ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ընդունել է դանակով Լևոն Սահակյանին հարվածելը, սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը 10/24/2016 14:41 | Քրեական խրոնիկոն
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վ.Ղազարյանին՝ 22-ամյա Լևոն Սահակյանի սպանության համար։ Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, կատարված հանցագործության շարժառիթը։
2016 թվականի հոկտեմբերի 19-ին՝ ժամը 23:20-ին, ահազանգ է ստացվել, որ «ձախից կրծքավանդակի և աջից ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Արմենիա» ՀԲԿ բժշկական օգնության է դիմել 22-ամյա Լևոն Սահակյանը, ում վիրահատության ընթացքում պարզվել է, որ պատճառված վնասվածքների հետևանքով վնասվել է նրա սիրտը և թոքը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հոկտեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և ձեռնարկվել անհետաձգելի քննչական գործողություններ՝ երիտասարդի մարմնական վնասվածք ստանալու հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Պարզվել է հանցագործության դեպքի վայրը, որը հանդիսանում է «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրենի աշխատասենյակը, որտեղ կատարվել է զննություն, հարցաքննվել են կասկածյալը, ականատես վկան և մի շարք այլ անձինք, կատարվել առերես հարցաքննություն, քննչական փորձարարություն՝ կասկածյալի մասնակցությամբ։
Նախնական քննության տվյալներով՝ տուժողի նշանածը նախկինում համագործակցել է «Պատանի լրագրողների» դպրոցի հետ, սակայն խոստացված աշխատավարձը չվճարելու պատճառով առաջացել են տարաձայնություններ և աղջիկը դադարեցրել է համագործակցությունը։
Վարձատրության գումարն ամբողջությամբ վճարելու շուրջ տնօրենի հետ խոսել է Լևոն Սահակյանը։ Քննությամբ պարզվել է, որ դեպքի օրը ևս՝ հոկտեմբերի 19-ի երեկոյան, դպրոցի տնօրենին 22-ամյա երիտասարդը հանդիպել է՝ նշված հարցը քննարկելու համար, որը տեղի է ունեցել տնօրենի աշխատասենյակում։ Հանդիպման ընթացքում առաջացել է վիճաբանություն, որը վերածվել է քաշքշոցի, ինչի ժամանակ էլ երիտասարդին կտրող-ծակող առարկայով պատճառվել են մարմնական վնասվածքներ։
Վիճաբանությունից հետո երիտասարդն իր ավտոմեքենայով, ընկերոջ հետ միասին, գնացել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա մոտ ախտորոշվել են կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Հոկտեմբերի 21-ի երեկոյան վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ Լ.Սահակյանը ստացած վնասվածքներից մահացել է։
Դեպքի վայրի զննությամբ՝ տնօրենի աշխատասենյակում, բակում, հայտնաբերվել են արնանման հետքեր, տնօրենի աշխատասեղանի վրա՝ Լ.Սահակյանի հեռախոսահամարի գրառման թուղթ, իսկ պահարանի դարակում՝ արնանման հետքերով ծալովի դանակ։ Լևոն Սահակյանի վարած «Մերսեդես Բենց Ց 200» մակնիշի ավտոմեքենայի զննությամբ ևս ավտոմեքենայի վրա և սրահում հայտնաբերվել են արնանման հետքեր։ Վերցվել են փորձանմուշներ։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական, դատակենսաբանական և դատահետքաբանական համալիր փորձաքննություն:
Լևոն Սահակյանը ճանաչվել է տուժող։ Քրեական գործով ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ հոկտեմբերի 22-ին քննիչը որոշում է կայացրել՝ Վ.Ղազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով։ Նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է։ Վ.Ղազարյանն իր ցուցմունքներում ընդունել է դանակով Լ.Սահակյանին հարվածելը. նրա մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության ժամանակ նա մատնացույց է արել այն աշխատասենյակը, որտեղ դանակով հարվածել է տուժողին։ Սակայն չի ընդունել սպանության համար առաջադրված մեղադրանքը.
Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի վարույթում շարունակվում է նախաքննությունը։ Կատարվում են մեծածավալ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/25/2025 08:20 Տրանսպորտի թեմայից հոգնել, արձակուրդ են վերցրել․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:15 Ինտրիգներ եւ նոր թեկնածու․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:12 Միջին աշխատավարձը 7 անգամ չի բարձրացել. ո՞ր փուլում են մինչև 2050 թ.-ի ՀՀ զարգացման ռազմավարության կետերը. «Ժողովուրդ»
- 01/25/2025 08:08 Հուժկու մարտեր Սյունիքում․ «Հրապարակ»
- 01/25/2025 08:05 Նոր փոխվարչապետ կունենանք, «Հրապարակ»
- 01/25/2025 08:00 Դիլիջանի համայնքապետի նկատմամբ վարչական տույժ է կիրառվել. «Ժողովուրդ»
- 01/25/2025 07:55 Հաշվեքննիչ պալատի աշխատակիցները դատարան են դիմել. կառույցում անհավասար պայմաններ են. փաստաթուղթ. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/25/2025 20:34 Ցեղասպանության կազմակերպիչներին և կատարողներին միջազգային հանցանքից մաքրելու գործառույթ ստանձնելն ունի պարզ բացատրություն` ինչպես գոնե մեկ օր ավելի մնալ իշխանության. Թաթոյան
- 01/25/2025 20:13 Պետության ղեկին կանգնած քաղաքական թիմին մարդկանց կյանքը վերահսկելու բացառիկ հնարավորություն է ընձեռվում. Արման Մելիքյան
- 01/25/2025 18:24 Մեզ շատ արագ մտցնում են «եվրոպական» այն ճահիճը, որից Վրաստանը նախորդ տարի միայն կարողացավ դուրս գալ. Գրիգորյան
- 01/25/2025 17:17 Կոչ եմ անում դուրս գալ դատախազի դերից և սպառնալիքներ հնչեցնելու փոխարեն լծվել պարտականությունների կատարմանը. Դանիելյանը՝ ՄԻՊ-ին
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/26/2025 11:34 Բազմաթիվ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ
- 01/26/2025 11:10 Շղթայական ավտովթար՝ Երևանում. «Toyota»-ի վարորդը, ոչ սթափ վիճակում, բախվել է կայանված 6 ավտոմեքենաներին. shamshyan.com
- 01/26/2025 10:11 Աշտարակում վագոն-տնակ է այրվել
- 01/26/2025 10:09 Ավտոմեքենան շուռ է եկել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում. կան տուժածներ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
Հետաքրքիր է իմանալ
- 01/21/2025 19:00 Թաիլանդում հրավառությունից ահաբեկված փիղը տրորել է մի քանի մարդու
- 01/18/2025 18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել
- 01/18/2025 12:44 ATLAS գիսաստղը՝ մայրամուտի երկնքում
- 01/16/2025 14:10 16-ամյա ֆուտբոլիստը կրծքով պահել է 11-մետրանոց հարվածն ու մահացել