ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչո՞ւ է ծննդկանը հայտնվել կոմայի մեջ. 3 մեկը մյուսից տարբեր եզրակացություններ 10/26/2016 19:40 | Քրեական խրոնիկոն
2013 թվականի մայիսի 19-ին «Վանաձորի» ԲԿ-ում 40-41 շաբաթական հղիությամբ Վանաձորի բնակչուհի Լիլիթ Նալբանդյանը կեսարյան հատման միջոցով լույս աշխարհ է բերել աղջիկ երեխա:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ կնոջ ծննդալուծվելու ժամանակ բարդություններ չի առաջացել, և բժիշկները՝ Դավիթ Շահվերդյանը և Ալվարդ Հայրապետյանը նրան կրկին զննելուց հետո՝ պարզելով, որ ծննդկանը գտնվում է կայուն վիճակում` գնացել են տուն, սակայն կարճ ժամանակ անց հղիի մոտ սրտի և շնչառության ռեֆլեկտոր կանգ է գրանցվում՝ գիտակցության կորուստ, զարգանում է հիպոքսիկ էնցեֆալոպաթիա:
Սակայն մինչ այդ բժշկուհի Ալվարդ Հայրապետյանն հերթապահ անեսթեզիստ Աստղիկ Հարությունյանին հանձնարարել է ցավերը սաստկանալու դեպքում ցավազրկող ներարկել, ներարկելուց րոպեներ հետո վերջինիս հայտանաբերում են անգիտակից վիճակում:
Արդեն հաջորդ օրը կինը տեղափոխվում է Երևան «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք՝ սուր պոստռեանիմացիոն անօքսիկ էնցեֆալոպաթիա՝ ախտորոշմամբ, որտեղ նա նույնպես գիտակցության չի եկել:
Այս դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննությանը ընթացքում նշանակվել են մի շարք փորձաքննությունները, սակայն քրեական գործի վարույթը կարճել է՝ բժիշկների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգի բուժքույր-անեսթեզիստի, բուժքրոջ նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել՝ նրանց արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Այսպիսով, գործով նախաքննություն ընթացքում դատաբժշկական փորձաքննության 3 տարբեր եզրակացություններ են ստացվել, մասնավորապես, ՀՀ ԱՆ հանրապետական դատական բժշկության գիտագործնական կենտրոնի փորձագետների կողմից տրված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ Լիլիթ Նալբանդյանի բուժման, հետազոտությունների ժամանակ թերություններ, բացթողումներ թույլ չեն տրվել:
Լիլիթ Նալբանդյանի անզգայացումը, վիրահատության ավարտից հետո նրա արթնացումը և էքստուբացիան կատարվել է ճիշտ:
Հաջորդ եզրակացությամբ, որը տրվել է ՀՀ Փորձաքննությունների ազգային բյուրոյի փորձագետների հանձնաժողովը՝ Լիլիթ Նալբանդյանի ոչ կարճ տևողությամբ կլինիկական մահվան մեջ գտնվելը և նրա մոտ հետռեանիմացիոն հիպօքսիկ վիճակի /էնցեֆալոպաթիայի/ զարգացումը պայմանավորված են եղել հետվիրահատական վաղ շրջանում նրա նկատմամբ ոչ պատշաճ բժշկական հսկողության իրականացմամբ, որի պատճառով նրա վիճակի վատացումը ժամանակին չի հայտնաբերվել և անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումները ժամանակին չեն իրականացվել: Արդյունքում նրա առողջությանը պատճառվել է ծանր վնաս՝ կյանքի համար վտանգավոր վիճակի զարգացման հատկանիշով:
Ավելին, ըստ այս եզրակացության, Լիլիթ Նալբանդյանի վիճակի վատացումը հնարավոր էր ժամանակին հայտնաբերել հետվիրահատական վաղ շրջանում բուժանձնակազմի կողմից նրա նկատմամբ պատշաճ դինամիկ հսկողության իրականցման միջոցով՝ համապատասխան մասնագետ անեսթեզիոլոգի կողմից ծննդկանին ժամանակից շուտ չլքելու և բուժհաստատությունից չհեռանալու պայմաններում:
Իսկ ըստ երրորդ՝ կրկնակի հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ կնոջ մոտ նշված բարդությունը կարող է զարգանալ ինչպես վաղ հետվիրահատական շրջանում, այնպես էլ՝ ավելի ուշ, այն համարվում է անկանխատեսելի, հետևաբար էլ բուժաշխատողների գործողությունների և առողջությանը պատճառված վնասի միջև պատճառահետևանքային կապ չի կարող դիտվել:
Միևնույն ժամանակ փորձագետները նշել են, որ Լիլիթ Նալբանդյանի կեսարյան հատման ճանապարհով ծննդալուծումից հետո՝ հետվիրահատական վաղ շրջանում, ծննդկանի հսկողությունն իրականացնելու համար պետք է պատասխանատու լիներ հերթապահ բուժանձնակազմը՝ մանկաբարձ-գինեկոլոգը, անեսթեզիոլոգը, անեսթեզիստը և բուժքույրը, ովքեր էլ պարտավոր էին ժամանակին հայտնաբերել նրա վիճակի վատթարացումը՝ ձեռնարկելով անհրաժեշտ վերակենդանացման միջոցառումներ:
Ընդ որում, «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մանակաբարձագինեկոլոգիական բաժանմունքում հերթապահ անեսթեզիոլոգ չի եղել և մինչ բժիշկ-անեսթեզիոլոգ Ալվարդ Հայրապետյանի գալը, վիճակի վատթարացումը հայտնաբերվել է հերթապահ բուժքրոջ կողմից, որի կանչով հրավիրվել է մանկաբարձ-գինեկոլոգը, որոնք էլ իրականացրել են սիրտ-թոքային վերակենդանացման գործողությունները:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/21/2025 08:34 Արայիկ Հարությունյանը գնալու է Ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ․«Հրապարակ»
- 01/21/2025 08:30 Տավուշում պայքար են ուզում` առաջնորդ չկա․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:27 Իքիբիր եւ քյաբաբ՝ ոստիկանությանը. գնում. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:25 Հրաժարականի պատճառը նաեւ Արսեն Թորոսյանն է․ «Հրապարակ»
- 01/21/2025 08:20 ՔՊ-ն որոշել է, չնայած դժգոհություններին, ատելության խոսքի «գուրու» Ալեքսանդր Սիրունյանին ընտրել ԲԴԽ անդամ. «Ժողովուրդ»
- 01/21/2025 08:16 Նիկոլ Փաշինյանը շարունակում է պատից «հսկել» Հովիկ Աղազարյանին․«Հրապարակ»
- 01/21/2025 08:10 Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/21/2025 19:00 Փաստորեն, Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարեւոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Դանիելյան
- 01/21/2025 14:30 Փաշինյանի կինն անդրադարձել է տրանսպորտի թանկացմանն ու առաջարկել չդոփել տեղում
- 01/20/2025 12:43 Փաստացի, Հայաստանի տարածքում արգելված է մեր երկրի քարտեզ կպցնել. ուրեմն այլևս ապացուցված փաստ է, որ Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն. թյուրքագետ Վարուժան Գեղամյան
- 01/20/2025 11:57 Հրատապ գրություններ եմ ուղարկել միջազգային գործընկերներին՝ Բաքվում տեղի ունեցած հայ ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության վրա․ Թովմասյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/21/2025 23:38 Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում. Ուշիի ոլորաններում բախվել են «Howo» բեռնատարն ու «Mercedes»-ը. կան զոհեր ու վիրավորներ
- 01/21/2025 22:22 Ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ Գանձակում բախվել են «Lexus»-ն ու «Mitsubishi»-ն․ կան վիրավորներ
- 01/21/2025 22:06 Ծեծկռտուք՝ Երևանի «Տրոլեյբուսների պարկ»-ում․ կա տուժած. Shamshyan.com
- 01/21/2025 21:29 Արմավիրում վրաերթի ենթարկված 36-ամյա կինը մահացել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել