ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Գեւորգ Սաֆարյանի գործով վկան հիշողության հետ կապված խնդիրներ ուներ 10/19/2016 19:48 | Դատական ռեպորտաժներ
Ամանորի գիշերը Երևանի Ազատության հրապարակում ոստիկանի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու մեջ մեղադրվող, Հիմնադիր խորհրդարանի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով այսօրվա դատական նիստում վկայի հարցաքննությունն ավելի շատ հարցեր առաջացրեց:
Վկան տարածքի ավտոկայանատեղիի աշխատակից է, ըստ նրա, հիշողության հետ որոշակի խնդիրներ ունի: Ակնհայտորեն վկան խառնում էր դեպքերի ժամանակագրությունը:
Մասնավորապես, ըստ վկայի, ինքը ձայներ է լսել ու «զուտ հետաքրքրության համար» բարձրացել է վերև, այսինքն՝ Ազատության հրապարակ, որ տեսնի, թե ինչ է կատարվում: Այնտեղ տեսել է, որ քաղաքացիների ու ոստիկանների միջև վիճաբանություն է տեղի ունենում: Վկան դժվարացավ նշեց, որ կողմն էր թվային առումով գերակշռում, չի կարող ասել նաև, թե ինչից է սկսվել վիճաբանությունը:
Վկան հայտնեց, որ տեսել է քաղաքացիներ-ոստիկաններ երկկողմանի քաշքշուկ, ինչպես նաև, թե ինչպես է քաղաքացին հարվածել ոստիկանին, ով վայր է ընկել:
Վկան հստակ հիշում էր քաղաքացու հագուկապը՝ կապույտ գույնի բաճկոն և սպիտակ գույնի շալվար, ու թեև թե՛ հարվածողի, և թե՛ հարված ստացող ոստիկանի դեմքերը չի տեսել, սակայն հստակ նշել է նրանց մոտավոր տարիքը:
Վկան բավականին ուշացումով հիշեց, որ տեսել է, թե ինչպես է հրապարակ մտնում տոնածառի հանդերձանքով տղամարդը:
Ամբաստանյալն ու նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանը բարձրաձայնեցին ցուցմունքների անարժանավատ լինելու մասին: Ըստ կողմի, եթե վկան վերև է բարձրացել արդեն իսկ աղմուկ լսելուց հետո, ապա չէր կարող տեսնել Տոնածառ-մարդու մուտքը հրապարակ, քանի որ աղմուկ-աղաղակն եղել է այն բանից հետո, երբ ոստիկանները վայր են գցել Տոնածառ-մարդուն:
Պաշտպանական կողմի այս դիտարկմանը վկան պատասխանեց. «Սաղ խառնել եմ իրար»:
Գևորգ Սաֆարյանն իր հերթին տարակուսանք հայտնեց, թե ինչպե՛ս կարելի մարդու տարիքն ասել առանց նրա դեմքը տեսնելու:
Նախաքննության ժամանակ վկան հայտնել էր այլ հարվածների մասին ևս: Ի պատասխան հարցերի՝ վկան հայտնեց, որ բացի վերոհիշյալ մեկ հարվածից, մյուս դեպքերում չի կարող կոնկրետացնել, թե ով ում է հարվածել, «որովհետև խառնաշփոթ վիճակ էր»:
Դատարանը կողմերին հայտնեց, որ հարցաքննվել են դատակոչի ցուցակից բոլոր վկաները՝ բացի մեկից, վերջինիս դուռը փակ է եղել: Դատարանը կրկին նրան բերման ենթարկելու որոշում կկայացնի, նրա հարցաքննությունից հետո կսկսվի պաշտպանական կողմի միջնորդած վկաների հարցաքննությունը:
Ի դեպ, Գևորգ Սաֆարյանը, դժվարությամբ էր քայլում: Ամբաստանյալի պաշտպան Տիգրան Հայրապետյանը լրագրողներին հայտնեց, որ արդեն երրորդ ամիսն է, որ ամբաստանյալը ոտքի լուրջ խնդիր ունի՝ ոտքը գետին դնելուց ուժգին ցավում է: Ոտքի հիվանդությունն, ըստ նրա պաշտպանյալի, քրեկատարողական հիմնարկի պայմանների հետևանք է: «Մենք դիմել ենք, բայց որևէ բան չի ձեռնարկվում ՔԿՀ-ի կողմից: Որևէ հետազոտություն չի անցկացվում ու բուժում էլ չի ստանում: Ուղղակի հարազատները ինչ-որ դեղեր են տանում, որոնք չեն օգնում, իսկ քրեակատարողական հիմնարկն անգործություն է դրսևորում»,- ասաց պաշտպանը:
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/26/2024 08:43 Մանդատը խլելու օպերացիան շարունակվում է․ «Հրապարակ»
- 11/26/2024 08:40 Այս օրենսդիր-գործադիր ընտանիքի ապագան անամպ է, նրանք հեղափոխությունից հետո նվիրատվություններ են ստանում. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:38 Նիկոլ Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի միջև «սև կատու է անցե՞լ». «Փաստ»
- 11/26/2024 08:35 Արմեն Աշոտյանը ապօրինի կալանքը կրում է օրենքի տառը խստորեն պահելով․«Հրապարակ»
- 11/26/2024 08:32 Ինչ ճանապարհ է անցել և ինչ է հայտարարագրել ԲԴԽ նախագահի հավանական թեկնածու Արթուր Աթաբեկյանը. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:30 ՔԿ նախկին նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը կհրավիրվի Հակակոռուպցիոն կոմիտե հարցաքննության. «Ժողովուրդ»
- 11/26/2024 08:28 Մարզպետներն իրար են անցել, հավաքել են համայնքների ղեկավարներին․«Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/26/2024 16:49 Ճտիկով միացող ու անջատվող «քաղաքացիական հասարակությամբ», մեդիաներով, փորձագետներով միշտ մնալու ենք օկուպացիայի տակ. Վրթանեսյան
- 11/26/2024 11:30 Աննա Հակոբյանը վերջապես վերադարձավ Վատիկաններից
- 11/25/2024 17:04 Կիրանցի դպրոցի տնօրենը Նիկոլ Փաշինյանին երկու ձեռքով է բարևում, իսկ շենքը գործարկելուց գրեթե 3 ամիս անց աշակերտները մրսում են. Սարգսյան
- 11/25/2024 16:02 Հայաստանի պետական պարտքը 2024 թվականի հոկտեմբերի վերջի դրությամբ կազմում է 12.6 միլիարդ ԱՄՆ դոլար.Ավետիսյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/26/2024 21:24 Երկրաշարժ Իրանում, որը զգացվել է նաեւ Սյունիքի տարբեր բնակավայրերում
- 11/26/2024 20:20 Խոշոր ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ զովացուցիչ ըմպելիքներ տեղափոխող «Howo» բեռնատարը բախվել է հողաթմբին և կողաշրջվել
- 11/26/2024 13:30 Աղետի գոտում տուժած ոչ բոլոր տնտեսվարողներին է տրվել փոխհատուցում, թեեւ տարին ավարտվում է. Գործընթացը դանդաղ է ընթանում
- 11/26/2024 11:50 Մարգարա-Վանաձոր ճանապարհին՝ Կարբի գյուղի սկզբնամասում, իրար են բախվել մեքենաներ. կա զոհ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/26/2024 19:59 Էլթոն Ջոնը պատմել է տեսողությունը կորցնելուց հետո կյանքի մասին
- 11/26/2024 16:38 Ամուսնացած տղամարդիկ ավելի դանդաղ են ծերանում. բժիշկը պարզաբանում է՝ ինչու
- 11/25/2024 23:23 Գողը փորձել է թալանել տաճարը եւ ցնցումների մեջ ընկել ելքի մոտ
- 11/25/2024 21:01 «Մահացած» տղամարդն արթնացել է խարույկի վրա հրկիզվելուց վայրկյաններ առաջ
Հետաքրքիր է իմանալ
- 11/26/2024 16:48 Մահացել է աշխարհի ամենատարեց տղամարդը. նա ծնվել է «Տիտանիկի» խորտակվելու տարում
- 11/25/2024 13:01 Արեգակի վրա X դասին մոտ հզոր բռնկում է տեղի ունեցել
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով