Թեմաներ
Երեքշաբթի 11 / 26 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/26/2024   14:18 Վարչապետի խնդրանքը ԲԴԽ նախագահին ճնշում չէ. Վլադիմիր Վարդանյան 11/26/2024   14:14 Դատախազությունն ընթացք է տվել Գոռ Վարդանյանի ֆիլմի առնչությամբ ԿԳՄՍՆ-ի դիմումին 11/26/2024   14:10 Երևանի և Լոս Անջելեսի միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր. օրակարգում թվային վերափոխումն է 11/26/2024   14:08 Վարկային 102 մլն գումարով կատարվելու են ընթացիկ ծախսեր, բայց դա կապ չունի պարտադիր առողջապահական ապահովագրության ներդրման հետ․ Թովմասյանը՝ Նանուշյանին 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/26/2024   13:39 Անահիտ Մանասյանը Գեղարքունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ 11/26/2024   13:36 Հորդոր վարորդներին. երթևեկեք բացառապես ձմեռային անվադողերով 11/26/2024   13:32 Ընկերս է զանգել, ասաց, որ առանց իր հետ խորհրդակցելու մանդատս չդնեմ, կնեղանա, իրեն եմ սպասում. Աղազարյանը՝ իր որոշման հրապարակումը հետաձգելու մասին 11/26/2024   13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում 11/26/2024   13:23 Վլադիմիր Պուտինը կոչ է արել կանխել ԱՊՀ-ում իրավիճակի ապակայունացումը 11/26/2024   13:13 Պետությունը ցանկանում է դատավորին պատասխանատվության ենթարկել՝ երեք անգամ ավել աշխատելու համար, բայց պարտադրում է՝ չհրաժարվել արդարադատության իրականացումից․ դատավոր 11/26/2024   12:52 Վարչապետի կողմից հորդոր չի եղել, եղել է խնդրանք, ես էլ կայացրել եմ որոշում. Զեյնալյանը՝ մանդատը վայր դնելու մասին 11/26/2024   12:47 Ցանկանում ենք, որ հայերը խաղաղ ապրեն իրենց հողում, ունենալով իրենց սուվերեն պետությունը. Անջեյ Դուդա 11/26/2024   12:27 Այսուհետ QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կնվազեցվի՝ սահմանելով 7 օր 11/26/2024   12:23 Ադրբեջանի Մինգեչաուրի ջրամբարի տարածքում երկրաշարժ է տեղի ունեցել 11/26/2024   12:22 Հայաստանի ու Լեհաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսը՝ ուղիղ 11/26/2024   12:09 ՆԱՏՕ-ի հատուկ ծառայությունները փորձել են գունավոր հեղափոխություն անել Վրաստանում. Բորտնիկով 11/26/2024   12:08 Կայացել է Հայաստանի և Լեհաստանի նախագահների ընդլայնված կազմով հանդիպումը 11/26/2024   12:03 Դատախազի միջնորդագրի հիման վրա՝ Արարատի մարզի համայնքներից մեկի նախկին ղեկավարի կողմից հափշտակված 3 անշարժ գույքերը վերադարձվել են համայնքին 11/26/2024   11:57 Նոյեմբերին բարձր պաշտոնների նշանակված կամ նման պաշտոններում առաջադրված մարդիկ երկու խումբ են ներկայացնում. Նիկոլ Փաշինյան 11/26/2024   11:55 Նոյեմբերի վերջերին ձյան տեղումներն իշխանությունների համար անսպասելի էին (տեսանյութ) 11/26/2024   11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ 11/26/2024   11:45 Ուդիական քարոզչությունը որպես ադրբեջանական քաղաքականության դրսևորում 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   11:24 Միջազգային մի քանի պայմանագրերի սահմանադրականությանը հարցը՝ ՍԴ օրակարգում 11/26/2024   11:14 Փաշինյանը հայտարարել է ՊԵԿ նոր նախագահի անունը 11/26/2024   11:12 Լեհաստանի նախագահը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին 11/26/2024   11:05 ՊԵԿ-ը բացահայտել է սննդամթերքի առևտրի ոլորտում իրացման շրջանառության թերհայտարարագրման դեպք 11/26/2024   10:45 Կապանում վրաերթի ենթարկված տղամարդը հիվանդանոցում մահացել է 11/26/2024   10:40 Բաքվից և Երևանից ազդակներ են հղվում, որ բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերին. Աբրահամյան 11/26/2024   10:33 Ցիկլոն է ներթափանցում. ցերեկը կսկսվեն տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով. Սուրենյան 11/26/2024   10:26 Ուշադրություն՝ Գյումրիում ու երկու գյուղերում 36 ժամով ջուր չի լինի 11/26/2024   10:17 Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում, Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է, Լարսը փակ է բեռնատարների համար 11/26/2024   08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ» 11/26/2024   08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ» 11/26/2024   08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ» 11/26/2024   08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/26/2024   08:22 Հանցավորության դեմ «պայքարի» յուրօրինակ «հայեցակարգ». «Փաստ» 11/26/2024   08:19 Կգումարվի ՀՀ ԱԺ հերթական նստաշրջանը. կհրավիրվեն արտահերթ նիստեր. «Ժողովուրդ» 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/25/2024   23:59 Սիրիայում ԱՄՆ-ի ռազմաբազան հրթիռակոծվել է․ ԶԼՄ-ներ 11/25/2024   23:42 Սիրիայում հայտնել են Լիբանանի հետ սահմանին անցումներին՝ Իսրայելի հարվածների մասին 11/25/2024   23:32 Ղազախստանում երկրաշարժ է տեղի ունեցել 11/25/2024   23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ 11/25/2024   23:10 Լարսը փակ է 11/25/2024   22:56 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/25/2024   22:50 Ալիևը զանգահարել է Դոնալդ Թրամփին
11/24/2024   22:03 Խնդրում եմ + դնեն նրանք, ովքեր պատրաստ կլինեին 3000-ից 5000 դրամ վճարել.Մարիամի հետ ներկա գտնվեցինք պետական ջազ նվագախմբի համերգին. Փաշինյան 11/24/2024   20:41 Տղամարդը «Տիկտոկով» ծանոթացել է Արցախից բռնի տեղահանված կնոջ և նրա դստեր հետ և տունը վաճառելու պատրվակով հափշտակել խոշոր չափերի գումար 11/25/2024   11:57 Տգիտությանը հաղթելու համար ագրեսիվ արշավ է անհրաժեշտ. Աննա Հակոբյան 11/25/2024   01:02 Անթալիայում բռնկվել է Սոչիից ժամանած ինքնաթիռը. օդանավակայանում ընդհատվել է թռիչքներ ընդունելը 11/24/2024   19:00 Մեծամորում տղամարդը վիճաբանության ժամանակ դանակահարել է կնոջը 11/25/2024   20:49 Լարված իրավիճակ՝ «Գլենդել հիլզ»-ում․ 14 հարկանի 2 շենքեր հոսանքազրկվել են․ բնակիչները հայտնվել են 90-ականների գրկում 11/24/2024   16:48 33-ամյա տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել է. պարզվել է՝ հոսանքահարվել էր գազալցակայանում. shamshyan.com 11/25/2024   17:29 Երևանում թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բռնել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երիտթևի անդամ, Շրջակա միջավայրի նախարարության աշխատակցին 11/25/2024   16:00 Եգիպտոսում խորտակված զբոսանավից 28 մարդու են փրկել. 17 մարդու որոնողական աշխատանքները շարունակվում են 11/24/2024   17:43 Ինչո՞ւ Լևոն Քոչարյանը պետք է միաժամանակ լինի իրար հետ հակամարտող ՌԴ-ի, ԱՄՆ-ի և Իրանի հետ ՀՀ ԱԺ բարեկամական խմբերում․ Ալեն Սիմոնյան 11/25/2024   17:52 Ալեն Սիմոնյանը քիչ առաջ հանդիպել է Հովիկ Աղազարյանի հետ 11/24/2024   21:50 Վաղը լույս չի լինի նշված հասցեներում 11/25/2024   12:50 Օդանավակայանի տաքսիստներին թույլ չեն տալիս «Զվարթնոց»-ից ուղևոր դիմավերել. Տաքսիստները ԱԺ-ից պարզաբանում են պահանջում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/25/2024   16:19 Նիկոլ Փաշինյանը ուժայիններին սուր քննադատելուց հետո հետքայլ արեց. ինչու 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/25/2024   22:42 Լարված իրավիճակ՝ Կոտայքի մարզում․ Պտղնի գյուղում տղամարդը մարտական նռնակով զինված սպառնում էր այն պայթեցնել 11/24/2024   18:34 «Նիվայի» մեջ ու դրանից դուրս թմրանյութ է հայտնաբերվել. 2 ձերբակալված կա. shamshyan.com 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»

Նախագահ Սերժ Սարգսյանն առանձնազրույց է ունեցել Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ 10/24/2016   15:19  |  ԼՐԱՀՈՍ

ՀՀ Նախագահի նստավայրում այսօր տեղի է ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի և պետական այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Նորին Վսեմություն Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի առանձնազրույցը: Մինչ այդ տեղի է ունեցել պարգևատրման արարողություն: Այս մասին հայտնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների 

Նախագահ Սերժ Սարգսյանը Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգին պարգևատրել է Փառքի շքանշանով՝ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև միջպետական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, ինչպես նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:

Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ դիվանապետ բարոն Ալբրեխտ ֆոն Բեզըլագերը, Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ բարեխնամ իշխան Դոմինիկ դը Լա Ռոշֆուկո-Մոնբելը պարգևատրվել են Պատվո շքանշանով, Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը՝ Բարեկամության շքանշանով:

Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի և Մալթայի Մարտական Ուխտի ինքնիշխան ժողովի որոշմամբ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի բարձրագույն պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար շղթայով: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պարգևատրվել է Մալթայի Ուխտի երկրորդ կարգի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով, Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար Մալթայի Ուխտի մեծ սպայի խաչով, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Գերաշնորհ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը՝ Մալթայի Ուխտի բարձր պարգևով՝ Մալթայի Ուխտի արժանիքների համար մեծ խաչով:

Պարգևատրման արարողությունից հետո, Նախագահ Սերժ Սարգսյանը և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը բանակցությունների արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև համատեղ հայտարարություններով:

Ի պատիվ պետական այցով Հայաստան ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անունից տրվել է պետական ճաշ:


***
Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-երի առջև՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ

 

Այսօր խորհրդանշական օր է բոլորիս համար․ այսօր կայանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնի և մեծ վարպետի անդրանիկ այցը Հայաստան։ Հայաստանի Հանրապետության և Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի բարեկամական և կառուցողական ոգով զարգացող դիվանագիտական հարաբերությունները տարիների պատմություն ունեն, սակայն այս պահին մի յուրովի, ես կասեի՝ պատմական կամուրջ է ստեղծվում աշխարհի առաջին քրիստոնյա երկրի և հնագույն քրիստոնեական մարտական ուխտի միջև։ Խորհրդանշական է նաև, քանի դեռ խաչակիրների արշավանքների ժամանակաշրջանում Կիլիկիայի հայկական թագավորության և Մալթայի Ուխտի միջև գոյություն ունեցող սերտ քաղաքական ու մշակութային կապերն այսօր նոր շունչ են առնում. Ձերդ Վսեմության այցով մենք հավակնում ենք նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը։

Րոպեներ առաջ ես և Ֆրա Մեթյու Ֆեսթինգն անմիջական ու բարձր փոխըմբռնման մթնոլորտում քննարկեցինք ինչպես երկկողմ համագործակցության հեռանկարները, այնպես էլ տարածաշրջանային և միջազգային կարևորության հարցեր:

Անշուշտ, մեր խորին երախտագիտությունը հայտնեցի դեռևս 1988 թվականի ավերիչ երկրաշարժի դաժան օրերին և մինչ օրս Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի կողմից տրամադրվող մարդասիրական օգնության համար, որը նշանակալի է և, իհարկե, աննկատ չի մնացել։

Քննարկեցինք նաև համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները բժշկական ծառայությունների մատուցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանվածության և նրա կազմակերպման, համատեղ պատմագրության ոլորտներում, որտեղ թե´ Մալթայի Ուխտը և թե´ Հայաստանը պատկառելի փորձ են կուտակել, և այստեղ, իհարկե, կարծում եմ, կարելի է շատ օգտակար աշխատանք կատարել: Այդ օգտակար աշխատանքի արդյունքում մենք կարող ենք ունենալ հավելյալ տեղեկություն խաչակիրների և Կիլիկիայի հայկական թագավորության միջև եղած համագործակցության մասին:

Երկուստեք փաստեցինք, որ համագործակցության հետագա զարգացման համար մենք ունենք ամենակարևորը՝ նույնակունք արժեքային հենք, որ թույլ է տալիս միանման մոտենալ խնդիրների լուծմանը։ Գաղտնիք չէ, որ հայ ժողովրդի պատմական ճանապարհը լի է եղել մաքառումներով՝ հանուն քրիստոնյա ինքնության ու արժեքների պահպանության, հանուն քրիստոնեական մշակույթի, հանուն մարդասիրության խրախուսման։ Կարելի է ասել, որ քրիստոնեության ընդունումից ի վեր հայերի պատմական ուղին անցել է Մալթայի Ուխտի՝ «Վկայել հավատքը» կարգախոսին համահունչ։

Իհարկե, խոսեցինք նաև Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև գոյություն ունեցող առանձնահատուկ կապերի, այդ թվում՝ Հռոմի Սրբազան Պապի կողմից 2015թ․ ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին մատուցված պատարագի և ս․թ․ հունիսին Պապի հայաստանյան այցի մասին, որն այս բռնություններով լի օրերում միջեկեղեցական համերաշխության փայլուն օրինակ է։ Օգտվելով առիթից՝ շնորհակալություն հայտնեցի Նորին Վսեմությանը պատարագին ներկա գտնվելու և իր աղոթքներում հայորդիներին հիշատակելու համար։

Անշուշտ, խոսեցինք նաև Սիրիայում ստեղծված ողբերգական իրադրության մասին, որը վերածվել է հումանիտար աղետի։ Մեծ ցավով փաստեցինք նաև, թե ինչպիսի հալածանքների և կտտանքների են ենթարկվում այնտեղ քրիստոնյաները և ոչ միայն քրիստոնյաները։ Ես հայտնեցի Հայաստանի պատրաստակամությունն իր ավանդը բերելու ցանկացած նախաձեռնության իրականացմանը, որը ինչ-որ կերպ կխոչընդոտի քրիստոնյաների ու քրիստոնեական ժառանգության ոչնչացմանը Մերձավոր Արևելքում։

Ձե՛րդ Վսեմություն, կրկին բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեական երկիր, որտեղ մշտապես ուրախ ենք ընդունելու Հայաստանի պատվարժան հյուրերին։

 

 

Աղբյուր` Փաստինֆո


Տեսանյութեր

10/07/2024   12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն է

Տեսադարան

09/02/2024   10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն է

Մամուլ

Արխիվ

[]