ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ոչ ոք հենց այնպես կյանքում հող չի զիջի, բայց տրամաբանությունը ենթադրում է, որ պետք է բանակցել. Պարգև սրբազան 10/26/2016 17:04 | Ղարաբաղյան հակամարտություն
Սրբազանը անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարությանը, թե բոլորը պետք է ողջունեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակ: Սրբազանի հետ հարցազրույց է ունեցել «Արցախպրես»-ը:
Ստորև ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
-Սրբազան, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը, անդրադառնալով Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքվի կողմից առավելագույն զիջումները ենթադրում են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետության կարգավիճակ, ասել է, որ դա այն է, որը բոլորս պետք է ողջունենք: Հետաքրքիր է՝ այդ հայտարարությունը ինչպե՞ս է ընդունվել Արցախում:
-Պարոն Ուորլիքը թերևս նկատի ունի, որ դա մեկ քայլ առաջ է Իլհամ Ալիևի համար, քանի որ ինքը վերջին տարիներին այդ մասին չէր խոսում: Դա չի կարող Արցախի ժողովրդին վերաբերել: Մենք բազմիցս ասել ենք, որ երբեք Ադրբեջանի կազմում չենք լինելու: Մենք արդեն ինքնավար մարզ էինք, հիմա դառնանք ինքնավար հանրապետությո՞ւն, ի՞նչ տարբերություն:
-Ապրիլյան պատերազմը մի շարք բացահայտումներ արեց հայկական կողմի դիրքերի, զինվորների վիճակի մասին: Ձեր կարծիքով, մենք իրական դասեր քաղե՞լ ենք այդ կարճատև պատերազմից:
-Իհարկե, շատ բան է փոխվել: Այս վերջին դիվերսիոն խումբը, որ եկավ 3-4 օր առաջ, մերոնք տեսնում էին, արդեն սարքավորումներ ունենք, դիտարկում ենք իրականացնում: Թույլ են տվել, որ իրենք մոտ գան 60 մետր, հետո մերոնք կրակով պատասխանել են, և 4 հոգի նրանցից զոհվեց: Դա նշանակում է, որ մենք դիտարկող սարքավորումներով հագեցրել ենք մեր բոլոր խրամատները: Հիմա արդեն այնքան էլ խոցելի չեն մեր խրամատները, մեր առաջին դիրքերը: Մի կես տարի առաջ խրամատներով, որ անցնում էինք, այդքան սարքավորումներ չունեինք ամեն խրամատում:
-Չնայած այդ սարքավորումներին, մենք էլի զոհեր ունենում ենք։ Փաստորեն չենք կարողանում կանխել մահվան դեպքերը սահմանին:
-Դե գիտեք, դիպուկահար ա, գլուխդ մի քիչ բարձրացրեցիր, վայրկյանական կարող են կրակել: Զինվորներն անվտանգության կանոնները պիտի խստորեն պահեն:
- Սրբազան, իսկ ի՞նչ ազդեցություն ունեցավ վերջերս ՀՀ պաշտպանության նոր նախարարի այցը Ղարաբաղ։ Հայտնի է, որ նա քաղաքական գործիչ է:
-Պաշտպանության նախարարի պաշտոնը ենթադրում է, որ քաղաքացիական մարդ պիտի լինի, պարտադիր չի, որ զինվորական լինի: Ինքը բավական վճռական է տրամադրված, ես հանդիպել եմ իր հետ, բարձր տրամադրություն և նոր ծրագրեր, նոր մոտեցումներ ունի: Եթե ինքը դրանք կյանքի կոչի, մեր բանակն ավելի կշտկվի: Եթե այդ տրամադրությամբ ինքը շարունակի ծառայել, մեր բանակը մեկ-երկու քայլ առաջ կգնա:
- Ասել է թե՝ Սեյրան Օհանյանի հեռացումը Հայաստանի բանակից էական ազդեցություն չի՞ ունենա:
- Գիտեք՝ ես Սեյրան Օհանյանին շատ եմ հարգում և սիրում, 89 թվականից եմ ճանաչում: Բան չունեմ ասելու, շատ մեծ ներդրում ունի մեր ռազմական արվեստի մեջ: Բայց ես հույս ունեմ, որ Վիգեն Սարգսյանը կարդարացնի իր նշանակումը:
-Սրբազան, այսօր Թալիշը չի վերաբնակեցվում, արցախցիների տրամադրություններն ինչպիսի՞ն են, հայտնի է, որ պատերազմի ժամանակ մի մասը եկավ Հայաստան:
-Մենք ցանկություն ունենք վերաբնակեցնելու Թալիշը, բայց պիտի փորձենք ապահովել Թալիշի կատարյալ անվտանգությունը: Այսօր շատերն արդեն վերադարձել են Արցախ, բոլորն էլ վճռական են, ու մենք շարունակելու ենք այն, ինչ 88 թվականին սկսել ենք: Մենք, իհարկե, զգում ենք, որ ողջ հայությունը մեր կողքին է: Միշտ զոհվածների ընտանիքներին օգնություն ուղարկում ենք: Առաջիկայում Դամասկոսի թեմը պիտի բերի օգնություն: Իրենք որ պատերազմի մեջ են, մեզ օգնություն են ուղարկում, պատկերացնո՞ւմ եք:
-Այսօր բանտարկված «Սառնա ծռերի՞ պահանջներից մեկը հողերի վերադարձը բացառելն էր, հիմա իրենց նոր մեղադրանքներ են ներկայացվել: Սա ի՞նչ արձագանք է ունենում Արցախում:
-Մենք պաշտպանում ենք մեր հողը: Ուզում են հողը չզիջել, թող գային, սահմանում կանգնեին մեզ հետ, դա ամենաճիշտ քայլը կլիներ: Ոչ ոք հենց այնպես հող կյանքում չի զիջի հայերից՝ անկախ դիրքից ու պաշտոնից: Բայց բանակցության տրամաբանությունը ենթադրում է, որ պիտի բանակցեն, մինչև որ երկու կողմը ի մի գան: Եթե դու ասում ես՝ ես չեմ բանակցում, ուրեմն քեզ միջնորդներ պետք չեն, եթե վաղն Ադրբեջանը պատերազմ սկսեց, մենք չենք խառնվելու: Ո՞վ է մեղավոր լինելու. նա, ով լքեց բանակցության սեղանը: Լավ, բա ի՞նչ եք առաջարկում, 25 տարի ա, գնում ա էդ բանակցությունը: Ես իրենց ասել եմ՝ ի՞նչ եք առաջարկում տղաներ, ավելի լավ առաջարկ ունե՞ք, բերեք: Կա մի բան՝ ուրեմն պետք է Բաքուն կործանել: Ուժ ունես, կործանի, եթե նույնիսկ ուժ էլ ունենաս, իհարկե, չեն թողնի:
-Վերջերս սահմանային լարվածության դեպքերը շատացել են, և, օրինակ, ԼՂ հրամանատարներից Արկադի Կարապետյանն ասել էր, պատերազմի վերսկսման վտանգն առկա է: Դուք տեսնո՞ւմ եք նման վտանգ:
-Այդ վտանգը ամեն օր էլ կա: Օրեցօր լարվածությունն ավելանում է, թեժանում է լարվածության աստիճանը: Ես ենթադրում եմ, որ սոցիալ տնտեսական վիճակը շատ վատ է Ադրբեջանում, առաջիկայում ընտրություններ կան, և ես չեմ բացառում, որ Ալիևը նորից սկսի պատերազմական գործողություններ՝ իր իշխանությունը շեղի, եթե պետք է ռազմական դրություն մտցի, որովհետև այնտեղ էլ ժողովրդի ցասումը օրեցօր ավելանում է: Այս անգամ Ալիևը կգնա լայնամասշտաբ պատերազմի: Մենք պետք է պարտադրենք խաղաղություն: Զարմանալին այն է, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ոչ մի երիտասարդ, որոնք անկախության ծնունդ էին, չփախավ, չվախեցավ, չսասանվեց: Սա գերազանցեց 94թ. պատերազմը, ֆենոմենալ երևույթ էր: Մեր հրամանատարներն էին ասում, որ իրենք էդպիսի բան չէին սպասում: 272 կմ-ն ոչ մի երիտասարդ դիրքը չլքեց, կարկուտ է թափվում գլխիդ: Երկրորդ՝ ամբողջ ազգը համախմբվեց առանց կոչի: Սա էլ երկրորդ ֆենոմենն է: Սա խոսում է նրա մասին, որ մեր ազգը իսկապես մեծ կարողություն ունի: Փառք Աստծուն, որ այդպիսի ազգ ու երիտասարդություն ունենք:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից