Թեմաներ
Կիրակի 01 / 19 / 2025
Փոխարժեք
+ °C
+ °C

Ամենակարևոր իրավական լուրերը Հայաստանից` Telegram-ում

ԲՈԼՈՐ ՆՅՈՒԹԵՐԸ

01/19/2025   16:53 Միածնաէջ Մայր Տաճարում գերիների համար աղոթք է կատարվել 01/19/2025   16:35 Գերմանական խոշոր բանկը կկրճատի հազարավոր աշխատակիցների 01/19/2025   16:16 Պուտինի նվերը Իրանի նախագահին՝ ի հիշատակ Մոսկվա այցի 01/19/2025   16:05 Համաձայն եմ Դանա Ուայթի հետ․ հայտնի է Ծառուկյանի ապաքինման ժամկետը 01/19/2025   15:51 Արագածոտնում ընտանիքի 5 անդամ շմոլ գազից թունավորման հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց 01/19/2025   15:31 Հայտնի է ռուս դպրոցականների ճաղատանալու պատճառը 01/19/2025   15:15 Պուտինը Լուկաշենկոյին հաջողություն է մաղթել առաջիկա ընտրություններում 01/19/2025   15:00 Պետերբուրգում պարզել են տաճարի մոտ տաբատը հանած դեռահասների ինքնությունը 01/19/2025   14:41 Նիգերիայում բենզատարի պայթյունի հետեւանքով 70 մարդ Է զոհվել (տեսանյութ) 01/19/2025   14:36 Հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն 01/19/2025   14:14 Իսրայելը բանտերից ազատ կարձակի 90 պաղեստինցի կանանց՝ ՀԱՄԱՍ-ի երեք պատանդների դիմաց 01/19/2025   14:03 Ռուսաստանում ևս Tiktok-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել 01/19/2025   13:45 Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ 01/19/2025   13:31 Ֆրանսիայի հրապարակում բախվել են Jaguar-ը, Opel-ն ու Kia-ն․ կա վիրավոր 01/19/2025   13:13 Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտնում այսօր 01/19/2025   13:00 Հանրապետության մի շարք հասցեներում կդադարեցվի ջրամատակարարումը 01/19/2025   12:48 Ադրբեջանը ռուս-իրանական վերահսկողության տակ է անցնում. քաղաքագետ 01/19/2025   12:29 Բայդենը փորձում է բարդացնել Ռուսաստանի հետ հարաբերությունները Թրամփի համար. Լավրով 01/19/2025   12:12 Կատարվելու են պայթեցման աշխատանքներ 01/19/2025   11:52 Ադրբեջանում պահվող հայ գերիների գործով երկու գանգատ է ներկայացվել ՄԻԵԴ 01/19/2025   11:36 Կրակոց՝ Կոտայքի մարզում․ կասկածյալը վիրավորի եղբայրն է 01/19/2025   11:11 Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա 01/19/2025   10:59 Ոստիկանական մեքենայի մասնակցությամբ ՃՏՊ՝ Ադրբեջանում․ երկու երեխա է մահացել 01/19/2025   10:44 Tik Tok-ն արգելափակվել է ԱՄՆ-ում 01/19/2025   10:27 Հանրապետությունում առանձին շրջաններում սպասվում է ձյուն 01/19/2025   10:10 Թրամփը ժամանել Է Վաշինգտոն երդմնակալության 01/19/2025   09:52 Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար 01/19/2025   09:36 Կալիֆորնիայի բնակչուհին պատմել է, թե ինչպես են հարեւանները փրկել իր տունը կրակից 01/19/2025   09:21 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   21:38 Ֆրանսիան շարունակում է խորացնել պաշտպանական համագործակցությունը Հայաստանի հետ. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան 01/18/2025   21:20 Ադելիա Պետրոսյանը կրկին լավագույնն է 01/18/2025   21:11 «Որդիների կանչ» ՀԿ-ն իր անվերապահ աջակցությունն է հայտնում Բաքվում դատվող մեր պատանդառված հայրենակիցներին. հայտարարություն 01/18/2025   21:05 «Tesla» ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է 01/18/2025   21:02 Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի պողոտայում խոշոր հրդեհ է 01/18/2025   20:55 Դաշտադեմում խոտածածկ տարածք է այրվել 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/18/2025   20:19 Ներկայացված խնդիրները մտացածին են. արձագանք` Ավինյանին ուղղված բաց նամակին 01/18/2025   20:10 Խորհրդակցություն` Ռազմական ոստիկանությունում 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   19:54 Երևանյան լճից փրկարարները տղամարդու մարմին են դուրս բերել. shamshyan.com 01/18/2025   19:50 Տաջիկստանում ածխահանք է փլուզվել. կա 3 զոհ 01/18/2025   19:10 Վերին Լարսը բացվել է բեռնատարների համար. Հակոբյան 01/18/2025   19:00 Սամվել Բալասանյանի որդու բանտային կալանքը փոխվեց տնային կալանքով 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/18/2025   18:28 Գևորգ Պապոյանը Բեռլինում մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   17:59 Կոշում «BYD» ավտոմեքենան բախվել է բետոնե արգելապատնեշին, ապա քարերին. shamshyan.com 01/18/2025   17:33 Մահացել է նկարիչ Վարդան Սիմոնյանը 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան
01/18/2025   13:31 Որևէ խորհրդի անդամ լինելու ոչ պատրաստակամություն եմ հայտնել, ոչ էլ՝ կլինեմ, ես որևէ մեկին չեմ միացել, իրենք են ինձ միացել․ Միքայել Սրբազան 01/18/2025   17:16 Բոլոր գերիները, պահվող անձինք, ազատազրկվածները, որոնք երբևէ եղել են Ադրբեջանի իրավազորության ներքո, ենթարկվել են անմարդկային վերաբերմունքի․ Զեյնալյան 01/17/2025   18:00 Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են ջրից և զուգարանի թղթից. BBC 01/17/2025   22:51 Արման Ծառուկյանը հրաժարվել է UFC 311-ում Մախաչովի դեմ պայքարից 01/17/2025   22:03 Ազատի զինվորական կացարանում հրդեհից հետո մարմինները եղել են «բռնցքամարտիկի» դիրքով, կարծես կծկված լինեին․ դասակի նախկին հրամանատարի հարցաքննությունը 01/18/2025   18:52 Վլադիմիր Պուտինի ավագ եղբոր մասին որոշ տեղեկություններ են պարզվել 01/17/2025   17:41 Գնամ Եռաբլուր, ասեմ՝ հորդ դատեցին․ Աստղ Գալեյան 01/18/2025   20:04 «Քեզ ասու՛մ եմ ներկա դիր, դու՛ չես որոշողը, դու՛ փոքր մարդ ես». Ավանի թիվ 57 մնակապարտեզի ղեկավարը բաց նամակ է հղել Ավինյանին 01/18/2025   13:35 Amnesty International-ն արձագանքել է Ռուբեն Վարդանյանի հայտարարությանը 01/18/2025   11:52 Թրամփը երդմնակալության հաջորդ օրն իսկ կսկսի միգրանտների արտաքսումը. WSJ 01/17/2025   21:09 Բաքվից հայտարարում են, որ դատավարությունն ուղղված է Հայաստանի դեմ՝ ապացուցելու, թե Հայաստանն ագրեսոր է, իսկ Երեւանը լռում է 01/18/2025   08:07 Ինչու ՀՀ վարչապետը չի հրավիրվել ինաուգուրացիային․ «Հրապարակ» 01/18/2025   11:12 Արդար ժողովրդին Աստված ինքը կօժտի արդար լիդերներով, իսկ անարդար ժողովուրդն էլ կզրկվի արդար լիդերներ ունենալու շնորհից. Փաշինյան 01/18/2025   18:19 Վիտալի Բալասանյանը հրապարակել է իր նամակը նոյեմբերի 9-ի հայտարարության կողմերի ղեկավարներին 01/18/2025   15:04 Իրանի իշխանությունները՝ Ռաիսիի ուղղաթիռի վթարի մասին 01/18/2025   08:15 10 տարում ԱԺ կրտսեր փորձագետից՝ ՀՀ Գլխավոր հարկադիր կատարող․ ով է Սիրո Ամիրխանյանը. «Ժողովուրդ» 01/18/2025   20:30 Ալիեւի պրովոկացիան ձախողվեց. Գրիգոր Բալասանյան (տեսանյութ) 01/17/2025   20:04 Երեւան թռչող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում. ինքնաթիռում եղել է 86 ուղեւոր 01/18/2025   21:55 Հոսանքազրկումներ Երևանում ու գրեթե բոլոր մարզերում՝ երկուշաբթի 01/18/2025   15:37 Վահրամ Սահակյանի վերաբերյալ քրեական վարույթ է նախաձեռնվել

Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան 10/14/2016   14:13  |  ԼՐԱՀՈՍ

Վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային և Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովների բացմանը:

Մինչ ելույթը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովին և ի դեմս նրա՝ Ռուսաստանի կառավարությանը, Բեսլանում տեղի ունեցած ողբերգական դեպքին արագ արձագանքելու և հոգատար վերաբերմունք ցուցաբերելու համար: «Անչափ շնորհակալ ենք, մենք զգացված ենք ձեր հոգատարությունից և վերաբերմունքից»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Ողջունելով համաժողովների մասնակիցներին աշխարհի հնագույն քաղաքներից և մայրաքաղաքներից մեկում՝ գրեթե 2800-ամյա Երևանում, Կարեն Կարապետյանն ընդգծել է. «Իմ ազգի առանձնահատկություններից մեկը հյուընկալությունն է և բարձր զգացումն ընկերների նկատմամբ: Քանի որ այստեղ եք գտնվում, ուրեմն մեր երկրի բարեկամն եք և հյուրը»:

Հայ-ռուսական միջտարածաշրջանային հինգերորդ ֆորումը համարելով երկկողմ կապերի խորացմանն ուղղված օգտակար հարթակ՝ վարչապետը նշել է. «Կարևոր է, երբ հանդիպում են գործընկերները, բարեկամները, մարդիկ, ովքեր մտածում են միանման և գործում համահունչ՝ օպտիմալ որոշումներ գտնելու, փորձով կիսվելու, բիզնեսի զարգացման մթնոլորտ ստեղծելու նպատակով: Չնայած հայ-ռուսական հարաբերությունների բարձր մակարդակին՝ կարծում եմ, որ մենք դրանց խորացման համար ունենք աննախադեպ մեծ ներուժ, իսկ եվրասիական շրջանակում տեղի ունեցող միջագգային ինտեգրացիոն գործընթացները դրան միայն կարող են օգնել»:

Անդրադառնալով Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովին՝ Կարեն Կարապետյանը մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք: Նշելով, որ ընդհանրությունները շատ են և առկա է հետևողականություն գործնական ամուր հարաբերություններն ամրապնդելու ուղղությամբ: Վարչապետը ներկաներին մաղթել է հաջողություններ և արդյունավետ աշխատանք, ինչպես նաև հորդորել ծանոթանալ Հայաստանի մշակույթին և պատմությանը:

Այնուհետև վարչապետ Կարեն Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարար, Հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի ներկայությամբ ստորագրվել են հայ-ռուսական փոխգործակցությանն առնչվող փաստաթղթեր: Մասնավորապես, ՀՀ կառավարության և Ռոստովի նահանգի միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Գեղարքունիքի մարզի և Օմսկի նահանգի կառավարության միջև ստորագրվել է առևտրատնտեսական, գիտատեխնիկական և սոցիալական ոլորտներում համագործակցության համաձայնագիր, որը ստորագրել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը և Օմսկի նահանգապետ Վիկտոր Նազարովը: Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի և ենթակառուցվածքային և կրթական ծրագրերով զբաղվող «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի միջև կնքվել է կենսաբանական տեխնոլոգիաների ոլորտում միջազգային կրթական ռեսուրսի ստեղծման պայմանագիր: Այն ստորագրել են Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը և «ՌՈՍՆԱՆՈ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Անդրեյ Սվինարենկոն: Հայաստանի նորարարության ու արդյունաբերության զարգացման հիմնադրամի և Կլաստերների ու տեխնոպարկերի ռուսական ասոցիացիայի միջև ևս ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Այն ստորագրել են հիմնադրամի տնօրեն Անահիտ Սիմոնյանը և ասոցիացիայի ղեկավար Անդրեյ Շպիլենկոն:

Հինգերորդ Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովի նպատակն է ի հայտ բերել պոտենցիալ գործընկերների, որոնք հետաքրքրված են արտադրանքի ու ապրանքների արտահանման, ներդրումների և այլ համատեղ նախագծերի իրականացման գործում համագործակցելու ուղղությամբ:

Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովն անցկացվում է ՀՀ կառավարության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աջակցությամբ: ԵԳՄՀ նպատակն է նպաստել Եվրասիական տարածաշրջանում երկկողմ և բազմակողմ տնտեսական համագործակցությանն ուղղված ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը:

Աղբյուր` Փաստինֆո


Հարակից հրապարակումներ`

13:23 14/10/2016  |  ՔաղաքականԷդվարդ Նալբանդյանը ՀԱՊԿ-ի նիստում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը
08:22 12/10/2016  |  ՄամուլՎարչապետի կոչը․ «պրիմիտիվ գողությունները դադարեցնել»․ «Ժողովուրդ»
08:14 11/10/2016  |  ՄամուլՆոյեմբերի 26-ի ՀՀԿ համագումարում վարչապետը կմտնի կուսակցություն. «Հրապարակ»
14:55 06/10/2016  |  ԼՐԱՀՈՍՇարմազանովը խոսել է ՀՀ վարչապետի՝ ՀՀԿ-ի շարքերը համալրելու և Գագիկ Ծառուկյանի վերադարձի հավանականության մասին
09:38 05/10/2016  |  ՄամուլՈրքան էր Կարեն Կարապետյանի աշխատավարձը Ռուսաստանում. «Չորրորդ Իշխանություն»
08:35 05/10/2016  |  ՄամուլԿարեն Կարապետյանը կմտնի՞ ՀՀԿ․ «Հայկական Ժամանակ»
18:35 30/09/2016  |  ԼՐԱՀՈՍ«ВТБ 24» բանկը պատրաստվում է ընդլայնել գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում
09:23 29/09/2016  |  ՄամուլԻնչպե՞ս է Կարեն Կարապետյանին հաջողվել ստանալ ԿԲ աջակցությունը. «168 ժամ»
14:01 27/09/2016Ռոբերտ Քոչարյանը Կարեն Կարապետյանի նշանակմանը կանդրադառնա Կառավարության ձևավորումից հետո. 168.am
15:26 23/09/2016  |  ԼՐԱՀՈՍԿարեն Կարապետյանը շնորհավորական ուղերձներ է ստացել

Արխիվ

[]