Թեմաներ
Հինգշաբթի 11 / 28 / 2024
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

11/27/2024   23:56 ԱԱԾ շենքի մոտ կայանած մեքենայից գողություն են կատարել. ոստիկանությունը դեռ տեղ չի հասել. Երիցյան 11/27/2024   23:35 Նեթանյահուն չի ձերբակալվի Ֆրանսիայի տարածքում 11/27/2024   23:23 Լոս Անջելեսի հայ մասնագետների թիմը պատրաստ է աջակցել Երևանում տրանսպորտի կառավարման կենտրոնի ստեղծմանը․ Ավինյան 11/27/2024   23:10 «Հայերեն գրություններ ավելացնելու» կեղծ թեզը պարբերաբար կիրառվում է Դադիվանք վանական համալիրի նկատմամբ. «Գեղարդ» կենտրոն 11/27/2024   23:01 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/27/2024   22:48 Խոշոր հրդեհ՝ Նուբարաշենում․ կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի 100 մետրից․ կրակի դեմ պայքարում է հրշեջների 2 մարտական հաշվարկ 11/27/2024   22:33 Մոսկվայի կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել 11/27/2024   22:23 Ձմռան նախօրեին մրցույթ է հայտարարվել՝ վթարային կամրջի վերանորոգման համար 11/27/2024   22:09 ՆԳ նախարարն ընդունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին 11/27/2024   21:51 Իսրայելը ՄՔԴ-ին տեղեկացրել է Նեթանյահուի ձերբակալության օրդերը բողոքարկելու մտադրության մասին 11/27/2024   21:38 Աբովյանի, Հրազդանի, Վայքի, Սիսիանի, Թալինի, Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջաններում ձյուն է տեղում 11/27/2024   21:21 18-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել 11/27/2024   21:07 Արևմուտքի հետ Վրաստանի վատ հարաբերությունները չեն կարող չազդել Հայաստան-Արևմուտք հարաբերությունների դինամիկայի վրա. Վրացագետ 11/27/2024   20:59 Բժիշկը նշել է գարեջրի՝ առողջության համար անվտանգ ծավալը 11/27/2024   20:48 ՊՆ-ն հերքում է Ջերմուկի դիրքերից նահանջելու մասին լուրերը 11/27/2024   20:33 Գյումրիում քաղաքային տրանսպորտի վթարի հետեւանքով տուժած անձինք չեն հոսպիտալացվել 11/27/2024   20:20 SMS-ով կառավարվող երկիր կամ կատարյալ ֆիասկո․ Լիլիթ Գալստյան 11/27/2024   20:07 Անահիտ Մանասյանն ընդունել է Equal Right Trust հիմնադրամի տնօրենին և հոգաբարձուների խորհրդի նախագահին 11/27/2024   19:54 Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են «Opel»-ն ու «Scania» բեռնատարը. կա վիրավոր 11/27/2024   19:39 Փաշինյանը բացել է «պանդորայի» արկղը. ամենալավատեսական կանխատեսումներով՝ ՔՊ-ն Գյումրիում հավաքելու է 30 տոկոս. Արթուր Գևորգյան 11/27/2024   19:34 Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է 11/27/2024   19:19 Միգրանտների բոլոր տեղաշարժերը պետք է լինեն խիստ վերահսկողության տակ. Մեդվեդև 11/27/2024   19:08 Դաղստանում ձերբակալել են պետական հաստատությունում ահաբեկչություն նախապատրաստելու մեջ կասկածվող անձանց 11/27/2024   19:00 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 132 տրանսպորտային միջոց 11/27/2024   18:57 Մոսկվան մեկնաբանել է Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ձգձգումը Հայաստանի կողմից 11/27/2024   18:57 Սպիտակի ոլորանները և Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհները դժվարանցանելի են բեռնատարների համար 11/27/2024   18:46 Վթար՝ հրդեհի բռնկմամբ. կա տուժած 11/27/2024   18:41 Ռուսաստանը հուսով է՝ Հայաստանը կվերադառնա ՀԱՊԿ-ի հետ լիարժեք համագործակցությանը 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/27/2024   18:26 ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանդիպում է ունեցել Վասիլիս Մարագոսի հետ 11/27/2024   18:26 Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ փոխանակվել 630 ռազմագերիներով. Զախարովա 11/27/2024   18:19 Լևոն Դավիդյանը նշանակվել է Հատուկ նշանակության ուժերի հրամանատար 11/27/2024   18:11 96մլն. ՀՀ դրամի համակարգչային հափշտակության վարույթով, մեկ մեղադրյալի մասով, նախաքննությունն ավարտվել է 11/27/2024   18:05 Նազելի Բաղդասարյանն արձակուրդ է գնում 11/27/2024   18:01 Ուկրաինան նշել է՝ որ դեպքում ՌԴ-ի հետ կսկսի բանակցություններ 11/27/2024   17:57 Ռուսները քանդել են Ոսկեպարում և Այգեպարում իրենց սարքած զորանոցները. Սարգսյան 11/27/2024   17:53 «Ձեր դրոշը մեր համարանիշի վրա եք խփել»․ ավտոմեքենայի համարանիշի վրա Արցախի դրոշ փակցնելու համար քաղաքացուն կանգնեցրել են․ ՆԳՆ-ն էլ պնդում է՝ ոստիկանները գործել են օրենքով 11/27/2024   17:43 Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի. Ուշակով 11/27/2024   17:30 Էդուարդ Հակոբյանն ազատվել է ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից 11/27/2024   17:28 Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ ազգային բարերար տիար Ջերարդ Թրբանճյանի թաղման կարգը 11/27/2024   17:25 Արմեն Ղազարյանը նշանակվել է ՆԳՆ նախարարի տեղակալ 11/27/2024   17:19 ԱՄՆ-ն առաջիկա օրերին կփորձի հրադադարի հասնել Գազայի հատվածում. Բայդեն 11/27/2024   17:13 Արագածից մինչև Ծիլքար ավտոճանապարհին բուք է 11/27/2024   17:07 Տնտեսական ակտիվության աճի բացասական ռեկորդը՝ հոկտեմբեր ամսին արձանագրվել է տարվա ամենացածր ցուցանիշը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ 11/27/2024   17:03 Գյումրիում «Գազելի» վթարման հանգամանքները պարզվում են նախաքննությամբ․ բուժկենտրոն տեղափոխված անձինք դուրս են գրվել 11/27/2024   17:01 Խուլիգանություն և մարդու առևանգման փորձ Եղեգնաձորում. երկու անձ կալանավորվել է 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/27/2024   16:58 Սուրեն Պապիկյանը շնորհավորելով մարզիկներին Հայաստանի Հանրապետության պատիվը միջազգային հարթակում բարձր պահելու կապակցությամբ 11/27/2024   16:50 Պուտինը մեկնել է Աստանա. ինչպես են նրան դիմավորել
11/27/2024   14:15 Կինը իր նորածին երկվորյակ տղաներին ծեծել է ու արնաշաղախ վիճակում թողել խմիչքների խանութում. երեխաներից մեկը մահացել է 11/26/2024   23:24 Էլեկտրաէներգիայի՝ վաղվա անջատման հասցեները 11/26/2024   15:17 16-ամյա աղջիկը ծննդաբերել է ու նորածնին գցել աղբամանը. վերջինս մահացել է 11/26/2024   19:37 «Ինձ պադվադիտ չանես, Աղազարյան». Նաիրա Զոհրաբյան 11/27/2024   16:42 Փախստականները վերադառնում են. Շահան Գանտահարյան 11/26/2024   16:58 Պարոն Սիմոնյանը ձեզ ի՞նչ է արել, որ իմ հետ գործուղման գալը կամ նկարվելը այի՞բ ա, լո՞ւրջ. Ալեն Սիմոնյան 11/27/2024   18:34 Առաջնորդը ես եմ, բակլեն խաշած եմ ցանում․․․կամ՝ ինչպես Փաշինյանը զրոյացրեց Ալեն Սիմոնյանին 11/26/2024   11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից 11/26/2024   23:32 Երևանի սուպերմարկետներում մեր համազգային ամոթի և անարգանքի ամենօրյա հիշեցումն է. Վարդան Ոսկանյան 11/27/2024   16:59 Մայրը 3 տարի իր աղջիկ երեխային պահել է բազմոցի դարակում 11/26/2024   13:43 Ես կուզեի, որ Ալեն Սիմոնյանը ինձ սպառնար, քան աներ այն, ինչ արեց իմ գլխին. Աղազարյան 11/27/2024   08:17 Հակակոռուպցիոն կոմիտեն ժամանակավորապես ղեկավարում է «Հաց բերողին» կալանավորող Էդիկ Հակոբյանը. ինչ է նա հայտարարագրել. «Ժողովուրդ» 11/26/2024   08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ» 11/27/2024   18:40 Նոր նշանակումներ ՀՀ զինված ուժերում 11/26/2024   08:16 Ով է կաշառք վերցնում, ով՝ դղյակներ կառուցում. «Հրապարակ» 11/26/2024   20:15 Ինչու է դոլարն ու եվրոն սկսել արժևորվել. Տնտեսագետի պարզաբանումը 11/26/2024   08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ» 11/26/2024   17:56 Ինչ են հայտարարագրել ՊԵԿ ապագա նախագահն ու նրա կինը. Վերջինս ավելի հարուստ է 11/26/2024   16:23 Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ 11/26/2024   20:52 Օդային տագնապ Է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքում

Կարո Եղնուկյանը դադարեցրել է հացադուլը եւ միջամտելու խնդրանքով դիմել դեսպանին 10/20/2016   15:47  |  Քրեական խրոնիկոն

«Հիմնադիր խորհրդարանի» անդամ Կարո Եղնուկյանը կալանավայրում դադարեցրել է 13 օր տեւած հացադուլը։ Ավելի վաղ հաղորդել ենք, որ «Վարդաշեն» ՔԿՀ-ից Ժիրայր Սեֆիլյանն ու Վարուժան Ավետիսյանը հացադուլը դադարեցնելու հորդոր- նամակով դիմել էին Կարո Եղնուկյանին:

Այսօր Կարո Եղնուկյանը հանդես է եկել հայտարարությամբ.

Իշխանությունների կողմից իմ նկատմամբ արդեն 5-րդ տարին իրականացվող քաղաքական հալածանքը ունի խորը արմատներ: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ես Երևանի Ալեք Մանուկյան փողոցի վրա գտնվող իմ եռահարկ շինությունը անվճար տրամադրեցի Հիմնադիր խորհրադարանին և բոլոր այլ քաղաքացիական շարժումներին, ովքեր դրա կարիքն ունեցել են: Ավելին, ես ինքնս սկսեցի ակտիվ մասնակցություն ունենալ մի շարք քաղաքացիական նախաձեռնություններին, ինչը բնականաբար դուր չէր գալիս իշխանություններին:

Մաշտոցի պուրակի և «Ծածկած Շուկայի» հետ կապված քաղաքացիական նախաձեռնություններից հետո իրական հալածանքներ սկսվեցին իմ և ընտանիքիս անդամների նկատմամբ: Մի քանի օրվա ընթացքում երկու անգամ հարձակումներ եղան իմ երկու մեքենաների վրա, մի դեպքում դանակով պատառոտեցին չորս անվադողերը, մյուս դեպքում երկաթյա ծանր ձողով կոտրեցին մյուս մեքենայիս շարժիչի ծածկոցը և հայելիները: Հիմնադիր խորհրդարանին անդամակցելու համար հրկիզվեց իմ 3-րդ մեքենան, իսկ Բերձորի ահաբեկչությունների ժամանակ հիմնովին ջարդվեցին երեք մեքենաներս: Ավելի քան մեկ ամիս իմ լուսանկարով մեծ պաստառը՝ ատելություն, խտրականություն, թշնամանք, բռնություն հրահրող մակագրություններով փակցված մնաց Երևանի կենտրոնում «Ծածկած Շուկա»-յի ամենատեսանիլի մասում: Չնայած իմ բազմաթիվ բողոքներին ոչ մի պաշտոնյա չմիջամտեց այս ակնհայտ անօրինությանը և իշխանությունների կողմից հանցավոր անգործություն դրսևորվեց: Նույն ժամանակաընթացքում ինձ և ընտանիքիս անդամներին բազմաթիվ անգամներ հետապնդել են՝ վախի մթնոլորտ սերմանելու նպատակով: Այս բոլոր ահաբեկչությունները իմ նկատմամբ իրականացվել են իշխանությունների թողտվության և հովանավորության արդյունքում:

Վերջին ժամանակներում իմ մի շարք բարեկամներ և ծանոթներ հորդորում էին ինձ, որ Հայաստանում իմ ունեցվածքը վաճառեմ և գնամ ԱՄՆ, քանի դեռ այն ձեռքիցս չեն վերցրել: Նրանք ինձ ասում էին աղջիկներիդ մասին մտածի: Բնականաբար այս մարդկանցից մի մասը իրական բարի կամեցողներ են, սակայն մեծ մասը ինձ «մեսիջ» էին ուղարկում: Ինչպես ասում են առանց կրակ ծուխ չի լինում: Այս գործելաոճը բավականին տարածված է Հայաստանում, և նման ձևով վարվել են մի շարք սփյուռքահայ ներդնողների հետ:

Այսպիսով արդեն երկար ժամանակ է իշխանությունները պատրվակ էին փնտրում ազատվել ինձանից՝ չկա անձը չկա նաև պրոբլեմը թեզիսի համաձայն: Եվ քանի որ ես որևէ սև գործերի կամ ֆինանսական մութ պատմությունների մեջ խառնված չեմ եղել իշխանությունների համար դժվար էր ինձ մեկուսացնել կամ սահմանափակել: Սասնա ծռերի գործողությունները առիթ հանդիսացան ինձ մեկուսացնելու և պատժելու համար: Ինձ կեղծ և շինծու մեղադրանք առաջադրեցին: Քանի որ որևէ հանցավոր արարք ես չէի կատարել, ինձ մեղադրեցին հավաքի ժամանակ տեղեկատվություն հրապարակելու, համացանցով տեղեկություններ տարածելու, հանրահավաք կազմակերպելու և ռադիոկապով ապահովել ձգտելու մեջ: Չնայած ինձ նման արարքներ մեղսագրեցին, սակայն նախաքննական մարմինը որևէ ապացույց այդպես էլ չկարողացավ ներկայացնել: Ինձ մեղադրում են ոստիկան պատանդներին պահելուն աջակցելու մեջ, սակայն Սասնա Ծռերից որևէ մեկին ոստիկան պատանդներին պահելու մեջ չեն մեղադրել: Ինձ մեղադրում են զավթած շենք շինությունները պահելուն օժանդակելու մեջ, սակայն երբ Սասնա Ծռերի տղաները զենքերը վայր դրեցին և շինությունները ազատեցին, նրանց ոչ մեկին չմեղադրեցին նման մեղադրանքով: Փաստորեն հանցագործություն կատարողները չկան, սակայն ինձ մեղադրում են գոյություն չունեցող հանցագործներին օժանդակելու մեջ:

Դատարանները կալանք կիրառեցին և կալանքի ժամկետը երկարացրեցին առանց որևէ հիմքերի: Երբ պաշտպանս պահանջում էր, որ դատարանը կամ քննիչը մատնանշեն այն նյութը, որի հիման վրա քննիչը հանգել էր հետևության, որ ես կխոչընդոտեմ նախաքննությանը, դատավորը առանց կոնկրետ նյութ մատնանշելու ասաց, որ նյութը քրեական գործում է: Նույն հարցին քննիչը հայտարարեց, որ նյութեր կան բայց դրանք նախաքննական գաղտնիք են, դրա համար էլ չենք ներկայացնում դատարանին: Դատարանը աննախադեպ բարձր գրավը մերժեց առանց որևէ պատճառաբանությունների: Անտեսվեց նաև 30-ից ավել պատգամավորների, իրավապաշտպանների և հեղինակավոր անձանց երաշխավորությունները և միջնորդությունները: Կալանքը ուղեկցվեց հարազատներիս հետ տեսակցությունների և հեռախոսազանգերի անօրինական սահմանափակումով:

Վերջերս ՀՀ Նախագահը նեղ շրջապատում իմ կարգավիճակի հետ կապված շփումների ժամանակ հայտարարել է, որ ես սպառնում եմ ազգային անվտանգությանը: Եթե կա նման ենթադրություն անելու որևէ թեկուզև աննշան հիմք, ապա թող բոլոր հիմքերը հրապարակվեն, եթե ոչ, նշանակում է, որ Նախագահը անձնական վրեժխնդրություն է դրսևորում: Բացի այն, որ Նախագահը խախտում է անմեղության կանխավարկածը, նա ինձ պատժելով վրեժխնդիր է լինում նաև եղբորիցս, ով <<հանդգնել էր>> մի քանի տարի առաջ Նյու-Յորքում, Կոլումբիայի համալսարանում քննադատել Նախագահին քաղբանտարկյալների մասով: Այստեղ Նախագահը ևս խախտել էր անմեղության կանխավարկածը և դեռ դատաքննությունը չավարտված ասել էր, որ Շանթ Հարությունյանը հանցագործություն է կատարել:

Այս ամենից հետո ավելի քան անհասկանալի է ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը, ով ներկայացնում է ԱՄՆ կառավարությանը: Ես դեսպանին բազմիցս խնդրել եմ, որ նա հայտարարությամբ հանդես գա՝ դատապարտելով, որ Հայաստանում չարաշահվում է նախնական կալանքը, այդ թվում նաև իմ նկատմամբ: Ես չէի ցանկանում, որ Դեսպանը իմ անմեղության մասին հայտարարություն անի, այլ բացառապես նախնական կալանքի: Ի դեպ այս մասին արդեն ԱՄՆ պետական դեպարտամենտը Հայաստանի մասին իր տարեկան զեկույցում արդեն նշել էր: Իր հերթին էլ դեսպանը ինձ ուղղված նամակում ևս նշել էր այս մասին:

Կալանքի ընթացքում դեսպանատան հետ իմ անմիջական կապը եղել է Հյուպատոսի տեղակալ Ադամ Քոլվինը, ով վերջին անգամ ինձ այցելեց հացադուլի հինգերրորդ օրը, սակայն անգամ չհետաքրքրվեց իմ առողջական վիճակով: Նա ինձ ասաց, որ մենք ի պաշտոնե չենք կարող նման հայտարարություն անել: Այս պնդումը չի համապատասխանում իրականությանը, քանի որ հենց Դեսպանն է իր նամակով հայտնել ինձ և եղբորս, որ իրենք կարող են դատապարտող հայտարարությամբ հանդես գալ երեք դեպքերում.

1) Երբ մեղադրանքը և մեղսագրվող գործողությունները վկայում են, որ ես քաղաքական հալածյալ եմ,

2) Երբ խախտվել է իմ այնպիսի հիմնարար դատավարական իրավունք, (Due process) որը նախատեսված է Հայաստանի օրենքներով և միջազգային պայմանագրերով,

3) Երբ խտրականություն կա, իմ որպես ԱՄՆ քաղաքացու նկատմամբ:

Մենք այս երեք հանգամանքների մասին էլ բազմիցս բազմակողմանի փաստերով ապացուցել ենք և նամակներով դիմել Դեսպանին, և նրանից մինչև այսօր այդ փաստերից որևէ մեկի հետ կապված աննշան անհամաձայնություն չենք ստացել, բացառությամբ Միրոնովի գործի հանգամանքների, ինչի առնչությամբ ինձ կտրուկ ասել են Միրոնովի դեպքի հետ դու գործ չունես:

ԱՄՆ հյուպատոսը եղբորս հայտնել է, որ Դեսպանը իմ հարցով խոսել է նաև ՀՀ Նախագահի հետ, ով ասել է, որ Դեսպանի կողմից կատարված հայտարարությունը կվնասի և անօգուտ կլինի: Ավելին, Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը խորհրդակցել է իր թիմակիցների և Հայաստանի իշխանությունների հետ, թե ինչքանով է նպատակահարմար հայտարարություն անել իմ մասին: Հայտարարություն անելու կամ չանելու քննարկումները, ևս հերքում է այն միտքը, որ Դեսպանը իրավասու չէ նման հայտարարություն անել: Հարց է առաջանում եթե չէիք կարող հայտարարություն անել, ապա ինչու էիք քննարկում և ծանրութեթև անում այդ հարցը՝ հատկապես Հայաստանի պաշտոնյաների հետ: Այդ երբվանից է մոլորակի գերտերության դեսպանը (հանձինս ԱՄՆ կառավարությանը) իր որոշումների համար խորհրդակցում այլ պետության իշխանավորների հետ: Այս հանելուկին ավելացնենք ևս մեկը, որ այս քննարկումների ժամանակ Դեսպանը իր թիմակիցներով գտել է, որ իրենց հայտարարությունը անարդյունավետ կլինի և կվնասի ինձ: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դեսպանը կարող է հայտարարություն անել, սակայն չի անում:

Ի վերջո այդպես էլ ինձ պարզ չեղավ, թե Դեսպանը բոլոր պաշտոնավորների հետ ինչ է խոսել իմ մասին, նրանք ինչ են ասել, որ Դեսպանը ելնելով իմ «շահերից» հայտարարություն չի անում: Դեսպանը ինձ ուղղված իր նամակում նշում է, որ ինքը հանդիպել է Գլխավոր դատախազին, ՀՔԾ-ի պետին, Արդարադատության նախարարին և ՄԻՊ-ին և իմ հարցը նրանց մոտ առաջ է քաշել: Սակայն դժբախտաբար Դեսպանը ինձ չի ասում, թե նրանք ինչ են ասել: Փաստորեն բոլորը խոսում են իմ շահերի մասին, բայց ես ոչ մի բանից տեղյակ չեմ:

Քանի որ նախնական կալանքի մասով հայտարարություն չեղավ, ես խնդրեցի, որ դեսպանը հանդես գա մարդասիրական տեսանկյունից, և հանդես գա գրավ կիրառելու խնդրանքով, հատկապես այն պարագայում, որ դատարանը կալանք էր կիրառել բացառապես այն բանի համար, որ զինված խմբի անդամները դեռևս չէին ազատել շինությունները: Այժմ բոլորովին այլ իրավիճակ է: Այս գրավ կիրառելու մարդասիրական քայլի մեջ, որևէ իրավական կամ քաղաքական միջամտություն չկա, սա բոլորովին անմեղ և արժանապատիվ քայլ էր: Սակայն Դեսպանը կրկին չարեց սա առանց որևէ պարզաբանման:

Վստահ եմ, որ Դեսպանը գիտակցում է, որ այս իշխանությունները հաշվահարդար են տեսնում իմ նկատմամբ և նրանք ինձ պետք է պահեն կալանքի տակ, որքան ցանկանան: Դա կարող է ձգվել առնվազն 3 տարի (1 տարի նախաքննություն և երկու տարի դատաքննություն), այն էլ լավագույն դեպքում, եթե դատարանը ինձ արդարացնի, (վատագույն դեպքում ինձ սպառնում է 20 տարի ազատազրկում): Այս անարդարությունը խափանելու համար երկու ճանապարհ կա (քանի որ ցավոք իրավական ճանապարհով հարցի լուծման տարբերակը չի աշխատում): Մի տարբերակը նա է, որ Դեսպանը, հետևաբար նաև ԱՄՆ կառավարությունը հրապարակային հայտարարություն անի, որ իմ նկատմամբ կալանք ընտրելը և գրավ չկիրառելը անարդարացի է, և միաժամանակ ճնշում գործադրի իշխանությունների նկատմամբ, որ ինձ ազատ արձակեն, և երկրորդ տարբերակը, որ Հայաստանում իշխանափոխություն լինի և բոլոր քաղբանտարկյալները ազատ արձակվեն:

Դեսպանի կողմից այս հանգամանքը լավ իմանալով ոչինչ չանելը և նման դիրք բռնելը ինձ հուշում է, որ այստեղ առկա է քաղաքական դավադիր համաձայնություն:

Հուսով եմ, որ Դեսպանատունը կվերանայի իր մոտեցումը կընդունի արդար դիրքորոշում, ինչը համահունչ կլինի ամերիկյան դարեր շարունակ պահպանվող և կիրառվող արդարության, ազատության և հավասարության սկզբունքներին:

 

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

21:53 18/10/2016  |  Քրեական խրոնիկոնԿարո Եղնուկյանը հյուծված է ու իրեն շատ թույլ է զգում
20:31 17/10/2016  |  ԼՐԱՀՈՍՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հացադուլ հայտարարած Կարո Եղնուկյանին
12:46 05/10/2016  |  Քրեական խրոնիկոնԿարո Եղնուկյանը գրավի դիմաց ազատ կարձակվի՞
17:42 27/09/2016  |  Քրեական խրոնիկոնԸնդդեմ դատախազության Կարո Եղնուկյանի ու նրա պաշտպանի բողոքը մերժվեց
20:54 19/09/2016  |  Քրեական խրոնիկոնԿարո Եղնուկյանի կալանավորման ժամկետն երկարացվեց երկու ամսով
20:44 16/09/2016  |  Դատական ռեպորտաժներԱրդարությունը զուտ օրենքի կիրառումը չէ՝ Հիսուսին խաչելիս էլ խոսում էին օրենքից. Կարո Եղնուկյան
18:15 07/09/2016  |  Դատական ռեպորտաժներԿարո Եղնուկյանի մեղադրանքն անհիմն է, կալանավորումն էլ անօրինական ու անհեթեթ. Տիգրան Հայրապետյան
16:34 09/11/2013  |  ԼՐԱՀՈՍԿարո Եղնուկյանի նշած տվյալներով՝ մեքենաներ գոյություն չունեն. ոստիկանության պարզաբանումը
13:28 18/10/2013  |  ԼՐԱՀՈՍԵրկրորդ անգամ ոտնձգություն է կատարվել Կարո Եղնուկյանի գույքի նկատմամբ
17:35 16/10/2013  |  ԼՐԱՀՈՍՕմբուդսմենը հրատապ ընդունել է Կարո Եղնուկյանին իր անվտանգության հետ կապված խնդրով

Արխիվ

[]