ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Ադրբեջանը զբաղված է շանտաժով. Տիգրան Աբրահամյան. Aravot.am 10/22/2016 16:45 | Ղարաբաղյան հակամարտություն
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը` ԼՂ հարցի շուրջ վերջին հայտարարությունների մասին զրուցել է Aravot.am-ի լրագրողի հետ:
– Վերջին շրջանում Ադրբեջանից ակտիվացումներ են նկատվում ինչպես շփման գծում, այնպես էլ դիվանագիտական մակարդակում: Օրինակ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պատասխանատու Նովրուզ Մամեդովը հայտարարել է, որ միջնորդներից ակնկալում են կոնկրետ գործողություններ, իսկ շփման գծում ապրիլյան բախումները ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը կարող է հանգեցնել լուրջ հետեւանքների: Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը:
– Եթե մեկ բառով՝ շանտաժ: Ըստ էության, այս հայտարարությունը հնչեցվեց ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարի եւ ՌԴ նախագահի օգնականի հայտարարությունների, որոնցով ամրագրվում էր, որ կարճաժամկետ կտրվածքում չպետք է ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում լուծումներ ակնկալել: Ավելին՝ շեշտվեց, որ կողմերը պատրաստ չեն կոնֆլիկտի լուծմանը: Ադրբեջանը շանտաժի է գնում, որովհետեւ իր՝ ավելի վաղ հնչեցրած հայտարարությունների գերին է դարձել: Ադրբեջանը մշտապես առիթը բաց չի թողնում՝ հայտարարելու, որ եթե մոտ ապագայում առարկայական լուծումներ չլինեն, ապա իրենք ստիպված կլինեն խնդրի կարգավորմանը ռազմական ճանապարհով գնալ: Ճիշտ է՝ ապրիլյան պատերազմից հետո այդ հայտարարությունների վստահ տոնը անկում ապրեց, սակայն ամեն դեպքում հիմնական քարոզչական քաղաքականությունը հենց դրա վրա է կառուցված: Իսկ ստեղծված իրավիճակում Ադրբեջանը փորձում է հնարավորինս անվնաս դուրս գալու ելքեր գտնել, ինչը ոչ միայն բարդ է, այլեւ կարող է նրան ընդհուպ ծայրահեղ քայլերի դրդել:
– Ի՞նչ ծայրահեղ քայլերի մասին է խոսքը: Արդյոք շփման գծում առկա իրավիճակը դրա նախանշանների՞ց է:
– Ադրբեջանը խնդիր ունի ի ցույց դնելու այն հանգամանքը, որ այս հակամարտությունը սառեցված չի: Այս տեսանկյունից Բաքվում մտավախություն կա, որ համանախագահ երկրների հայտարարությունները՝ խնդրի արագ լուծում չունենալու մասին, ավելի կամրապնդեն ստատուս քվոն: Ուստի Ադրբեջանը փորձում է թեժացնել իրավիճակը շփման գծում՝ ոչ միայն միջազգային հանրությանն այս թեմայի վրա կենտրոնացնելու, այլեւ ապացուցելու համար, որ ստատուս քվոյի ամրապնդումը լարվածության է հանգեցնում: Այնպես որ՝ ենթադրվում է, որ առաջիկայում Ադրբեջանը կփորձի շփման գծում նոր բախումների գնալ, ինչը կարող է արտահայտվել եւ դիվերսիոն ու դիպուկահար խմբերի ակտիվացմամբ, եւ տարբեր տրամաչափի զինատեսակներից կրակահերթերի կտրուկ ակտիվացմամբ: Այն, ինչ ունենք այս պահին շփման գծում, առայժմ լուրջ վտանգ չի ներկայացնում, սակայն չի բացառվում, որ այն առաջիկայում առավել սուր բնույթ կրի: Ամեն դեպքում արձանագրենք, որ ամառվա ամիսների համեմատ աշունն առավել անհանգիստ ենք սկսել:
– Իսկ ինչպե՞ս կմեկնաբանեք Իլհամ Ալիեւի հայտարարությունն այն մասին, թե Ադրբեջանը երբեք չի համակերպվի Ղարաբաղի անկախության հետ, սակայն որպես փոխզիջում Բաքուն կարող է ինքնավարություն առաջարկել:
– Մեկ բառով՝ մոլություն: Այս դեպքում թիրախը ադրբեջանական հասարակությունն է: Եթե Ադրբեջանը Ղարաբաղի անկախության հետ պատրաստ չէր համակերպվել, ապա ինչո՞ւ էր տարիներ շարունակ բանակցում մի փաստաթղթի շուրջ, որը ենթադրում էր Արցախի անկախություն: Մյուս կողմից՝ այս հայտարարությունը կարելի է դիտարկել որպես գործընթացում ադրբեջանական դիրքորոշման կոշտացում, ինչը որոշակի պայմաններում կարող է արտահայտվել որպես գործընթացի վրա «խաչ քաշելու» մեկնարկ, ինչը եւս հղի է վտանգավոր հետեւանքներով:
Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր-կայքում
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ