ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Կռվողներին բաժանելը խուլիգանությո՞ւն է. սկսվել է պատգամավորի մասնակցությամբ միջադեպի դատաքննությունը 10/21/2016 22:19 | Դատական ռեպորտաժներ
Անցած տարվա սեպտեմբերի 19-ին՝ առավոտյան ժամը 7:00-ի սահմաններում Երևանի Մաշտոցի պողոտայում տեղի էր ունեցել ծեծկռտուք: Ազգային ժողովի պատգամավոր Գուրգեն Արսենյանն ականատես էր եղել, թե ինչպես չորս հոգի գետնին են տապալել մի երիտասարդի ու նրան ծեծում:
Պատգամավորը կանգնեցրել էր ավտոմեքենան, փորձել էր նրանց կարգի հրավիրել, սակայն երիտասարդները թողնելով հիշյալ երիտասարդին, կենտրոնացել էին արդեն պատգամավորի վրա, որի այդ ընթացքում վերջինիս օգնականը դանակահարվել էր: Դեպքը լայն արձագանք գտավ հասարակության մեջ, ինչպես նաև քննարկումներ եղան սոցիալական ցանցերում:
Այսօրվա դատական նիստում վերջապես սկսվեց գործով դատաքննությունը՝ նշենք, որ առաջին դատական նիստը տեղի է ունեցել դեռևս մարտին:
Այսպես, ըստ մեղադրանքի, Անդրանիկ Գաբրիելյանը Սամվել Սաֆարյանի, Հակոբ Բոյաջյանի և Գարիկ Բաբախանյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շարջ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Գարիկ Բաբախանյանն, ըստ մեղադրանքի, Երևան քաղաքի Վ. Սարգսյան փողոցի Հանրապետության հրապարակին հարող տարածքում բացահայտ հափշտակել է Արամ Վարդանյանի կողմից շահագործվող` Արարատ Հայրապետյանին պատկանող զգալի չափի` 12.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը:
Ըստ Հակոբ Բոյաջյանին և Սամվել Սաֆարյանին առաջադրված մեղադրանքի, նա Գարիկ Բաբախանյանի, Սամվել Սաֆարյանի և Անդրանիկ Գաբրիելյանի հետ գույքի հափշտակություն կատարելու շուրջ նախնական համաձայնության գալով, Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում Ռուբիկ Առաքելյանի առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով ծեծի են ենթարկել նրան` պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ, ապա բացահայտ հափշտակել են Ռ. Առաքելյանին պատկանող զգալի չափի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Այֆոն» տեսակի բջջային հեռախոսը, 1.500 ՀՀ դրամ գումարը և 200 դրամ արժողության կրակայրիչն ու դիմել փախուստի:
Անդրանիկ Գաբրիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին և 4-րդ կետերով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կատարված կողոպուտ, որը զուգորդվել է կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով, 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանություն, 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ՝ ծառայողական գործունեության կամ հասարակական պարտքի կատարման հետ կապված սպանության փորձ:
Գարիկ Բաբախանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով, նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, որը զուգորդվել է հասարակական կարգի պահպանություն իրականացնող կամ հասարակական կարգի խախտումը խափանող անձին դիմադրություն ցույց տալով:
Հակոբ Բոյաջյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, իսկ Սամվել Սաֆարյանը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով, 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:
Անդրանիկ Գաբրիելյանն իրեն մեղավոր չճանաչեց առաջադրված մեղադրանքում, այդ թվում՝ սպանության փորձ կատարելու մեղադրանքում: Ըստ ամբաստանյալի, հոգեկան հուզմունքից դրդված է տեղի ունեցել, գուցե նշանակություն է ունեցել այն, որ ինքը ձախլիկ է: Ինքը կողոպուտ չի արել, ինքնիրավչություն է արել, վերցրել է հեռախոսը, որպեսզի կարողանա հետ ստանալ իրենից պարտքով վերցված գումարը: Գաբրիելյանը նաև հավաստիացրեց, որ Գարիկ Բաբախանյանն այդտեղ ընդհանրապես չի եղել:
Գաբրիելյանը հայտարարեց, որ ինքը ինքնասպանության երկու փորձ է արել և դրանում մեղավոր են ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանն ու մեղադրողը:
Գարիկ Բաբախանյանը նույնպես իրեն մեղավոր չճանաչեց, նա չհերքեց խուլիգանության մեղադրանքն՝ ընդգծելով. «եթե կռվողներին բաժանելը խուլիգանություն կարելի է համարել»:
Հակոբ Բոյաջյանն իրեն մեղավոր չճանաչեց՝ ընդունելով միայն՝ «ընկերոջս եմ ծեծել»: Սամվել Սաֆարյանն էլ իրեն առաջադրված մեղադրանքներում մեղավոր չճանաչեց:
Մինչ դատաքննության սկսվելը ամբաստանյալ Գարիկ Բաբախանյանի պաշտպան Վարդան Զուռնաչյանը միջնորդեց իր պաշտպանյալին գրավի դիմաց ազատ արձակել: Ըստ պաշտպանի, իր պաշտպանյալը հակահասարակական գործողություն չի կատարել, իսկ ծեծի ժամանակ եղել է բաժանողի դերում: Վարդան Զուռնաչյանը նշեց, որ չկա Ա.Բաբախանյանին կալանքի տակ պահելու որևէ հիմք, որ նա չի թաքնվի, չի խոչընդոտի քննությանը, որևէ անօրինական գործողություն չի կատարի դատավարության մասնակիցների նկատմամբ: Ըստ նրա, Բաբախանյանը մինչև կալանավորվելը առողջ է եղել, իսկ այժմ նյարդահոգեբույժի հսկողության տակ է գտնվում, այսինքն՝ իր պաշտպանյալը կալանքի մեջ գտնվելու հետևանքով կրել է առողջական, նյութական ու բարոյական վնասներ: Բարոյական վնաս, ըստ պաշտպանի, նա կրել է դեպքի մասին սոցիալական ցանցերում քննարկումների, անգամ հայհոյանքների հետևանքով:
Մեղադրողը գտավ, որ կալանավորման հիմքերից և ոչ մեկը չի վերացել, միջնորդությունն անհիմն է ու չի բխում օրենքից:
Դատարանը մերժեց միջնորդությունը՝ հիշեցնելով, որ այս պահի դրությամբ Կ.Բաբախանյանը մեկ այլ գործով գտնվում է ազատազրկման մեջ՝ դատարանի այս տարվա մայիսի դատավճռով նա դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման:
Դատարանի սահմանած կարգի համաձայն, նախ կհետազոտվեն ապացույցները, ապա կհարցաքննվեն տուժողները, վկաները, ապա ամբաստանյալները: Ի դեպ, դատարանի՝ տուժողներից մեկին ուղղված ծանուցումը վերադարձել է նշումով՝ «մահացած»:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:07 Ժամկետ խախտող նախարարը կպատժվի՞․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից