ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Շփոթմունքի մասին ոստիկանության դիրքորոշումը չի տեղավորվում իրավական դաշտում. Արամազդ Կիվիրյան 10/22/2016 13:10 | Բարոյական վնասի հատուցում
Աշխարհահռչակ սփյուռքահայ կինոռեժիոր Ատոմ Էգոյանի կնոջ՝ հանրահայտ դերասանուհի Արսինե Խանջյանի անունից հայցադիմում է ներկայացվել Վարչական դատարան՝ ընդդեմ ոստիկանության: Հայցադիմումն արդեն ընդունվել է դատավոր Կարեն Ավետիսյանի վարույթ:
Ինչպես «Փաստինֆո»-ի լրագրողին հայտնեց Արսինե Խանջյանի ներկայացուցիչ, փաստաբան Արամազդ Կիվիրյանը, հիմնական հայցապահանջը ոստիկանության գործողություններն ոչ իրավաչափ ճանաչելն է:
Ներկայացվել է նաև 500.000 ՀՀ դրամի չափով բարոյական վնասի հատուցման պահանջ՝ արդեն որպես հետևանք:
Արամազդ Կիվիրյանը կբողոքարկի ոստիկանության գործողությունները
Երևանի Մ.Խորենացի փողոցից Արսինե Խանջյանին բերման էին ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, որտեղ նրան ապօրինաբար պահել էին՝ երեք ժամից ավելի, առանց որևիցե պատճառաբանության:
«Բացի այդ, երբ որ մենք ներկայացել ենք այնտեղ և որպես իրավաբան ցանկանում էինք մուտք գործել, նաև խոչընդոտել են իրավաբանի մուտքն այնտեղ»,- ասաց փաստաբանը:
Արամազդ Կիվիրյանը նշեց, որ Ա.Խանջյանի ձեռքից վերցրել էին նրա բջջային հեռախոսը՝ դա նույնպես ոստիկանության կողմից իրականացված անօրինական գործողություն է:
Ըստ Ա.Խանջյանի ներկայացուցչի, այնտեղ բազմաթիվ մարդիկ են եղել, ովքեր բերման էին ենթարկվել, մոտավորապես, 80-100-ի կարգի, մարզադահլիճում բոլորին պահել են՝ առանց որևէ պատճառաբանության: «Որոշակի առումով կարծես թե առևանգում լինի, համենայն դեպս դրա համար իրավական հիմք չկա»,- ասաց փաստաբանը:
Արամազդ Կիվիրյանը փաստեց՝ ոստիկանության նկարագրված գործողություններն ոչ իրավաչափ են. ոստիկանությունն իրավունք չուներ որևէ ձևով սահմանափակել անձի ազատությունը, խոչընդոտել նրա տեղաշարժվելու, ազատ արտահայտվելու իրավունքին:
«Ոստիկանությունը հետագայում հայտարարություններ էր տարածել, որ ինչ-որ շփոթմունք է տեղի ունեցել և այլն: Ճիշտն ասած չգիտեմ արդյոք նրանք դատական պրոցեսի ընթացքում պնդելո՞ւ են այդ մոտեցումը, թե՞ ոչ, սակայն շփոթմունք տեղի ունենալու մասին այդ դիրքորոշումը, որը որ մամուլում հրապարակվել է ոստիկանության անունից, չի տեղավորվում իրավական դաշտում և եթե դատական գործընթացում ոստիկանությունը պատրաստվում է դրանով հիմնավորել, ապա մենք մեր հակափաստարկները կներկայացնենք այդ մասով»:
Փաստաբանը հավելեց, որ «ոստիկանությունը սիրում է գալ ինչ-որ դատական պրոցեսների և լրիվ այլ ձևով ամեն ինչը ներկայացնել և փորձել ինչ-որ ձևով իրենց գործողություններն արդարացնել: Տեսնենք ինչով կփորձի արդարացնել ոստիկանությունն իր անօրինական գործողությունները»:
Փաստաբանը հույս հայտնեց, որ Հայաստանի դատական ատյանները գոնե ի զորու կլինեն, ի վերջո կունենան արդարադատություն իրականացնելու կամքը գոնե այս գործով: «Մեծ հույսեր չեմ կապում՝ հաշվի առնելով տիրող իրավիճակը: Գործի քննությունը, կարծում եմ, հրապարակվելու ու լուսաբանվելու է, միգուցե դրանով նաև դատարանը կաշկանդված կլինի»,- ասաց Արամազդ Կիվիրյանը՝ հավելելով, որ նմանատիպ շատ գործերով արդյունքներն իրեն չեն գոհացնում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ