ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Երևում է ինչ-որ անձի գլխի հետևի մաս ու ասում են, որ դա Արեգ Սադոյանն է. պաշտպան 10/21/2016 16:53 | Դատական ռեպորտաժներ
Ռաֆայել Կարագյոզյանի և Արեգ Սադոյանի դեմ զանգվածային անկարգությունների վերաբերյալ գործի այսօրվա դատական նիստը տեղի չունեցավ՝ մեղադրողի բացակայության պատճառով, դատական նիստը հետաձգվեց:
Ըստ մեղադրանքի, Ռաֆայել Կարագոզյանը 2016թ. հուլիսի 20-ին Երևանում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` ոտքով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, քաշել և փորձել է խլել մեկ այլ ոստիկանության աշխատակցի վահանը:
Իսկ ըստ Արեգ Սադոյանին առաջադրված մեղադրանքի, 2016թ. հուլիսի 20-ին Երևան քաղաքում տեղի ունեցած հասարակական անվտանգությունը վտանգած բռնությամբ, ջարդելով, գույք ոչնչացնելով և վնասելով արտահայտված զանգվածային անկարգությունների ընթացքում, բռնություն է գործադրել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ` քաշել է ոստիկանական պատնեշում կանգնած, իր ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակցի պաշտպանիչ վահանից:
Ամբաստանյալները մեղադրվում են ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով:
«Փաստինֆո»-ի լրագրողի հետ զրույցում ամբաստանյալ Արեգ Սադոյանի պաշտպան, փաստաբան Վարդան Զուռնաչյանը նշեց, որ մեղադրանքը բացարձակապես անհիմն է, չկան հիմնավոր ապացույցներ: Ըստ պաշտպանի, ներկայացված մեղադրանքով ընդամենը ցույց են տալիս մի տեսաժապավեն, որտեղ երևում է ինչ-որ անձի գլխի հետևի մաս ու «ասում են, որ դա Արեգ Սադոյանն է. որն իբր ոստիկանի վահանից է քաշում»: Այս առումով Վ.Զուռնաչյանը գտնում է, որ դա հիմնավոր ապացույց չէ. անձի դեմքը չի երևում, ինչպե՞ս են որոշում, որ դա Արեգ Սադոյանն էր:
Այլ ապացույցներ էլ ձեռք են բերվել օրենքի կոպիտ խախտումներով: «Դրա վերաբերյալ բողոք եմ ներկայացրել դատարան, հիմա բողոքը քննարկվում է առանձին վարույթով, այդ ապացույցները պետք է անթույլատրելի ճանաչեին: Ի վերջո, տեսնենք, հասկանանք այս իրավական պետություն որ ասում եք, այս իրավական պետությունում իրենց ասած պայմանները գործո՞ւմ են, թե՞ չէ»,- ասաց փաստաբանը:
Պաշտպանը նշեց նաև, որ դատարանը թույլատրել էր խուզարկություն կատարել Արշակ Սադոյանի տանը (Արեգ Սադոյանը հայտնի քաղաքական գործիչ Արշակ Սադոյանի որդին է), խուզարկությամբ, ըստ ներկայացված միջնորդության, պետք է հայտնաբերվեր կամ չհայտնաբերվեր գլխարկ ու սպիտակ վերնաշապիկ:
«Գալիս են, խուզարկություն են անում ու հանկարծ որոշում են, որ չէ, համակարգիչը պետք է տանեն: Արշակ Սադոյանին պատկանող համակարգիչը տանում են, այնտեղից ինչ-որ լուսանկար են գտնում, որպես ապացույց դնում գործի մեջ: Սա խայտառակ փաստ է, որովհետև և Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումներ կան, որ կոնկրետ դու՝ քննիչ, պարտավոր ես անել այն, ինչ դատարանը քեզ թույլ է տվել: Տվյալ դեպքում դատարանը քո միջնորդությամբ քեզ թույլ է տվել խուզարկությամբ հայտնաբերել միայն գլխարկ և մայկա, չես հայտնաբերել, բա ինչո՞ւ ես ուրեմն առգրավում համակարգիչը: Սա աբսուրդ է, և սա ապացույց է դարձել, որը, հույս ունեմ, դատարանը հիմք չի ընդունի»:
Ըստ Վարդան Զուռնաչյանի, հակառակ կողմը «աբսուրդի մեջ է» նաև տուժողների հետ կապված: «Այս տուժողներն ընդհանուր քրեական գործով են ճանաչվել այդ օրվա դեպքերից տուժողներ: Եվ այս տուժողներին բերել, Արեգ Սադոյանի գործով տուժող են ճանաչել: Ուրեմն ստացվում է, որ Արեգ Սադոյանի գործողություններից 46 հոգի տուժե՞լ են»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ նախաքննական մարմնի արածի իմաստն այն է, որ հաստատեն, որ տեղի են ունեցել մասսայական անկարգություններ, և 46 հոգի տուժող եղել են: «Այդ դեպքում մյուս բոլոր գործերով այս բոլոր տուժողներին տանեն, նույն ձևով հարցաքննեն, ու իրենք են ընկնելու աբսուրդի մեջ»,- ասաց Վարդան Զուռնաչյանը:
Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/21/2024 08:33 Հաջորդն ովքեր են SMS ստանալու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:30 Ո՞վ է Դիմել Քյարամյանին՝ Աղազարյանի որդու քրգործով. հայտնի են անուններ. բացահայտում. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:26 Փաշինյանը կանանց տեսակարար կշիռն ավելացրել է իշխանությունում․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:23 Անդրանիկ Քոչարյանն ու Սիսակ Գաբրիելյանը թեժ վեճ են ունեցել. ներթիմային գզվռտոցը շարունակվում է. «Ժողովուրդ»
- 11/21/2024 08:21 Ինչպե՞ս են պատրաստվում այս իշխանությանը զրկել ապագայում մանդատ ստանալու հնարավորությունից. «Փաստ»
- 11/21/2024 08:17 Փաշինյանը թիմակիցներից մի քանիսին էլ է ուղարկել արյան անալիզ հանձնելու․ «Հրապարակ»
- 11/21/2024 08:14 ՔՊ պատգամավոր Զեյնալյանը հեռացել է անարդարության խոր զգացումով. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/21/2024 15:05 Հիմա նստած մտածում եմ․ լավ, բա Վահեին ինչի՞ հանեցիք գործից. Արսեն Բաբայան
- 11/21/2024 14:49 Երեք օրվա ընթացքում Ֆրանցիսկոս Պապին երկու անգամ ողջունելու հնարավորությամբ ինձ իսկապես օրհնված եմ զգում. Աննա Հակոբյան
- 11/21/2024 14:22 Ի՞նչ է անելու Թրամփը հայ-ադրբեջանական բանակցությունների փաթեթի հետ. Սարգսյան
- 11/21/2024 11:23 Ու հիմա ուզում եք պաչկեքով մեդալներ շահեք, սատանայական ծեսը Ծիծեռնակաբերդում կատարվեց. Տիգրան Քոչարյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/21/2024 21:51 Արմավիրի մարզում տեսախցիկն արձանագրել է «BMW»-ի և ջերմաքարշ գնացքի բախումը. քննչական բաժինն ու ոստիկանությունն էլ պարզել են մահացածի ինքնությունը
- 11/21/2024 21:29 Վարորդը մահացել է, ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց
- 11/21/2024 12:58 Ավտոմեքենան բախվել է ջերմաքարշին. հայտնաբերել է այրված դի
- 11/21/2024 11:56 Փրկարարները ձիուն դուրս են բերել արգելափակումից
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
- 11/20/2024 23:11 Նյարդաբանը պատմել է մենության վտանգի մասին
- 11/20/2024 17:40 Կինը դպրոցական տղային դուրս է բերել սառցակալած գետից
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից