ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ
Թալիշում և Մատաղիսում Բաքվի վայրագությունների մասին զեկույցներն արդեն ուղարկվել են միջազգային կառույցներին. Արման Թաթոյան.Tert.am 10/16/2016 23:28 | ՀՐԱՏԱՊ ԹԵՄԱ
Tert.am-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ արդյունքներ են արձանագրվել ապրիլյան պատերազմից հետո միջազգային կազմակերպություններում խնդրի բարձրաձայնման հարցում՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ վերջերս նա՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հետ Արցախում նորից ուսումնասիրում էին ապրիլյան իրադարձություններում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների կոպիտ խախտումները:
«Ապրիլյան պատերազմի հետ կապված մեզ համար մեծագույն խնդիրներն ու մարտահրավերները Ադրբեջանի կողից թույլ տրված դաժանությունները արձանագրելն էր. խոշտանգման դեպքեր, մարդկանց վայրագությունները արձանագրվեցին»,- ընդգծեց նա:
Պաշտպանը նաև հիշեցրեց, որ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը մայիսին ևս մեկ զեկույց էր հրապարակել, որը վերաբերում էր «Սմերչ» զինատեսակի օգտագործմանը և նաև քաղաքացիական բնակավայրերի մոտ ադրբեջանական զինված ուժերի կողմից ռազմական օբյեկտների տեղակայմանը:
«Այնտեղ նաև ներկայացվում էր ադրբեջանցիների ատելության տարածումը երկրի ներսում, ցույց էր տված, որ հենց այդ ատելությունն է, որ հանգեցնում է խոշտանգումների. պետական մակարդակով խրախուսվում է դաժանությունը: Սա որևէ միջազգային չափանիշի մեջ չի տեղավորվում և խիստ անթույլատրելի է»,- ասաց Արման Թաթոյանը:
Սեպտեմբերին երկու հայկական պետությունների Մարդու իրավունքների պաշտպանները կրկին Արցախում ուսումնասիրել են ապրիլյան պատերազմում ադրբեջանական զինուժի կողմից մարդու իրավունքների խախտումները:
«Ապրիլի վերջին շատ ուժեղ հարձակումներ, ռմբակոծություններ էին եղել Թալիշի, Մատաղիսի, հատկապես վերջինի ջրամբարի ուղղությամբ: Դրանք շատ լուրջ հետևանքներ կարող էին բերել: Այսինքն՝ հարձակում էին գործել, որպեսզի բնակիչներին զրկեին կենսական կարիքները բավարարելու հնարավորությունից: Մենք արդեն այդ մասին մեր զեկույցները ուղարկել ենք միջազգային կառույցներին»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե շատերը թերահավատորեն են վերաբերում հայտարարություններին և զեկույցներին՝ կարծելով, որ դրանք զսպաշապիկ չեն դառնում Ադրբեջանի համար, Արման Թաթոյանը պատասխանեց. «Մարդու իրավունքների պաշտպանի դերն է իրավունքների խախտումը արձանագրելը, որ դրանց հիման վրա զեկույց պատրաստի, փաստերով ամրապնդի բոլոր դեպքերը, որոնք տեղի են ունեցել. դա արդեն իշխանություններին հնարավորություն է տալիս օգտագործել իրենց աղբյուրներում: Ես հրապարակային աղբյուրներից տեղյակ եմ, որ Եվրոպական դատարան ներկայացված բոլոր գանգատներում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը դրվել է որպես աղբյուր»:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Հարակից հրապարակումներ`
Տեսանյութեր
10/07/2024 12:08 Աբովյանը 61 տարեկան է. Ծառուկյանն ասում է՝ այն իր ամենասիրելի քաղաքն էՏեսադարան
09/02/2024 10:55 Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության հռչակման օրն էՄամուլ
- 11/23/2024 08:11 Խոշոր հարկատուների ցանկում նաև բեռնափոխադրողներ կան. «Փաստ»
- 11/23/2024 08:08 Փաշինյանի իշխանությունում հետողորմյա են անում․ «Հրապարակ»
- 11/23/2024 08:03 Ովքեր եւ ինչ ձեւաչափով կընտրեն Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ. թեկնածությունն է առաջադրելու նաեւ Էդգար Ղազարյանը. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:19 3 միլիոն դրամը փող չԷ՞․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:16 Անկախ աուդիտը, կարծես թե, անկախ է. ՔՊ նվիրատուները տուգանվում են. «Ժողովուրդ»
- 11/22/2024 08:13 Ով կփոխարինի Դավիթ Խուդաթյանին․ «Հրապարակ»
- 11/22/2024 08:09 Հովիկ Աղազարյանը անհարմար դրության մեջ է դրել Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
- 09/27/2024 20:29 Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են. հրապարակվել է ՍԴ որոշումը
- 09/02/2024 15:38 Հրատապ. Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը
- 03/31/2019 21:34 ԱԺ են ուղարկվել Պաշտպանի 2018 թվականի տարեկան հաղորդումը և զեկույցը
- 03/21/2019 15:23 Դավիթ Սանասարյանն իր գործունեությամբ չի նպաստել զբաղեցրած պաշտոնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը. Եզրակացություն
Հարցազրույց
- 10/22/2024 20:14 Միշտ ամեն բան ուշացած ենք անում, փոխանակ՝ նույն պահին հակադարձենք․․․
- 10/13/2024 20:44 Որևէ մեկը Անկախության մասին հռչակագիրը այլաբանորեն չէր դիտարկի իբրև իր զավակին խժռող ծնողի, եթե չլիներ Երկիրը խժռելու պատրաստ թշնամու սպառնալիքը
- 10/11/2024 18:53 Ոչ թե ազարբայջանցիները, այլ մենք՝ հայերս ունենք վերադարձի խնդիր ՝ Շահումյանից ու Գետաշենից մինչև Արցախ․․․
- 10/03/2024 12:57 Տարածաշրջանի վրա ազդեցություն ունեցող երկրները պետք է ավելացնեն ճնշումն Ադրբեջանի վրա. Դավիթ Վարդանյան
Մեկնաբանություն
- 11/22/2024 18:13 Կեղծիքը, ներքաղաքական և ներխմբային շահերը, հասարակությունը մոլորեցնելու և դրանից մերկանտիլ դիվիդենտներ շահելու ցանկությունը խլացրել էր շատերին. Զաքարյան
- 11/22/2024 16:03 Ընդունում ենք Տիգրան Ավինյանի հետ բանավեճի առաջարկը. Հայկ Մարության
- 11/22/2024 13:39 Դե պարզա՝ սպասում եք անցած անգամվա նման կես տարի տանջեք մարդկանց Բաքվի բանտում ու ընտրություններից մի քանի շաբաթ առաջ գերիների առողջության գնով մի երկու ձայն ավել պոկեք. Մամիջանյան
- 11/22/2024 12:15 Ադրբեջանը միջազգային հանրության աչքի առաջ չի խորշում պետական հիմնադրամի գումարներով միջոցառում կազմակերպել, որով ակնհայտ տարածքային հավակնություններ է ներկայացնում Երեւանի նկատմամբ . Հայրապետյան
Արխիվ
Արտակարգ պատահարներ
- 11/22/2024 23:27 Երևանում. հողային աշխատանքներ կատարելիս Կոմիտասի պողոտայում տրակտորը բախվել է գազատար խողովակին
- 11/22/2024 23:07 Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են «Toyota»-ն ու «Mercedes GLE»-ն, վերջինս կոտրել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը ու հայտնվել հետիոտնի անցման վայրում. կան վիրավորներ
- 11/22/2024 21:01 Ներքին Սասնաշեն գյուղում մեծ քանակությամբ անասնակեր է այրվել
- 11/22/2024 20:20 Երևանում. «Zil» մակնիշի բեռնատարը Խարբերդում բախվել է ծառին, ապա բետոնե էլեկտրասյանը. վերջինը կոտրվել է
ԸՍՏ ՕՐԵՆՔԻ
- 03/08/2024 15:00 Զազրելի դեպք Հայաստանում. սեռական բռնության է ենթարկվել 2 տարեկան երեխա. մասնագետը մանրամասնում է՝ ինչպես պաշտպանել երեխաներին (տեսանյութ)
- 01/13/2024 20:29 Տեր Թոդիկի մեթոդները վաղուց չեն գործում. դաստիարակության ու բռնության նուրբ սահմանը (տեսանյութ)
- 01/13/2022 17:55 Ինչքա՞ն է կազմում երեխայի ծննդյան կապակցությամբ տրվող նպաստը
- 05/02/2021 17:57 Կարեւոր է իմանալ. Կարմիր գծերի համար տուգանելիս` տեղում արձանագրության կազմումն այլևս պարտադիր չէ
Անցուդարձ
- 11/22/2024 22:01 Ռիչարդ Գիրը խոսել է Ջուլիա Ռոբերթսի հետ հանդիպման մասին «Գեղեցկուհին» ֆիլմում նկարահանումներից առաջ
- 11/22/2024 14:37 Շվեյցարիայի եկեղեցին խոստովանության ժամանակ օգտագործում է Հիսուս Քրիստոսի՝ արհեստական ինտելեկտով մշակված հոլոգրամը
- 11/21/2024 18:51 Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդուն ձերբակալել են բռնաբարության մեղադրանքով
- 11/21/2024 17:22 Ասեղի պատճառով տղամարդու դեմքը մի քանի անգամով այտուցվել է
Հետաքրքիր է իմանալ
- 11/20/2024 18:20 Կինը 9-ամյա տղային թողել է անտառում ու թաքցրել նրա հետքերը
- 11/19/2024 18:36 Մոսկվայի մարզում փոքրիկը ծնվել է ատամներով
- 11/15/2024 18:18 2024-ի ամենատարածված գաղտնաբառերի վարկանիշային ցանկը. այն կրկին գլխավորել է «123456»-ը
- 11/08/2024 17:20 Կայսերական պինգվինը 3400 կիլոմետր է անցել ու հասել Ասվտրալիա կերի հետևից