ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ախտանշաններ, որ վկայում են վիտամինային անբավարարության մասին 10/23/2016 09:40 | Առողջություն
Տարվա եղանակների անցումային ժամանակահատվածներում, երբ փողոցում ձյունը խառնվում է անձրևի հետ, մենք մեզ վատ ենք զգում, իսկ մեր աշխատունակությունը լրիվ ընկնում է: Մենք հաճախ մտածում ենք, որ մեր վատ ինքնազգացողությունը կապված է վիտամինների պակասի հետ և անմիջապես գնում ենք մոտակա դեղատուն պոլիվիտամիններ գնելու նպատակով: Բայց ինչպե՞ս հասկանանք, թե որ վիտամիններն են պակասում մեր օրգանիզմում:
Վիտամիններ
Բոլորն էլ գիտեն, որ վիտամիններն իրենցից ներկայացնում են հատուկ նյութեր, որոնք չունեն կալորիա և օրգանիզմի կառուցվածքային տարրեր չեն: Սակայն նրանք օրգանիզմի համար կարևոր ֆունկցիաներ են կատարում. պատշաճ մակարդակի վրա են պահում նյութափոխանակությունը, հետևում են ֆերմենտների աշխատանքին, խթանում են նյութափոխանակության գործընթացները, նյարդային ազդակների հաղորդումը և կատարում այլ ֆունկցիաներ:
Կարճ ասած՝ նրանք օրգանիզմը բերում են ներդաշնակ վիճակի: Սակայն վերջինս ապահովվում է միայն այն ժամանակ, երբ վիտամիններն օրգանիզմ են մուտք գործում անհրաժեշտ քանակությամբ: Սակայն, ինչպե՞ս հասկանալ, որ օրգանիզմն ունի վիտամինների պակաս:
Ամենաճիշտ միջոցը
Լավագույն տարբերակը անալիզներ տալն է: Բայց մենք սովորաբար զբաղված ենք աշխատանքով կամ այլ գործերով: Բժիշկը, ելնելով Ձեր արտաքին տեսքից և Ձեր բողոքներից, կարող է որոշել հիպովիտամինոզին (բժշկության մեջ այդպես է կոչվում վիտամինի պակասը) բնորոշ դրսևորումները: Առկա են մի քանի բնորոշ արտաքին ախտանիշներ, որոնց հիման վրա խնդիրը կարող է տեսնել նաև ոչ բժիշկը:
Եղունգներ
Առողջ եղունգները լավ են աճում և ունեն հավասար գույն, հարթ են, իսկ հարեղունգային մասի մաշկը՝ բաց վարդագույն է՝ առանց ճաքերի և անհարթությունների:
Եթե եղունգները ճկվում են, շերտավորվում և ճաքում, վատ են աճում և ունեն անգույն տեսք, դեղնում են, ապա դա, ամենայն հավանականությամբ, խոսում է վիտամին С-ի (ասկորբինաթթվի) պակասի մասին: Խոր անհարթությունները վկայում են վիտամին А-ի կամ վիտամին Е-ի անբավարարության մասին, իսկ եթե մատները թմրում են, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է լրացնել В խմբի վիտամինների պակասը:
Աչքերը
Վիտամինների անբավարությունը հանգեցնում է նաև տեսողական խանգարումների, որոնք արտահայտվում են սովորաբար աչքերի առաջ կետիկների առկայծմամբ, հատկապես կտրուկ շարժումների դեպքում: Դա հիմնականում պայմանավորված է վիտամին D-ի դեֆիցիտով:
Մթնշաղային տեսողության (երբ մարդը վատ է տեսնում և կողմնորոշվում խավարի մեջ) թուլացման դեպքում սովորաբար չի բավարարում վիտամին А-ն: Բացի այդ, նույն վիտամինների դեֆիցիտի ախտանշանները կարող են լինել աչքերի և կոպերի հաճախակի բորբոքումները, ինչպես նաև աչքերում ավազի և այրոցի զգացողությունը: Աչքերի տակ կարող են նաև առաջանալ նաև շրջանակներ: Այդ ժամանակ սննդակարգում պետք է ավելացնել վիտամիններ Р և В խմբի վիտամիններ:
Ընդհանուր առողջություն
Կան նաև վիտամինների անբավարարության բազմաթիվ այլ ախտանշաններ, որոնց մասին այս կամ այն կերպ ահազանգում է մարմինը.
- Շուրթերն ուժեղ չորանում են և ճաքճքում, բերանի անկյուններում հայտնվում են պզուկներ.
- Բերանի խոռոչի լորձաթաղանթը գունատվում է, լնդերը կարող են արյունահոսել, լեզվի վրա առաջանում է ճերմակ փառ.
- Ախորժակը խաթարվում է, այն կարող է լինել ընտրողական, կամ կարող է փակվել,
- Վիտամինային անբավարարություն ունեցող մարդը հաճախ հիվանդանում է, արյան ճնշումը փոփոխվում է, ձեռքի մատների ծայրերը դողում են, երեկոյան ոտքերն այտուցված են, բնորոշ են նաև \"նվվացող\" ցավերը
- Հաճախ կարող է առաջանալ գլխացավ, անքնություն, մարդը դառնում է դյուրագրգիռ, վատ է հիշում ամսաթվերը և իրադարձությունները:
Այդ դեպքերում խոսքը չի գնում կոնկրետ մեկ վիտամինի դեֆիցիտի մասին, քանի որ վիտամիններից շատերն են մասնակցում նյութափոխանակության գործընթացին:
Նման ախտանշանների առաջացման դեպքում պետք է խորհրդակցել թերապևտի կամ ընտանեկան բժշկի հետ և միայն նրա հետ ընտրել վիտամինային կոմպլեքսի տեսակը և ընդունման ձևը՝ հաբերով, պարկուճով կամ նույնիսկ ներարկման միջոցով:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից
- 01/17/2025 18:21 Մարմնավաճառը գողացել է իր հաճախորդ ոստիկանի ավտոմեքենան