարկված Արգիշտի Կիվիրյանին ժամը 13.55-ից մինչև ժամը 15.45-ն այդ բաժնում պահելը, ինչի արդյունքում խախտվել են Արգիշտի Կիվիրյանի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները:
2013թ. օգոստոսի 1-ին, Երևանի Արգիշտի 1 hասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի դիմաց հավաք էր տեղի ունեցել, որի ընթացքում Արգիշտի Կիվիրյանի կողմից փորձ էր արվել վրան տեղադրել, նրան բերման էին ենթարկել ոստիկանություն՝ բռնություն կիրառելով:
Արամազդ Կիվիրյանը նշեց, որ ոստիկանությունը Արգիշտի Կիվիրյանին բերման ենթարկելու ժամանակահատվածը շատ հետաքրքիր է հաշվարկել՝ ոչ թե փաստացի քաղաքացուն ազատությունից զրկելու պահից սկսած, այլ ոստիկանության բաժնի մատյանում տվյալները լրացնելու ու այդ ժամանակ այնտեղ ժամ ֆիքսելու պահից սկսած:
Այնինչ, նշեց Արամազդ Կիվիրյանը, կա Սահմանադրական դատարանի որոշում, ըստ որի անձի ազատությունը սահմանափակելու պահից սկսած պետք է սկսվի այդ ժամկետի հաշվարկը:
Վերաքննիչ վարչական դատարանն իր հիշյալ որոշման հիմքում դրել է նաև Արգիշտի Կիվիրյանի ու նրա ներկայացուցչի փաստարկները և այդ մասով բավարարել հակընդդեմ հայցը:
Արամազդ Կիվիրյանը, սակայն, գտնում է, որ ոստիկանության գործողությունները ոչ միայն այդ մասով, այլև ամբողջությամբ ոչ իրավաչափ են եղել՝ ոստիկանությունն ընդհանրապես իրավունք չուներ անձին բերման ենթարկել: «Սակայն մեր դատական ատյանները այդ մասով չեն ցանկանում ինչ-որ քննություն իրականացնել և մեկնաբանել այդ հոդվածը՝ փաստարկելով, որ տվյալ դեպքում ոստիկանությունն այդ իրավունքն ունի, չնայած մեր խորին համոզմամբ, այդ իրավունքը ոստիկանությունը չունի, չկա դրա իրավական հիմքը, ուղղակի ինչ-որ ձևով փորձ է արվում ոստիկանության անօրինական գործողությունները տեղավորել իրավական դաշտում, ես մենակ դա եմ տեսնում և վերջ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:
Փաստաբանը հայտնեց նաև, որ այս գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարան կուղարկվի իրենց գանգատը, որի վրա ներկայումս իրենք աշխատում են: Մինչ այդ արդեն իսկ ուղարկվել են Արգիշտի Կիվիրյանին առնչվող այլ գործերով գանգատներ ևս:
Ներկայումս Վարչական դատարանում՝ դատավոր Ալեքսանդրա Հարությունյանի նախագահությամբ, քննվում է ոստիկանության հայցն ընդդեմ Արգիշտի Կիվիրյանի ու Արգիշտի Կիվիրյանի՝ ոստիկանության դեմ հակընդդեմ հայցը: Հակընդդեմ հայցով Արգիշտի Կիվիրյանը պահանջում է ոչ իրավաչափ ճանաչել ոստիկանության գործողությունները՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին Հայաստանի իրավազորությանը փոխանցելու պահանջի վերաբերյալ 15.01.2015թ. կազմակերպված հավաքի հետ:
Քննության ավարտից հետո այս գործի հետ կապված նույնպես գանգատ կներկայացվի ՄԻԵԴ:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:27 Նորից իրավիճակ է փոխվել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:23 Ընթացք կտա՞ «թղթապանակներին», թե՞ կբավարարվի պաշտոնազրկումով. «Փաստ»
- 11/23/2024 08:21 Փաշինյանը որոշել է ՔՊ-ականներին բանի տեղ չդնել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:19 Քյարամյանը հարցաքննվել է Աղազարյանի գործով. «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:17 ՔՊ-ական քաղաքապետի ընտանեկան բիզնեսում խախտումներ են բացահայտել․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:13 Փոխքաղաքապետը նախկիններից մեքենա է նվեր ստացե՞լ. Քոչարյանի խարդավանքների հետքերով . «Ժողովուրդ»
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/24/2024 14:26 Մենք բավարար գտելիք ունե՞նք ուժեղ ՀՀ ունենալու համար․ Աննա Հակոբյան
- 11/23/2024 20:45 ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ մասնակցում է ՆԱՏՕ-ի ԽՎ աշնանային նստաշրջանին
- 11/23/2024 20:38 Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները. Շարմազանով
- 11/23/2024 18:44 «Որոշ շրջանակները» հիմա էլ լուռ-լուռ են. Վրթանեսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/24/2024 18:12 Պատահար Դիմիտրով գյուղի մոտ. 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոց
- 11/24/2024 16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com
- 11/24/2024 15:40 Հրդեհ ավտոտնակում
- 11/24/2024 14:31 Լվովյան փողոցում BMW-ի դուռը փակվել է, մեկ տարեկան երեխան մնացել է ներսում
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից