ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՀՀ-ն գտնվում է կարևոր փուլում և պետք է քննարկի տնտեսական քաղաքականության փոփոխություններ. ՀՀ-ում ԵՄ դեսպան. Tert.am 10/20/2016 13:13 | ԼՐԱՀՈՍ
Հայաստանում տնտեսական փոփոխություններ են հարկավոր:
Tert.am-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր «Ժողովրդավարության ազգային պլատֆորմի» և Ֆ․ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի կողմից կազմակերպված «Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
Վերջինս նշել է, որ հանդիպել է ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ քննարկելու համագործակցությունը Հայաստանի և Եվրամիության միջև, ապա ասաց. «Վարչապետի նպատակն ակնհայտ էր՝ բարելավել բիզնես միջավայրը, եվրոպական փորձ ներմուծել կառավարման ոլորտում: Սա համընկնում է եվրոպական քաղաքականությանը: Մենք համարում ենք, որ պետք է բարելավել բիզնես միջավայրը, աճի նոր միտումներ ներմուծել»:
Պյոտրի Սվիտալսկին նշել է, որ ոչ միայն տնտեսագետների, այլև՝ հանրության կողմից շատ է լսել, որ սա կարևոր փուլ է Հայաստանի համար, ավելին՝ ոլորտի փորձագետները հավաստիացրել են, որ տնտեսական աճի ավանդական գործոնները սպառել են իրենց, ուստի պետք է նոր մոտեցում:
Այս առումով ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավարը շեշտել է. «Հայաստանը պետք է փնտրի աճի նոր հնարավորություններ, շեշտը դնի բավարար աճի միտումների վրա: Մեր վերլուծությամբ երկու այսպիսի կարևոր աճի հնարավորություններ կան: Առաջինը՝ փոքր և միջին բիզնեսի զարգացումն է: Եվրամիությունում ՓՄՁ-ները զբաղվածության 60-ից 70 տոկոսն են կազմում, իսկ ՀՀ-ում՝ միայն 30 տոկոսը։ Այս առումով Հայաստանը հետ է մնում Մոլդովայից, Վրաստանից, նույնիսկ Բելառուսից: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն ծրագիր է սկսում ՓՄՁ-ների աջակցության համար, որ նրանց համար հեշտանա ֆինանսական աջակցություն որոնելը: Հայաստանում ՓՄՁ-ները ուշադրության կարիք ունեն:
Երկրորդ գործոնը, որը կարող է ազդել տնտեսական աճի վրա՝ արտաքին ներդրումներն են: ԵՄ-ն ամենախոշոր արտաքին ներդրողն է Հայաստանում, մենք հավատում ենք, որ այս միջավայրը պետք է բարելավել, վերացնել քաղաքական խոչընդոտները, որոնք ներդրողներին են խանգարում: Իհարկե, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում ներդրումների համար, բայց կարծում եմ, որ Հայաստանում կա պոտենցիալ: Մեր առաջնային նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնես գործունեությանը: Սա հենց այն է, ինչ վարչապետը նկատի ուներ, որովհետև եթե սա չկատարվի՝ արտաքին ներդրողները Հայաստան չեն գա»:
Սվիտալսկին նշել է, որ Հարկային նոր օրենսգիրքը ևս կարող է բարելավել միջավայրը՝ տնտեսական զարգացումների հեռանկարներով, եթե ստեղծվի թափանցիկ ու համակողմանի հարկային դաշտ:
Ըստ դեսպանի, տնտեսության զարգացման, ազատ շուկայական հարաբերությունների ստեղծման համար, հարկավոր է հավասար դաշտ բիզնես միջավայրի համար, պետական գնումները պետք է կատարվեն թափանցիկ, ինչպես նաև դատական համակարգի անկախությունը պետք է ապահովվի, որովհետև արդար բիզնեսի ամենակարևոր երաշխիքը դատարանների անկողմնակալությունն է:
«Հայաստանը գտնվում է կարևոր փուլում և պետք է քննարկի տնտեսական քաղաքականության փոփոխություններ: Սա ոչ միայն ձեռնարկատերերի ակնկալիքն է, այլև՝ քաղաքացիների»,- նշել է նա:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր-կայքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ