ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
ՌԴ-ի ու Թուրքիայի մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա. Ալեքսանդր Իսկանդարյան 10/17/2016 13:49 | Քաղաքական
Ռուս-թուրքական հարաբերությունների մերձեցումից ներկա փուլում Հայաստանին ուղղված սպառնալիք չկա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Կովկասի ինստիտուտի տնօրեն քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը`ասելով, որ Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում ունեն բարենպաստ և զարգացող հարաբերություններ:
«Ակնհայտ է, որ ռուս-թուրքական հարաբերություններն այլ ձևաչափ են, հայ-ռուսականն` այլ: Սպասել, որ ռուս թուրքական հարաբերություններում եղած խնդիրներին կավելանան Հարավային Կովկասում առկա հարցերը՝ քիչ հավանական եմ համարում, այդպիսի հիմք չեմ տեսնում: Դժվար եմ պատկերացնում ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի համագործակցությունը Հայաստանի հետ կապված»,-ասաց քաղաքագետը: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, այս երկու երկրները կենտրոնացած են այն հարցերի վրա, որոնք սկզբունքային կարևորություն ունեն իրենց համար:
Մասնավորապես, Արևմուտքի հետ հարաբերությունները, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները, խնդիրներ՝ կապված քրդերի հետ, անվտանգության հարցեր, թուրք-ամերիկյան և ռուս-ամերիկյան հարաբերություններ և այլն: Այս համատեքստում, ըստ քաղաքագետի, դժվար թե Հայաստանին վերաբերող հարցեր ավելացվեն:
«Այո, ներկայում Ռուսաստանի ու Թուրքիայի մերձեցումից Հայաստանի համար ոչ մի սպառնալիք չկա, սակայն պետք է հետևել այդ զարգացումներին` հանդես գալով ռացիոնալ մոտեցումներով: Եթե գա մի փուլ, որ լինի սպառնալիք, ապա արձագանքել, եթե լինի այնպիսի իրավիճակ, որից կարելի է օգուտ ստանալ, ապա կրկին արձագանքել»,- ասաց
Ալեքսանդր Իսկանդարյանը:
Անդրադառնալով ՀԱՊԿ-ի խորհրդի նիստին, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի հետաձգմանն ու դրա վրա Թուրքիայի ու Ադրբեջանի հնարավոր ազդեցությանը` քաղաքագետը նշեց, որ դա քիչ հավանական է համարում:
«Ակնհայտ է, որ Ռուսաստանն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ շահեր ունի, բայց դրանք այն աստիճան չեն, որ երրորդ երկիրն ազդի ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նոր նշանակման հարցի վրա: Ոչ, նման բան քիչ հավանական եմ համարում: Հարցը որոշվել է Մոսկվայում»,-ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
Լուսանկարը՝ Armenpress-ի
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ