ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ԸՕ-ի նախագծում արտացոլված են քաղաքական համաձայնագրի բոլոր դրույթները. Դավիթ Հարությունյան 10/18/2016 17:06 | ԼՐԱՀՈՍ
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը վստահեցնում է, որ Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծում կառավարությունը չի շեղվել քաղաքական համաձայնության արդյունքում ստորագրված համաձայնագրից: Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Դավիթ Հարությունյանն անդրադարձավ քաղաքական համաձայնագրի տակ ստորագրած ընդդիմադիր գործիչների հայտարարություններին, թե ներկայացված նախագծով կառավարությունը շեղվել է համաձայնագրից:
«Ես կարծում եմ, որ ոմանք այդ համաձայնագիրը չեն կարդացել և ստորագրել են դրա տակ: Որովհետև այլ պարագայում նման բարձրագոչ հայտարարություններ այս ամբիոնից չէին հնչի: Ես հիմա ամենայն պատասխանատվությամբ և հրապարակային հայտարարում եմ, որ մենք այս նախագծում չենք շեղվել համաձայնագրից: Նախագծում արտացոլված են համաձայնագրով ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հարությունյանը՝ հավելելով, որ խոսքն ուղղում էբո լոր նրանց, ովքեր քննադատում են իրենց իսկ ստորագրված համաձայնագրի արդյունքում խորհրդարանի քննարկմանը ներկայացված օրենսդրական նախաձեռնությունը:
Դավիթ Հարությունյանն ընթերցեց ուրիշի փոխարեն քվեարկելու վերաբերյալ կեղծ հայտարարության դեպքում քրեական պատասխանատվություն սահմանելու համապատասխան հատվածները, որոնք արտացոլված են համաձայնագրում և տեղ են գտել նաև ներկայացված օրենսդրական նախաձեռնության մեջ, իսկ նախագծի քննարկուﬓերի ժամանակ ենթարկվել են
ընդդիմադիր գործիչների քննադատությանը:
«Եթե որոշել եք հետ կանգնել համաձայնագրից, նորմալ է, կարող եմ հասկանալ, որ մարդիկ ցանկանում են հետ կանգնել համաձայնագրից, բայց այդ դեպքում ես ցանկանում եմ նշել, որ
ցանկացած համաձայնագրում յուրաքանչյուր դրույթ բալանսավորված է մեկ այլ դրույթով: Մենք համաձայնագրում ամրագրել ենք մի դրույթ, որն աննախադեպ է: Ես օրինակ բերեմ, որ բոլորի համար հասկանալի լինի: Ենթադրենք որևէ անձ իրականում քվեարկել և դրանից հետո թաքնվել է: Դրանից հետո որևէ մեկը դիմում է ներկայացնում, որ այդ անձը չի քվեարկել: Եվ դրանից հետո, եթե իշխանությանը չհաջողվի գտնել համապատասխան ապացույցներ, որոնք հակառակը կապացուցեն, ընտրական գործընթացների տեսանկյունից կհամարվի, որ դիմումը ճիշտ է: Այսինքն, դիմումատուի խոսքին տրվում է այդքան մեծ կշիռ: Ասացեք խնդրեմ, կարելի է արդյո՞ք սա ի չար օգտագործել: Իհարկե, կարելի է: Հազարավոր մարդիկ կարող են ուղղակի անհետանալ այդ օրը և նրանց վերաբերյալ լինի դիմում ու լրիվ օրինական հիմքով կհամարվի, որ այդ մարդիկ չեն մասնակցել քվեարկությանը այն դեպքում, երբ նրանք մասնակցել են: Այս պահանջը ներկայացվել է ոչ թե մեր, այլ ընդդիմության կողմից: Մենք էլ ասել ենք, որ համաձայն ենք մի պայմանով, եթե լրացուցիչ բեռ է դրվելու դիմումատուի վրա: Մենք ասում ենք, որ եթե հետագայում կեղծ քվեարկության վերաբերյալ դիմումի համաձայն տարվում է քննություն և պարզվում է, որ դիմողը չի գործադրել բավարար ջանքեր իր ասածի ճշմարտությունը պարզելու համար, ապա նա պետք է ենթարկվի պատասխանատվության: Սա կարող է բալանսավորել հավաստիության կանխավարկածի վերաբերյալ դրույթը»,- մանրամասնեց ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը: Նա հավելեց, որ պատրաստ է քննարկել կեղծ քվեարկության վերաբերյալ սուտ տեղեկատվության համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին դրույթը հանելու հարցը, սակայն այդ դեպքում պետք է հանվի նաև դրան հակակշիռ հանդիսացող դրույթը, որը ևս քննարկվել է 4+4+4 ձևաչափով քննարկման ժամանակ:
«Խոսքը գնում է երեք դրույթների մասին: Դուք պնդել եք, որ քրեական պատասխանատվություն պետք է սահմանվի սուտ հայտարարության, կեղծ դիմումի և կրկնաքվեարկության համար, դրանք պետք է հավասարեցվեն և տուգանքները նման դեպքերում հանվեն: Եթե դուք հետ եք կանգնում համաձայնագրից, ապա մենք պետք է հրաժարվենք նաև հավաստիության կանխավարկածից: Այսինքն, եթե անձը ներկայացրել է դիմում և ասում է, որ հարևանը, եղբայրը կամ որդին բացակայում է ու չի մասնակցել քվեարկությանը, մենք դա որպես հավաստի տեղեկատվություն չենք ընդունում և պահանջում ենք այլ օբյեկտիվ ապացույցներ: Եթե մենք փոխում ենք, պետք է փոխենք համակարգային: Հակառակ դեպքում չի լինում այդպես, որ մենք համաձայնագրով պայմանավորվում ենք, հետո դուք ասում եք կլինի՞ դուք մեր ուզածը տաք, իսկ հակառակը, այն, ինչ մենք ենք դրան հակակշիռ առաջարկում, չտանք: Չի լինի: Ընդունում եմ, որ կարող եք փոխել ձեր կարծիքը, պատրաստ եմ քննարկումների, բայց հաշվի առեք, հարցը վերաբերելու է կոմպլեքսային լուծմանը: Իսկ գնդակը ձեր դաշտում է»,- եզրափակեց Հարությունյանը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/19/2025 17:07 Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթով ոչ միայն աղավաղվել են միջազգային կազմակերպությունների արձանագրած որակումները, այլև փորձ է արվել կանխորոշելու միազգային դատական ատյանների վճիռները. Գեւորգ Դանիելյան
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/19/2025 18:19 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի պահեստամասերի և սպասարկման բաժնի ղեկավարի երկու «Lexus»-ները
- 01/19/2025 17:35 Զովունիում բախվել են «ԳԱԶ 3110»-ն ու «Volkswagen»-ը․ վերջինը կիսակողաշրջված հայտնվել է բնակչի այգում
- 01/19/2025 15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց
- 01/19/2025 13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 01/19/2025 20:00 Բժիշկը նախազգուշացրել է արագ նիհարելու տխուր հետևանքների մասին
- 01/19/2025 17:48 Բժիշկը բացատրել է դաշտանադադարի տհաճ ախտանիշի առաջացման պատճառները
- 01/19/2025 15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը
- 01/17/2025 23:45 Բրիտանիայում հրապարակվել են հատվածներ Հիտլերի հնարավոր սիրուհու օրագրից