ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Առաջին Նախագահի առաջարկի հետքերով. Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի 20-րդ հոդվածը վավերացվել է դեռևս 2006 թվականին 10/24/2016 11:48 | ԼՐԱՀՈՍ
ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը ՀՀ ԱԺ-ի կողմից վավերացվել է դեռևս 10-ը տարի առաջ: ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից արված առաջարկի հետքերով «Նորիկյան և գործընկերներ» փաստաբանական գրասենյակը իրավական վերլուծություն է ներկայացրել:
Վերլուծության մեջ մասնավորապես ասվում է.
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ս.թ. հոկտեմբերի 19-ին նոր կառավարության ծրագրում ընդգրկելու համար հրապարակավ առաջարկեց անմիջապես վավերացնել ՄԱԿ-ի հակակոռուպցիոն կոնվենցիայի` պետական պաշտոնյաների ապօրինի հարստացման քրեականացմանը վերաբերող 20-րդ հոդվածը՝ օժտված նաև հետադարձ ուժով:
Ձեռնպահ մնալով հնչեցված առաջարկի քաղաքական ենթատեքստի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելուց՝ մեր խնդիրն ենք համարում հարցի վերաբերյալ կատարել իրավական վերլուծություն՝ հասկանալու համար խնդրի բոլոր բաղադրիչները:
Նախևառաջ ցանկանում ենք տեղեկացնել, որ ՄԱԿ-ի ՛՛Կոռուպցիայի դեմ կոնվենցիան՛՛ ընդունվել է 2003 թ. հոկտեմբերի 31-ին Նյու Յորքում:
Հայաստանի Հանրապետությունը Կոնվենցիան ստորագրել է 2005 թվականի հոկտեմբերի 19-ին:
ՀՀ սահմանադրական դատարանի 30.06.2006թ. թիվ ՍԴՈ-641 որոշմամբ Կոռուպցիայի դեմ կոնվենցիայում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ կոնվենցիան վավերացվել է 2006թ. հոկտեմբերի 23-ին:
Կոնվենցիան Հայաստանի Հանրապետությունում ուժի մեջ է մտել 2007թ. ապրիլի 7-ից:
Կոնվենցիայի վավերացման ողջ գործընթացում որևէ դրույթի կամ հոդվածի՝ այդ թվում և հիշատակված 20-րդ հոդվածի առնչությամբ կամ վերաբերյալ որևէ վերապահում չի արվել:
Կոնվենցիան ՀՀ կողմից ընդունվել է ամբողջությամբ:
Հետևաբար, 2007թ. ապրիլի 7-ից նշված կոնվենցիան ՀՀ-ում գործում է ամբողջությամբ և ամբողջ ծավալով, այդ թվում և 20-րդ հոդվածը:
Կոնվենցիայի 20-րդ հոդվածի համաձայն՝ Իր սահմանադրությունը և իր իրավական համակարգի հիմնարար սկզբունքները պահպանելու պայմանով` յուրաքանչյուր Մասնակից պետություն պետք է քննարկի այնպիսի օրենսդրական և այլ միջոցներ ձեռնարկելու հնարավորությունը, որոնք կարող են անհրաժեշտ լինել, որ որպես քրեական իրավախախտում ճանաչվի անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվում է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։
Անհրաժեշտ է նշել, որ 2005թ. ընդունված և մինչև 2016թ. հունվարի մեկը ուժի մեջ եղած սահմանադրության 6-րդ հոդվածի համաձայն՝ Միջազգային պայմանագրերն ուժի մեջ են մտնում միայն վավերացվելուց կամ հաստատվելուց հետո: Միջազգային պայմանագրերը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգի բաղկացուցիչ մասն են: Եթե վավերացված միջազգային պայմանագրում սահմանվում են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, ապա կիրառվում են այդ նորմերը: Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել։
Գործող սահմանադրության 5-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերի և օրենքների նորմերի միջև հակասության դեպքում կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Վերը նշվածը հնարավորություն է տալիս հետևյալ հետևությանը.
1.Կոնվենցիայի 20-րդ հոդվածը վավերացնելու կարիք չկա, քանի որ այն սահմանված կարգով վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից և ուժի մեջ մտել 2007թ. ապրիլի 7-ից:
2.Կոնվենցիան ամբողջությամբ հանդիսանում է ՀՀ իրավական համակարգի բաղկացուցիչ մաս, և եթե անգամ նրանում սահմանվել են այլ նորմեր, քան նախատեսված են օրենքներով, 2005թ. ընդունված սահմանադրության ուժով պետք է կիրառվեին այդ նորմերը:
3.2007թ. ապրիլի 7-ից չեն կատարվել կոնվենցիայի 20-րդ հոդվածի պահանջները, մասնավորապես՝ չի քրեականացվել անօրինական հարստացման արարքը, երբ դա կատարվել է դիտավորությամբ, այսինքն՝ պաշտոնատար անձի ակտիվների նշանակալից ավելացումը, որը գերազանցում է նրա օրինական եկամուտները, և որը նա չի կարող խելամտորեն հիմնավորել։
[2:41:46 PM] Elen Araqelyan: Վերը նշվածն, անշուշտ, լուրջ մտահոգության տեղիք է տալիս: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ մինչ այժմ չի կատարվել կոնվենցիայի պահանջները, ովքե՞ր են պատասխանատու այս հարցում, և այս կոպիտ բացթողման համար որևէ մեկը կենթարկվի՞, արդյոք, պատասխանատվության, թե՞ ոչ, արդյո՞ք այն չի կատարվել դիտավորությամբ, թե՞ գործ ունենք պետական համակարգի կլասիկ անփութության հետ, արդյո՞ք այսպիսի բացթողումը չի նպաստել կոռուպցիայի ծավալների աճին և հարյուրավոր մարդիկ չեն օգտվել այս սողանցքից ու հարստացել ապօրինի, և վերջապես, եթե ինքներս մեզ համարում ենք անկախ պետություն, դասվում ենք միջազգային իրավունքի սուբյեկտների թվին, ստանձնում ենք միջազգային պարտավորություններ և ընդունում ենք խաղի որոշակի կանոններ, ինչո՞ւ ուրեմն խաղի այդ կանոնները չենք դարձնում մեզ համար հասարակական հարաբերությունները կարգավորող նորմեր…
Մնում է շնորհակալ լինել, որ 10 տարի անց նոր միայն փորձ է արվում առաջ շարժվել:…
Հ.Գ. Կա մտավախություն, որ այսպիսի տասնյակ կամ հարյուրավոր պայմանագրեր կարող են լինել, որոնց պահանջները չեն կատարվում:
Ի՞նչ է ստացվում: Միլիոնավոր դոլլարներ են ծախսվում միջազգային կառույցներին անդամակցման, դրանց գործունեությանը մասնակցելու և այլ գործընթացներին ներգրաված լինելու համար, չհաշված միջազգային կառույցներում ՀՀ-ն ներկայացնող անձանց վարձատրության և այլ ծախսերը, որ կատարվում են ՀՀ պետական բյուջեից, սակայն նույն այդ գործունեության արդյունքում ընդունված միջազգային պայմանագրերը, որոնց միանում է մեր երկիրը, մնում են պետական հիմնարկների դարակներում՝ որպես վաղվա մակուլատուրա:
Սրտացավության պակաս կա մեր երկրում: Մի քիչ սիրենք մեր երկիրը և մեր ժողովրդին, ազնիվ խոսք, ամեն ինչ այլ կլինի:…
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 20:41 Երևանում անչափահաս տղան «Mercedes»-ով բախվել է «07»-ին, ապա՝ երկաթե սյանը
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից