ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում. Կարեն Կարապետյան 10/22/2016 21:01 | Քաղաքական
Կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում, - հայտարարել է վարչապետը հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում:
«Ես համոզված եմ, որ կոռուպցիայի դեմ պայքարի մեջ խիստ անհրաժեշտ է մաքսիմալ վերացնել այն միջավայրը, որը ստեղծում է այդ հնարավորությունը, որովհետև կոռուպցիայի դեմ պայքարելով, N-եորդ կոռուպցիայի դեմ կառույց ստեղծելով կոռուպցիան չի վերանում, եթե միջավայրը չի փոխվում», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը` միաժամանակ կարծիք հայտնելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովն այս պահին անհրաժեշտ կառույց է: «Մենք պետք է ֆիքսենք, որ այն կառույցները և այն միջավայրը, որը որ կա, իդեալական չէ, այդ իսկ պատճառով մի կառույց է ստեղծվում, որը փորձում է համախմբել, ամփոփել, ախտորոշել և որոշակի որոշումներ տալ: Մենք հիմա փորձում ենք այնտեղ ներգրավել հասարակության ներկայացուցիչներին, որպեսզի և դաշտը բաց լինի, և կառավարության անդամները, ճիշտ ասած, իրենց առօրյայի մեջ այնքան զբաղված են կամ այնքան զբաղված պետք է լինեն, որ գուցե և արտաքին դաշտից ազդակները չստանան: Սա է», հայտարարել է վարչապետը:
Նրա դիտարկմամբ` կառավարության ծրագրում մանրամասն գրել են, թե ինչ գործողություններ են անելու, որպեսզի այդ հնարավորությունը մինիմումի բերեն թե՛ հարկային և մաքսային դաշտում, թե՛ կառավարության որոշումների դաշտում, թե՛ գնումների դաշտում, թե՛ օտարերկրյա ֆինանսավորման դաշտում, թե՛ բիզնեսի համար հավասար և պարզ պայմաններ ստեղծելու դաշտում:
Անդրադառնալով կոռուպցիայի եւ մոնոպոլիայի դեմ պայքարի գործիքների վերաբերյալ հարցին` վարչապետը նշել է, որ մոնոպոլիաների դեմ՝ պայքարելու են արդար, հավասար պայմաններ ստեղծելով, իսկ կուռուպցիայի դեմ` այն գործիքակազմով, որն օրենքն ունի, որն օրենքը թելադրում է: «Ես չեմ ասել օրենքով պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ, ես ասել եմ՝ օրենքով պայքարելու ենք կոռուպցիայի դեմ, հավասար դաշտ ստեղծելով՝ պայքարելու ենք մոնոպոլիայի դեմ: Հիմնականում ամենաշատ դժգոհություն առաջացնողը ընտանիքի մեջ, կամպանիայի մեջ, քաղաքում, փողոցում, երկրում՝ դա անարդարությունն է: Այդ առումով, կարծում եմ, որ մեր ազգը շատ գրգռված, լավ առումով, ունի անարդարության նկատմամբ ըմբոստանալու հատկություն», - հայտարարել է վարչապետը:
Ըստ նրա` շուկայի փոքրությունը, այսպես, թե այնպես, բերելու է նրան, որ որոշակի ոլորտներում, որոշակի սեկտրոներում ունենալու ենք գերիշխող բիզնեսմեն, որովհետև ինքն ավելի էֆեկտիվ է աշխատում:
«Ամբողջ խնդիրը այն է, թե ինքն ինչպես է դառնում գերիշխող. եթե դառնում է ադմինիստրատիվ լծակներով՝ քեզ թույլ են տալիս, Արամին թույլ չեն տալիս, այդ դեպքում առաջանում է անարդարություն: Եթե բնական մրցունակ դաշտում է՝ մեկ է էլի այդպես կմեկնաբանեն, ով որ այդ գերիշխողը չէ: Պետությունն այդ պարագայում ի՞նչ խնդիր ունի. մեր հակամոնոպոլ ծառայության միջոցով զսպի գերիշխողի ախորժակը, իսկ եթե արդարացի, մրցունակ դաշտում է դարձել գերիշխող, իրեն ճնշել, իհարկե՝ ոչ: Տեսեք, երկրի փոքրությունը բերում է նրան, պայմանական եմ ասում, նավթամթերքների մատակարարման մասով՝ մեծածախ ես առնում՝ գինդ ուրիշ է, նավով տեղափոխելու ժամանակ կարողանում ես նավ վարձել, ամբողջությամբ թե փոքր քանակով, սպասում ես երբ կլինի այդ նավը՝ նույնպես ծախսը ուրիշ է: Բայց դա նշանակում է, որ պետք է անպայման խոշոր մատակարար լինի՝ ոչ: Ուղղակի այսպես թե այնպես ժամանակի ընթացքում ես, դու կարող ենք այս բիզնեսը սկսենք: Մեզանից մեկն օբյեկտիվ պայմաններով դառնալու է գերիշխող, չեմ ասում բոլոր ոլորտներում, բայց ոլորտներ լինելու են : Այդ պարագայում անարդարության նկատմամբ զգացմունքը կլինի ոչ այնքան ընդգծված, ինչքան այսօր: Խոսքը դա է: Դրա համար մոնոպոլիայի դեմ պայքարը կամ դեմն առնելը հավասար, արդար դաշտ ստեղծելն է: Իսկ կոռուպցիայի դեմ ո՞նց ենք պայքարելու՝ ասացի, որ պետք է միջավայրը փոխենք, որպեսզի և որոշում կայացնելը դարձնենք ավելի թափանցիկ, հանրության համար հասկանալի, եթե փաստեր լինելու են՝ պետք է օգտագործել և կիրառել այն օրենքը, որ գոյություն ունի, որպեսզի դեմն առնենք», - շեշտել է Կարեն Կարապետյանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:04 Ում է բաժին հասնելու Զեյնալյանի պաշտոնը․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:01 Սեւանա լճի անտառտնկարկների մաքրման աշխատանքները ձախողվել են. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից