ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործում անելիք չունի. Շարմազանովը արձագանքել է Լավրովին 10/17/2016 15:33 | Ղարաբաղյան հակամարտություն
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե Թուրքիան կարող է դրական դեր խաղալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում և հարցը դուրս բերել փակուղուց:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց
Հայաստանի դիրքորոշումը՝ Թուրքիան ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում անելիք չունի մի շարք պատճառներով:
«Թուրքիան համանախագահ երկիր չէ, իսկ համանախագահը կարող է փոխվել միայն կոնսենսուսով, իսկ դրան մենք դեմ ենք: Ինչո՞ւ ենք մենք դեմ, որովհետև Թուրքիան այս տարիների ընթացքում ունեցել է միակողմանի, ադրբեջանաﬔտ դիրքորոշում, իսկ երբեﬓ նաև հանցագործ դիրքորոշում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ԱԺ փոխնախագահը:
Նա ՌԴ ԱԳ նախարարին հիշեցրեց ապրիլի 22-ին Երևանում հնչեցրած իր իսկ խոսքերն այն մասին, որ քառօրյա պատերազﬕ ժամանակ Թուրքիայի կոչերը ոչ թե խաղաղության, այլ պատերազմի կոչեր էին:
«Թուրքիայի նման գործելաոճը դեմ է խաղաղ կարգավորման գործընթացին և Մինսկի խմբի համանախագահության պաշտոնական կարծիքին: Պարոն Լավրովն այդ ժամանակ նաև ասաց, որ Թուրքիայի գործելաոճը ոչ թե հարցի խաղաղ կարգավորման, այլ ռազմական կարգավորման կոչ էր: Մենք Լավրովի՝ ապրիլի 22-ին տված գնահատականի հետ լիովին համամիտ ենք: Այո, այս տարիների ընթացքում և քառօրյա պատերազﬕ ընթացքում Թուրքիան ցուցաբերել է բացառապես հանցագործ, ադրբեջանամետ, պատերազմ հրահրելու դիրքորոշում, և Թուրքիան անելիք չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Որովհետև մեր նպատակը, հուսով եմ նաև համանախագահ երկրների նպատակը մեկն է՝ փոխզիջումների արդյունքում հասնել խաղաղ կարգավորման, այլ ոչ թե ռազմական լուծման»,- ընդգծեց Շարմազանովը:
Հարցին, ի՞նչ է նշանակում, երբ նման հայտարարություն է հնչում ՌԴ ԱԳ նախարարի շուրթերից, ՀՀ ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահի շուրթերից էլ հնչում է, որ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում ոչ մի անելիք չունի: Մենք անկախ պետություն ենք և թույլ չենք տա, որպեսզի Թուրքիայի ռազմատենչ և ադրբեջանամետ դիրքորոշումները լինեն խաղաքարտեր: Թուրքիան անելիք չունի, որովհետև այդ երկիրը նախ պետք է իրականացնի իր պարտավորությունները: Շատ ավելի ճիշտ և ամբողջական կլիներ, որպեսզի միջազգային հանրությունը Թուրքիային ստիպեր կատարել իր կողմից ստանձնած ցյուրիխյան պարտավորությունները: Թուրքիան նաև պետք է ապաշրջափակի Հայաստանը»:
Հարցին՝ այս աﬔնը չի նշանակում, որ Թուրքիան և Ռուսաստանն այդ հարցում համաձայնության են եկել՝ հաշվի առնելով, որ այդ մասին խոսել է նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն, Շարմազանովը կոչ արեց ուշադրություն չդարձնել թուրքական դիվանագիտության կեղծ տեղեկատվությանը:
«Թուրքիան այս տարածաշրջանում իր դերն ավելացնելու խնդիր ունի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան այսօր գնում է քաղաքական մեկուսացման ճանապարհով՝ այդ երկիրը ցանկանում է ցույց տալ, որ ինքը կա: Իհարկե, Թուրքիան խաղացողներից մեկն է, սակայն այն, որ նա անելիք չունի ղարաբաղյան կարգավորման գործում, փաստ է: Հայաստանը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երբեք չեն համաձայնի, որ Թուրքիան որևէ կերպ դերակատարում ունենա կարգավորման հարցում»,- եզրափակեց ԱԺ փոխնախագահը:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
01/14/2025 18:28 Ալիևի հարաբերությունները լարվում են և’ Իրանի, և’ Ռուսաստանի հետՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 01/18/2025 08:30 Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
- 01/18/2025 08:26 Ձվածեղ պատրաստող բռնապետը ստիպում է իրեն տեսնելիս ոտքի կանգնել. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:23 Փաշինյանը՝ երկու քարի արանքում․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:20 Հերթական խորհուրդն է ստեղծվել․ ի”նչ են փոխելու ոստիկանության համակարգում վարչապետն ու 30 պաշտոնյաների աստղաբույլը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:18 Նիկոլ Փաշինյանի նոր վախերը․ «Հրապարակ»
- 01/18/2025 08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ»
- 01/18/2025 08:12 Տուգանվելու նոր թեմա են մտածել․ «Հրապարակ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 01/04/2025 20:09 Ինֆորմացիա բացեմ՝ դեռ 90-ականներից հանցավոր պլան է մշակվել, որ Հայաստանում չպետք է լինի 1 միլիոնից ավել հայ. դրա հետևում միայն թուրքերը չեն. էքստրասենս
- 12/30/2024 11:29 Ամանորի նախաշեմին «Հայաստան» խմբակցության անդամներն այցելել են առաջնագիծ
- 12/19/2024 19:01 Եթե Ադրբեջանը Հայաստանի վրա հարձակվելու մտադրություն չունի, էսկալացիայի հավանականությունը զրո է. Փաշինյանն արձագանքել է Ալիևի հայտարարություններին
- 12/16/2024 22:51 Դավիթ Առուշանյանը՝ իր նախորդի ճակատագրին արժանանալու հնարավորության մասին
Մեկնաբանություն
- 01/17/2025 17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան
- 01/17/2025 16:20 Աշխարհը չի կարող թույլ տալ, որ Ադրբեջանի շինծու արդարադատությունը հաղթի. Օսկանյան
- 01/17/2025 14:47 Գաբրիել Չենբերջյանը կմնա ազատության մեջ
- 01/17/2025 14:05 Ակնհայտ է, որ Ալիևի նպատակն է հերթական շանտաժների, սպառնալիքների ու վերջնագրերի միջոցով կորզել հերթական զիջումներ, նվաճել ռազմավարական նշանակության նոր տարածքներ. Դանիելյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 01/18/2025 21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է
- 01/18/2025 20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել
- 01/18/2025 19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com
- 01/18/2025 17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ