ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ինչու էր սպանված «օրենքով գողը» հետաքրքրել իտալացիներին 10/22/2016 15:30 | Քրեական խրոնիկոն
Իտալական ուժայինները պատմել են, թե ինչու էր սպանված «օրենքով գող» Ռովշան Ջանիևն իրենց հետաքրքրել:
Ըստ www.mzk1.ru-ի, Ջանիևի նկատմամբ իտալացիների կողմից հետախուզում հայտարարվել էր դեռևս վաղուց, սակայն միայն հիմա է պարզվել, որ նա հետաքրքրել է իրավապահներին Իտալիայի տարածքում կանխիկ փողերով խոշոր չափերով անշարժ գույք ձեռք բերելու գործի հետ կապված:
Խոսքը իտալական Պոզիտանո քաղաքում նրա կողմից ձեռք բերված երկու հյուրանոցների մասին է: Լյուքս կարգի Le Sirenuse և Hotel Covo dei Saraceni հյուրանոցները գնվել էին մեկ ամսվա ընթացքում: Գործարքների գումարը կազմել է համապատասխանաբար՝ 52 մլն և 49 մլն եվրո:
Ընդ որում «Ռովշան Լենքորանսկու» կապը հյուրանոցների հետ ուղիղ չէր՝ Le Sirenuse-ը ձևակերպված էր Ջանիևի ազգականներից մեկի, իսկ Hotel Covo dei Saraceni-ը՝ նրա բիզնեսգործընկերոջ՝ չեչենցի «հեղինակություն» Համզաթ Գաստամիրովի («Շեյխ Համզաթ»-ի) անուններով:
Հետագայում Գաստամիրովի հսկողության տակ են անցել ևս երկու հյուրանոցներ, մեկ ռեստորան և վեց քոթեջներ:
Ջանիևի հետ առկա կապին մատնացույց է անում նաև այն փաստը, որ նրա սպանությունից հետո Գաստամիրովի կլանը սկսել է միավորվել ոչ միայն թուրք բոսսերի՝ Բյուլենթ Բաֆրալիի ու Սեդաթ Շահինի, այլև մաֆիոզիներ Մաթթեո Մեսսինա Դենարոյի, ով հայտնի է Դյաբոլիք, այսինքն՝ սատանայական, մականունով, և Բերնարդո Պրովենցիանոյի իտալական կլանների հետ:
Այդ ամենը իտալական իշխանություններին իրավունք է տվել «Ռովշան Լենքորանսկուն» կասկածել կազմակերպված հանցավորության, կաշառակերության, փողերի լվացման և փաստաթղթերի կեղծման հետ կապ ունենալու մեջ, ինչի համար նրա նկատմամբ 2013թ. Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզում էր հայտարարվել: Ավելի ուշ՝ 2014թ. այդ հարցումը անվավեր էր ճանաչվել, սակայն հետո Ինտերպոլի կողմից «օրենքով գող»-ի հետախուզման մասին տեղեկատվությունը նորից էր հայտնվել: Հետո այդ պատմությունն ևս մեկ անգամ էլ կրկնվել, այսինքն՝ Ջանիևը երեք անգամ էր հայտնվել հետախուզման մեջ:
Բացի իտալական ներդրումներից, հայտնի է, որ «Ռովշան Լենքորանսկին» գործեր էր վարում նաև Գերմանիայում, մասնավորապես, Համբուրգում, Մյունհենում և Բեռլինում, վերահսկում էր մեծածախ բազաները, որոնք ռուսաստանյան շուկաներ ապրանքներ էին առաքում (որոնք, իրենց հերթին, նույնպես նրա հետ կապ ունեին):
Հիշեցնենք, որ Դեդ Հասանի ամենակատաղի թշնամիներից մեկը՝ Ռովշան Ջանիևը, անհայտ անձանց կողմից գնդակահարվել էր Ստամբուլում, օգոստոսի լույս 18-ի գիշերը: Հանցագործության հետ առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել էին նրա երեք մերձավորներ, սակայն ավելի ուշ նրանք ազատ էին արձակվել: Այսպիսով, այդ գործում և ոչ մի ֆիգուրանտ չի մնացել:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ